Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել

kahire

Կահիրեում պաղեստինյան դիմադրության պատվիրակության անդամ Քեյս Աբդալքարիմը հայտնել է, որ հաշտության հասնելու համար տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել: Վերջինիս խոսքերով` պատճառը իսրայելական կողմի` պաղեստինցիներին ներկայացված զինաթափման պահանջն էր: Աբդալքարիմի համոզմամբ` այդ պահանջը բավական էր, որպեսզի համաձայնությունը չկայանար:

Իսկ ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից Մուսա Աբու Մարզուքը իր «Facebook»-յան էջում գրել է, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է զինադադարը երկարաձգելու Եգիպտոսի առաջարկից, ինչը կարող է պատճառ հանդիսանալ նախկին իրավիճակի վերականգնման համար: Նրա կարծիքով` Նեթանյահուն իր երկրում դարձել է ներքին հակասությունների գերին:

Ոչ ոք չի կարող զինաթափել պաղեստինյան դիմադրությանը. ՀԱՄԱՍ

 ՀԱՄԱՍ    ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից Հալիդ Մաշալը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող զինաթափել պաղեստինյան դիմադրությանը: «Երկու պայման կա մեր զինաթափման համար`օկուպացիայի, հրեական բնակավայրերի կառուցման դադարեցումը և Իսրայելի զինաթափումը»,-հայտարարել է Մաշալը: Վերջինիս խոսքերով`ՀԱՄԱՍ-ը կընդունի հաշտությունը միայն այն պայմաններում, եթե այն հնարավորություն կտա հումանիտար օգնությամբ ապահովել Գազայի բնակչությանը և չի հակասի պաղեստինյան դիմադրության պահանջներին: Մաշալը նշել է նաև, որ զինադադարի առաջարկ է ուղարկել Թուրքիայի, Քաթարի, Եգիպտոսի և Պաղեստինի իշխանություններին և պատրաստ է ընդունել իրենց առաջադրած պայմաններին համապատասխան ցանկացած առաջարկ:

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հանդիսացող Իզեդդին ալ Քասամ խմբավորումը այսօր Թել Ավիվում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանին հրթիռային հարված է հասցրել: Տեղական լրագրողների համաձայն` Թել Ավիվում խոշոր պայթյուն է տեղի ունեցել:

Անկախ

ՀԱՄԱՍ-ը նոր հովանավոր է փնտրում. արաբագետ

DSC08969 (1)Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները սպառնում են տարածաշրջանի քրիստոնեական համայնքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Եթե դարասկզբին մասնագետները գտնում էին, թե իսլամական արմատական գործողություններն անկում են ապրում և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դիտարկում որպես վերջակետ, ապա հիմա հակառակ միտումներն են նկատվում; «Մերձավոր Արևելքում 3 թեժ գծում այդ խմբավորումները ակտիվ գործողություններ են ծավալում. դրանք են` Իրաքը, Գազայի հատվածը և Սիրիան, որն անտեսվում է, ինչը սխալ է, քանի որ այնտեղ կատարվում են բավականին լուրջ գործընթացներ: Երեքի դեպքում էլ կա ընդհանրություն. հակամարտության կողմերից մեկը պետություն է, մյուսը իսլամիստական արմատական կազմակերպություն», – նշեց Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա` սա վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար գլոբալ առումով, այլև քրիստոնեական և էթնիկական փոքրամասնությունների համար: «Վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» խմբավորումը քրիստոնյաների նկատմամբ կոնկրետ քաղաքականություն է սկսել վարել. նրանց տներին նշաններ են դնում, հայտարարում, որ նրանց ունեցվածքը իրենց է պատկանում և պահանջում գլխահարկ»:  Արաբագետի խոսքով` նրանց դեմ դժվար է` պայքարել, քանի որ այդ խմբավորումը էներգակիրներով հարուստ տարածքներ է գրավել, այսինքն` ֆինանսապես կախյալ վիճակում չէ:

Նման առավելությունից զրկված է Գազայում գործող ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: Դրա կենտրոնը նախկինում Դամասկոսում էր, սակայն վերջին իրադարձություններից հետո այն տեղափոխվեց Քաթար: Ըստ արաբագետի` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը վերսկսվեց, քանի որ այդ խմբավորումը նոր հովանավոր է փնտրում. «ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կրկին հայտարարում են, թե «գցելու են իսրայելցիներին ծովը»:  Նրանք փորձում են ցույց տալ, որ լուրջ գործոն են տարածաշրջանում: Եվ կարծես, թե դա նրանց հաջողվում է. երեկ ԱՄՆ-ը 24 ժամով դադարեցրեց չվերթները դեպի Թել Ավիվ: Իսրայելը իր հերթին փորձում է ճնշել իսլամիստական արմատական խմբավորումներից եկող վտանգները», – նշեց նա:

 

Անկախ

ՀԱՄԱՍ-ն իսրայելական բանակի դեմ էշեր է ուղարել

esherՄամուլում տեղեկություն է տարածվել, թե ՀԱՄԱՍ-ը էշերի վրա ռումբ կապելով, դրանք ուղարկում է իսրայելական զինվորներին ընդառաջ: Երեկ երեկոյան համացանցի միջոցով իսրայելական բանակը հայտնել է, թե էշերի վրա կրակ է բացվել, ինչի հետևանքով ռումբերը պայթել են: Իսրայելական կողմը նշել է, որ սա նման առաջին դեպքը չէ, և նախկինում ևս պաղեստինցիները տարբեր կենդանիների օգտագործել են որպես «այլընտրանքային մահապարտներ»:

 

Անկախ