Հռոմի պապը մաֆիային կոչ է արել դարձի գալ

Հռոմի պապ   Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը հանցավոր կազմակերպությունների անդամներին կոչ է արել մեղքերի թողություն անել և փոխել իրենց կյանքը: «Խնդրում եմ ձեզ փոխել ձեր կյանքերը: Դարձե՛ք Աստծուն: Մի՛ գործեք չարիք»,-հայտարարել է պապը՝ ելույթ ունենալով Սուրբ Գրեգորիի եկեղեցում մաֆիայի զոհ դարձած մարդկանց հարազատների առաջ: «Այդպիսի կյանքը ձեզ ուրախություն և երջանկություն չի բերի: Թողություն խնդրեք, քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ դուք չեք հայտնվել դժոխքում: Դուք ծնողներ ունեք, մտածեք նրանց մասին և հրաժարվեք մեղքից, քանի դեռ ուշ չէ»,-կոչ է արել պապ Ֆրանցիսկը:

Անկախ

Իտալական մաֆիան պլանավորել էր պայթեցնել Պիզայի աշտարակը

pic_5596e4812a7fa7ae68f3b558ccd740bbՍիցիլական մաֆիան դեռևս 1990-ականներին էր պլանավորել պայթեցնել Պիզայի աշտարակը: Դրա մասին դատարանում պատմել է նախկին գանգստերը, որը հետաքննության հետ համաձայնել է համագործակցել:

Ջոակինո  Լա Բարբերայի խոսքով, “Կոզա Նոստրան”  դեռևս 1992-ին է պլանավորել ահաբեկչություն իրականացնել:

Նրա հանգուցյալ բոսս Նինո Ջոեն հայտնել է իրեն.”Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մի օր  Իտալիան արթնանա ու հայտնաբերի, որ Պիզայի աշտարակն այլևս գոյություն չունի”: Մաֆիոզները ենթադրում էին, որ Պիզայի պայթեցումը  իշխանությանը շոկային վիճակի մեջ կգցի ու կստիպի զիջումների գնալ:

Որպես այլ թիրախներ դիտարկվել են նաև Սբ Հովհաննես Մկրտչի տաճարը` Լաթերանյան բլրի վրա ու Սան-Ջորջո-ին-Վելաբրոն` Հռոմում, ինչպես նաև Ֆլորենցիայում գտնվող գյուղատնտեսական ակադեմիայի շենքը: Պատմամշկութային հուշարձանների պայթեցման համար պատրաստվել է պայթուցիչ սարք: Օպերացիան չի կայացել մաֆիայի պարագլուխներից մի քանիսի ձերբակալության պատճառով:

Լա Բարբերան վկայել է “Կոզա Նոստրայի” ու իտալացի քաղաքական գործիչների համագործակցության մասին: Դատը տեղի է ունենում Պալերմոյում: Նախկին նախարարներն ու բարձրաստիճան ոստիկանները մեղադրվում են 1990-ականներին մի շարք ահաբեկչություններ կանխելու նպատակով սիցիլական մաֆիայի հետ գործարքի մեջ:

Անկախ

Նյու-Յորքում ձերբակալվել է դարի գողության կասկածյալը

23235416.671665.3120ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալել են  “Բոնանո” մաֆիոզ կլանի անդամ Վինսենթ Ասարոյին, որը կասկածվում է նյույորքյան  Ջոն Քենեդու անվան օդանավակայանի անգարից ավելի քան 35 տարի առաջ կատարված  խոշոր չափով գումարի ու թանկարժեք իրերի գողության մեջ:

1978-ի դեկտեմբերի 11-ին անհայտ անձինք Lufthansa 5 –ի բեռների տերմինալից առևանգեցին մեկ մլն դոլար, ինչպես նաև` 900 հազար դոլար արժողությամբ ոսկերչական իրեր : Այդ գողությունն ԱՄՆ պատմության մեջ ամենախոշորն էր: Հաշվի առնելով արժեզրկումը, գողոնի արժեքն այսօր կկազմեր 20 մլն դոլար, որը հայտնաբերել այդպես էլ չհաջողվեց:

78-ամյա Վինսենթ Ասարոյի հետ ձերբակալվել է նաև նրա որդին ու մաֆիոզ կլանի ևս 3 անդամ: Մի քանի ժամից ձերբակալվածները կկանգնեն Նյու-Յորքի դատարանի առջև: Նրանց արդեն սպանություն, թալան, շորթում ու մի շարք այլ հանցագործությունների մեղադրանք է ներկայացվել: Իսկ 1978-ին կատարված գողության մեջ միայն կասկածվում է 78-ամյա Ասարոն:

Անկախ

Սիցիլիայում ձերբակալվել է մաֆիայի բոլոր “բոսերի բոսի” ընտանիքը

pic_f1d215b9303297bb49d1715b98c78b57Իտալիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է սիցիլական մաֆիայի փաստացի” բոսերի բոսի“` Մատթեո Մեսին Դենարոյի ընտանիքին: Հետաքննությունը տեղեկություններ ունի, որ նրա քույրը,  զարմիկներն ու քրոջ որդին տեղյակ են եղել նրա գտնվելու վայրի մասին, կապ ունեցել նրա հետ և օգնել ղեկավարելու “Կոզա Նոստրան”:

Մաֆիոզ առաջնորդի բարեկամներին ձերբակալել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, որն անց էր կացվում Սիցիլիայի արևմուտքում գտնվող Տրապանի քաղաքում: Ընդհանուր առմամբ հսկողության տակ են վերցրել 30 մարդու: Ընդ որում, առգրավվել է շուրջ 5 մլն եվրո գումար, ինչը ենթադրվում է` պատկանում է Դենարոյին ու նրա ընտանիքին:

Ձերբակալվածների դեմ գործ է հարուցվել:Մատթեո Մեսին Դենարոյին, որի մականունը իտալական կոմիքսի հերոսի անունով “Դիաբոլիկ” է, հետախուզման մեջ է 1993-ից: Հիմա նա 50 տարեկան է: Ենթադրվում է, որ “Կոզա Նոստրայի” հիերարխիայի բարձրագույն աստիճանին նա բարձրացել է 2006-ին, նախկին “կնքահոր”` Բերնարդո Պրովենցիանոյի ձերբակալությունից հետո: 2002-ին Դենարոյին հեռակա ցմահ բանտարկության են դատապարտել`1993-ին դատախազի ու Իտալիայի իշխանության ուրիշ անդամներ դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար:

Իտալիայում միանգամից ձերբակալվել են ավելի քան 100 մաֆիոզներ

o_574725Իտալիայի ոստիկանությունը միանգամից երկու հատուկ գործողություններ է կատարել  մաֆիայի հետ կապված կասկածյալներ ձերբակալելու համար:  Արդյունքում  Հռոմում ձերբակալվել է 51 մարդ: Ընդ որում,  հանցագործներին գտնելու գործին մասնակցել են մոտ 500 ոստիկաններ և ուղղաթիռներ: Միաժամանակ երկրի հարավում` Կալաբրիայի շրջակայքում, ոստիկանները բռնել են 65 մարդու, որոնք մեղադրվում են մաֆիայի հետ կապ ունենալու մեջ և 2005-2011թթ. Լամեցիա Թերմ քաղաքում կլանների  մեջ պատերազմի ընթացքում սպաննություններ կատարելու համար: Ձերբակալվածների մեջ կան քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, փաստաբաններ, բժիշկներ և նույնիսկ բանտային ոստիկանության աշխատակիցներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Իտալիայի իշխանությունները մաֆիոզից 60 մլն-ի ունեցվածք են առգրավել

i (4)Իտալիայում նեապոլիտանական մաֆիայի ղեկավարներից Ռաֆայել Պետրոնեից առգրավել են 60 մլն դոլարի ունեցվածք, այդ թվում` 40 բնակարան, 30 հողատարածք, 4 վիլա, ինչպես նաև խանութներ, գիշերային ակումբներ, հսկայական ավտոպարկ` 27 մոտոցիկլետ, և “Ֆերարի” սպորտային ավտոմեքենա:

Ոստիկանությունում հայտնում են, որ Պետրոնեն նեապոլիտանական մաֆիայի` կամորիի  պարագլուխներից մեկն է(Իտալիայի ամենաունևոր քրեական կազմավորումներից մեկը): Վերջին տարում այդ կազմավորման եկամուտը 6 մլրդ դոլար  է կազմել` 2 անգամ ավելի, քան սիցիլական մաֆիայինը: