Հղիության ընթացքում օրական երկու բաժակ սուրճ օգտագործելը մեծացնում է երեխայի սակավարյունության հավանականությունը

սուրճ

Յուրաքանչյուր օր երկու բաժակ սուրճ խմող հղի կանայք իրենց երեխաներին սակավարյունություն ունենալու վտանգի տակ են դնում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիղության ընթացքում սուրճ օգտագործող կանանց երեխաների մոտ մանկության տարիներին սակավարյունություն ունենալու հավանականությունը 60 տոկոսով աճում է:

Գիտնականները հայտնում են, որ կառավարությունը պետք է նախազգուշացնի հղի կանանց սուրճի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ, ինչպես որ զգուշացնում են ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վտանգների մասին:

Փորձագետները կարծում են, որ կոֆեինը փոխում է պտղի բջիջների ԴՆԹ-ն, որից հետո դրանք ավելի հակված են դառնում ուռուցքների զարգացման նկատմամբ:

Հետազոտողները դիտարկել են արդեն իրականացված ավելի քան 20 հետազոտությունների արդյունքներ և պարզել, որ հղիության ընթացքում սուրճ օգտագործած կանանց երեխաների մոտ սակավարյունության հավանականությունը 20 տոկոսով աճում է: Իսկ երկու բաժակից ավել օգտագործման դեպքում սակավարյունության հնարավորությունը աճում է 60 տոկոսով:

Չորս և ավել բաժակ սուրճ օգտագործող կանանց երեխաների մոտ հիվանդության հավանականությունը աճում է 72 տոկոսով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան ամսագրում:

Հետազոտողները խորհուրդ են տալիս չժպտալ, երբ տխուր եք

Տխուր մարդուն զվարճացնելու փոխարեն միգուցե՞ավելի լավ է նրան մենակ թողնել:

ժպիտ

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երբ տխուր մարդուն ստիպում են ծիծաղել, նա դրանից ավելի վատ է զգում:

Երբ վատ տրամադրություն ունեցող ընկերոջը ստիպեք ժպտալ, ապա նրա գլխուղեղը կսկսի ժպիտը ուրախության փոխարեն ասոցացնել տխրության հետ:

Իսկ երբ հաջորդ անգամ նա ժպտա, ապա այն կարող է իր մոտ վատ հիշողություններ արթնացնել՝ տրամադրությունը բարձրացնելու փոխարեն:

Հետազոտությունը իրականցրել է Հոնգ Կոնգի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Անիրբան Մուխոպադյեյը՝ հայտնելով, որ պետք է սպասել մինչև տխրությունը անցնի՝ նախքան ժպտալը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կեղծ ժպիտը ձեր տրամադրությունը չի բարձրացնի, այն պարզապես դիմակ կլինի ձեր ներքին տխրությունը քողարկելու համար:

 

Սեր` ճիշտ զարգացման համար

ol3001406288623Նյու Յորքի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ սիրող մայրերը ծայրահեղ անհրաժեշտ են աճող սերնդի գլխուղեղի բջիջների ու ինտելեկտուալ զարգացման համար:

Ինչպես «Current Biology»,  գիտական ամսագիրն է հայտնում, մայրական քնքշությունն ու ամուր կապը երեխայի հետ կարող է  վճռորոշ դեր կատարել   գլխուղեղի բջիջների հետծննդյան զարգացման փուլում` ներառյալ նեյրոնների ակտիվ զարգացումն ու փոխազդեցությունը:

Հետազոտության հեղինակները հույս ունեն , որ  այդ բացահայտումը հետագայում կարելի է կիրառել վաղ մանկության տարիքում գլուղեղի թերզարգացման հետևանքները վերացնելու նպատակով:

Գիտական հետազոտությունն անց է կացվել  դոկտոր Ռեջին Սալիվանի ղեկավարությամբ:

Անկախ

Արտագաղթում են ոչ թե աղքատները, այլ միջին խավը. սոցիոլոգ

Ա.Ադիբեկյան«Հայաստանից փախչում են ոչ թե աղքատները, այլ միջին կամ միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր կարող են իրենց թույլ տալ տոմս գնել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը,  ամփոփելով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի կատարած հետազոտությունը, որ նպատակ ուներ Բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ իմանալ Երևանի և մարզերի բնակչության բարեկեցության վարկանիշը:  Այն իրականացվել է ապրիլ-մայիս ամիսներին, 81 բնակավայրում, և անհրաժեշտ 5000 չափահաս գտնելու համար առաջարկ է արվել 6695 հոգու, որոնցից 1695 հոգի (25,3) տոկոսը հրաժարվել է:

Այդ տվյալների համաձայն` եթե 2007 թվականին ՀՀ բնակչության 65 տոկոսը տնտեսական վիճակը դրական էր համարում, ապա հիմա այդ թիվը կազմում է 24,5 տոկոս: Նախկինում զբաղվածության ոլորտը դրական էր համարում 57 տոկոսը, այժմ՝ 22,5 տոկոսը: Հայաստանի մարզերից բնակչության բարեկեցության մակարդակով ամենաբարձրը Գեղարքունիքի մարզն է, հետո Սյունիքի մարզը, իսկ հետո էլ Արմավիրի մարզը:

Պարզաբանելով, թե ինչով է պայմանավորված, որ Գեղարքունիքում բարեկեցության վարկանիշը ամենաբարձրը, սոցիոլոգը նշեց, որ թեև այնտեղ արտագաղթը ավանդույթ է շատ վաղուց, սակայն մարզում շատ են զբաղվում ձկնորսությամբ, մսաբուծությամբ., ինչը  ազդում է նրանց կլյանքի որակի վրա:

Այդ ցուցանիշով ամենացածր մակարդակը ունի Լոռու մարզը: «Վերջին յոթ տարում՝ ճգնաժամից հետո Հայաստանում իրավիճակը վատացել է. դա դարձել արտագաղթի պատճառ»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:

 

Անկախ

 

 

Հետազոտություն. միայնակ մտածելը հաճույք չի պատճառում

aloneԴուք երևի կցանկանայիք փախչել այս խառնաշփոթ աշխարհից և ժամանակ անց կացնել միայնակ, ձեր մտքերի հետ: Սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ իրենց ժամանակը մենակ անցկացրած մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա այնքան էլ հաճելի չէ:

Ընդհանուր առմամբ հետազոտության ժամանակ 6-15 րոպե մտածելու համար մենակ թողնված մարդիկ իրենց ստացած հաճույքը 9-նիշանոց սանդղակով միջին թվեր են գնահատել: Փորձին մասնակցածների կեսն իրենց ստացած հաճույքը գնահատել է միջին կամ միջինից ցածր գնահատականով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են հինգշաբթի օրը Science ամսագրում:

 

Անկախ

 

Հայտնի են Արսեն Խոջոյանի արյան հետազոտության արդյունքները

Արսեն ԽոջոյանԱդրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի մոտ բակտերոլոգիական և ինֆեկցիոն հիվանդություններ, այդ թվում` ՄԻԱՎ և Հեպատիտ C, չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Արսեն Խոջոյանը Հրազդանի բժշկական կենտրոնում ենթարկվել էր համալիր բուժզննության: Նրան հետազոտել էին թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետներն Արսեն Խոջոյանից վերցրել էին նաև արյան նմուշ, որի նպատակն էր պարզել` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ:

 

Անկախ

Վտանգավոր մթերքների վարկանշային ցանկը

1401363881_produktovyyՍիբիրի առողջարարական սննդի դաշնային կենտրոնում  վերլուծել են խանութներում վաճառվող մթերքների որակը: Առողջության համար վտանգ ներկայացնող մթերքների ցուցակը, որ կազմել են փորձագետները, հետևյալն է`

-բանջարեղեն` նիտրատների պարունակություն 27%,

-թռչնամիս. սառեցված մսի մեջ 33% վտանգավոր միկրոօրգանիզմներ են, որի մակարդակը նորմը գերազանցում  հազար անգամ:

-հանքային ջուր, որը   երբեմն (50%) ծորակից հոսող ջուր է, ընդ որում, շշերի 13%-ում վտանգավոր նիտրատներ կան:

-միս.խանութում վաճառվող մսի 80%-ը սոյա է, կռճիկ, կենդանու մաշկ ու ճարպ:

-խտացրած կաթ.83%-ը ջրի, շաքարի ու բուսական յուղերի խառնուրդ է, ինչը չի համապատասխանում այդ մթերքի պատրաստման ստանդարտին:

-կաթ.փորձագետի խոսքով, կաթի 95%-ը չի պարունակում անհրաժեշտ քանակությամբ օգտակար վիտամիններ, իսկ որոշ մթերատեսակներ վտանգավոր են երեխաների համար, կապարի պարունակության  պատճառով:

-պաղպաղակ.գրեթե 100%-ի դեպքում կաթնային ճարպերը փոխարինված են էժանագին բուսական «փոխարինիչներով», որոնք պարբերաբար կիրառելու դեպքում վնասը նման է  ալկոհոլից առաջացածին:

Ի դեպ, Սիբիրում փորձագետներն առաջին անգամ չէ, որ նման հետազոտություն են կատարում:

Անկախ

Մայրիկներն ավելի լավ են աշխատում

ol3001401100470Կանայք, ովքեր արդեն երեխաներ ունեն, հաճախ վատ աշխատակիցներ են համարվում, որոնք չեն կարողանում կենտրոնանալ աշխատանքայի հարցերի լուծման վրա, սակայն, վերջին հետազոտությունները հերքեցին այդ կարծիքը:

Մասնավորապես, «Microsoft»-ի նախաձեռնությամբ անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ աշխատող մայրիկների 62%-ն ավելի միաժամանակ մի քանի առաջադրանք լավ է կատարում երեխայի ծնունդից հետո: 46%-ի համար երեխայի ծնունդը անխուսափելիորեն ասոցացվում է  ժամանակի ավելի խելացի ու մտածված պլանավորման հետ: 27%-ը նշում է , որ երեխայի ծննդից հետո ավելի կազմակերպված են դառնում:

Աշխատող մայրիկների 37% կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաները, որ նույնիսկ այն օրերին, երբ ստիպված է տանը մնալ, այնուամենայնիվ, կարողանա շարունակել աշխատանքը, իսկ 25%-ն ասում է, որ իրենց աշխատանքային արդյունավետությունը գրեթե 2 անգամ գերազանցում է ամուսնու կամ էլ գործընկերոջ ցուցանիշը:isra.com

Երկար ժամանակ համակարգչով զբաղվող դեռահաս տղաները թույլ ոսկորներ ունեն

unnamed (5)Հետազոտողների տվյալներով՝ իրենց սենյակում փակված, համակարգչային խաղեր խաղացող դեռահաս տղաները ավելի բարակ ոսկորներ ունեն, քան դրսում խաղացողները:

Երկար ժամանակ համակարգչային խաղեր խաղացող կամ հեռուստացույց դիտող տղաների ոսկորներում հանքանյութերի խտությունը ավելի քիչ է, քան աղջիկների կամ դրսում խաղացող տղաների մոտ:

Սա նշանակում է, որ ավելի ուշ իրենց կյանքի ընթացքում նրանց մոտ կոտրվածքների և օստեոպորոզների առաջացման վտանգը մեծանում է:

Մարդու կմախքը, ծննդյան օրվանից սկսած, աճում է մինչև դեռահասության ավարտը՝ իր աճի գագաթնակետին հասնելով վաղ չափահասության տարիքում:

Սնուցման հետ մեկտեղ ֆիզիկական ակտիվությունը մեծ դեր է ունենում աճի գործընթացում:

Նորվեգիայում իրականացված հետազոտության համաձայն՝ դեռահասների մոտ նստակյած ապրելակերպը ոսկորների առողջության և գերության խնդիրներ է առաջացնում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրություն է կատարվել Նորվեգիայի Տրոմսե շրջանի 15-18 տարեկան 463 աղջիկների և 484 տղաների շրջանում և հաստատվել է այն վարկածը, որ ոչ աշխատանքային օրերին երկար ժամանակ համակարգչի օգտագործումը հանգեցնում է ոսկորների ցածր խտության:

Հետազոտողները նաև պարզել են, որ տղաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, քան աղջիկները:

 

Որտեղ են ապրում միլիոնատերերը

o_909643

2013-ին վերջին Ռուսաստանում հաշվվում էր դոլարանոց 82,3 հազար միլիոնատեր, որոնցից 52,7 հազարը բնակվում է Մոսկվայում: Նման թվեր են բերվում նոր հետազոտության մեջ, որը հրապարակել է  Սի-Էն-Բի-Սի գործարար նորությունների հեռուստաալիքը:

Զեկույցի համաձայն, ամենաշատ միլիոնատերեր 2013-ին ունեցել է ԱՄՆ-ը` ավելի քան 4 մլն մարդ: Երկրորդ դիրքում է Ճապոնիան` գրեթե քառակի նվազ ցուցանիշով` ավելի քան 1 մլն մարդ: Դրանից հետո Մեծ Բրիտանիան է (815 հազար մարդ), Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան, Ֆրանսիան և առաջին տասնյակն ամփոփող Սինգապուրը` 225 հազար միլիոնատերերով:

Հարուստների թվով առաջատար դիրքեր են զբաղեցրել, Լոնդոնը, Նյու Յորքը, Տոկիոն, Սինգապուրը և Հոնկոնգը: Առաջին եռյակն ամփոփում է Մումբայը (37,1 հազար միլիոնատերով): ցուցակում 7 ամերիկյան, գերմանական 3, 2-ական չինական, ճապոնական ու  շվեյցարական քաղաքներ են:

Հարուստ մարդկանց ամենամեծ արտահոսք 10 տարում եղել է Չինաստանից ու Հնդկաստանից: Ֆրանսիան լքել է 31,7 միլիոնատեր: Իտալիան` 18,6 , իսկ Շվեյցարիան` 10,6 հազարը:

Անկախ

 

Սենյակի լուսավորվածությունն ազդում է որոշումների կայացման ընթացքի վրա

21173909.384792.6020Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սենյակի լուսավորվածությունն ազդում է որոշումների կայացման ընթացքի վրա: Համապատասխան հոդված է տպագրվել Journal of Consumer Psychology ամսագրում:

Նրանց հաջողվել է պարզել, որ արհեստական վառ լուսավորությունը կամ արևի լույսը նպաստում է  հանպատրաստից, ինքնաբուխ, զգացմունքների վրա հիմնված  որոշումներ կայացնելուն: Ավելին, նման լուսավորությունը հաճախ ուժգնացնում է սթրեսն ու դեպրեսիան:

Դրա համար մասնագետներն առաջարկում են` կարևորագույն որոշումներ ընդունելուց առաջ  նվազեցնել լույսի պայծառությունը կամ էլ  լուսամուտները վարագուրել, գրում է gazeta.ru-ն;

 Անկախ

Ավստրիայի ակունքների սբ ջուրն ավելի կեղտոտ է, քան չինական ֆաստֆուդի սառույցը

b_825326Փորձագետները թեստավորել են Ավստրիայի մայրաքաղաքի ակունքներից հոսող սբ ջուրը ու  անմխիթար եզրահանգումներ արել: Ամեն օր հազարավոր հավատացյալներ են ջուր խմում այդ ակունքներից, մինչդեռ պարզվում է, որ ջրի մեջ պարունակվող մանրէները չափազանց շատ են` 62 մլն մեկ մմ-ում: Բացի այդ, փորձանմուշների 86%-ում հայտնաբերվել են այնպիսի մանրէներ, որոնք սովորաբար լինում են արտաթորանքի մեջ: Խոսքն առաջին հերթին աղիքային ցուպիկի մասին է:

Մասնագետներն ասում են, որ սբ ակունքներից օգտագործվող ջուրը կարող է ստամոքս-աղիքային տրակտի լուրջ հիվանդությունների հանգեցնել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Չինաստանի մայրաքաղաքի արագ սննդի կետերում հաճախորդներին առաջարկվող սառույցի մեջ վնասակար մանրէների պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանային նորմը 19 անգամ: Այստեղ սառույցի համար օգտագործվող ջուրը փորձագետներն ավելի  մաքուր են համարում, “քան զուգարաններինը, որը, սակայն, չի համապատասխանում սանիտարական չափորոշիչներին”: