Ղազախստանցին հայտնի է դարձել աշխատելու ընթացքում բրեյք դանս պարելու սովորույթով (տեսանյութ)

Աջդոս ԻբրաևՂազախստանցի Աջդոս Իբրաևը երկրպագուների հսկայական բանակ է հավաքել, երբ գործարանում աշխատելու ժամանակ բրեյք դանս պարելու նրա տեսահոլովակը տեղադրվել է YouTube կայքում:

 

26-ամյա երիտասարդը մեծապես շոյվել է իր նորահայտ համբավով:

Նա պարելու իր սովորույթը սկսել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող գործարանում ընդմիջումների ընթացքում իր գործընկերներին զվարճացնելով:

Նրա սովորույթը հանրահայտ է դարձել, երբ նրա գործընկերներից մեկը նկարահանել է նրան պարելու ընթացքում և տեսնյութը տեղադրել համացանցում:

Տեսանյութում Իբրաևը պարում է ‘Do it all night’ երգի տակ:

Սա նրա բազմաթիվ պարային ներկայացումներից մեկն է, որը նա ցուցադրում է հարսանիքների ժամանակ, պարային խմբերում:

Այժմ նա հույս ունի, որ իր հոլովակը մեծ քանակությամբ հանդիսատես կհավաքի:

Անկախ

Ուկրաինան Ղազախստանին խնդրել է օգնել վերադարձնելու առևանգված երեխաներին

1109-390x290Անհայտ անձինք առևանգել են ուկրաինացի մի խումբ որբերի ու դուրս են բերել Ռուսաստանի տարածք, հայտնում է Today.kz-ը, հղում անելով Ղազախտսանում Ուկրաինայի դեսպանությանը:

Դեպքը կատարվել է հունիսի 12-ին,  Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքում : Զինված մարդիկ առևանգել են 28 քաղաքացիների. 25 որբ երեխայի ու ընտանեկան տիպի  մանկատների դաստիարակներին, որոնք ավտոբուսով մեկնում էին Դնեպրոպետրովսկ առողջանալու:

Դեսպանատան տվյալներով, անհայտ անձինք վարորդին ստիպել են Լուգանսկի մարզ  գնալ`  Դոլժանսկի հսկիչ պարեկային անցակետ, իսկ այնտեղից` Ռուսաստան: Ինչպես դեսպանատանն են հավաստիացնում, ներկայում առևանգված ուղևորները գտնվում են ՌԴ Ռոստովի մարզում:

Ուկրաինական կողմը մեղադրում է Ռուսաստանին ՄԱԿ-ի  երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 11 և 35 հոդվածներով կոպիտ խախտում կատարելու մեջ:

Դեսպանատանը նշում են, որ թույլատրող փաստաթղթերի բացակայությամբ սահմանը հատելու համար, այդ ամենը կարելի է  որակել որպես միջազգային առևանգում: «Ռուսական կողմի նման դիրքը, որը ուկրաինացի երեխաներին իրենց քաղաքական խաղերի պատանդն են դարձնում, պետք է համապատասխան գնահատական ստանա միջազգային ընկերակցության կողմից: Դրա հետ կապված, Ուկրաինայի դեսպանատունը դիմել է Ղազախստանի հանրապետության ԱԳՆ-ին, խնդրելով  աջակցել` վերադարձնելու Ուկրաինայի անչափահաս քաղաքացիներին հայրենիք»,ասվում է դիմումի մեջ:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Ղազախստանն Իրան է արտահանելու 1,5 մլն տոննա ցորեն

ցորենՂազախստանի հացահատիկ արտադրողների  միությունը տեղեկացնում է, որ Ղազախստանը 2014-ի ողջ ընթացքում ցորեն է արտահանելու Իրան և Չինաստան: Այս արտահանումը իրականացվել է արտահանող շուկաների դիվերսիֆիկացման և  ռուսական ու ուկրաինական նավահանգիստներից կախվածությունը նվազեցնելու համար, քանզի այս տարածաշրջանում իրավիճակը վերջին ժամանակներում լարված է:

Ղազախստանը երկաթուղով արտահանում է հիմնականում ցորեն և ցորենի ալյուր: Երկիրը Ասիայում հացահատիկի ամենախոշոր արտադրողն է:

Ղազախստանն ունի միայն մեկ նավահանգիստ, որով արտահանվում է արտադրվող ցորենի 6 տոկոսը:

Ղազախստանի Հացահատիկի միության նախագահ Նուրլան Թլեուբաևը հայտնել էր, որ իր երկիրը ցորենի նոր գնորդներ է փնտրում: Նա ասել էր, որ մինչև հունիսի 30-ը Ղազախստանից Իրան արտահանվող ցորենի ծավալը կհասնի 1,5 մլն տոննայի:

Ուշագրավ է, որ անցյալ տարի Ղազախստանից Իրան է արտահանվել միայն 345 հազար 600 տոննա ցորեն:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

g_imageԱպրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցեց Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:

 Իր ելույթում դեսպան Սահակյանը նշեց, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ ժողովրդի կենսունակությունը: Ելույթներով և հոգեհանգստյան աղոթքով հանդես եկան Ղազախստանում Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր Մարկոս Սարգսյանը և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուստ-Կամենոգորսկի և Սեմիպալատինսկի արքեպիսկոպոս Ամփիլոքիոսը:

Քաղաքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ներկաները ծաղիկներ զետեղեցին և, ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, հնչեցվեցին Սուրբ Երրորդության ռուս ուղղափառ եկեղեցու զանգերի ղողանջները:

Արքայազն Հարին ընկերուհու հետ ռոմանտիկ ուղևորության կմեկնի Ղազախստան

Prince-Harry-Cressida-Bonas-2345421Բրիտանիայի  29-ամյա արքայազն Հարին պատրաստվում է իր ընկերուհու` Թրեսիդա Բոնասի հետ մեկնել Ղազախստան` ռոմանտիկ ուղևորության:

Արդեն 30 տարի  բրիտանական միապետները ավանդաբար արձակուրդն անց են կացնում  շվեյցարական Քլոսթերս լեռնադահուկային առողջարանում: Սակայն իրեն հատուկ ոճով որոշել է ինքնատիպ արձակուրդ կազմակերպել ու մեկնել Ղազախստան: Արևմուտքի երկրներից մեծ մասը Ղազախստանի մասին իմացել է միայն Սաշա Բարոն Կոենի “Բորատ” ֆիլմի շնորհիվ: Արքայազնի ընկերները հույս ունեն, որ նա վերջապես, այդ ուղևորության ժամանակ իր 25-ամյա  ընտրյալին առաջարկություն կանի:  Չնայած աղջիկը դեռևս չի վճռել, պատրաստ է ամուսնանալ արքայազնի հետ, թե ոչ, ամեն դեպքում, նրանց հարաբերություններն օրեցօր ավելի մտերիմ են դառնում:

Արքայազն Հարին բրիտանական թագավորական ընտանիքի առաջին ներկայացուցիչը չէ, որ Ղազախստան է ցականում մեկնել: Ավելի վաղ այդ հանրապետություն  քանիցս մեկնել է “շիկահեր սատանա” աչքայազն Էնդրյուն:

Դիվանագիտական խնդիրներից զատ, նա բադի որսի է գնացել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Անկախ

Հանգուցյալը տուգանվել է հողի հարկը չվճարելու պատճառով

o_499456Զավեշտալի պատմություն է եղել Ղազախստանում, հանգուցյալին տուգանել են 86500 տենգեով (19 հազար ռուբլի):

Մարզային դատախազության աշխատակիցները պարզել են, որ Ալմաթիի հողային տեսչության տարածքային աշխատակիցը  հողային օրենսդրությամբ արտապլանային ստուգումներից հետո վարչական պատասխանատվության է ենթարկել իրավախախտին, որը մահացել է 2006-ին: Հետո, երբ պարզվել է ինչն ինչոց է` տեսուչին կարգապահական պատասխանատվության են ենթարկել:

Դեսպան Սահակյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին

արա սահակյան          Հոկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաեւը մասնավորապես նշեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար կապերի խորացման եւ ընդլայնման մեջ: ՂՀ նախագահն ընդգծԵց, որ Հայաստանի հետաքրքրությունը Մաքսային միության շրջանակներում ինտեգրման նկատմամբ կդառնա լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Արարողության ավարտին հանդես գալով ղազախստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ` դեսպան Սահակյանը վերահաստատեց Հայաստան այցելելու ՂՀ նախագահին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: ՀՀ դեսպանը կարեւորեց իր առաքելության ընթացքում հայ-ղազախական քաղաքական եւ տնտեսական կապերի աշխուժացումը: Արա Սահակյանը նկատեց, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստանում հրավիրված Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում նախանշված որոշումների ընդունումը նոր խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը: Դեսպանը նկատեց, որ Ղազախստանի հետ Հայաստանը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ, ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում: