Սարսափելի դեպք է կատարվել Պերուի Կուսկո քաղաքում: Կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է դպրոցի ուսուցչուհի Ռոքսանա Գևարայի վրա, որն իր դասարանով եկել էր շոու դիտելու: Ճակատագրի հեգնանքով, կենդանավարժը հրավիրում է կնոջնարենա` ցուցադրելու, թե որքան անվնաս է գիշատիչը: «Կենդանավարժն ինձասաց. «Մի հուզվեք, այս առյուծը շատ հնազանդ է ու մենք այս հնարքը բազմաթիվ անգամ ենք կատարել»,-պատմել է Ռոքսանան, որը հիմա հիվանդանոցում բուժում է ստանում: Գիշատիչը վնասել է նրա պարանոցի ու կրծքի հատվածը, ու նա, փաստորեն, հրաշքով է փրկվել: Պերուի իշխանությունները ներկայում հետաքննում են տվյալ պատահարի մանրամասները: Պարզվել է նաև, որ կրկեսը խախտել է 2011-ին ընդունված օրենքը, որի համաձայն գիշատիչներով համրներն արգելված են: Դրա հետևանքը եղել է այն, որ Կուսկոյի կրկեսից 3 առյուծ ու մեկ կապիկ են առգրավել: Հիմա նրանց համար նոր կացարան են որոնում:
Tag Archives: հարձակում
Վահագն Չախալյանը դատապարտել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակում
Սույնով, ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը:
Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի:
Արդ, Վրաստանում ազգային եւ կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ եւ քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական եւ ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների եւ մասնակիցների ինքնությունը եւ օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:
Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում եւ զարգացումներում, հետեւողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության եւ Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների եւ անվտանգության պաշտպանության համար:
Վահագն Չախալյան
21.07.2014
Իսրայելն օդային հարձակում է սկսել Գազայի հատվածի վրա. 20 զոհ, 98 վիրավոր
Գազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած օդային հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է պաղեստինյան կառավարություն առողջապահության նախարարության մամլո խոսնակը: Վերջինիս խոսքերով` ավիահարվածից 3 մարդ մահացել է` գտնվելով միևնույն մեքենայում: Հան-Յունուս քաղաքում հարձակման ժամանակ բռնկվել է բնակելի շենքերից մեկը, որի պատճառով 7 մարդ զոհվել է, 25 հոգի` վիրավորվել: Նրանցից ոմանց վիճակը ծանր է գնահատվում:
Այսպիսով, Իսրայելի երկօրյա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասավ 20-ի, վիրավորներինը` 98-ի: Զոհվածների թվում է նաև պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևի հրամանատարներից Մուհամեդ Շաբանը:
Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը հայտնել է Գազայում 40 նշանակետերի վրա հարված իրականացնելու մասին, որոնց թվում է նաև Ռաֆահ քաղաքում գտնվող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ակտիվիստներից մեկի տունը:
Բաքվում հարձակում են գործել ոստիկանության պետի վրա
Հունիսի 19-ի գիշերը Ադրբեջանում հարձակում են գործել Բինագադի շրջանի ոստիկանության 5-րդ բաժնի պետ Անար Շիխալիևի վրա՝ դանակահարելով վերջինիս, հաղորդում է ադրբեջանական “Վեստի” գործակալությունը:
“Նիվա” մակնիշով անհայտ անձը կեսգիշերին Բինագադի շրջանում՝ “Խուտոր” անվամբ հայտնի գյուղում, փակել է “Mercedes Gelеndewagen” մակնիշի մեքենայի ճանապարհը, որի ղեկին Անար Շիխալիևն է եղել: Հաղորդվում է, որ մեքենան պատկանում է ոստիկանության պետի ընկերոջը:
Անհայտ անձը դուրս գալով մեքենայից սկսել է մահակով հարվածել ոստիկանի մեքենային: Ոստիկանը փորձել է խանգարել նրան, ինչի արդյունքում ձեռքի հատվածում վնասվածք է ստացել: Անհայտ անձը փախուստի է դիմել, իսկ վիրավորը հոսպիտալացվել է:
Կասկածյալների ինքնությունը պարզվել է, ոմանք արդեն ձերբակալվել են: Հանցավոր խմբավորման մյուս մասնակիցներին գտնելու որոնողական աշխատանքները շարունակվում են: Ենթադրվում է, որ հարձակվողները ցանկացել են հաշիվ տեսնել Անար Շիխալիևի ընկերոջ հետ՝ ենթադրելով, որ հենց նա է եղել ղեկին:
Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Բանդայի նոր գործը՝ դատարանում
«Տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով» ստեղծված բանդայի գործով ավարտվել է նախաքննությունը և ուղարկվել դատարան:
Թուրքիայում ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդաօղլուի վրա հարձակված անձը ԱԶԿ-ի անդամ է եղել
Ինչպես արդեն հաղորդել էինք, երեք Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խորհրդարան մտնելիս հարձակման էր ենթարկվել՝ դեմքին ստանալով մի քանի բռունցքի հարված:
Ահա թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ այսօր պարզ է դարձել, որ Քըլըչդարօղլուի վրա հարձակված անձը ԱԶ կուսակցության անդամ Օրհան Օվեթն է: Կուսակցության փոխնախագահ Հուսեյին Չելիքը հայտարարել է, որ Օվեթը հեռացվել է ԱԶԿ-ից:
Հարձակում Քեսաբի վրա
Այսօր, մարտի քսանմեկի առավոտյան, զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը փորձում է ետ մղել գրոհայիններին: Բախումները ներկա պահին շարունակվում են: Այս ընթացքում բնակչությունը Սեւ աղբյուրից եւ վտանգի ենթակա այլ տարածքներից հեռացել է ավելի ապահով վայրեր: Կան տուժածներ:
Ուսանողը թմրանյութի ազդեցությամբ կտրել է առնանդամը
Ահավոր դեպք է տեղի ունեցել Ամանորի նախօրեին բրիտանական Հեյվորդս Հիթ քաղաքում: 19-ամյա ուսանողը, որ արձակուրդներին տուն էր եկել, թմրանյութի ազդեցությամբ հարձակվել է մոր վրա, ապա կտրել իր առնանդամը: Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել:
Երիտասարդը, ում անունը հասկանալի պատճառներով չի նշվում, մեֆեդրոն է ընդունել.դեղամիջոց, որը ողջ երկրում 2010-ից արգելվել է: Դրանից հետո նա հավասարակշռությունից ելել է: Հարևաններն են գտել արնաթաթախ երիտասարդին, որն իրենց լուսամուտից էր կախվել: Նրա ահաբեկված մայրն էլ փրկարարներ է կանչել:
Խեղճ կինը նույնքան օգնության կարիք է ունեցել, որքան որդին: Տղան դանակով վիրավորել էր մորը, ապա կտրել իր սեռական օրգանը:
Երկուսն էլ կյանքի համար վտանգավոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է առնանդամը կարել, իսկ մոր վիճակը կայուն է գնահատվում: Երիտասարդի ընկերը պատմել է, որ նա շատ բարի ու պայծառ մարդ է, սակայն վերջին շրջանում սկսել է տարվել թմրանյութերով: Ոստիկանությունը պատրաստվում է նրա դեմ գործ հարուցել, սեփական մոր վրա հարձակվելու փաստով:
Մոսկվայում հարձակում է կատարվել եկեղեցու վրա
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք զինված հարձակում են կատարել Սբ Գրիգորի Նեոկեսարիացու տաճարի վրա, որը գտնվում է Պոլյանկա փողոցի վրա:
Հարձակումը կատարվել է երեքշաբթի, մոսկովյան ժամանակով 18:30-ին: Սովորաբար այդ ժամին մարդիկ աշխատանքից հետո մտնում ե աղոթելու ու մոմ վառելու: Եկեղեցու եպիսկոպոսի խոսքով, ասիական արտաքինով 5-7 մարդ ներխուժել է տաճար ու սպառնացել ծխականներին:
“Նրանք լրիվ անգիտակից էին.կամ ալկոհոլի, կամ էլ թմրանյութերի ազդեցության տակ, իրենց շատ անվայելուչ էին պահում, հայհոյում ու աղոթք անողներին սպառնում ատրճանակով”:
Նրանց փորձել են հանգստացնել, սակայն նրանցից մեկը սպառնեցել է ատրճանակով “գլուխը ցրել”: Եպիսկոպոսը “տագնապի կոճակն” է սեղմել: Տեղ հասած ոստիկանները ձերբակալել են խուլիգաններին:
