Հաքերները կոտրել են Մեդվեդևի թվիթերն ու հաղորդել ՌԴ վարչապետի հրաժարականի մասին

Twitter-MedvedevRussia-Ухожу-в-отставку.-...-390x290ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթեր-ըքաունթը հաքերեները կոտրել են: Դա հաստատել են ՌԴ կառավարության  մամլո ծառայությունից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Մի քանի րոպեում Մեդվեդևի անունից հրապարակվել է,”Հեռանում եմ: Ամաչում եմ կառավարության գործողությունների համար: Ներեցեք”: “Միևնույն է, ես ազատ լուանկարիչ կդառնամ”,”Վաղուց էի ուզում ասել: Վովա:Դու ճիշտ չես”:

Internet Explorer-ը պաշտպանված չէ հաքերներից

Internet explorerInternet Explorer-ի  խոցելիությունը  հնարավորություն է տալիս  հաքերներին մուտք գործել օգտատերերի համակարգիչ: Բրաուզերը տեղադրվում է համակարգչի մեջ ավտոմատացված ձևով ՝  Windows  օպերացիոն համակարգի հետ:

Internet Explorer  ինտերնետ-բրաուզերում հայտնաբերվել է նոր խոցելիություն, որի միջոցով  հաքերները կարող են մուտք գործել օգտատերերի համակարգիչ, այս մասին հայտնում է Microsoft ընկերությունը, ինչպես նաև հաստատում են հակավիրուսային ընկերությունների վերլուծաբանները: Բացը հայտնաբերվել է բրաուզերի բոլոր վերջին տարբերակների մեջ (սկսած 6-րդից, որը թողարկվել է  2011թ., մինչև նոր դուրս եկած 11-րդը), որոնք աշխատում են Windows օպերացիոն համակարգերի հետ:

Կիբերանվտանգությամբ զբաղվող FireEye գործակալության հետազոտողները նշում են , որ հաքերների հիմնական գրոհումները եղել են այն օգտատերերի բրաուզերների վրա, որոնք օգտագործել  են 9-րդ և 11-րդ տարբերակները:

NetMarket Share-ի տվյալներով`  ողջ աշխարհում խոցելի բրաուզերներից օգտվում է  ինտերնետ մուտք գործողների շուրջ 26,25%-ը:

«Վտանգը լուրջ է, քանի որ խոցելիությունը հնարավորություն է տալիս առանց օգտատերերի իմացության կատարել կամայական կոդավորում»,- տեղեկացնում է խոցելիության հետազոտություններով զբաղվող  «Կասպերսկու լաբորատորիա»-ի թիմի ղեկավար  Վիչիսլավ Զակորժևսկին: « Համակարգիչը վիրուսներով վարակելու համար բավական է օգտատերերի մուտքը վնասակար էջ IE-ով: Այդ նպատակով հարձակվողները կարող են ուղարկել հաղորդագրություն՝  վնասակար էջի լինքով, կամ էլ վարակել որևէ հայտնի էջ և ավելացնել կոդ, որն օգտագործում է այդ խոցելիությունը»,-տեղեկացնում է նա:

«Խոցելիությունը կարող էր վաղուց օգտագործվել  հատուկ նպատակային հարձակումների համար»,- ասել է Զակորժևսկին: Նրա կարծիքով «Կասկերսկու լաբորատորիան» այդպիսի հարձակումներ չի ֆիքսել, սակայն Microsoft-ին հայտնի են հարձակումներ, երբ այդ խոցելիությունը աշխատել է որևէ կոդի միջոցով: Երբ հաքերներն օգտվում են այդ բացից, ապա վաղ թե ուշ այդ կոդը հայտնվում է հակավիրուսային կազմակերպությունների մոտ և ցույց է տալիս, թե ինչպես է այդ խոցելիությունն օգտագործվել , սակայն այդ բացը ներկա պահին քիչ են օգտագործել, կամ բոլորը վրիպել են, հայտնել է «Դոկտոր վեբ»-ի հակավիրուսային աշխատող  Սերգեյ Կամարովը:

12 տարեկան հաքերը կայքեր է կոտրել Anonymous-ի համար

i (3)Կանադական Մոնրեալի 5-րդ դասարանցին խոստովանել է, որ աշխատել է աշխարհում ճանաչված   Anonymous կազմակերպության համար:

Դպրոցականն աշխատել է  Anonymous-ի համար ու դրա դիմաց,  անվճար տեսախաղեր ստացել է   որպես խրախուսանք: Հայտնի է, որ “աշխատանքի” ընթացքում տղան հասցրել է կոտրել Մոնրեալի ոստիկանության, Քվեբեքի առողջապահության ու նույնիսկ Չիլիի կառավարության  կայքերը:

Ընդհանուր հաշվով, նրա գործողությունների հետևանքով հասցված վնասը հաշվվում է 60 հազար դոլար:

Դատական նիստում, որտեղ տղայի գործն էր քննվում, նա հայտնել է, որ կայքերը կոտրելը հեշտ է, սակայն քեզ անպայման կհայտնաբերեն, եթե դու դրանում խորացել ես: 12-ամյա տղայի հայրը դատարանին հավատացրել է, որ որդու  արարքը ” քաղաքական բնույթ” չունի:

Միշել Օբամայի և ուրիշ հայտնի ամերիկացիների անձնական տվյալները` 50 ցենտով

i (4)ՀԴԲ-ի ներկայացուցիչները պարզել են, որ հաքերների խումբը տարվա սկզբին կոտրել է 3` LexisNexis, Dun & Bradstreet և Kroll ընկերությունների տվյալների բազան, ինչի շնորհիվ մուտք են գործել 4 մլն ամերիկացու անձնական տվյալների,ապահովագրության համարների ու նույնականացման քարտերի բազա:

Տուժածների մեջ են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, Էշթոն Կատչերը, Ջեյ Զին և Բեյոնս Նոուլզը:

Հաքերները յուրացրած տվյալները վաճառքի են հանել կայքերից մեկում, որը շուտով փակվել է: Կոնկրետ մարդու մասին տեղեկությունը կարելի էր ստանալ 50 ցենտով:

Համակարգչային մասնագետը, օգտագործելով համակարգիչների վրա տեղադրված ֆոտոխցիկները, իր հարևաններին լուսանկարել էր ինտիմ վիճակներում

m2Համակարգչային մասնագետը, իր հարևանների համակարգիչները վարակելով հատուկ վիրուսով, դրանց ֆոտոխցիկների միջոցով բազմաթիվ ինտիմ լուսանկարներ է արել:

Իսպանիայի Զարագոզա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա տղամարդուն և բռնագրավել նրա համակարգիչը, որտեղ հայտնաբերվել են հարյուրավոր մարդկանց լուսանկարներ, որոնք անգամ տեղյակ չէին, որ իրենց հետևում են:

Նա կարողացել է  նրանց համակարգիչներ մուտք գործել wi-fi կապի միջոցով և դրանք վարակել իր կողմից ստեղծված վիրուսով:

Այժմ գրեթե բոլոր նոթբուքները ունեն ֆոտոխցիկներ, ուստի նա կարողանում էր այդ մարդկանց հետևել իրենց իսկ տանը՝ առօրյա գործերով զբաղվելիս:

Այդ նկարներում հիմնականում անտեղյակ բնակիչները պատկերված են լոգասենյակում կամ ննջասենյակում:

Տղամարդը նաև կարողացել է վերցնել այնպիսի կարևոր ինֆորմացիա, ինչպիսին գաղտնաբառերն են:

Գործի քննությամբ զբաղվողների տեղեկություններով՝ տղամարդը հրաշալի տեխնիկական հմտություններ ունի  և շատ քիչ ընկերներ, իսկ մարդկանց հետևելու համար ստեղծել է  շատ զարգացած համակարգչային վիրուս:

 

Հայաստանցի հաքերը կոտրում է մարդկանց պրոֆիլները եւ փող պահանջում վերադարձնելու դիմաց. Սամվել Մարտիրոսյան

15010_386589153780_4942707_nՏեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել է ֆեյսբուքահայությանը հաքերային հարձակման վտանգի մասին: Նա մասնավորապես գրել է. «Ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները եւ փող պահանջում վերադարձնելու դիմաց։ Բարոյական եւ քրեական մասը մի կողմ թողնենք։ Իսկ հիմա հիշեք` անիմաստ հղումներ մի բացեք։ Հաքերը ուղարկում է հղում, որը տանում է ՖԲ֊ի նման էջի, բայց հասցեն լրիվ ուրիշ է։ Մարդիկ իրենց ձեռքով մտցնում են գաղտնաբառը։ Զգույշ եղեք։ Ամուր գաղտնաբառեր դրեք ընդանրապես»։