Հյուսիսային Կորեայի առաջնորդը բողոքել է օդերևութաբանական ծառայությունից

kimmetofficeԱմբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ բողոքում են եղանակի սխալ կանխատեսումներից, սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է լուծել այդ հարցը:

Կիմը, ավտորիտար երկրում իր զբաղեցրած դիրքն  օգտագործելով, օդերևութաբաններին զգուշացրել է խուսափել հետազոտական հին համակարգի պատճառով բազմաթիվ սխալ կանխատեսումներից:

Այժմ մնում է սպասել՝ արդյո՞ք հիդրոօդերևութաբանական ծառայություն կատարած այցի ընթացքում Կիմի նախազգուշացումներից հետո նրանք ավելի ճշգրիտ կանխատեսումներ կանեն, թե ոչ:

Երկրում հաճախակի տեղի ունեցող բնական աղետները՝ երաշտը և ջրհեղեղները, ավելի են սրել երկրում առկա սննդի քրոնիկ անբավարարությունը:

Կիմը հայտնել է, որ բազմաթիվ սխալ կանխատեսումներ են եղել, քանի որ օդերևութաբանական հետազոտությունները ժամանակակից և գիտական հիմքերի վրա չեն դրվում: Նա ավելացրել է, որ երկիրն  օդերևութաբանական պատշաճ կանխատեսումների կարիք ունի մարդկանց և նրանց ունեցվածքը աղետից պաշտպանելու համար:

Հյուսիսային Կորեայի նախագահը իր մերձավորների նկատմամբ նոր պատիժներ է կիրառում

kim Հյուսիսային Կորեայի թերթերից «Chosun Ilbo»-ն լուրեր է տարածել նախագահ Կիմ Չեն Ինի հերթական դաժան վճռի մասին: Ըստ թերթի՝ նա 11 բարձրաստիճան զինվորական պաշտոնիայի վերաբերյալ անհապաղ մահվան դատավճիռ է կայացրել: Նշվում է, որ վերջիններիս պատիժը ամենակարճ ժամանակում կյանքի է կոչվելու՝ անմարդկային մեթոդների կիրառմամբ: Ընդ որում, դատապարտվածների շարքում գտնվող հանրային անվտանգության ծառայության փոխնախագահ Սանգ Հոնին, որը մեղադրվել է պետական դավաճանության և նախագահի դեմ դավադրություն նախապատրաստելու մեջ, այրել են վառարանում:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ մահապատժի ենթարկվածների շարքում են նաև Չենի ավագ քույրը, նրա ամուսինը և Կուբայում Հյուսիսային Կորեայի դեսպանը: Սակայն նման լուրերի իսկությունը ճշտել հնարավոր չէ, քանի որ Կորեան համարվում է արտաքին աշխարհի համար փակ երկիր և հաճախ ոչ ստույգ ինֆորմացիայի արտահոսք է գրանցվում:

Անկախ

Կիմ Չեն Ինը կրկին բռնվել է “ֆոտոշոփի” վրա

o_836003Ինտերնետ օգտատերերը կրկին հյուսիսկորեական ղեկավարությանը բռնացրել են ֆոտոմոնտաժի  փաստի վրա: Համացանցում հայտնվել է  մի լուսանկար, որում Կիմ Չեն Ինը ու նրա խորհրդականները Փհենյանում են, մանկական հիվանդանոցի մոտ:  Սակայն, նույնիսկ ոչ սուր աչք ունեցողը կարող է տեսնել, որ  պետության ղեկավարի ու նրա “թիկնազորի” պատկերները տեղադրված են   ֆոնային նկարի վրա:

Իսկ օգտատերերն էլ մեկնաբանություններ են անում.”Օգնեք Կիմ Չեն Ինին ֆոտոշոփի հարցով:Նրանց համապատասխան կուրսերի  ուղարկեք: Կամ , գուցե Ռոդմանը նրանց օգնի”:

Լուսանկարում հստակ երևում են ստվերները, որոնք վկայում են, որ այն արված է տաղավարում,լուսարձակի ներքո:

Թե ինչու են պետության ղեկավարին հարկավոր ֆոտոկեղծիքները, անհասկանալի է: Սակայն սա եզակի դեպք չէ: Այս տարվա մարտին ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռագրական գործակալությունը մի լուսանկար հրապարակեց, որն իբր կատարվել էր հյուսիսկորեական զորավարժությունների ժամանակ: Լուսանկարում հետևակն ու մի քանի նավ էին պատկերված: Կորեական գործակալությունը հոգ էր տարել, որ այդ լուսանկարը ողջ աշխարհի ԶԼՄ-ները տարածեն խոշոր պլանով: Սակայն, հետագայում պարզվեց, որ դա նույնպես սարքովի է:

2012-ին հյուսիսկորեական ԶԼՄ-ները լուսանկար տարածեցին, որի վրա Փհենյանի շքերթին ցուցադրված նորագույն հրթիռային սարքավորում էր: Արևմուտքի լրագրողները  այն  նույնպես   ֆոտոկեղծիք համարեցին:

Պոռնոյի ու Աստվածաշնչի համար գնդակահարել են Կիմ Չեն Ինի նախկին ընկերուհուն

kim-jong-un_2655850bԿԺԴՀ-ից ցնցող լուրեր են ստացվում.երգչուհի Հեն Սոլ Վոլին, որը ոչ պաշտոնական տվյալներով Կիմ Չեն Ինի նախկին  սիրելին էր, գնդակահարել են Ինհասու երգչախմբի մյուս արտիստների հետ: Նրանց մեղադրել են պոռնոգրաֆիական ֆիլմում նկարահանվելու մեջ ու մահապատժի ենթարկել:

Տեղեկությունը փոխանցել են հարավկորեական ԶԼՄ-ները հղում անելով չինական աղբյուրներին: Ըստ նրանց  տեղեկությունների, երգչուհի Հեն Սոլ Վոլը և 11 երաժիշտներ գնդակահարվել են օգոստոսի 20-ին: Դրա համա առիթ է ծառայել Չինաստանում իբր հայտնաբերված պոռնոֆիլմերը, որոնց նկարահանումներին մասնակցել են նաև այդ երաժիշտները: Բացի այդ, իբր, երաժիշտների տանը հայտնաբերվել են Աստվածաշնչի օրինակներ, ինչն, ամենայն հավանականությամբ, նպաստել է դատավճռի խստացմանը:

Ոմանք ենթադրում են, որ երաժիշտները կապված են եղել Կիմ Չեն Ինին հակադիր հարավկորեական ճամբարի քաղաքական էլիտայի հետ: Բացի այդ, հաշվի առնելով, որ Կիմ Չեն Ինի ներկայիս կինը` Լի Սոլ Յուն նույնպես Ինհասու նվագախմբից է եղել, հնարավոր է, որ այդ գործում անմիջական դեր է խաղացել:

Առաջին անգամ հյուսիսկորեական առաջնորդի սիրուհու անունը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նա ամուսնանում էր: Հայտնի է, որ Հեն Սոն Վոլը Կիմ Չեն Ինի հետ հանդիպում էր ավելի քան 10 տարի, սակայն առաջնորդի հայրը պնդեց դադարեցնել այդ հարաբերությունները: Դրանից հետո, շշուկների համաձայն, երգչուհին ամուսնացել է հյուսիսկորեացի գեներալներից մեկի հետ, որդի ունեցել ու հեռացել երկրից:

Կիմ Չեն Ինը պատրաստ է մեկ միլիոն դոլարով հարցազրույց տալ

o_726231Ամենափակ երկրի ղեկավարը որոշել է իր փառքի վրա աշխատել: Նա օտարերկրյա ԶԼՄ-ներին հայտնել է, որ Կորեական պատերազմի ավարտի 60-ամյակի  կապակցությամբ հարցազրույց կտա մեկ մլն դոլարով:

Ցանկացողներ դեռևս չկան: Հաղորդագրությունն այն մասին, որ առաջնորդը պատրաստ է “ոսկե հարցազրույց տալ” ,Հյուսային Կորեան տարածեց արևմտյան տեղեկատվական գործակալություններով, այդ թվում` BBC, Associated Press, “Կիոդո” ևն: Ուղերձի հեղինակները օտարերկրացի լրագրողներին հրավիրում են  նաև մասնացելու տոնական միջոցառումներին: