Հրաձգության կազմալուծված ազգային հավաքական և հուսադրող երիտասարդական թիմ

1-ին նյութ 28415.pngՉինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին նախապատրաստվում են նաև մեր երկրի հրաձիգները: Թե ովքեր են նրանք` խնդրեցինք պարզաբանել Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին:

– Հայաստանը կներկայացնի այդ ստուգատեսում երկու մարզիկի: Հրաչյա Բաբայանը հանդես կգա օդամղիչ հրացանով, և Զավեն Իգիթյանը` ատրճանակով հրաձգության կրակահերթերում: Ներկայումս նրանք պարապում են Երևանի հրաձգության դպրոցում: Հրաձիգներին օգնում են նախապատրաստվելու մարզիչներ Անդրանիկ Այվազյանը և Խորեն Իգիթյանը: Երկու նշանառուներն էլ խաղերին մասնակցելու ուղեգրերը նվաճել են 2014-ի փետրվարին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Զավենը դարձել է չեմպիոն, իսկՀրաչյան զբաղեցրել է 5-րդ տեղը: Երկուսն էլ հանդես են գալու 10 մ հեռավորությունից կրակահերթերում: Մոսկվայում խաղարկվում էին նաև մարզուհիների ատրճանակով և հրացանով հրաձգության պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն մեր լավագույն մարզուհին վարկանիշային ստուգատեսից առաջ անսպասելիորեն վիրահատվեց:

– Ի՞նչ սպասելիքներ կան մեր նշանառուներից:
– Մրցումներից առաջ միշտ էլ լավի մասին ենք մտածում, տեսնենք, թե ինչ կստացվի: Մեր հրաձիգները նորմալ մարզավիճակում են: Երկուսն էլ հեռանկարային են, բայց ֆինանսների պակասի պատճառով միջազգային քիչ մեկնարկների են մասնակցել: Այդուհանդերձ, Բաբայանը և Իգիթյանը միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ունեն: Բաբայանը 600 հնարավորից խոցել է 599 նիշ: Փաստը խոսուն է և վկայում է, որ նա շատ բանի է ի վիճակի:

– Այդուհանդերձ, այն տպավորությունն է, որ վերջին շրջանում մեր նշանառուները մարզասերներին քիչ են ուրախացնում:
– Ընդհակառակը, այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մերոնք 5 մեդալի են արժանացել` 1 ոսկե, 4 բրոնզե: Նախկինում այսպիսի հաջողություն չենք ունեցել, առաջընթացն ակնառու է: Իսկ ահա մեծահասակների Հայաստանի հավաքականը կազմալուծվել է: Մեր ամենափորձառու հրաձիգը` Նորայր Բախտամյանը, անվերադարձ մեկնել է ԱՄՆ: Մյուսները ընտանիք են կազմել, այլ աշխատանքի են անցել: Ապրուստի խնդիր է, վիճակը լավ չէ: Գերմանիայից Հայաստանի հավաքականը համալրել է Քրիստիան Լաուերը, նրա կինը` Իրինա Աղաջանյանը, նույնպես հրաձգուհի է, հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում: Լաուերը Հայաստանի քաղաքացիություն ստացել է, բայց դրանից նոր խնդիրներ են ծագել: Գերմանիայում երկքաղաքացիությունն ընդունված չէ: Նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում, և այդ մարզիկը հոգեբանական ծանր վիճակում է: Նա բարձրակարգ հրաձիգ է, սակայն սթրեսային վիճակը թույլ չի տալիս, որ բարձր արդյունքներ ցույց տա: Քրիստիանը գրեթե մարզվելու ժամանակ չի ունենում, դատական նիստերը հաջորդում են իրար: Հուսով են, որ ամեն ինչ կհարթվի և նա նորմալ կմասնակցի միջազգային մեկնարկներին: Արդեն մեկ տարի է, ինչ նշանառուների ընտանեկան զույգը Գերմանիայում է, ծնվել է առաջնեկը` աղջիկ: Դմիտրի Օռլովը փորձառու ստենդային հրաձիգ է: Նա բնակվում է Ռուսաստանում, սակայն Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալիս: Լաուերը և Օռլովը կմասնակցեն սեպտեմբերին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

– Ռուսաստանում բնակվող տիտղոսակիր հրաձգուհի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը Ռուսաստանի թիմի կազմից դուրս է եկել և կրկին համալրել է մեր երկրի ընտրանին: Նա ներկայումս ինչո՞վ է զբաղված:
– Երջանիկը, ինչպես նաև նրա երկու որդիները լավ հրաձիգներ են, սակայն տեսադաշտում չկան: Հեռախոսազանգեր են եղել, նամակ է ուղարկվել, մի քանի անգամ եկել են Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, և դրանով էլ ամեն ինչ ավարտվել է:

– Իսկ եթե աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն առաջանա:
– Արդեն ուշ է, հնարավոր չէ: Պետք էր նախապես հայտ ներկայացնել:

– Նորից խնդիրներ առաջանո՞ւմ են, երբ մրցումներից առաջ անհրաժեշտ է լինում զենքեր տեղափոխել:
– Թերևս միակ երկրի այս մարզաձևի ներկայացուցիչներն ենք, որ այդ առումով տարբեր փորձություններ ենք կրել և նույնը շարունակ կրկնվում է: Համակարգը բարդ է, բայց կարելի է այնպես անել, որ այդ ամենը հեշտ կարգավորվի:

– Մեր մարզիկներն ապահովվա՞ծ են ժամանակակից զենքերով և զինամթերքով:
– Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեր երկրի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների համար գնել է ավստրիական «Շտայեր» ֆիրմայի ժամանակակից հրացան և ատրճանակ: Մարզիկները ստացել են համապատասխան հանդերձանք: Միայն Իգիթյանի մարզակոշիկների հարցն է առայժմ մնացել չլուծված: 14-ամյա պատանի հրաձիգը 45 համարի մարզակոշիկ է հագնում… Փափուշտներ նույնպես տրամադրվել են: Գոհ ենք, որ ՀԱՕԿ-ն աջակցում է:

– Նշանառուների կարիքները հոգալու համար Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի միջոցները բավականացնո՞ւմ են:
– Ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով 26 մլն դրամ է ստանում, որը շատ քիչ է: Կազմակերպության նախագահ Արթուր Հովհաննիսյանն օգնում է: Լուծված է մասնագետների, պարապողների վարձատրության հարցը:

– Խորհրդային տարիներին հավաքականի հրաձիգների համար անվանական փամփուշտներ էին արտադրվում: Ներկայումս նման բան արվո՞ւմ է:
– Արտասահմանացի հրաձիգները, մեծ ֆինանսներ վճարելով, օգտվում են այդ հնարավորությունից: Դրա համար պետք է զենքը ներկայացնել ռազմական գործարան, այն թեստավորել և համապատասխան զինամթերք ստանալ:

– Տարիներ են եղել, երբ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում հրաձիգներ են եղել: Այժմ կարո՞ղ ենք հույս ունենալ, որ նման բան էլի կարող է լինել:
– Հույսը մեր երիտասարդներն են: Վերջին 2-3 տարում նկատելի աճ կա, նույնիսկ մեր արտասահմանցի գործընկերներն են զարմանում:

– Մերոնք դրսում ուսումնամարզական հավաքներ անցկացնելո՞ւ են:
– Նախատեսված էր, բայց չի կայացել: Սովորաբար, այդ հավաքներն անցկացնում էինք Ուկրաինայում, այդ երկրում միջազգային մեկնարկների էինք մասնակցում, բայց 2014-ին բաց ենք թողել: Ուկրաինայում պատերազմական վիճակ է: Մերոնք նախապատրաստվում են Նոր Նորքում գտնվող հրաձգության դպրոցի հարմարավետ մարզաբազայում: Կան նաև խնդիրներ: Օրինակ` պարապմունքների համար սահմանափակ քանակով փամփուշտներ ունենք, 50 մ-ոց հրաձգարանի թիրախակալներն են շարքից դուրս եկել: Այդ էլեկտրոնային սարքավորումները նորոգելու համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ:

Պատանի նշանառուների մրցավեճը

դd3149f1863023b2e17f7cc3b4117a42fԵրևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությանը մասնակցել է 60 մարզիկ՝ առանց տարիքային սահմանափակման:

Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար վերջին ստուգատեսն էր օգոստոսին Նանջինգում կայանալիք <<Պատանեկան օլիմպիական խաղերից>> և սեպտեմբերին կայանալիք <<Աշխարհի  առաջնությունից>> առաջ:

Օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Զավեն Իգիթյանը և Հրաչիկ Բաբայանը բավականին լավ արդյունքներ են ցույց տվել, ավելին՝ Հրաչիկ Բաբայանը գրանցել է ՀՀ նոր ռեկորդ՝ գերազանցելով իր իսկ սահմանած հայաստանյան ռեկորդը և կրկնելով Ուկրաինայում սահմանածը: Նա օդամղիչ հրացան 10 մ տղամարդկանց վարժությունում 600 հնարավորից խոցել է 599 միավոր, որը լուրջ հայտ է Օլիմպիադայի և աշխարհի առաջնության համար:

Նոր ռեկորդի հեղինակ է դարձել նաև Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, որը վազող թիրախ՝ խառը վազք, 10մ, կանանց վարժությունում  400 հնարավորի խոցել է 376 միավոր:

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և ֆուտբոլային տարին խորհրդանշող գնդակ-հուշանվերներով՝ լեգենդար հրաձիգների ստորագրությամբ (Գագիկ Զոհրաբյան, Սեյրան Նիկողոսյան, Գագիկ Մելոյան և այլն):

Պարգևատրվել են նաև հաղթող հրաձիգների մարզիչները:

Հայ նշանառուները կրակում են թիրախների կողքով

հրաձգimagesՀրաձգության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարին, որն անցկացվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, Հայաստանից մասնակցում են` Զավեն Իգիթյանը, Քրիստիան Լաուերը,  Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը:

 Ազատ ոճի ատրճանակով մրցումներում  15-ամյա Զավեն Իգիթյանը (անձնական մարզիչ` Խորեն Իգիթյան), մասնակցելով 50 մ հեռավորությունից կիսաեզրափակիչ կրակահերթերին (60 կրակոց),  70 մրցակիցների պայքարում 546 միավորով գրավեց 53-րդ տեղը: 

Քրիստիան Լաուերը  փոքր տրամաչափի հրացաով 50 մ հեռավորությունից պառկած դիրքից (60 կրակոց) վարժության նախնական փուլում 70 մրցակիցների պայքարում 615,4 միավորով գրավեց գրավեց 48-րդ տեղը, իսկ Հրաչիկ Բաբայանը՝  66-րդ տեղը (605,3 միավոր): Երկուսն դուրս մնացին պայքարից: Վերջիններիս անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Առաջնությունը  կավարտվի հունիսի 13-ին: Մասնակցում է 96 երկրի 1292 հրաձիգ:

Հայաստանի հրաձիգները Մյունխենի միջազգային մրցաշարում

հրաձգHRACH 2Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող հրաձգության միջազգային մրցաշարում, որին մասնակցում են երեք տասնյակ երկրների ներկայացուցիչներ, Հայաստանից հանդես է գալիս երեք մարզիկ:

Զավեն Իգիթյանը  երիտասարդների մրցաշարում օդամղիչ ատրճանակով 10 մ հեռավորությունից 60 կրակահերթում  խոցել է 558 միավոր և 67 մրցակիցների պայքարում գրավել 41-րդ տեղը:

Հրաչիկ Բաբայանը (նկարում) երիտասարդների օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից 60  կրակահերթում 73 մրցակիցների պայքարում հավաքած 619,9 միավորով գրավել է 14-րդ տեղը: Նույն մրցաձևի մեծահասակների պայքարում Քրիստիան Լաուերը 619,4 միավորով 78 մրցակիցների պայքարում գրավել է 55-րդ տեղը:

Հրաձգության «Գրան պրի» մրցաշարում առանց մրցանակի

հրաձգimagesՀայաստանի հրաձգության հավաքականի կազմում հանդես եկող Քրիստիան Լաուերը Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացված «Գրան պրի»  մրցաշարում անմասն  մնաց խաղարկված պարգևներից: Մրցաշարին մասնակցում էին 22 երկրների նշանառուներ:

Քրիստիանը օդամղիչ հրացանով  10 մ հեռավորությունից  կրահերթում վաստակեց 620,8 միավոր և զբաղեցրեց 5-րդ տեղը: Դա նրան հնարավորություն է տվեց մասնակցելու եզրափակչին: Ի վերջո, Հայաստանի ներկայացուցիչը հանգրվանեց 8-րդ հորիզոնականում` 594 միավոր: Այս ցուցանիշը համապատասխանում է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմային:

Երկրոդ մեկնարկում  Լաուերը խոցեց 618.0 նիշ և զբաղեցրեց18-րդ հորիզոնականը:

Հայաստանի հրաձգության հավաքականի լեգեոնականները Չեխիայում կմասնակցեն «Գրան պրի» մրցաշարի

հր610x76-308x213Հայաստանի հրաձգության հավաքականի լեգեոնականներ  Քրիստիան և  Իրինա Լաուերները  նոյեմբերի 23-24-ը Չեխիայի Պլզեն քաղաքում կմասնակցեն «Գրան պրի» մրցաշարի:

Այս ստուգատեսում հանդես կգան նաև Սլովակիայի, Չեխիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի հավաքականների լավագույն նշանառուները: