Փոքրիկ Միլոն միասեռական զույգի առաջնեկն է դարձել

babyԿանադացի լուսանկարիչ Լինդսեյ Ֆոսթերը լուսանկարների է վերածել միասեռական զույգի` Բարոնի և Նելսոնի որդու լույս աշխարհ գալու վայրկյանները: Երկու հայր ունեցող փոքրիկ Միլոյին ծննդաբերել է փոխնակ մայրը: Լուսանկարչի խոսքերով` երեխային իրենց գիրկն առած երջանիկ հայրերը չեն կարողացել զսպել արցունքները: «Նրանք էլ ունեցան յուրաքանչյուր ծնողին հատուկ խորը ապրումները: Նրանք երկուսն էլ առավել քան պատրաստ են ծնող դառնալուն»,-գրել է լուսանկարիչ Ֆոսթերը իր «Facebook»-յան էջում:

«Հաբերլերի» հաղորդմամբ` Միլոյի ծննդյան օրը համընկել է հենց միասեռականների իրավունքների պաշտպանության օրվա հետ, երբ ամբողջ աշխարհում հազարավոր ԼԳԲՏ ներկայացուցիչներ դուրս են եկել փողոցներ` բարձրաձայնելով իրենց իրավունքների մասին:

Հնդկաստանի գերագույն դատարանը ճանաչել է երրորդ սեռային կարգը

trans- indiaՀնդկաստանի գերագույն դատարանը վճիռ է կայացրել երրորդ սեռային կարգ սահմանելու վերաբերյալ՝ հայտնելով, որ տրանսգենդերային մարդիկ կարող են պաշտոնական փաստաթղթերում իրենց հենց այդպես անվանել:

Ակտիվիստները նշում են, որ այս որոշումը կթեթևացնի միլիոնավոր մարդկանց վիճակը, որոնք խտրականության են ենթարկվում Հնդկաստանի խիստ պահպանողական հասարակության մեջ:

Գերագույն դատարանը ուղենշել է դաշնային և պետական կառավարությանը տրանսգենդերային մարդկանց ներառել աղքատների համար նախատեսված  կրթական, առողջապահական և այլ ծրագրերում՝ նրանց օգնելով հաղթահարել սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները:

Նախքան երեքշաբթի օրվա որոշումը  Հնդկաստանի տրանսգենդերային  քաղաքացիների  սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվում էր արական կամ իգական:

Ադրբեջանի սեռական փոքրամասնություններն արևմտյան դիվանագետներին բողոքել են երկրի ղեկավարությունից

2(2)“Նեֆես” հասարակական միությունը, որի մեջ ներառված են Ադրբեջանի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, մարտի 5-ին հանդիպում է ունեցել Բաքվում աշխատող Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցիարիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետների հետ, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ միության ղեկավար Ջավիդ Նաբիևը բարձրացրել է երկրի օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը: Նա նաև ներկայացրել է վերոհիշյալ ոչ կառավարական կազմակերպության  գրանցման հետ կապված խնդիրները:

Հաշվի առնելով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելը՝ Նաբիևը ընդգծել է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի սեռական փոքրամասնության իրավիճակի քննարկման անհրաժեշտությանը: Նա նաև խնդրել է արտասահմանյան դիվանագետներին աջակցել Ադրբեջանի արդարադատության նախարարությունից միության գրանցումը ստանալու գործընթացին:

Ինչպե՞ս են ընդունում աշխարհի տարբեր երկրների բանակներում միասեռական զինվորներին

banakՆշանավոր բրիտանական «The Economist» հանդեսը մի հետաքրքիր հետազոտության արդյունքներ է հրապարակել: «Lahey» հետազոտական կենտրոնը ուսումնասիրել է, թե աշխարհի տարբեր երկրների բանակներում ինչպես են ընդունում միասեռական զինվորներին: Ուսումնասիրված 103 երկրների թվում է նաև Թուրքիան, որը հանդուրժողականության մակարդակով 77-րդ տեղում է և առաջ է անցնում Կոնգոյի, Ռուանդայի և Նեպալի նման երկրներից: Հետազոտության արդյունքների համաձայն՝ միասեռականների նկատմամբ ամենահանդուրժողական երկիրը Նոր Զելանդիան է:

Անկախ

Միասեռական զույգերը աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)

միասեռականներ    Նյու Յորքից լուսանկարիչ Բրեյդեն Սամերսը «Սերը մեկն է» խորագրով ֆոտոշարքում ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում ապրող միասեռական զույգերի: Լուսանկարիչը առաջնորդվել է «սերը չի ճանաչում սահմաններ՝ ոչ տարիքային, ոչ ռասայական, ոչ կրոնական, ոչ էլ սեռական» սկզբունքով: Նրա նկարների հերոսներ են դարձել միասեռական զույգեր Ֆրանսիայից, Բրազիլիայից, Հարավային Աֆրիկայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և նույնիսկ այնպիսի պահպանողական երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանն ու Լիբանանը: Բրեյդեն Սամերսը վեց շաբաթ շարունակ շրջել է տարբեր երկրներում և որսացել շատ ռոմանտիկ և հուզիչ ակնթարթներ: «Այս ֆոտոշարքի ստեղծման նպատակը միասեռականության խնդրի բարձրաձայնումը չէ, այլ այս երևույթը հասարակությանը բոլորովին այլ տեսանկյունից ներկայացնելը»,-նշել է լուսանկարիչը:

Անկախ

Կոմայգու պահակը այգու ներսում 1000 դրամով սենյա՞կ է տրամադրում միասեռականներին,տեսանութ

կոմայգիԿիրովի անվան զբոսայգու (Կոմայգու) ներսում գործող տղամարդկանց զուգարանի հետնամասի սենյակները Կոմայգու պահակը 1000 դրամով տրամադրում է այգում կանգնող տրանսվեստիտ մարմնավաճառներին՝ իրենց հաճախորդներին սպասարկելու համար: Այս մասին NEWS.am-ին ասել է  «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը, որն այգում ստորագրահավաք է անցկացնում տրանսվեստիտ մարմանավաճառների դեմ: Ավելին, ըստ նրա տեղեկությունների պահակն այդ սենյակը տրամադրում է միայն տղամարդ մարմնավաճառներին կամ միասեռական զույգերին:

NEWS.am-ը  զրուցել է  Կոմայգու պահակի հետ, որը հերքել է այդ տեղեկությունը։ Նա պնդել է,որ զուգարանի հետնամասում միայն խողովակներ են: Սեւան Աղաջանյանին եւ NEWS.am-ի  թղթակցին պահակը ուղեկցել է  եւ ցույց տվել  այդ սենյակները:

Սենյակներում հին իրեր էին, աթոռին՝ մի քանի պիջակ, գետնին էլ՝ կտրտած զուգարանի թղթեր:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անգլիացի զինվորը մուսուլման կին է դարձել

musulman  Անգլիայում կամավորական զինվորական, «Territorial Army» կազմակերպության նախկին մեդալակիր զինվորներից մեկը սկզբում փոխել է իր սեռը, ապա կրոնափոխ եղել՝ ընդունելով իսլամ: Լուսի Վալենդերը 2010 թվականին որոշում է սեռափոխման վիրահատության դիմել, որից հետո փոխում է նաև կրոնը՝ զինվորական բերետը փոխարինելով մուսուլմանական գլխաշորով: Այս դեպքը Անգլիայում լայն քննարկման առարկա է դարձել:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ 28-ամյա Վալանդերը սեռափոխությունից հետո ինքն իր նկատմամաբ ավելի անկեղծ է ու իրեն շատ հանգիստ է զգում: Նախկինում զինվոր եղած Լուսին, սոցիալական կայքում ծանոթանալով մի մուսուլման տղամարդու հետ, ամուսնացել է, սակայն նրա ամուսինը տեղյակ չէ իր սեռափոխության մասին:

Արգենտինայում տանգոյի մրցույթ է ԼԳՏԲ զույգերի միջև

tango-gay-argentina (1)ԼԳՏԲ զույգերի միջև տանգոյի առաջին մրցույթն անց է կացվում Արգենտինայում:

“Պարը սեռ չունի: Առաջներում տղամարդիկ պարում էին միայն տղամարդկանց հետ”-ասում է  մասնակիցներից մեկը:

Մրցույթին մասնակցում է տղամարդկանց 3 և  կանաց  մեկ զույգ, ընդ որում, կանայք ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեն:

“Ոչ ոք մեզ պարի չի հրավիրում, ու որպեսզի մենք անկյունում չմնանաք,  որոշեցինք իրար հետ պարել”,-ասում է Մառլեն Հեյմանը:

Արգենտինայում ԼԳՏԲ զույգերի տանգոյի մրցույթը դիտարկվում է որպես  սեքսուալ փոքրամասնության նկատմամբ  ևս մեկ առաջընթաց քայլ: Ի դեպ, Արգենտինան լատինաամերիկյան երկրներից առաջինն է , որ  օրինականացրել է միասեռ ամուսնությունները:

Թագուհին պաշտպանել է համասեռականներին

ol3001374131959Թագուհու` միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը  ստորագրելուց հետո, մեծ Բրիտանիան միացավ այն պետություններին, որոնք ընդունում են  սեքսուալ փոքրամասնության` հարաբերությունները պաշտոնապես ձևակերպելու ու ընտանիք ստեղծելու իրավունքը: Նոր օրենքի համապատասխան, միասեռ զույգերը կարող են իրենց միությունը գրանցել Անգլիայի ու Ուելսի տարածքում` քաղաքացիական պրոցեդուրայով կամ էլ եկեղեցական ծեսով (եթե եկեղեցու ներկայացուցիչները նման ծես համաձայնեն կատարել): Իսկ ավելի վաղ քաղաքացիական միություն կնքած զույգերն այսուհետ կարող են գրանցել իրենց հարաբերությունները և կոչվեն ամուսնական զույգ:

Միասեռ ամուսնություններն օրինականացրած երկրներից վերջինը Ֆրանսիան ու Բրազիլիան են:

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա համասեռական առաջին հարսանիքը

489Այսօր , մայիսի 29-ին Ֆրանսիայում, առաջին անգամ երկրի պատմության մեջ տեղի կունենա համասեռական հարսանիք.ամուսնական դաշինքով իրենց հարաբերությունները կնքելու են 40-ամյա Վենսան Օտեն ու 30-ամյա Բրունո Բուալոն: Հանդիսությանը ներկա կլինի 500 հյուր.հարազատներ, ընկերներ հայտնի քաղաքական գործիչներ ու լրագրողներ:

Քաղաքապետարանին հարակից հրապարակում մեծ էկրաններ կտեղադրվեն, որոնք կհեռարձակեն հանդիսությունն ուղիղ եթերում: Նորապսակները Մոնպելյեի քաղաքապետ Էլեն Մմանդրու Կոլային հրավիրել են իրենց հարսանիքին:

Մայիսի 18-ին նախագահ Օլանդը օրինականացրեց գեյ-ամուսնությունները, ստորագրելով համապատասխան օրենքը: Հիմա բոլոր ծնողները, որոնք երեխաներ ուներ բաժանվում են “ծնող Ա”,”ծնող Բ-ի”: Փաստաթուղթը թույլատրում է սեքսուալ փոքրամասնությանը  օրինական ամուսնանալ ու երեխաներ որդեգրել:

“Նախագահ Օլանդը ֆաշիստ է, իսկ մամուլում բոլորը սատանիստներ են”

o_779407Փարիզում կիրակի մեկնարկել էր  միասեռ ամուսնությունների հակառակորդների խոշոր ցույցը: Մայրերի օրը, մայիսի 26-ին համասեռական ամուսնությունների օրինականացման հակառակորդները դուրս ելան Փարիզի փողոցներ:

Կազմակերպիչների  որոշմամբ, “Ցույց բոլորի համար” անվամբ երթին քաղաքի  տարբեր ծայրերից  քայլերթով շարքերը միանալու էին կենտրոնում, որտեղ պետք է զանգվածային ցույց լիներ:

Ամեն ինչ խաղաղ էր սկսվել: Փողոց էր ելել ավելի քան մեկ մլն մարդ, շատերը հարևան երկրներից հատուկ ժամանել էին դրա համար:”Ես այստեղ եմ, որ պաշտպանեմ ընտանիքս:Մեծ ընտանիք ունեմ ու կարծում եմ, որ երեխաները պետք է մայր և հայր ունենան”:  Սակայն ցույցը գնալով թեժացավ.բորբոքված ակտիվիստները Փարիզը վերածեցին մարտի դաշտի:

“Ոչ սոցիալիստների բռնապետությանը” վանկարկում էր ուլտրաաջ երիտասարդությունը, որը նույնպես միացել էր ցուցարարների` գեյ-ամուսնությունների դեմ բողոքի ակցիայի ավարտին: Ոստիկանության ոււղությամբ քարեր ու շշեր են նետվել: Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ  է կիրառել: “Նախագահ Օլանդը ֆաշիստ է, իսկ մամուլում բոլորը սատանիստներ են” գոչել են դիմակավորված դեռահասները: Նրանք հարձակվել են բոլոր նրանց վրա, ում մոտ տեսախցիկ են նկատել:

Հաշմանդամների հրապարակը վերածվել է մարտի դաշտի: Ծուխ, պետարդ.դրանց կողքին հոգնած այսուայնկողմ են արել զբոսաշրջիկները.փակ է մետրոն, երթևեկությունը կանգնեցված: Երիտասարդության գլխավոր ու միակ պահանջը միասեռ ամուսնությունների վերացումն է:

Ըստ օրենքի, Փարիզում հիմա “հայր” և “մայր” հասկացություններ չկան: Դրանք փոխարինվել են ծնող Ա” և “ծնող Բ”-ով”: Նույնասեռ զույգերին թույլատրված է երեխա որդեգրել ու գրանցել միությունը: Դրա դեմ են  ելույթ ունեցել շատ քաղաքական գործիչներ ու կրոնական համայնքներ:

4 ու կես հազար ոստիկան է հավաքվել ցույցի հրապարակում,  2 անգամ ավելի շատ, քան սովորաբար: Նրանք ուլտրաաջերին ժամանակ են տվել, որ կարողանան իրենց դժգոհությունն արտահայտել ու ցրվել,ապա սկսվել են ձերբակալությունները:Շուրջ 300 մարդ է ձերբակալվել:

 

Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է միասեռ ամուսնությունների օգտին

i (3)Լոնդոնում Համայնքների պալատը քվեարկել է  Անգլիայում և Ուելսում միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին:”Կողմ” է քվեարկել 366 պատգամավոր, “դեմ”` 161-ը: Հիմա փաստաթուղթը Լորդերի պալատում պետք է հաստատման ներկայացվի:

Հասարակության մեջ օրենքի հակառակորդները նույնքան են, որքան համակիրները: Հետաքրքիր է, որ դեմ են հանդես եկել անգլիական 500 իմամ և շատ անդամներ Պահպանողական կուսակցությունից, որի առաջնորդն է ներկայացրել այս օրինագիծը:

Բրազիլիայում թույլատրել են գրանցել նույնասեռ ամուսնությունները

o_466475Բրազիլիայի իշխանությունները որոշել են, որ պետմարմինները չպետք է մերժեն նույնասեռ զույգերին գրանցել իրենց միությունը:

Բրազիլիայի արդարադատության ազգային խորհուրդը, որը երկրի դատական համակարգի վերահսկողությունն է իրականացնում, ենթադրում է, որ սխալ է նման մարդկանց միայն քաղաքացիական միությունը հաստատող  փաստաթուղթ տրամադրելը, եթե նրանք կամենում են լիարժեք ամուսնության վկայական ստանալ:

2011-ին երկրի Գերագույն դատարանը,  չնայած եկեղեցու ընդդիմությանը, նույն սեռի ներկայացուցիչներին թույլատրեց քաղաքացիական միություն ու ամուսնություն կնքել: Ներկայում միասեռ ամուսնություններն օրինական են երկրի ընդամենը մի քանի նահանգում:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգն օրինականացրեց միասեռ ամուսնությունները

pic_1366881953Ռոդ-Այլենդը դարձավ   միասեռ ամուսնություններն օրինականցրած Ամերիկայի 10-րդ նահանգը: Հինգշաբթի նահանգապետը ստորագրեց օրենսդիր ժողովում հավանության  արժանացած օրենքը: Հարյուրավոր ակտիվիստներ այդ իրադարձությունը տոնել են նահանգի մայրաքաղաք Պրովիդենսի քաղաքապետարանի մոտ: Օրենքն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից: