Rose Roth-ը Բաքվում, օր 2. Սկանդալներն ու ադրբեջանցիների հիստերիան շարունակվում են. PanARMENIAN.net

բաքուԵրկրորդ օրն է, ինչ Ադրբեջանում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 86-րդ սեմինարը «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով: Մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչները սպառնացել են «պատժել» հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի հորը, վիրավորանքներ են հնչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ Հայաստանն անվանել են «ահաբեկչական պետություն»:
PanARMENIAN.net-ը գրում է, որ հայ պատվիրակներն իրենց հերթին հիշեցրել են սումգայիթյան ջարդերի մասին, բացահայտ մեղադրել են Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը սկսելու ու ռազմականացնելու մեջ:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը մեղադրել է Ադրբեջանին 1988 թ. Սումգայիթում հայ բնակչության ջարդեր կազմակերպելու մեջ: ՆԱՏՕ ԽՎ-ում ազերիների ղեկավար Զիյաֆետ Ասկերովն էլ հանկարծ հայտարարել է, թե Ադրբեջանի զինդատախազությունը հետաքննում է ինչ-որ «արյունալի հանցագործություն» ադրբեջանցիների դեմ, որն, իբր գործել է Թևան Պողոսյանի հայրը Ղարաբաղում:
«Շատ շուտով Ինտերպոլը կգտնի քո մարդասպան հորն ու բերման կենթարկի և նա կստանա իր պատիժը: Շատ շուտով դու դա կտեսնես»,- ասել է Ասկերովը:
Սումգայիթյան ջարդերի մասին Ասկերովն ասել է, թե այդ «իրադարձությունները հրահրել էր խորհրդային ՊԱԿ-ը» և «ձեր Գրիգորյանը»:
Թևան Պողոսյանի հայրը՝ Ժիրայր Պողոսյանը 1998 – 1999 թթ. ԼՂՀ վարչապետն է եղել, իսկ 1992 թ-ին` ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատարը:
Ինչպես նշում է ԱՊԱ-ն, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բացահայտ մեղադրեց Ադրբեջանին: Նա հայտարարեց, որ վերջին 7 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ՝ նշելով, որ դա իրական սպառնալիք է տարածաշրջանում: Նա պահանջեց ՆԱՏՕ ԽՎ-ից կոշտ արձագանք այդ կապակցությամբ:
Նրանից հետո խոսք վերցրեց Թևան Պողոսյանն ու մեղադրեց Ադրբեջանին՝ նշելով, որ հենց Բաքուն է հրահրել ղարաբաղյան հակամարտությունը: Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզման շեմին Ադրբեջանում մնում էր մեծ քանակով զենք ու զինամթերք և պաշտոնական Բաքուն օգտվեց դրանից:
Հայ պատվիրակներին պատասխանել է ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը: Նա հայտարարել է, թե Հայաստանի պատվիրակությունը «սադրանքներով է զբաղված Բաքվում» և փորձում է «վատաբանել Ադրբեջանին ՆԱՏՕ ԽՎ աչքում»: Ասկերովը դիմել է ՆԱՏՕ ԽՎ ներկայացուցիչներին, հարցնելով, թե արդյո՞ք մի երկիր, որի «տարածքի 20 տոկոսն օկուպացված է, չպետք է ավելացնի իր ռազմական բյուջեն»:
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե հայերն, իբր, «մոտ 30 ահաբեկչական գործողություն» են կազմակերպել Ադրբեջանում և «Խոջալուում ցեղասպանություն են» գործել: Նա նաև ինչ-որ ցուցակ է վկայակոչել՝ իբր Ինտերպոլի կողմից «որոնվող հայ զինվորականների մասին»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Քաղաքական դալտոնիկ, քաղաքական իմպոտենտ. փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում

 загруженноеՏեսանկարահանող և լուսանկարահանող22744 սարքերի կիրառման, վճարովի ավտոկանգառների, հնարավոր ուղեվարձի թանկացման հարցերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության նախագիծն այս քառօրյայում քվեարության չի դրվի, այլ կտեղափոխվի հաջորդ քառօրյա, բայց մինչ այդ, ինչպես առաջարկել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձրացված հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

Մինչ այս որոշումը, ամփոփիչ ելույթներով հանդես եկան մի շարք պատգամավորներ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իր ոճին հավատարիմ մնալով, սկսեց թվարկել հանրապետականի բոլոր առավելություններն ու ընդգծել ընդդիմության թերությունները: «Դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտ ու կոպիտ,-ասաց նա ընդդիմադիր ուժերին,-մի մտածեք, որ կարողանում եք ամբոններից խոսք ասել, դա ինչ որ փառահեղ խոսք է: Դուք ընդամենը կուսակցական նեղ ոգեշնչումով եք առաջնորդվում` համախմբել ամբոխին, սրբացնել, անկանխատեսելի դարձնել և ժողովրդի գլխին չարիք բերել: Դուք անգամ ժողովրդին ու ամբոխն իրարից չեք տարբերում»:

Այնուհետև, անցնելով չափածոյի, նա ամբոխի և ժողովրդի մասին մի ստեղծագործություն ընթերցեց, որից հետո ասաց, որ դրանք իր խոսքերը չեն, այլ Հովհաննես Թումանյանինն են:

 «Բա շուտ ասեիր, որ քոնը չեն, թե չէ մարդիկ թողեցին-գնացին դահլիճից: Սկզբից որ ասեիր Թումանյանն ա, չէին գնա, Գալուստ Գրիգորիչ»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև ամփոփիչ ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որն անդրադարձավ իրենց ուղղված մեղադրանքներին, թե ամեն պատեհ-անպատեհ առիթով ընդդիմությունը փորձում է ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծել:

Խոսքն ուղղելով նախ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Կորյուն Նահապետյանին, որը նախօրեին ասել էր, որ ընդդիմությունը փորձում է շահարկել հարցերը, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ի՞նչն ենք շահարկում, եղբայր: Գոնե մի ուրիշ հոմանիշ գտեք, արդեն սպանում եք էս բառով: Եվ եթե դասեր եք մեզ տալիս, մենք երևի լավ ընդդիմություն չենք: Խնդրեմ, դուրս եկեք, մտեք ընդդիմություն և ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը, բայց ոչ թե սենց միանգամից մտել եք քաղաքականություն և իշխանություն և մեզ դասախոսություններ եք կարդում: Երիտասարդ եք, մի քանի տարի ընդիիմություն աշխատեք և հետո իրավունք կնվաճեք դասեր տալու»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Այնուհետև, անդրադառնալով ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի այն խոսքին, որ ընդդիմությունն ամբողջությամբ սև ակնոցով է նայում իրականությանը, ասաց. «Ես կարծում եմ` դա քաղաքական դալտոնիզմ է` տեսնել, որ ընդդիմությունը սև  ակնոցով է նայում: Իսկ գուցե դո՞ւք եք վարդագույն ակնոց դրել և ուզում եք արդարացնել իշխանության բոլոր արածները»:

Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց իրենց դասեր չտալ` առավել ևս նրաք, որոնք կյանքում գոնե 15 րոպե ընդդիմություն չեն եղել:

Քաղաքական դալտոնիզմի մեղադրանքին Խոսրով Հարությունյանը պատասխանեց ոչ պակաս մեղադրանքով. «Ինձ քաղաքական դալտոնիկ ասողը քաղաքական իմպոտենտ է, այո` քաղաքական իմպոտենտ, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ 500 հազարից ավելի ձայն հավաքած և մեկ ամսվա ընթացքում այդ ձայները հօդս ցնդեցրած քաղաքական ուժը ոչ այլ ինչ է, քան քաղաքական իմպոտենտ: Է՞ս ինչ բան էր, մեզ խորհուրդ չտաք, մեզ չսովորացնեք: Մարդիկ կան այս դահլիճում, որոնց կենսափորձը թույլ է տալիս ոչ միայն ձեզ, այլ միգուցե ձեր սերունդներին էլ խորհուրդ տալ»,-ասաց Խոսրով Հարությունյանը` ներողություն խնդրելով, որ այս բարձր ամբիոնից ստիպված է նման բաներ ասել:

Անկախ

Մեր գործողությունները պետք է համահունչ լինեն ՀՀ իշխանության կողմից ԼՂՀ հարցում որդեգրած քաղաքականությանը. Կորյուն Նահապետյան

 Կորյուն ՆահապետյանՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն հարցին, որ Զորի Բալայանի` Պուտինին ուղղված նամակից հետո ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ հայտնել էին կարծիք, թե ԼՂՀ-ի համար շատ ավելի լավ կլիներ համարվել Ռուսաստանի տարածքի մաս, ասաց, որ կուսակցության դիրքորոշում հայտնելու համար կան իրավասու անձինք, որից դուրս յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է իր կարծիքն ունենալ, բայց դա չի նշանակում, թե այդպես է կարծում կուսակցությունը: «Մեր գործողությունները պետք է համահունչ լինեն ՀՀ իշխանության կողմից ԼՂՀ հարցում որդեգրած քաղաքականությանը: Այն, որ ԼՂՀ-ն պետք է լինի Ռուսաստանի կամ մեկ ուրիշ պետության կազմում ակնհայտորեն ոչ մի կապ չունի նշածս քաղաքականության հետ», – ասաց Կորյուն Նահապետյանը: