Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դ. Մեսչինը Երևանում հրաժարվել է պատասխանել Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ հայ լրագրողների հարցերին: Նա հիմնավորել է, թե անցած տարի իր ղեկավարը հայաստանյան այցի ժամանակ հայտնել է պաշտոնական Բուդապեշտի դիրքորոշումը: Սակայն լրագրողների դիտարկմանը, թե այդ ընթացքում բազմաթիվ հանգամանքներ են փոխվել, մասնավորապես գործը մտել է Եվրադատարան, տիկին Մեսչինը դարձյալ լռել է` հրաժարվելով որևէ մեկնաբանությունից: Նա ի թիվս այլ երկրների` մասնավորապես Չեխիայի, Սլովակիայի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի սահմանադրական դատարանների ներկայացուցիչների, Երևանում է` մասնակցելու ՙՙՍահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում՚՚ խորագրով ,միջազգային ամառային դպրոցին: Այս ծրագրի նպատակն է` սահմանադրական զարգացումների առանձնահատկությունների բացահայտումը, այս հիմնախնդիրն ուսումնասիրող ուսանողների որակյալ վերապատրաստումը: Սահմանադրական իրավունքի կենտրոնի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գևորգ Դանիելյանը նշել է, որ ուշագրավ է միջազգային դպրոցի անցկացումը հատկապես հուլիսի 5-ին` Սահմանադրության օրվան ընդառաջ և սահմանադրական բարեփոխումների քննարկումների համատեքստում:
Tag Archives: Հունգարիա
Հունգարիայի ընտրություններում հաղթել է կառավարող ՖԻԴԵՍ կուսակցությունը
Հունգարիայում, որտեղ խորհրդարանական ընտություններ են անցկացվել, հաշվարկվել է քվեաթերթիկների 99 տոկոսը: Ըստ հաշվարկի, հունգարական խորհրդարանում տեղերի մեծամասնությունը պատկանում է վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարող կուսակցությանը` ՖԻԴԵՍ-ին: Նա կարողացել է պահպանել սահմանադրական մեծամասնությունը` ստանալով պատգամավորական 133 մանդատ: Դա կազմում է 66,83 տոկոսը:
Խորհրդարանում ներկայացված կլինեն Հունգարիայում բնակվող 13 ազգություններ:Ազգային փոքրամասնությունները Ազգային ժողովում ձայնի իրավունք չունեն:
Ընտրությունները 1998-ից հետո, ռեկորդային ցածր մասնակցությամբ են անցել . ընտրատարածքներ է ներկայացել ընտրողների 60,48 տոկոսը: Մասնակցության նվազագույն շեմը փոփոխվել է:
Հունգարիայի վարչապետը որոշել է հարազատ գյուղում օդանավակայան կառուցել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերթական անգամ է արժանացել մամուլի քննադատությանը, սակայն այս անգամ` ոչ թե իր քաղաքական սուր արտահայտությունների, այլ հարազատ Ֆելչուտե գյուղում օդանավակայան կառուցելու որոշման համար ( շուրջ 1800 բնակիչ ունեցող բնակավայրը գտնվում է Բուդապեշտից ոչ հեռու):
“Օրբանի սնափառության մոլուցքը սահման չունի,-նշում է մի հրատարակություն, հիշեցնելով, որ այդ գյուղում արդեն մի քանի խոշոր շինարարական նախագծեր են իրականացվում: Մասնավորապես, տեղի իշխանությունները վերջերս մի մարզադահլիճ կառուցելու որոշում են ընդունել, որում կտեղավորվեն նման երկու բնակավայրի բնակչություն:
Բացի այդ, 2009-ին Ֆելչուտե գյուղում, Օրբանի հարազատ տնից ոչ հեռու, Ֆերենց Պուշկաշի անունը կրող Ֆուտբոլային ակադեմիա է սկսել գործել, որը 8 դաշտ ունի: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, օդանավակայան կառուցելու թույլտվություն ավիացիոն իշխանությունների ու շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատու վարչություններից արդեն ստացվել է:
Մեկնաբաններն այս ամենին մի բացատրություն են գտնում.ըստ ամենայնի, Օրբանը ֆուտբոլային խաղերին ցանկանում հետևել իր տանը` թռչնի թռիչքի բարձրությունից:
Հունգարիայի մայրաքաղաքում անտուն մարդկանց մուտքը հանրային վայրեր արգելվել է
Բուդապեշտի քաղաքային խորհուրդը արգելել է անտուն մարդկանց մուտքը քաղաքի բազմաթիվ հանրային վայրեր՝ ներառյալ խաղահրապարակները, երկաթուղու կայարանները, գերեզմանատները, ինչպես նաև Հունգարիայի մայրաքաղաքի ամենամեծ զբոսայգին:
Այս որոշումը կյանքի է կոչվել մարտին ընդունված սահմանադրական փոփոխությունների միջոցով, որը թույլատրում է քաղաքապետարաններին անվտանգության, առողջության և այլ նկատառումներից ելնելով արգելել անտուն մարդկանց մուտքը հանրային վայրեր: Նախկինում նման մի օրենք Հունգարիայի գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչվել:
Հինգշաբթի ընդունված հրամանագիրը թույլատրում է չսահմանված վայրերում բնակվող անտուն մարդկանց տուգանել: Այս որոշմանը իրենց աջակցությունն էին հայտնել երկիրը ղեկավարող Ֆիդես կուսակցության, նրա Քրիստոնյա դեմոկրատ դաշնակից և ծայրահեղ աջակողմյան Յոբիկ կուսակցության խորհրդի անդամները: Երկու ձախակողմյան կուսակցությունները դեմ էին քվեարկել:
«Քաղաքը բոլորի համար» անտուն մարդկանց իրավունքների պաշտպան խմբավորումը ցույց էր կազմակերպել և մի քանի ժամով հետաձգել քաղաքային խորհրդի նիստը:
Հունգարիայի համալսարանում ուսանողները հանել են իրենց հագուստը՝ բողոքելով կարճ կիսաշրջազգեստներ կրելը արգելող կանոնի դեմ
Հունգարիայի համալսարանում ուսանողները, բողոքելով նոր, խիստ դրես կոդի դեմ, դասի ժամանակ հանել իրենց հագուստները:
Ուսանողներին զայրացրել է Կապոշվարի համալսարանի ռեկտորի հրապարակած նոր, խիստ կանոնները:
Արվեստների համալսարանում նույնիսկ դասախոսն է միացել ուսանողներին բողոքելու շատ մեծ լանջաբացվածքներով հագուստը և կարճ շրջազգեստները արգելող կանոնների դեմ:
Այստեղ արգելվել են նաև շատ արտահայտիչ շպարը, ինչպես նաև անխնամ մազերը և եղունգները:
Տեղական լրատվամիջոցներից մեկի կայքում տեղադրված բողոքի ակցիայի տեսահոլովակում երևում է, թե ինչպես են որոշ ուսանողներ դասին մասնակցում ներքնազգեստով, իսկ ոմանք՝ բոլորովին մերկ:
Ուսանողները հայտնել են, որ իրենք կշարունակեն իրենց բողոքի ակցիան և երկուշաբթի օրը ևս դասերին կմասնակցեն լողազգեստներով:
Նոր կանոնները ուսանողներին ներկայացվել են գրավոր նամակով, որտեղ նշված էր, որ տղաները պետք է դասերին մասնակցեն մուգ գույնի կոստյումներով և կոշիկներով, իսկ աղջիկները՝ պիջակով, վերնաշապիկով և տաբատներով:
Ռեկտորը թույլատրել է ավելի թեթև հագուստ կրել ամառվա շոգ եղանակներին՝ նպաստելով նրան, որ ուսանողները հանեն իրենց հագուստները:
Ուսանողներից մեկը հայտնել է, որ լսարանում այնքան շոգ էր, որ իրենք, ինչպես թույլատրված է, հանել են իրենց որոշ հագուստներ:
16 կմ` կտրված ձեռքով
37-ամյա հունգարացի Տիբոր Ա.-ն բժիշկներին է հասցրել իր կտրված վերջույթը: Տղամարդն արիության հրաշալի օրինակ է դարձել. արյունահոսելով, նա 16 կմ քշելով հասել է հիվանդանոց` իր հետ տանելով պոկված ձեռքը:
Նրա խոսքով, առավոտյան արթնացել էր գերազանց տրամադրությամբ ու չի էլ կասկածել, որ այդ օրը նրան վիճակված էր ստուգել մարդկային հնարավորությունների սահմանը:
“Ես պարզապես մաքրում էի շինարարական աղբի մշակման սարքը, երբ հանկարծ սարքի մի մասն ընկավ ու կտրեց թևս”:
Նա խոստովանել է, որ առաջին մի քանի վայրկյանը ցնցում է ապրել և երկար ուշքի չի եկել, ապա, նայելով բացակայող թևին, քիչ մնաց ուշագնաց լիներ, ապա հավաքեց ուժերն ու փորձեց ինքն իրեն օգնել:
“Ես հանգամանքների գերին դարձա: Երկրոդ ձեռքս հրաժարվում էր ինձ ենթարկվել: Ես կամքիս գերլարումով գետնից վերցրի կտրված ձեռքս ու վազեցի դեպի մեքենան”:
Նա սկսեց օգնություն կանչել, սակայն ոչ ոք նրա կանչին չարձագանքեց: Այնժամ նա որոշեց ինքնուրույն վարել ավտոմեքենան: Մի քանի անհաջող փորձից հետո, այնուամենայնիվ դա նրա մոտ ստացվեց: Տղամարդը քշելով հասավ հարևան Այզենշտադտ քաղաք, ողջ ընթացքում կողքին պահելով կտրված թևը, որտեղ էլ այն կարեցին: Բժիշկները հավատացնում են, որ Տիբորն իրեն լավ է զգում ու նույնիսկ կարողանում է մատները շարժել, սակայն, ցանկացած գործողություն նրան դժվարությամբ է տրվում:
Ոստիկանների կարծիքով, տղամարդն արյան կորստից չի մահացել` շոկային վիճակի շնորհիվ: Այդ վիճակում մարդկային օրգանիզմն ունակ է անհավանական բեռնվածությունների ու լարման դիմանալ:
