Նյու- Յորքն օրինականացրել է մարիխուանան

o_467777Նյու-Յորքը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը, որն օրինականացրել է մարիխուանան բժշկական նպատակներով: Համապատասխան օրիենքի նախագիծը, որն ավելի վաղ հավանության էին արժանացրել տեղի օրենսդիրները, արդեն ստորագրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

«Այս օերնքը կօգնի թեթևացնլու ծանր հիվանդների վիճակը: Այն թույլ կտա առավելագույն օգուտ քաղել մարիխուանայից, ընդ որում, դրա կիրառումը խիստ հսկողաության տակ վերցնելով»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքերը: Կանաբիսի տարածմամբ զբաղվելու են 5 մասնավոր ընկերություններ` նահանգի բժշկական իշխանությունների վերահսկողությամբ:

Մարիխուանա բժշկի դեղատոմսով կարող են ստանալ քաղցկեղով, Պարկինսոնի հիվանդությունով, ընկնավորությամբ, ՁԻԱՀ-ով, ցրված սկլերոզոզով, նեյրոպաթիայով ու մի քանի այլ լուրջ հիվանդություններով տառապող մարդիկ:

Օրենքի համաձայն, թույլատրվում է մարիխուանան ավելացնել սննդին կամ էլ կիրառել գոլորշացման եղանակով:

Ընդ որում, ծխելն ու ինքնուրույն այն աճեցնելն առաջվա նման արգելքի տակ են: Ծրագրի շրջանակներում մարիխուանայի կիրառումը կարող է դադարեցվել ցանկացած պահի` նահանգապետի կարգադրության դեպքում:

Անկախ

Առավոտ կանուխ կարաոկեի մոտ` մարիխուանայով

ԹմրանյութՀուլիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Խաչիկ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 3.5 գրամ չորացված զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Մարիխուանա Ուրուգվայում կաճեցնեն Պաշտպանության նախարարության հողերում

pic_fba6798aca4ba1a4d5bef09c7bad76b1Ուրուգվայի իշխանությունները դիտարկում են մարիխուանայի աճեցումն այդ երկրում լրիվ օրինականացնելու հնարավորությունը 2013-ից, երկրի Պաշտպանության նախարարությանը պատկանող հողերում, հայտնել է Reuters-ը, հղում անելով Ուրուգվայի պաշտպանության նախարար Էլեութերիո Ֆերնանդեսի հայտարարությանը:

Նա հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության հողերում մարիխուանայի պլանտացիայի տեղակայումը հնարավորություն կտա հուսալի պաշտպանություն ապահովել:

Ավելի վաղ երկրի իշխանությունները բազմիցս են նշել, որ ամեն բան կանեն, որ երկրի տարածքում աճեցված մարիխուանան արտասահմանում չհայտնվի: Նշվածն իրականացնելու համար բոլոր միջոցառումների ցուցակը Ուրուգվայը պլանավորում է ներկայացնել ապրիլին: Բացի այդ, կնշվի նաև, թե ինչ սորտեր են թույլատրված աճեցնել ու ինչպես  են տրվելու դրա աճեցման արտոնագրերը:

Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որն ամբողջությամբ օրինականցրել է մարիխուանան: Օրենքը թույլ է տալիս ոչ միայն օգտագործել մարիխուանա, աճեցնել ու վաճառել ոչ կոմերցիոն նպատակով, այլև կոմերցիոն նպատակով աճեցում` պետության հսկողությամբ: Մարիխունան,  ընդունված օրենքի համաձայն, կվաճառվի դեղատներում` պետության  սահմանած գներով, իսկ այն ձեռք բերել կարող են միայն չափահասները` սահմանափակ քանակությամբ: Օտարերկրացիներին մարիխուանա վաճառել օրենքը չի թույլատրում:

Անկախ

Նորիկի և Հայկի գրպաններից մարիխուանա թմրամիջոց է հայտնաբերվել

թմրամիջոցՓետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանատուր թաղամասից, ապօրինի թմրանյութեր պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Փ.-ին և 1980 թ. ծնված Հայկ Փ.-ին:
Նորիկ Փ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է մոտ 10.7 գ դեղնականաչավուն զանգված, որը, ըստ փորձագետի եզրակացության` մարիխուանա թմրամիջոց է:
Ձեռնարկված միջոցառուների շնորհիվ պարզվել է, որ այդ թմրամիջոցը Նորիկ Փ.-ին հյուրասիրել է 1959 թ. ծնված Գագիկ Ն.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Գագիկ Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ուրուգվայում մարիխուանա աճեցնելու դասընթացներ են բացվել

1254-390x290Ուրուգվայում առաջին անգամ կաննաբիս արտադրողների ազգային ֆեդերացիայի աջակցությամբ, մարիխուանա աճեցնելու պաշտոնական դասընթացներ են կազմակերպվել:

Պարապմունքներին մարդիկ սովորում են,  ոչ միայն թե ինչպես պետք է աճեցնեն բույսը, այլև տեղեկություն են ստանում օգտագործելու վտանգները նվազեցնելու վերաբերյալ: Դասընթացները կազմակերպողների խոսքով, սպառողների համար ավելի ձեռնտու է` իրենք  տան պայմաններում աճեցնեն, ու իմանան, թե ինչից է այն պատրաստված:

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան օրնականացրել է մարիխուանան 2013-ի դեկտեմբերին: Նրա ստորագրած օրենքը թույլ է տալիս երկրի բնակիչներին  ինքնուրույն կամ էլ կաննաբիսի սիրահարների ակումբում աճեցնել կանեփ, կամ էլ գնել դեղատներում, ոչ ավելի, քան ամսական 40 գ:

Դրանից հետո արտասահմանյան մի շարք ընկերություններ Ուրուգվայում իրենց ներկայացուցչությունը բացելու  պատրաստակամություն հայտնեցին, որպեսզի հետազոտություններ անցկացնեն դեղագործական կարիքներով:

Անկախ

Ուրուգվայում մարիխուանան լրիվ օրինականացվել է

i (2)Երկրի իշխանություններն օրենքի նախագիծ են ընդունել, որով թույլատրվում է մարիխուանա աճեցնել ու վաճառել:

Որոշումն ընդունել է ազգային կոնգրեսը ու այն պաշտպանել են 29 սենատորներից 16-ը` երկարատև քննարկումներից հետո: Տվյալ նախագիծը թույլ կտա Ուրուգվային դառնալ աշխարհում առաջին երկիրը, թրտեղ մարիխուանան օրինականացվել է լրիվ: Օրենքը թույլ կտա երկրի բնակիչներին օգտագործել, գնել ու աճեցնել այդ մշակաբույսը ոչ կոմերցիոն նպատակով, ինչպես նաև` աճեցնել այն վաճառքի համար ` պետության հսկողությամբ:

Ցանկացած չափահաս ուրուգվայցի դեղատանը կարող է մեկ ամսում գնել մինչև 40 գ մարիխուանա: Ոչ առևտրային  մշակությունը սահմանափակվել է մինչև 6 թուփ` յուրաքանչյուր տան հաշվով: Արգելվում է մարիխուանա վաճառել օտարերկրացիներին:

Բացի այդ, տեղեկացվում է, ու մարիխուանայի գինն էլ մեկուկես անգամ ավելի քիչ կլինի, քան “փողոցում” է:

 

Ոստիկանության նախկին պաշտոնյան պաշտոնեական լիազորություններն անցնելով` ապօրինի թմրամիջոցներ է իրացրել

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ և 266-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով:
Ըստ դատապարտյալի հաղորդման, ՀՀ ոստիկանությունում աշխատելու ընթացքում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի նախկին պետն, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները և կատարելով իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ, 2010 թվականի օգոստոս ամսվա ընթացքում, իր աշխատասենյակի մետաղյա պահարանից երեք տարբեր օրերի ցերեկային ժամերին իրեն հանձնելու միջոցով ապօրինի իրացրել է յուրաքանչյուր անգամ մոտ մեկից երկու գրամ քաշով, զգալի չափերի հասնող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց` թմրամոլներին հյուրասիրելու, նրանց շրջանում վստահություն ձեռք բերելու և թմրավաճառների վերաբերյալ հետագայում տեղեկություններ ստանալու նպատակով:
Կատարվում է նախաքննություն: