Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսին

iran azarՕգոստոսին Բաքվում Իրանի և Ադրբեջանի պետական այրերի մասնակցությամբ կայանալու է երկու երկրների տնտեսական համագործակցության 9-րդ նիստը:
Նիստի քննարկվելիք հիմանական հարցերը վերաբերելու են համագործակցության ընդլայմանը, առկա խոչընդոտների վերացմանը:
Նիստին մասնակցելու են տարբեր ոլորտներում ակտիվ  հիսուն ընկերության ներկայացուցիչներ :
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանն ու Նոր Զելանդիան կընդլայնեն համագործակցությունը

Iran-New-ZealandԹեհրանում հանդիպել են Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը և Նոր Զելանդիայի արտգործնախարար Մորի Մաք Քալին: Վերջինս հունիսի 21-ի երեկոյան ժամանել է Թեհրան, որպեսզի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:

Արտգործնախարարները նշել են, որ տնտեսական ոլորտում երկու երկրի միջև համագործակցություն ծավալելու համար առկա է մեծ ներուժ և  կարևորել են տնտեսական համագործակցությոան ծավալի ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում Նոր Զելանդիայի արտգործնախարար Մորի Մաք Քալին հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, առավել քան երբևէ, կընդլայնվի համագործակցությունն Իրանի և Նոր Զելանդիայի միջև:

«Համայն աշխարհի համար կարևոր է Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների դրական հանգուցալուծումը,- հավելել է Նոր Զելանդիայի արտգործնախարարը:

Երկու երկրի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային կարևոր հարցեր, այդ թվում` Իրաքում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված:

Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Պուտինն Արևմուտքի հետ համագործակցության այլընտրանքային տարբերակներ է որոնում

ol3001400489479Այսօր ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնական այցով մեկնում է Չինաստան, որպեսզի  ղեկավարության հետ քննարկեն երկու երկրների  քաղաքական ու տնտեսական համագործակցության հարցեր, գրում է isra.com-ը:

Մասնավորապես, Չինաստան մեկնելուց առաջ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանին ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածության շուրջ բանակցություններն ավարտական փուլում են ու այդ ոլորտում հետագա համագործակցությունը շահավետ է թե Ռուսաստանի և թե Չինաստանի համար: Մասնավորապես, Ռուսաստանը կարող է սպառման նոր շուկա բացել, իսկ Չինաստանը կլուծի էներգետիկ պահանջմունքի աճող խնդիրը:

Պուտինը  Ուկրաինայի իրադարձությունների մասին հերթական անգամ հայտարարել է, որ այդ պետության մեջ նեոնացիստական ուժերն են պատերազմ  ու ահաբեկչություն սկսել խաղաղ բնակչության դեմ:

Անկախ

ՌԴ Թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության պաշտոնատար անձինք ՀՀ ոստիկանությունում

H.Pogosyan_03Ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունեց Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու և այդ ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ նախաձեռնելու նպատակով ապրիլի 9-ին Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության պաշտոնատար անձանց` ոստիկանության գնդապետներ Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին:
Ընդունելության ընթացքում ռուս գործընկերները ներկայացրին համագործակցության իրենց դիտարկումներն ու առաջարկությունները` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարբեր ուղղություններով, ինչպես և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայության փորձն ու ձեռքբերումները միջազգային համագործակցության ոլորտում:
Հունան Պողոսյանը Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին հանձնեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներ, որոնցով նրանք պարգևատրվել են ՀՀ ոստիկանության պետի հրամանով` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության հետ ակտիվ համագործակցություն իրականացնելու համար:
Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերները մի շարք կարևոր հարցեր են քննարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ ներկայացրել կոնկրետ առաջարկություններ:

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը

 ՀՀ ՊՆ,ԵԱՀԿ ,համագործակցություն Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը գերազանց գնահատեցին կատարված աշխատանքները` նշելով, որ համագործակցությունը մեծապես նպաստել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և լավ կառավարման    ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալիզացմանը:

Ամփոփումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը:

 Անկախ

 

 

Թուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը մտադիր են եռակողմ համագործակցություն ստեղծել

Թուրքիան, Ադրբեջան, Թուրքմենստան,համագործակցությունԹուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը մտադիր են իրենց համագործակցությունը եռակողմ ֆորմատի բերել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի ժամանակ: Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» թերթը՝ արդեն գոյություն ունի Ադրբեջան-Իրան-Թուրքիա և Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության օրինակը, որի շրջանակներում կողմերը ամեն տարի հանդիպումներ են իրականացնում:

 

Ադրբեջանը մտադիր է շարունակել լայն համագործակցությունը եվրոպական երկրների հետ

Ադրբեջան,համագործակցություն,եվրոպական երկրներ Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը Արևելյան գործընկերության գագթնաժողովի շրջանակներում իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել լայն համագործակցությունը եվրոպական երկրների հետ, օգտագործել եվրոպական առաջատար փորձը՝ համատեղ երկկողմ և տարածաշրջանային ծրագրերի

իրականացմամբ: «Փոխադարձ հարգանքի և հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցությունը, Եվրամիության հետ շարունակական և արդյունավետ հարաբերությունները հանդիսանում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,-նշել է Մուստաֆաևը:

Ադրբեջանցի նախարարը ընդգծել է, որ ԵՄ հանդիսանում է առևտրային ոլորտում Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկը, ինչպես նաև նրան է բաժին ընկնում երկրում կատարվող արտասահմանյան ներդրումների զգալի մասը:

ԱՄՆ-ը չի խրախուսում Թուրքիայի ու Չինաստանի համագործակցությունը

i (2)ԱՄՆ-ը չի խրախուսում հակահրթիռային պաշտպանության հարցերում Թուրքիայի ու Չինաստանի  համագործակցությունը:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Թուրքիան մտադիր է չինական մի ընկերության հետ համագործակցել, որի դեմ ԱՄՆ-ը պատժարգելք է սահմանել ԿԺԴՀ, Սիրիայի ու Իրանի հետ համագործակցելու համար:

“ԱՄՆ-ը բարձր մակարդակով Թուրքիային հասկացրել է, որ մտահոգված է Անկարայում հակահրթիռային համակարգի կիրառման հանգամանքով, որը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: Ես չեմ ցանկանում երկրաքաղաքական քննարկումներ անել, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն այդ  համաձայնության կնքման դեպքում”,-ԱՄՆ-ի դիրքորոշումն այսպես է  ներկայացրել երկրի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Ուկրաինան դառնալու է Չինաստանի ֆերման

o_827993Ուկրաինան կարող է դառնալ Չինաստանի արտասահմանյան խոշորագույն գյուղատնտեսական կենտրոնը: Մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Պեկինը մտադիր է երկարաժամկետ վարձակալել 3 մլն հա հող` ուկրաինական բոլոր հողատարածքների 10-րդ մասը: Մինչդեռ, Կիևում ասում են, որ գործարքի մասին տեղյակ չեն:

Չինաստանը մտադիր է կես դարով վարձակալել այդ հողերը: Առաջին 100 հազար հա կտրամադրվի Չինաստանին մոտ ժամանակներում: Չինական The Global Times-ի վարկածով, համաձայնագիրը ստորագրել են ուկրաինական գյուղատնտեսական հոլդինգն ու Սիզյաննի արտադրական-շինարարական կորպուսը: Սակայն այդ գործարքի մասին հայտնի չէ Ուկրաինայի առաջին դեմքերին:

Չինական կողմը մտադիր է գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամբ ու կենդանաբուծությամբ զբաղվել այդ հողերի վրա:

“Չինաստանը գյուղատնտեսության ոլորտում մեծ փորձ ունի, իսկ Ուկրաինան հարուստ պաշարներ ու համաձայն է համագործակցել Չինաստանի հետ: Մեր երկու երկրներն  ասես լրացնում են միմյանց : Ամեն ինչ կա բեղմնավոր համագործակցության համար”,-հայտարարել է  Ուկրաինայում Չինասատնի դեսպանության առաջին քարտուղարը:

Մինչդեռ ուկրաինական կողմը, որը պլանավորում է այդ հողերը վարձակալության հանձնել Չինաստանին, հայտարարել է, որ մամուլը ճիշտ չի հասկացել, քանի որ այքան հող իրենք պարզապես չունեն, իսկ չինական ընկերության հետ բանակցությունները վերաբերում են միայն ոռոգմանը”;

 

 

Ռուսաստանի ու ԱՄՆ համագործակցության շնորհիվ ձերբակալվել է 88 ստրկավաճառ

i (8)Ռուսաստանի ՆԳՆ ու ԱՄՆ իրավապահ մարմինները համատեղ ձերբակալել են 88 մարդու, որոնք մարկանց վաճառքով են զբաղվել աշխարհի տարբեր երկրներում: Դրա մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը իր  ամենամյա զեկույցում:

Փաստաթղթի համաձայն, ռուսական ՆԳՆ աշխաատակիցները համագործակցել են ամերիկյան իշխանությունների հետ նաև սեքսուալ շահագործման  8 դեպքի հետաքննության ժամանակ, որոնցից 7-ի դեպքում զոհերը երեխաներ էին:

 

 

Գյումրին կապեր է հաստատում Հնդկաստանի հետ

despanԱյսօր ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, նշեց, որ ընդամենը չորս ամիս է նշանակված դեսպան և Հայաստանում առաջին քաղաքը, որ այցելում է, Գյումրին է:

Սուրեշ Բաբուն քաղաքապետին փոխանցեց, որ իր առաքելությունն է առաջ մղել երկու երկրների դարավոր բարեկամությունը: “Մենք բավական երջանիկ ենք, որ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ունենք փոքրիկ հայկական համայնք: Մեր երկու ազգերը շատ նմանություններ ունեն` թե’ ավանդույթներում, թե’ լեզվում, թե’ ապրելակերպում: Հայաստանը, թեև չափերով փոքր է, բայց այնքան հին է, որքան Հնդկաստանը, հատկապես` Գյումրին. Գյումրին ավելի հին է, քան Երևանը”, – իր խոսքում նշեց Հնդկաստանի դեսպանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հայտնեց, թե նոր դեսպանին ու նոր քաղաքապետին կհաջողվի համատեղ ծրագրեր իրականացնել. “Եթե կարողանանք նաև Հնդկաստանում քույր քաղաք ունենանք, մեր համագործակցությունն ավելի հեշտ կստացվի”:

Քննարկվեց բիզնես համագործակցություն սկսելու մասին գաղափարը ՏՏ, դեղագործական, էլեկտրաարտադրության, հանքարդյունաբերության ոլորտներում: “Բնականաբար մենք գիտակցում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է և ունի շատ փոքր շուկա: Հնդկական շատ էլեկտրակայաններ կառուցող ընկերություններ շահագրգռված են այստեղ կայաններ կառուցել”, – ընդգծեց դեսպանը:

Ուշադրությունը սևեռվեց հատկապես ՏՏ ոլորտի վրա. “Հայաստանում կա մեծ ներուժ, և հայերը մեծ արդյունքների են հասնում ՏՏ ոլորտում: Անցած տարի Երևանում բացեցինք առաջին հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, և դա  միակն է, որ ունի հնդկական “սուպեր համակարգիչը”, որ կոչվում է “Պարամ”, – հավելեց Սուրեշ Բաբուն: Նա հույս հայտնեց, որ Գյումրիի հետ ևս համագործակցությունը կարող է ձևավորվել այս ոլորտից:

Քաղաքապետն ու դեսպանը միմյանց հրաժեշտ տվեցին` հաջորդ այցին ծրագրերի առաջարկներ փոխանակելու ակնկալիքով:

ԿԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

կգնՀՀ կրթության  և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը:

Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, այդ թվում` Հայաստանում Ամերիկյան համալսարանի` այս տարի առաջին անգամ իրականացվող բակալավրիական կրթության, կրկնակի դիպլոմների տրամադրման, ինչպես նաև Հայաստանի ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը. կենտրոնի շրջանավարտները ստանում են նաև Տեխասի А&М համալսարանի վկայական: Հանդիպման ընթացքում անդրադարձ է  եղել նաև Երևանի պետական համալսարանում ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին:

Մյուս խնդիրը, որը քննարկել են նախարարն ու դիվանագետը, վերաբերել է բուհերի միջազգային հավատարմագրմանը, մասնավորապես, նախարար Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից, համաձայն որի` ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար: Նախարարը նաև Ջոն Հեֆերնին տեղեկացրել .է, որ ներկայումս համալսարանը համապատասխան աշխատանքներ է տանում` Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առցանց կուրսերի, դիստանցիոն, ցկյանս կրթության հիմնախնդիրներն, մասնավորապես, կողմերը քննարկել են այդ թեմայով համապատասխան սեմինար անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում կներկայացվի ամերիկյան հայտնի բուհերի փորձն ու օրինակը` դիստանցիոն կրթության ոլորտում:
Ամերիկյան կողմն անդրադարձել է նաև Հայաստանում բիզնես կրթության ներդրման և դրա զարգացման հնարավորությանը, որին ի պատասխան` նախարարն ընդգծել է, որ նմանատիպ կրթությունը համեմատաբար թանկ ծառայություն է` այն նախևառաջ պայմանավորելով համապատասխան կրթական բովանդակության բացակայությամբ:Դեսպանին հետաքրքրել է նաև Հայաստանում ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որի համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է երրորդ ընթերցմամբ ընդունել «Կրթության մասին»  և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի` մինչև 2022 թվականը նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել դեպի համընդհանուր ներառականության սկզբունքը: Արդյունքում` կնվազի հատուկ դպրոցների թիվը. կկգործեն միայն հատուկ ուղղվածության, օրինակ, լսողության, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներ, որտեղ երեխաները կընդունվեն միայն  բժշկահոգեբանամանկավարժական-փորձագիտական կենտրոնի տրամադրած ուղեգրով:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստանում տնտեսագիտական կրթությանը, բուհերի ինքնավարությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ կրթական հարցերին առնչվող խնդիրներ: