Հրանտ Դինքը «Արարատ» ֆիլմը չէր հավանել. Ատոմ Էգոյան

unnamed (3)Աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն այս օրերին գտնվում է Ստամբուլում` «Սատանայի հանգույցը» իր նոր ֆիլմով մասնակցելու Ստամբուլի կինոփառատոնին: Թուրքական «Ռադիկալի» լրագրողը հանդիպել և զրուցել է «Արարատ» ֆիլմի ռեժիսոր  Էգոյանի հետ՝ նրա հետ խոսելով ինչպես նոր ֆիլմի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների և Հրանդ Դինքի հետ նրա զրույցների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի ուշագրավ հատվածները:

– Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր հաստատվեցին, երկխոսություն սկսվեց: Դուք ի՞նչ զգացիք:

– Երկխոսություն սկսելը շատ կարևոր զարգացում է, ես շատ հարգում եմ երկու ժողովուրդների՝ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը, հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն: Հաջորդ տարի 100-ամյակն է լրանալու, և բոլորս հետաքրքրությամբ սպասում ենք, թե ինչ կլինի: Կապ հաստատելը լավ է: Իհարկե, սիրելի Հրանտ Դինքի սպանությունը, ցավոք, մեծ կորուստ էր, մարդիկ շատ ազդվեցին: Մյուս կողմից էլ այն մեծ փոփոխություն առաջ բերեց: Հրանտը հիանալի և անսովոր կերպար էր: Երբեմն կինոյից էլ էինք խոսում:

– Ի՞նչ էիք խոսում:

 – Օրինակ՝ «Արարատը» չէր հավանել, բավական բանավիճել ենք: Կարծում էր, որ ֆիլմը չի նպաստում ոʹչ երկու կողմին, ոʹչ էլ հարցին: Սակայն այսքան տարի անց, երբ նայում եմ ֆիլմին, մտածում եմ, որ այն տեղի ունեցածի մասին խոսելու առաջարկ եղավ կողմերին: Իմ կարծիքով՝ այն արժեքավոր առաջարկ էր: Եվ ի վերջո երկխոսություն սկսվեց, ինչը շատ լավ բան է: Սակայն մարդիկ չհավանեցին վերացական մոտեցումը «Արարատին»: Այնուհանդերձ, կարծում եմ, որ այն մնայուն ֆիլմ է:

Սերժ Թանկյանի հայրը երգ է նվիրել Հրանտ Դինքին (տեսանյութ)

ինչպես մոռանանքԱմերիկյան հայտնի «System of a Down» ռոք խմբի հայազգի աստղ Սերժ Թանկյանի հայրը՝ Խաչատուր Թանկյանը իր «Ինչպես մոռանանք» ձայնասկավառակի երգերից մեկը նվիրել է լուսահոգի Հրանտ Դինքին: «Ակօսի» հաղորդմամբ՝ Սերժ Թանկյանը «Facebook»-ի իր էջում տեղադրել է երգի տեսատարբերակը, որի ներքևի մասում կարճ պատմել է Դինքի կյանքի և սպանության մասին:

Անկախ

Թուրք ոստիկանները Հրանտ Դինքին նվիրված քայլերթին ներկայացել են Դինքի մարդասպանի գլխարկներով

samast Ինչպես արդեն հաղորդել էինք,  երեկ Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցին նվիրված հիշատակի քայլերթ տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակից մինչև Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատուն: Թուրքական ոստիկանությունը սահմանված կարգով հսկել է քայլերթի ողջ ընթացքը: Երթը անցել է հանգիստ, առանց որևէ միջադեպի:  Սակայն բոլորի ուշադրությունը գրավել է մի հետաքրքիր հանգամանք: Չնայած Ստամբուլում երեկ եղանակը բավականին տաք՝ 15 աստիճան է եղել, թուրք ոստիկանները ծառայության են դուրս եկել սպիտակ գլխարկներով: Առաջին հայացքից անմեղ թվացող այս dinkհանգամանքը բուռն քննարկումների պատճառ է դարձել: Բանն այն է, որ Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամաստը, սպանության օրը նույնսիսի սպիտակ գլխարկ էր կրում:

Թուրքական սոցիալական մեդիայում այս իրողությունը խիստ քննադատության արժանացավ: ԱԶ կուսակցությունից վերջերս հեռացած Էրթողրուլ Գյունեյը այս առիթով «Twitter»-ի իր էջում գրել էր. «Երբ Ստամբուլում 15 աստիճան է, ո՞վ է ոստիկաններին հրամայել սպիտակ գլխարկներ կրել Հրանտ Դինքի հիշատակի արարողությանը»:

Անկախ

Ստամբուլում հիշում են Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցը (լուսանկարներ)

հրանտ դինքի հիշատակըԱյսօր լրանում է Հրանտ Դինիք մահվան 7-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս նրա հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել: Առավոտյան Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում տեղակայված Սուրբ Հովհաննես եկեղեցում Դինքի հոգու հանգստության համար կիրակնօրյա պատարագ է մատուցվել: Այնուհետև Դինքի ընկերներն ու հարազատները այցելել են Բալըքլը հայկական գերեզմանատանը գտնվող Դինքի շիրիմին:

Թաքսիմի հրապարակում հազարավոր մարդիկ հավաքվել են մասնակցելու Դինքի համար, արդարության համար քայլերթին: Ցուցարաները բացականչել են ավանդական դարձած «Մարդասպան պետությունը պատասխան կտա», «Ուս ուսի ընդդեմ ֆաշիզմի» արտահայտությունները: Դինքի սպանության վայրում մարդիկ կարմիր մեխակներ են թողել: «Թաթավլա» նախաձեռնությունը Էրգենեքոնի անվան պողոտայում գետնի վրա գրել է «Հրանտ Դինքի պողոտա» գրությունը: Դեպի «Ակօս»-ի խմբագրատուն շարժվող քայլերթը շարունակվում է:

 Անկախ

Թուրքական ոստիկանությունը փակել է Թաքսիմի հրապարակն ու «Գեզի» այգին Հրանտ Դինքի հիշատակի քայլերթի առիթով

Թաքսիմի հրապարակԱյսօր լրանում է Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարի, այսօր ևս Դինքի ընկերներն ու հարազատները, ինչպես նաև արդարության ծարավ ունեցող քաղաքացիները դուրս կգան քայլերթի՝ Դինիքի համար, արդարության համար: Ստամբուլի ժամանակով 13:30-ին Թաքսիմի հրապարակում հավաքված ցուցարարները կքայլեն դեպի «Ակօս»-ի խմբագրատուն:
«Ակօս»-ի հաղորդմամբ՝ թուրքական ոստիկանությունը քայլերթի հետ կապված նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել: Մասնավորապես փակվել է Թաքսիմի հրապարակի ու «Գեզի» այգու շրջակայքը: Այդ պատճառով էլ քայլերթը կսկսվի այգու Թալիմհանե կոչվող կողմից:

 Անկախ

Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

  hrant Հունվարի 19-ին կլրանա Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցը: Այս տարի ևս Դինքի հարազատները, ընկերները, թուրքական հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ կհավաքվեն Թաքսիմի հրապարակում՝ այնտեղից քայլերթ սկսելով դեպի «Ակօս»-ի խմբագրատուն:

Այս տարի Հրանտ Դինքնի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: Մասնավորապես հունվարի 17-ին Ստամբուլի Բողազիջի համալսարանում տեղի կունենա «Հրանտ Դինք. մարդու իրավունքներ և խոսքի ազատություն» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետների համատեղ ջանքերով: Որպես բանախոսներ հանդես կգան Կալիֆոռնիայի համալսարանից, Փարիզում գտնվող Եվրոպական սոցիոլոգիայի կենտրոնից հրավիրված մասնագետներ:

Հունվարի 18-ին Դինքին կհիշեն ծննդավայրում՝ Մալաթիայում: Քայլերթ կկազմակերպվի դեպի Դինքի հայրենի տուն: Տեղի կունենա Դինքի սպանության, դատավարության ընթացքի մասին պատմող «Հունվարի 19-ից հունվարի 19-ը» և «Ծիծեռնակի բույնը» ֆիլմերի ցուցադրությունը, ներկաների հետ զրույց կվարի Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն:

Հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության օրը, Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում տեղակայված Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո Դինքի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն կանցկացվի Բալըքլը հայկական գերեզմանատանը: Դինքին կհիշեն նաև մի քանի այլ հասարակական կազմակերպությունների կողմից նախապատրաստվող միջոցառումների ժամանակ:

Անկախ

Երևանի թիվ 44 դպրոցն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով

Երևանի քաղաքապետարան,44 դպրոց,Հրանտ ԴինքԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի թիվ 44 դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ Երևանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը:

Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև Հրանտ Դինքի հուշատախտակի բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին:

Այնուհետ  Երևանի քաղաքապետն ու Հրանտ Դինքի ընտանիքի անդամները ներկա են գտնվել օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված «Ես Հրանտ Դինքն եմ» խորագիրը կրող միջոցառմանը:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ իրականում մեծ պատիվ է կրթվել ու դաստիարակվել  Հրանտ Դինքի անունը կրող դպրոցում, ում կենսագրությունն արդեն իսկ մեծ խորհուրդ է բոլորի ու հատկապես այսօրվա սերնդի համար. «Հրանտ Դինքը որպես ուսուցիչ, որպես խմբագիր, որպես հրապարակախոս, իր ասելիքներն ու գրվածքները, իր կերպն անընդհատ ուսումնասիրման առիթ է լինելու բոլորիս համար: Միևնույն ժամանակ նաև խորհուրդ՝ մեր հոգածության ներքո առնելու սփյուռքի մեր յուրաքանչյուր զավակին, քանզի նրանց մեջ են նաև ստեղծագործ կերպերը, որոնք շարունակում են պահպանել հայ ինքնությունը, տեսակը և հայեցի դրսևորումները: Գնահատելի է, որ այսօրինակ ջերմությամբ է այսօր անվանակոչվում այս դպրոցը, այսպիսի հարգանքով ու, որ ամենակարևորն է, ազգայինի գիտակցմամբ»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության, ինչպես նաև հրանտդինքյան ոգով ու շնչով առլեցուն օրվա համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Հրանտ Դինքի անվան միջազգային հինգերորդ մրցանակաբաշխությունը

logoՀրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը, նրա ծննդյան օրը`սեպտեմբերի 15-ին կազմակերպվելիք հանդիսության ժամանակ այս տարի արդեն հինգերորդ անգամ կգտնի իր տերերին: Երկու մրցանակը կտրվի այն մարդկանց, խմբերին կամ կառույցներին (մեկը՝ Թուրքիայից, մյուսը՝ արտասահմանից), որոնք զերծ են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, աշխատում են ավելի ազատ և արդար աշխարհի համար, հանուն այդ գաղափարների իրենց ռիսկի են ենթարկում, խոսում են խաղաղության լեզվով՝ այդպիսով մարդկանց հույս և ներշնչանք հաղորդելով պայքարը շարունակելու ճանապարհին:

Մրցանակաբաշխության ժյուրիի հանձնաժողում այս տարի ընդգրկված են մի շարք հայտնի անձինք`Իսմայիլ Բեշիքչին, Թիմ Գարտոն Էշը, Լիդիա Կաչոն, Ռաքել Դինքը, Կոստա Գավռասը, Նիլյուֆեր Գյոլեն, Հայաստանից Ալեքսանդր Իսկանդարյանը, Էթյեն Մահչուպյանը և միջազգային «Memorial» միությունը:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Ստամբուլում: Երեկոյի ժամանակ հանդես կգան Հայկո Ջեփքինը և Բողազիջի ջազ խորը: Մրցանակաբաշխության ընթացքին ուղիղ եթերով կարող եք հետևել կիրակի՝ սեպտեմբերի 15-ին ժամը 20:00-ին www.hrantdink.org, www.hrantdinkodulu.org կայքերում`անգլերեն և թուրքերեն:

 

Հրանտ Դինքի փաստաբանները կպատմեն դատական գործի ողջ ընթացքի մասին

group of tourists 1   Ինչպես հաղորդում է «Ակօսը»՝ վաղը առավոտյան Հրանտ Դինքի ընկերները, նրա դատական գործով զբաղվող փաստաբաններ Ֆեթիյե Չեթինը, Հաքան Բաքըրջըօղլուն և Իսմայիլ Ջեմ Հալավուրթը մամլո ասուլիս կտան, որի ժամանակ կպատմեն Դինքի դատավարության ընթացքի մասին՝ սկզբից մինչև այսօր: Հրանտ Դինքի ընկերները, նշելով, որ հավաքվելու են իրենց անցած ուղին և զարգացումները ևս մեկ անգամ հիշելու համար, հետևյալ համատեղ հայտարարությունն են արել. «2012 թվականի հունվարի 17-ին դատավարությունը ավարտվեց, սակայն արդյունքը ոչ մեզ, ոչ էլ գործին հետևող թուրքական հասարակությանը չգոհացրեց: Գործը վճռաբեկ դատարանից ավելի քան մեկ տարի անց հետ եկավ, այն վերսկսում է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին»: