Իշխանական ընտանիքը հայտարարել է Մոնակոյի արքայադստեր հղիության մասին

pic_330360bb74c2b85f07b863c461355a53Մոնակոյի իշխան Ալբերտ II-ի կինը` Շառլենը, հղի է. այս մասին թագավորական զույգը հայտնել է մայիսի 30-ին:

Շառլենի համար սա առաջին հղիությունն է, իսկ նրա ամուսինն արտաամուսնական կապերից 2 երեխա ունի, որոնց հայրությունը ճանաչել է:

Շառլեն Ուիթսթոքը ծնվել է 1978-ին, Զիմբաբվեում, հետո ընտանիքով տեղափոխվել են ՀԱՀ:

Մինչ ամուսնությունը նա պրոֆեսիոնալ լողորդուհի էր ու նույնիսկ ելույթ է ունեցել Սիդնեյի Օլիմպիական խաղերում: Ալբերտի հետ նա ծանոթացել է  2000-ին,Մոնակոյում անցկացված լողի մրցույթի ժամանակ: Սակայն հարաբերությունները սկսվել են  6 տարի հետո, իսկ 2011-ի հուլիսի 2-ին նրանք ամուսնացան:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Շառլենը խոստովանել է, որ իրենք երազում են շատ երեխաների մասին.»Որքան շատ լինեն նրանք, այնքան մենք երջանիկ կլինենք: Մենք յուրաքանչյուր երեխային կընդունենք որպես երկնային պարգև»:

 

Անկախ

Մահափորձի հետևանքով մահացել է Մոնակոյի ամենահարուստ կինը

paris match pastorsՄոնակոյի ամենահարուստ ընտանիքներից մեկի ավագն է մահացել մահափորձից հետո: 77-ամյա Էլեն Պաստորն այսօր մահացել է Նիցայի հիվանդանոցներից մեկում, մայիսի 6-ին նրա վրա կատարված մահափորձի հետևանքով ստացած վերքերից:

Անհայտ անձը կրակել էր Պաստորի մեքենայի ուղղությամբ` վիրավորելով նաև նրա վարորդին: Կոմայի մեջ նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա գիտակցության եկավ միայն մահից մի քանի օր առաջ: Նրա վարորդը նույնպես ստացված վերքերից մահացավ մահափորձից 4 օր անց:

Իշխանության ամենահարուստ կնոջ վրա հարձակման պատճառները մինչ օրս մնում են անհայտ: Էլեն Պաստորի ամուսինը` Կլոդ Պալանկան,  Ռուսաստանում Մոնակոյի պատվո հյուպատոսն է , հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մոնակոյի արքայադուստրը փրկեց փղերին

փիղՄոնակոյի թագավորական ընտանիքը մահից փրկել է երկու փղի: Մի քանի ամիս առաջ պարզվեց, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենդանաբանական այգու երկու կենդանիներին կասկածում են տուբերկուլյոզով հիվանդ լինելու մեջ: Որոշվել էր փղերին քնեցնել, բայց Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիան որոշեց նրանց հովանավորել, հաղորդում է  The Local-ը:

Հուլիսի 12-ին մոխրագույն հսկաները հասան իրենց նոր տուն`թագավորական ընտանիքին պատկանող ռանչո:  Արքայադուստր Ստեֆանիան անձամբ էր հետևում, որ Փոքրիկ և Նեպալ փղերը տեղավորվեն կոնտեյներների մեջ և բեռնատարով ուղևորվեն ութժամանոց  ճամփորդության: Լիոնի  կենդանաբանական այգու տնօրենը`Քսավյե Վալյանը հաղորդել է, որ տեղափոխումը լավ է անցել: Նա ասել է, որ փղերը այնպիսի տեղում են, որ վտանգ չեն ներկայացնի մարդկանց և այլ կենդանիների համար: Շուտով նրանց տուբերկուլյոզով հիվանդ լինելը երկրորդ անգամ կստուգեն:

Փղերին պետք է քնեցնեին դեռ 2012թ. դեկտեմբերին: Լիոնի իշխանությունները որոշել էին, որ կենդանիները ամենայն հավանականությամբ  իրենք են վարակվել և կարող են վարակել . կենդանաբանական այգու մյուս բնակիչներին և այցելուներին: Սակայն իրավիճակով հետաքրքրվեց կինոաստղ Բրիջիտ Բարդոն, հայտնի կենդանիների պաշտպանը: Նա վերջնագիր ներկայացրեց, որ եթե փղերը սատկեն, ինքը իր գործընկերոջ Ժերար Դեպարդիեի  օրինակով մշտական բնակության կմեկնի Ռուսաստան:  Փղերին, որոնցից մեկը  42տարեկան է, իսկ մյուսը 43, փրկելու փաստաթղղթի տակ ստորագրել են ավելի քան  11 հազար մարդ: Այնպես որ քնեցնելը հետաձգվեց: Այժմ Մոնակոյի թագավորական ընտանիքին մոտ կանգնած աբյուրը հաղորդում է, որ փղերը կապրեն  3,5 հազար քառ. մետր տարածության վրա, որտեղ կունենան փայտյա ցանկապատված դաշտ   և լողավազան: