Ապրիլի 8-ին, ժամը 14.00-ին, թիվ 103 ավագ դպրոցի տնօրենից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դպրոցի 3-րդ հարկի` համակարգիչների համար նախատեսված դասարանի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մետաղյա 2 պահարանները` գողացել «Նոութ-բուք» տիպի 21 համակարգիչ և համակարգչի 1 սարքավորում:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` մայիսի 6-ին, ժամը 14.40-ին, Աճառյան փողոցի թիվ 30 շենքի դիմացից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արման Ա.-ին, իսկ ժամը 15.00-ին բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ու հանցանքը կատարողները հանձնվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:
Tag Archives: համակարգիչ
Internet Explorer-ը պաշտպանված չէ հաքերներից
Internet Explorer-ի խոցելիությունը հնարավորություն է տալիս հաքերներին մուտք գործել օգտատերերի համակարգիչ: Բրաուզերը տեղադրվում է համակարգչի մեջ ավտոմատացված ձևով ՝ Windows օպերացիոն համակարգի հետ:
Internet Explorer ինտերնետ-բրաուզերում հայտնաբերվել է նոր խոցելիություն, որի միջոցով հաքերները կարող են մուտք գործել օգտատերերի համակարգիչ, այս մասին հայտնում է Microsoft ընկերությունը, ինչպես նաև հաստատում են հակավիրուսային ընկերությունների վերլուծաբանները: Բացը հայտնաբերվել է բրաուզերի բոլոր վերջին տարբերակների մեջ (սկսած 6-րդից, որը թողարկվել է 2011թ., մինչև նոր դուրս եկած 11-րդը), որոնք աշխատում են Windows օպերացիոն համակարգերի հետ:
Կիբերանվտանգությամբ զբաղվող FireEye գործակալության հետազոտողները նշում են , որ հաքերների հիմնական գրոհումները եղել են այն օգտատերերի բրաուզերների վրա, որոնք օգտագործել են 9-րդ և 11-րդ տարբերակները:
NetMarket Share-ի տվյալներով` ողջ աշխարհում խոցելի բրաուզերներից օգտվում է ինտերնետ մուտք գործողների շուրջ 26,25%-ը:
«Վտանգը լուրջ է, քանի որ խոցելիությունը հնարավորություն է տալիս առանց օգտատերերի իմացության կատարել կամայական կոդավորում»,- տեղեկացնում է խոցելիության հետազոտություններով զբաղվող «Կասպերսկու լաբորատորիա»-ի թիմի ղեկավար Վիչիսլավ Զակորժևսկին: « Համակարգիչը վիրուսներով վարակելու համար բավական է օգտատերերի մուտքը վնասակար էջ IE-ով: Այդ նպատակով հարձակվողները կարող են ուղարկել հաղորդագրություն՝ վնասակար էջի լինքով, կամ էլ վարակել որևէ հայտնի էջ և ավելացնել կոդ, որն օգտագործում է այդ խոցելիությունը»,-տեղեկացնում է նա:
«Խոցելիությունը կարող էր վաղուց օգտագործվել հատուկ նպատակային հարձակումների համար»,- ասել է Զակորժևսկին: Նրա կարծիքով «Կասկերսկու լաբորատորիան» այդպիսի հարձակումներ չի ֆիքսել, սակայն Microsoft-ին հայտնի են հարձակումներ, երբ այդ խոցելիությունը աշխատել է որևէ կոդի միջոցով: Երբ հաքերներն օգտվում են այդ բացից, ապա վաղ թե ուշ այդ կոդը հայտնվում է հակավիրուսային կազմակերպությունների մոտ և ցույց է տալիս, թե ինչպես է այդ խոցելիությունն օգտագործվել , սակայն այդ բացը ներկա պահին քիչ են օգտագործել, կամ բոլորը վրիպել են, հայտնել է «Դոկտոր վեբ»-ի հակավիրուսային աշխատող Սերգեյ Կամարովը:
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ. Ծուղակն ընկածների գործերը ՀՀ տարբեր դատական վարույթներում
Կիբեռհանցագործություն` ներկայումս աշխարհում ամենավտանգավոր ու բազմադրվագ հանցագործության տեսակներից մեկը: Հարուցված քրեական գործերը շատ հաճախ կարող են կարճվել, գործով մեղադրյալները կարող են կալանքից ազատվել միմիայն նրա համար, որ հանցակազմն ապացուցելը, այսպես ասած, 7 սարերի հետևում է:
Մեր երկրում էլ համակարգչային հանցագործությունները քիչ չեն: Սակայն, վիճակագրությունն այս մասով հստակ թիվ չի արձանագրում:
Սոցիալական ցանցերում ինչ-որ մեկի հետ ծանոթությունը, բարեկամությունը հաճախ հանգեցնում է ծանր հետևանքների: Շատ անգամ «վիրտուալ» բարեկամները չեն էլ կասկածում, որ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը կարող է անձին քրեական պատասխանատվության հանգեցնել:
Սոցիալական ցանցերում ամենատարածված հանցագործության տեսակը թերևս շորթումն է: Մեր հերոսներն արդեն անցել են փորձությունների միջով ու դառնորեն գլուխն օրորելով՝ կա՛մ հիացնում են, կա՛մ զարմացնում…
ՄԵՂԱԴՐԱՆՔ
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում հեռախոսով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել մի կնոջ հետ, ապա օdnoklassnik.ru սոցիալական կայքում ստեղծել է «Նունե ջան» անվամբ անձնական էջ: Համարձակ երիտասարդը սոցիալական ցանցում տեղադրել է կնոջ բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնոգրաֆիական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ:
Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը պարբերաբար զանգահարել է կնոջը և իրենց ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով նրանից պահանջել է խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար գումար, սակայն նշված գումարի փոխարեն կինը տղամարդու ծանոթուհու անվամբ փոխանցել է 400 դրամ:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի հատկանիշներով` խոշոր չափերով շորթում կատարելու համար:
ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ…
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննության է առնվում Մխիթար Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Մխիթար Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա odnoklassniki.ru սոցիալական կայքում Հեղինե Ս.-ի և Վարդուհի Ո.-ի անհատական էջերին ապօրինի տիրանալով՝ զրկել է նրանց իրենց անհատական էջ մուտք գործելու հնարավորությունից` պատճառելով նրանց բարոյական վնաս:
Մխիթար Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ի մասի և 256-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով, ըստ որի`
համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Մեր հերոսուհի Արմինե Գ.-ն (հերոսուհու խնդրանքով չենք հրապարակում նրա անուն-ազգանունը) 32 տարեկան է, աշխատում է երևանյան գովազդային ընկերություններից մեկում:
Սիրում է երեկոյան ժամերն անցկացնել համակարգչի առջև: Արմինե Գ.-ի հիմնական հետաքրքրությունը նոր ծանոթություններն են տարբեր սոցիալական ցանցերում:
– Տարիներ առաջ, երբ իմացա, որ ստեղծվել է odnoklassniki.ru կայքը, շատ ուրախացա: Կարծես շփման պակաս ունեի, ու այդ քաղցը փորձում էի հագեցնել դրա միջոցով: Այն տարիներն էին, երբ Երևանում ինտերնետն այնքան էլ տարածված չէր, իսկ երիտասարդությունը հիմնականում շփվում էր «Մայ Հայաստան» սոցիալական կայքի միջոցով,-ասում է Արմինե Գ.-ն:- Այդ սոցիալական կայքը սկզբնական շրջանում շատ հրապուրեց, հետո եկավ ժամանակ, որ անընդհատ այդ կայքի միջոցով էի շփվում ընկերներիս հետ: Անգամ մի քանի անգամ այդ թեմայով վիճել եմ տնօրենիս հետ, քանի որ գործի ժամանակ հաճախ էր ստացվում, որ շեղվեի ու զբաղվեի սոցիալական ցանցով:
Արմինե Գ.-ն փաստորեն սոցիալական ցանցերի հնաբնակներից է, բայց հիմա odnoklassniki.ru կայք չի այցելում: Ինչո՞ւ:
– Շատ երկար ժամանակ՝ մոտ երկուսուկես տարի շփվում էի մի երիտասարդի հետ, նա շատ համակրելի էր: Մենք խոսում էինք տարբեր թեմաներից, նա իմ մասին գրեթե ամեն ինչ գիտեր, ես` իր: Երկուսուկես տարվա ընթացքում մենք գեթ մեկ անգամ չենք հանդիպել. կա՛մ չէր ստացվում, կա՛մ էլ առեղծվածային «ընկերոջս»՝ Վարդանի խորամանկությունն էր պատճառը: Մի անգամ ասաց. «Կարո՞ղ ես պարտքով գումար տալ»: Ասացի՝ ինչքա՞ն, բա՝ 500 ԱՄՆ դոլար, ասացի՝ կարող եմ: Ասաց. «Հաշվեհամար տամ, ուղարկիր, հետ տալիս էլ կհանդիպենք»: Համաձայնեցի:
Արմինե Գ.-ն ասում է՝ մի անգամ չէ, որ վիրտուալ ընկերոջը՝ Վարդանին, պարտքով գումար է տվել: Մոտ վեց ամսվա ընթացքում պարտքի գումարը հասել է 1000 ԱՄՆ դոլարի:
– Մենք սկսեցինք շատ ուշ-ուշ խոսել, նա չէր պատասխանում զանգերիս, ես շատ էի նեղվել, բայց մերոնց ոչինչ չէի ասում, անգամ ամենամոտ ընկերուհիներիս չէի պատմում, որովհետև մտածում էի՝ խաբված եմ,- ասում է Արմինե Գ.-ն:
Վերջապես` ութ ամիս անց, զարմացել ու անակնկալի է եկել:
– Արդեն պատրաստվում էի ընդմիջման գնալ, մի երիտասադ եկավ գրասենյակ ու ինձ հարցրեց: Ես մոտեցա, ու առաջինը, որ աչքս ընկավ, աննկարագրելի գեղեցիկ ծաղիկներն էին: Երիտասարդը հարցրեց իմ անունը ու փոխանցեց ծաղիկները, որի արանքում մի ծրար էր դրված,- ասում է Արմինե Գ.-ն,- ծրարի մեջ դրված էր 1000 ԱՄՆ դոլար գումար ու մի գրություն՝ ներիր:
Այս դեպքից հետո Արմինե Գ.-ն ցանկացել է գտնել իր վաղեմի ընկերոջը, բայց ապարդյուն: Արմինեն, բացի նրա հեռախոսահամարից ու կայքից, այլ տեղեկություններ չի կարողացել իմանալ:
– Հիմա եմ հասկանում, որ այդ երիտասարդը միգուցե հենց Վարդանն էր,- ավելացնում է Արմինե Գ.-ն:
ԱՇԽԱՐՀԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ
Կիբեռհանցագործությունների կենտրոններ են համարվում Մեքսիկան, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապուրը և Հարավաֆրիկյան հանրապետությունը: «Փաբլիք ստատիստիկ ինտերնեյշընլ» ընկերության անցկացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցյալ տարի աշխարհում 431 մլն մարդ կամ օրական ավելի քան մեկ մլն կամ վայրկյանը մեկ 14 հոգի կիբեռհանցագործությունների զոհ է դարձել: 18-31 տարեկան չափահաս կանանց ու տղամարդկանց 69 տոկոսը տուժել է կիբեռհարձակման հետևանքով: Օգտատերերի 54 տոկոսը տուժել է վիրուսների ու վնասակար ծրագրերի պատճառով:
Ասենք, որ անցած տարի «Բի-Բի-Սի ինտերնեյշընլին» տված հարցազրույցի ժամանակ, քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (ԻՆՏԵՐՊՈԼ) նախագահն ասել է. «Տարեկան 400 մլրդ դոլարի ինտերնետային հանցագործությունների ծախսերը գերազանցում են սև շուկայում մարիխուանայի ու կոկաինի համաշխահային վաճառքի ընդհանուր գումարը: Հետևաբար, այդ սպառանալիքների դեմ հաջողված պայքարի համար, աշխարհի բոլոր երկրներում պետական ու մասնավոր բաժինների հավաքական համագործակցություն է անհրաժեշտ»:
Համացանցի վտանգները երեխայի հոգեկան առողջության համար
Մանկական հոգեբաններն ու հոգեբույժները գտնում են, որ 21-րդ դարում երեխաների հիմնական հիվանդությունների պատճառը հեռուստացույցն և համացանցն է: Երեխայի վրա համացանցի բացասական ազդեցության խնդիրը հայտնվել է մանկավարժների, հոգեբանների, ծնողների ուշադրության կենտրոնում: Այդ բացասական հետևանքները կարող են արտահայտվել թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա: Այս խնդրի վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց հոգեբան–մանկավարժ Աննա Առաքելյանը:
Ինչպե˚ս կարող է ազդել համացանցը երեխաների հոգեկան առողջության վրա ընդհանրապես:
Համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխաների հոգեկանի վրա անհրաժեշտ է գնահատել 2 տեսանկյունից՝ դրական և բացասական: Ժամանակակից կյանքում անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար այն կյանքի անբաժանելի մասնիկն է: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով. խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Համացանցը օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր են: Տարբեր կենդանիների, հեքիաթային հերոսների պատկերներն ու նկարները, երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի, ՙՙինչուների՚՚ պատասխանները կարող են գտնվել համացանցում: Երեխաների ուշադրությունը, մտածողությունը, տրամաբանությունը կարելի է զարգացնել ճիշտ ընտրված խաղերի ու առաջադրանքների շնորհիվ: Միաժամանակ, համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխայի հոգեկան զարգացման վրա բացասական հետևանքներ կարող է ունենալ: Նախ համակարգչի առջև շատ ժամանակ անցկացնելու արդյունքում երեխաների մոտ ընդհանուր թուլություն և հոգնածություն է դրսևորվում, քնի խանգարումներ: Բացասական հետևանքները կարող են իրենց հետքը թողնել հոգեկան գործընթացների վրա ( մասնավորապես երեխայի հիշողությունն է վատացում, դպրոցում դասերի ժամանակ դժվարությամբ են կենտրոնացնում ուշադրությունը, հասկանում ու դատողություններ անում), հոգեվիճակների, անձնային հատկությունների ձևավորման վրա, միջանձնային հարաբերությունների ոլորտում: Առավել շատ են հանդիպում հուզական խաթարումները, դրդապատճառային ոլորտի ձևավորման բացասական միտումները՝ կապված ինֆորմացիոն ներգործության հետ:
Կարելի˚ է ասել, որ համացանցը ազդում է երեխայի աշխարհայացքի ձևավորման վրա:
Ինֆորմացիոն աշխարհն իր բոլոր դրսևորումներով ազդում է մարդու արժեքային համակարգի, արժեքային կողմնորոշումների ու դիրքորոշումների, նպատակների ու ցանկությունների, երազանքների ու իդեալների ձևավորման, մարդկային փոխհարաբերությունների կառուցման վրա:
Ո˚ր տեսակի նյութերն կամ կայքերն են առավել վտանգավոր են երեխաների համար:
Համացանցի լուրջ բացասական կողմերից մեկն այն է, որ այստեղ չի վերահսկվում ինֆորմացիան, չկան տարիքային սահմանափակումներ ու արգելքներ: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք կարող են կլանել անգամ հասուն ու գիտակից մեծահասակներին: Չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիաի հանդիպեն: Նախադպրոցական տարիքը, առավել ևս դեռահասության տարիքը սեռային ինքնագիտակցության, սեռական նույնականության ձևավորման, սեռային դերերի ու բնութագրերի յուրացման կարևոր շրջաններն են: Սեռերին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկատվության և տեսանյութերի, անառողջ փոխհարաբերությունների անարգելք ներկայացումը կարող է խեղաթյուրել դեռահասների ու պատանիների սեռական ոլորտի մասին պատկերացումները, բացասաբար ազդել սեռական հասունացման ընթացքի վրա, բացասական հետևանքներ ունենալ տարիքին բնութագրական տվյալ ոլորտի նկատմամբ դրսևորվող գերուշադրության ու հետաքրքրության վրա, ընդհանրապես չձևավորված սեռական, սոցիալական, հոգեկան ոլորտների զարգացման ընթացքների վրա: Դեռահասների, պատանիների ու երիտասարդների մոտ կախվածություններ են առաջանում սոցիալական ցանցերից, որոնք դարձել են հաղորդակցման այլընտրանքային ձևեր, ծանոթության և շփման հասանելի միջոցներ:
Իսկ ինչպիսի˚ ազդեցություն կարող են ունենալ ինտերնետային խաղերը:
Բուռն երևակայության շրջան համարվող մանկական տարիքում համակարգչային խաղերն իրենց գունավոր աշխարհներով, հերոսներով, հաղթանակներով ու պարտություններով, հետաքրքիր վիրտուալ մրցակիցներով կարող են ամբողջովին կլանել երեխային: Շատ ավելի լուրջ հետևանքներ է ունենում այն փաստը, որ շատ խաղերում ագրեսիվ վարքի ձևեր ու մոդելներ են դրսևորվում, որոնք երեխաներն առանց գիտակցական վերաբերմունքի ու գնահատականի նմանակման ուժով յուրացնում են: Խաղալով երեխաները նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ՝ դառնալով ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ նրանց փորձում են հեռացնել, կտրել համակարգչից: Արդյունքում՝ երեխաների մոտ կարող է ձևավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա դա կարելի է անել նաև իրական աշխարհում: Դրանք կարող են նաև մանկական վախերի առաջացման պատճառներից մեկը լինել: Չէ որ երեխան դեռ չի կարող տարբերել արվեստն ու իրականությունը: Մեծ մասամբ երեխաների մոտ հոգեբանական կախվածություն առաջանում է դերային խաղերի նկատմամբ: Համակարգչային դերային խաղերում երեխան իր վրա համակարգչային հերոսի դերն է ստանձնում, այն պարտադրում է խաղացող երեխային հանդես գալ կոնկրետ կամ երևակայվող հերոսի դերում: Հենց այս խաղերի ժամանակ է տեղի ունենում երեխայի ամբողջական խորը ներգրավումը խաղի մեջ: Երբեմն, անգամ երևակայության մեջ շարունակում են կարծես թե գործել համակարգչային հերոսի անձի դիրքերից՝ գտնվելով իրական կենսական իրադրություններում:
Բացի տեխնիկական միջոցներից, ծնողներն ինչպե˚ս կարող են ստիպել երեխաներին համացանցից շատ չօգտվել կամ այդ ազդեցությունը մինիմալի հասցնել:
Սովորաբար, համակարգչային կախվածությունը հստակ արտահայտվում է 9-10 տարեկան երեխաների մոտ: Հենց համակարգչային դերային խաղերն են յուրաքանչյուր երեխայի համար հոգեբանական կախվածության մեծ վտանգ ներկայացնում: Ցանկացած տիպի դերային խաղից երեխային դժվար է կտրվելը, իրական աշխարհը վերջինիս հետ համեմատած անգույն է ու անհետաքրքիր: Ամեն դեպքում կանխարգելման ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքներում: Մեծ մասամբ վաղ տարիքում խաղային կախվածությունն է տարածված, իսկ համացանցային կախվածությունը՝ ավելի մեծ տարիքում: Ծնողները չեն կարող լիովին արգելել երեխային համակարգչից օգտվել, քանի որ այս դեպքում երեխան իրեն ընկճված, տարբերվող կզգա այլ երեխաների մեջ: Առանց սահմանափակումների համակարգչից օգտվելը կհանգեցնի այլ զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորստի, շփման շրջանակի նեղացման, ծնողների հետ շփումների աստիճանական կորստի, իրական կյանքում ակտիվության նվազման, սահմանափակումների նկատմամբ դրսևորվող կամակորության, նյարդայնության:
Խաղը դադարեցնել դժվար է, քանի որ հաղթելով ցանկանում են այն ամրապնդել, պարտվելով՝ հաղթել, այսպես դժվար է կտրվել խաղից: Հոգեբանները, մանկավարժները ընդհանրապես խաղերին դեմ չեն , խաղն անհրաժեշտ է երեխային զարգանալու համար, դեմ են կոնկրետ տեսակի խաղերին, որոնք խաթարում են հոգեկանը: Ծնողական արգելքը պետք է հիմնավոր լինի: Ծնողներին խորհուրդ է տրվում բացատրել երեխաներին, որ կայքերը կարող են լինել «վատ» և «լավ» , որ համացանցում տարբեր մարդիկ են շփվում, որևէ կասկածելի և վատ բան նկատելու դեպքում, տեղեկացնեն ծնողին: Անհրաժեշտ է համակարգչում ծրագրային այնպիսի ապահովություն ունենալ, որը ծնողական հոսկողության դերը կապահովի: Ցանակալի է, որ համակարգիչը երեխայի սենյակում չլինի, որպեսզի երեխան չգայթակղվի:
Ամենապարզ և գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը, որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ, իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ: Երեխաների առողջության և հոգեկանի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար ցանկալի է, որ ծնողները երեխային բավականին ժամանակ, խնամք և հոգատարություն հատկացնեն: Երեխաները հաճախ համակարգչային աշխարհ են ընկղմվում նաև ընտանիքում անբավարար հուզական հարաբերությունների արդյունքում: Կարևոր է, որ ծնողները հետաքրքրվեն ոչ միայն երեխայի ուսման հաջողություններով, այլ նաև նրա հնարավոր անհանգստություններով, անհրաժեշտ է միշտ զրուցել երեխայի հետ, հարցնել նրան խնդիրների և երազանքների մասին, կիսվել իր ապրումներով: Ծնողները պետք է երեխայի մոտ իր նկատմամբ վստահություն զարգացնեն, աջակցեն, խրախուսեն նրա նվաճումները, միշտ ընդգծեն նրա հաջողությունները: Անհրաժեշտ է երեխաների մոտ զարգացնել սոցիալական հմտություններ, եթե երեխաները դժվարություններ են ունենում հասակակիցների հետ շփվելիս, ամաչկոտ են, երկչոտ, համակարգիչը շատ հեշտորեն կդառնա փոխարինող, չէ՞ որ վիրտուալ տարածությունում երեխան իրեն կարող է զգալ ուժեղ, համարձակ և շփվող: Ցանկալի չէ համակարգչի մոտ անցկացնելը լավ վարքի կամ ուսման խրախուսանք դարձնել: Դա ոչ առողջ մոտիվացիա կձևավորի: Խորհուրդ չի տրվում երեխային լիովին ազատություն տալ համակարգչային խաղեր ընտրելիս, որոշ խաղեր անհրաժեշտ է լիովին բացառել: Եթե ամեն դեպքում կախվածություն առաջացել է, պետք է գործել համառորեն: Ոչ մի դեպքում պետք չէ , որ ծնողները երեխայի, դեռահասի խնդիրների լուծումները վերցնեն իրենց վրա, թեթևացնեն, որոնք առաջացել են համակարգչի մոտ կորցրած ժամանակի արդյունքում: Երեխան պետք է դեմ առ դեմ հանդիպի իր խնդրին, որպեսզի ցանկանա փոխվել:
Շաբաթը մեկ անգամ պետք է փոխել էկրանի դիրքը. Զոյա Սիմոնյան
Թմրածության պատճառները բազմազան են: Դրանք կարող են լինել թե՛ լուրջ հիվանդության ախտանիշ, թե՛ հետևանք երկարատև նույն կամ անհարմար դիրքերում գտնվելու: Oրինակ, համակարգչի մկնիկի հետ երկար աշխատելիս թմրածություն առաջանում է առաջինից երրորդ մատների շրջանում, արմունկները ծալած և սեղանի եզրին հենած վիճակում նստելիս թմրում է ճկույթը, մատնեմատը, ծնկների գերծալված վիճակում՝ ոտնաթաթերը և այլ:
ՙՙԱյս ախտանիշը հիմնականում հանդիպում է միջին և բարձր տարիքի մարդկանց մոտ: Երիտասարդների մոտ ավելի հաճախ հանդիպում են դիրքային նևրոպաթիաները՚՚,- Անկախի հետ զրույցում նշեց բժիշկ-նյարդաբան Զոյա Սիմոնյանը:
Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս, իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։
Եթե թմրածությունը ակնհայտորեն կապված է աշխատանքային կամ հարկադրական դիրքերի հետ, պետք է ուղղել այն և ժամանակ առ ժամանակ կատարել մարմնամարզություն: Դա հատկապես վերաբերվում է համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնող մարդկանց: Շաբաթը մեկ անգամ պետք է փոխել էկրանի դիրքը, աթոռի բարձրությունը,և աշխատելիս ժամը մեկ կատարել վարժություններ։
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Մինչև տարեվերջ Հայաստանը կլուծի ԼՂՀ դպրոցների համակարգչայնացման հարցը
Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Համակարգիչների տրամադրումն իրականցվում է ԼՂՀ դպրոցներին համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: Նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը: Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նաև հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր ու ուսումնական նյութեր: Արցախի հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը:
Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սամվելը Արմանի համակարգիչը օգտագործել է և չի վճարել
Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1996 թ. ծնված Արման Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերին իր ծանոթ Սամվելին Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում օրավարձով տվել է իր «Այփադ 4G» համակարգիչը, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ վերջինս խարդախությամբ և իր վստահությունը չարաշահելու միջոցով չի վճարում մոտ 12 օրվա գումարները և տիրացել է համակարգչին` պատճառելով մոտ 280.000 դրամի վնաս:
Կասպերսկուն շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում
Հայաստանում է «Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին, ով այսօր հանդիպեց լրագրողների հետ՝ ներկայացնելով կիբեր սպառնալիքների յոթ մակարդակները, էվոլյուցիան, դրանց հետ պայքարի միջոցների զարգացումները, սկսած ֆլոպի սկավառակների ֆորմատավորումից, խոցելի ենթակառուցվածքների պաշտպանության ժամանակակից միջոցներից մինչև կիբերզենքի կիրառման հանդեպ միջազգային
վերահսկողության վերաբերյալ բացահայտումները: Այցի շրջանակներում Կասպերսկուն շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Հիշեցնենք, որ 1989-ից սկսած Կասպերսկին ուսումնասիրել է համակարգչային վիրուսների ֆենոմենը: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ նա իր համակարգչում հայտնաբերել է «Cascade» վիրուսը։ Մի քանի տարի հետո Կասպերսկին մի խումբ համախոհների հետ «ԿԱՄԻ» գիտահետազոտական կենտրոնում զբաղվել է «AVP» անտիվիրուսային ծրագրի արտադրությամբ, որ ներկայումս հայտնի է որպես «Կասպերսկի անտիվիրուս»։
Պաշտոնյան աշխատանքի ժամանակ խաղալու համար տուգանվել է
Ճապոնացի պաշտոնյան Սենան քաղաքի ադմինիստրացիային պետք է վերադարձնի 7,6 հազար դոլար` ծառայողական համակարգչով 281 ժամ խաղաթղթով զբաղվելու համար: Ընտրահանձնաժողովի ղեկավարն աշխատանքի ժամանակ այնքան է տարվել խաղով, որ դա նկատել է քաղաքապետարանի աշխատակիցն ու հայտնել կադրերի բաժին: Հետաքննությամբ պարզվեց, որ նա խաղալու վրա 281 ժամ է ծախսել:Այդ ժամերը վերածելով աշխատավարձի` ստացվել է 760 հազար իեն (մոտ 7,6 հազար դոլար):
Սենան քաղաքի ադմինիստրացիան պաշտոնյային պարտավորեցրել է վերադարձնել գումարն ու 2 ամսվա աշխատավարի 10%-ը պահել է: Ադմինիստրացիայի տեղեկացմամբ, սովորաբար համակարգչային խաղերը հեռացվում են բոլոր աշխատանքային համակարգիչներից: Այս պաշտոնյայի դեպքում,անսարքության պատճառոոով փոխել են համակարգիչը, սակայն մոռացել են խաղերը ջնջել:
ԱՄՆ-ում վախճանվել է համակարգչային մկնիկի “հայրը”
ԱՄՆ-ում մահացել է Դուգլաս Էնգելբարտը. համացանցը հայտնագործողներից մեկը,որը նաև աշխարհին է նվիրել համակարգչային մկնիկին: Նա 88 տարեկան էր:
Նա է հայտնագործել նաև օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը, տեքստային խմբագիրը,օնլայն-կոնֆերանսները ևն: Ընդհանուր առմամբ գիտնականը 20 տարբեր հայտնագործություններ է արտոնագրել ունի: Գիտության մեջ նրա ներդրումը նշել են “Համակարգչային տեխնիկայի պիոներ” մեդալով, Թյուրինգի մրցանակով,Տեխնոլոգիաների ու ինովացիայի բնագավառում ԱՄՆ ազգային, ինչպես նաև` Նորբերտ Վիների մեդալներով:
Սակայն,նրա գլխավոր հայտնագործությունը համակարգչային մկնիկն է: Դրա նախատիպը նա ներկայացրել էր 1968-ի դեկտեմբերի 9-ին:
