Խուճապ Բաքվի մետրոպոլիտենում

4 (2)Այսօր Բաքվի մետրոպոլիտենի “Սահիլ” կայարանում գնացքների երթևեկությունն ընդհատվել է, ինչի պատճառով բնակիչների շրջանում խուճապ է առաջացել, տեղեկացնում է “Հագին” կայքը։

Մետրոպոլիտենի մամուլի ծառայության ղեկավար Նասիմի Փաշաևի խոսքով՝ “Շինարարներ” կայարանից շարժվող գնացքը խնդիրներ է ունեցել։ “Ստիպված եղանք դատարկել վագոններն, ու գնացքը դեպո ուղարկել։ Դա էլ երթուղու ուշացման պատճառ հանդիսացավ։ Այժմ ամեն ինչ կարգավորվել է”,- ասել է նա։

Այսօր առավոտյան Բաքվի մետրոպոլիտենում` “Մայիսի 28” կայարանում, նաև մեկ այլ խնդիր է առաջացել, ինչն ուղևորների շրջանում խուճապի առաջացման պատճառ է դարձել։ Մի երիտասարդի ոտքը մնացել է հարթակի և գնացքի վագոնի արանքում։ Տեղի ունեցածի համար Նասիմի Փաշաևը մեղադրել է ուղևորներին։

Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վերջին դեպքից հետո, որը խլեց 22 մարդու կյանք, բաքվեցիներն առավել էմոցիոնալ են արձագանքել իրենց մետրոյի կայարաններում առաջացած խնդիրներին:

 

Անկախ

Նոր տվյալներ Մոսկվայի վթարի վերաբերյալ. Տուժածներից երկուսը հայեր են.NEWS.am

մոսկվայի մետրոՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների համաձայն` այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք,հաղորդում էNEWS.am- :ը

1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով;

2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 19 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են: Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը:Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Լոնդոնում մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

o_938431Ապրիլիի 28-ին Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները որպես բողոքի նշան, դրամարկղերի աշխատողների կրճատման դեմ երկօրյա գործադուլ են  հայտարարել: Ստորգետնյա տրանսպորտի ղեկավարությունը պատրաստվում է աշխատանքից ազատել ավելի քան 750 աշխատողի ու նրանց փոխարեն ավտոմատներ տեղադրել:

Արհմիության հայտարարության համաձայն, ղեկավարությունը չի կամենում բանակցությունների գնալ ու աշխատակիցների համար զիջումներ անել, դրա համար էլ  աշխատակիցները գործադուլը միակ ելքն են գտնում: Ակցիայի շարունակությունը լինելու է մայիսի 5,6,7-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Կեմերոնն ու Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը սուր քննադատության ենթարկել  գործադուլը, անվանելով այն անընդունելի ու անարդարացի:

Անկախ

Բաքվում փակվել են մետրոյի կայարաններում գործող հասարակական զուգարանները

մետրոԲաքվի մետրոպոլիտենի նոր ղեկավարությունը փակել է մետրոյի կայարաններում գործող հասարակական զուգարանները, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Ըստ մետրոպոլիտենի աշխատակցի`զուգարանները փակվել են այն բանից հետո, ինչ արգելվեցին և քանդվեցին Բաքվի մետրոյի կայարաններում գործող առևտրի կետերը: Այդ զուգարանները վճարովի են եղել, և դրանցից օգտվել են ոչ միայն մետրոյի աշխատակիցները, այլև ուղևորները:

Ադրբեջանական կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել այս նորությունը. “Հասարակական զուգարանների փակումը զայրացրել է քաղաքացիներին, քանի որ Բաքվում բնական կարիքները կարելի է հոգալ երևի թե միայն սրճարաններում, ուր հենց այնպես չեն թողնի, միայն եթե ինչ-որ բան պատվիրես: Իսկ դա արդեն 20 ցենտ չի արժենա”:

Հիշեցնենք, որ Բաքվի մետրոյի կայարանների առևտրի կետերի քանդման որոշումը զայրացրել է վաճառականներին, ովքեր այդ կապակցությամբ բազմիցս բողոքի ակցիա են կազմակերպել:

Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

o_853236Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել է վերջին տարիների ամենախոշոր գործադուլը: Այն կազմակերպել են երկաթուղային ու ծովային տրանսպորտի արհմիությունը, ինչպես նաև` տրանսպորտային աշխատակիցների ասոցիացիան: Բողոքի ակցիան սկսվել է փետրվարի 4-ին,  տեղի ժամանակով 21:00-ին և պետք է, ըստ պլանի, տևի 48 ժամ: Նման գործադուլ էլ պլանավորվել է փետրվարի 11-13-ին: Այդ ժամանակ գնացքները կտեղաշարժվեն մեծ ընդմիջումներով, իսկ որոշ ուղություններով ու կայարաններում սպասարկումը լրիվ կդադարեցվի:

Լոնդոնյան մետրոպոլիտենի գործադուլով արհմիությունները մտադիր են իրենց բողոքն արտահայտել կառավարության` տոմսարկղերը փակելու պլանների դեմ, որի հետևանքով հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից:

Լոնդոնի քաղաքապետարանում տոմսարկղերը փակելը բացատրում են վաճառքի ավտոմատացման մակարդակի աճով, ավտոմատ  սարքավորումների թվի ավելացմամբ: 2013-ին տոմսարկղերից գնվել է տոմսերի ընդհանուր քանակի 3%-ը: Շատ լոնդոնցիներ էլ գերադասում են տրանսպորտի միացյալ քարտեր օգտագործել, որոնք լիցքավորում են համացանցով:

Մետրոպոլիտենի աշխատակիցները չեն պատրաստվում հանձնվել:

Գործադուլի նախօրեին Արհմիությունների նախագահ Բոբ Քրոուն հայտնել է.”Քաղաքային իշխանությունները մեզ այլընտրանք չեն թողել: Մենք գիտենք` եթե չգնանք վճռական քայլերի, ապա պարզապես կկորցնենք աշխատանքը”: Ընդ որում, նա նշել է, որ գործադուլ կարող էր և չլինել, եթե քաղաքապետարանում բանակցելու ու կոնստրուկտիվ առաջարկությունների պատրաստակամություն լիներ:

Անկախ

Կյանք առանց մետրոյի

o_481098Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները նախապատրաստվում են”ընդհատակի” խոշորամասշտաբ գործադուլի ու , իրենց համար քաղաքով մեկ տեղաշարժվելու նոր երթուղիներ են մշակում:  Առաջիկա ակցիայի մասին լոնդոնյան մետրոպոլիտենի արհմիություններն են  հայտնել, ուրբաթ: Գնացքները չեն աշխատի փետրվարի 4-ից` երեկոյան, ապա նաև փետրվարի 11-ի երեկոյից մինչև փետրվարի 14-ը:

Քաղաքապետարանում ու Լոնդոնի տրանսպորտային ընկերությունում խոստացել են, որ գործադուլի  ժամանակ ավտոբուսների քանակը կավելանա, սակայն ամենայն հավանականությամբ, խիստ ծանրաբեռնված կլինեն:

Անկախ 

Բոլիվիան միջուկային ռեակտոր ու մետրո է կառուցելու

o_526322Բոլիվիան մտադիր է սեփական միջուկային ռեակտորն ունենալ, որը կօգտագործվի խաղաղ նպատակով: Օբյեկտի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարում, պատմել է երկրի նախագահ Էվո Մորալեսը, խորհրդարանում` 2013-ին կատարված աշխատանքների հաշվետվության ժամանակ:

Նախագահի խոսքով, որոշվել է  բարձր մակարդակով  ատոմային էներգիայի գծով ազգային հանձնաժողով ստեղծել, որի կազմում կընդգրկվեն Բոլիվիայի լավագույն գիտնականները: Մասնագետները կուսուցանվեն արտասահմանում, կառավարությունը դրա համար անհրաժեշտ գումար կհատկացնի, խոստացել է Մորալեսը:

Վերջին ամիսներին նախագահը  քանիցս նշել է  էներգետիկայի միջուկային հատվածի զարգացման կարևորության մասին, հայտարարելով, որ դրանում Բոլիվիային պատրաստ են օգնել Արգենտինան ու Ֆրանսիան: Դա երկրի միակ բարձրտեխնոլոգիական նախագիծը չէ: 2013-ի դեկտեմբերին Չինաստանը հաջողությամբ ուղեծիր դուրս բերեց կապի բոլիվիական առաջին արբանյակը, որը հնդկացի առաջնորդ, ազատագրական պայքարի հերոս Թուփակ Քաթարիի անունով է կոչվել: Արբանյակի արձակմանը անձամբ Մորալեսն է մասնակցել: Մեկ ուրիշ նախագիծ է նա անվանում նաև Բոլիվիայի խոշոր քաղաքներում մետրոպոլիտենի կառուցումը:

Անկախ