«Վարչապետը ստում է». Էդիկ Բաղդասարյան

10254037_914497958566204_7747562947257473458_n

«Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողների հետ հանդիպմանն ասել է, որ երկու ամիս է` չենք կարողանում պարզել, թե ով է «Նաիրիտի» սեփականատերը: Վարչապետը ստում է, եթե նույնիսկ մինչեւ հիմա չգիտի, թող «Հետքի» հետաքննությունների բաժնում կարդա «Նաիրիտի» մասին հոդվածները եւ իմանա սեփականատիրոջ անունը եւ բազմաթիվ այլ օգտակար տեղեկություններ:

Եթե ուզում է ավելին իմանալ, թող դիմի գլխավոր դատախազին, որ կալանավորեն նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին եւ Միջպետական բանկի Հայաաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանին: Վարչապետը եթե ուզում է, որ բացի իրենից հանրությունն էլ իմանա, թե ինչ է կատարվել «Նաիրիտի» հետ, թող Հանրային հեռուստատեսությամբ «Հետաքննող լրագրողներին» տրամադրի մեկ ժամ եթեր, որ հանրությանը տեղեկացնենք այդ հանցագործությունների մասին, որոնք կատարել են պաշտոնյաները եւ մնացել անպատիժ:

«Նաիրիտի» մասին նյութերը հավաքված են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, որը գործը կարճել է, եւ Վլադիմիր Գասպարյանն այդպիսով դարձել է նաեւ հանցակից «Նաիրիտի» մախինացիաներին:

Հովիկ Աբրահամյանը քրեական գործերի նյութերը կարող է վերցնել ու ծանոթանալ: Այնպես որ, հերթական անգամ մի խաբեք ժողովրդին»:

 

Անկախ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ցուցարարների հետ (լուսանկարներ)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա  են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի մոտ:

Ցույցը կազմակերպվել  է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ: «Նաիրիտ» գործարանն իր աշխատակիցներին 15-16 ամսվա աշխատավարձ է պարտք։

Կառավարության շենքի դիմաց նրանց հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ լուսանկարներումՀովիկ Աբրահամյան

Հովիկ ԱբրահամյանMHM89186 copy MHM89185 copy MHM89179MHM89178 copy Հովիկ Աբրահամյան

Վարչապետը խորհրդարանում ներկայացրեց Մեդվեդևի հետ հանդիպման մանրամասները

Tigran-Sargsyan.AJ03Հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վաչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց առավել մանրամասն ներկայացնել Սոչիում իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները` մասնավորապես կապված Մաքսային միության,«Ռուսնևտ»-ի և ատոմակայանի հարցերի հետ:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ Մաքսային միության թեման առանցքային է, և իրենք հանդիպման ժամանակ հնարավորություն են ունեցել մանրակրկիտ քննարկել այն: Պայմանավորվածություն է եղել, որ ողջ աշխատանքները լինեն բաց և թափանցիկ, և աշխատանքային խմբերի ղեկավարներն արդեն իսկ հաշվետվություն են տալիս հանրությանը:

Վարչապետի խոսքով` սեմինարներ են անցկացվում բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի պարզ լինի, թե նրանք ինչ նորմատիվային դաշտում են հայտնվելու: «Լինելու է նաև գրանտային օգնություն ՀՀ կառավարության համար, որպեսզի անցումը լինի անցավ, և որ բիզնեսը նույնպես պատրաստ լինի»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը:

Քննարկված երկրոր կարևոր խնդիրը, որ նույնպես առնչվել է Մաքսային միությանը, աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքն է եղել: «Մենք պայմանավորվեցինք, որ մինչ Մաքսային միությանը միանալը ստորագրվի երկկողմ պայմանագիր, որպեսզի մեր քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ միգրացիոն իրավիճակ, և որպեսզի հունվարի մեկին Ռուսաստանում ընդունված օրենքը բացասաբար չանդրադառնա մեր քաղաքացիների վրա»:

Ինչ վերաբերում է «Ռուսնևտ»-ին, ապա վարչապետը տեղեկացրեց, որ ընկերության ղեկավարը ներկայացրել է այդ ծրագրի մանրամասներն ու գործունեությունը. «Խոսքը գնում է շուրջ հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրումների մասին,-ասաց վարչապետը,-սակայն այս պահին համապատասխան իրավական դաշտը նախապատրաստելու կարիք կա, նաև ազատ տնտեսական գոտու ռեժիմի  անհրաժեշտություն կա, ինչն ընդունելի առաջարկ է, որովհետև առաջին տարիներին հիմնականում մեծածավալ ներդրումներ են լինելու»:

Տիգրան Սարգսյանի խոսքով` հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև «Նաիրիտի» աշխատուժի օգտագործման մասին: Վարչապետը գտնում է, որ մենք այդ հարցում ունենք հարաբերական առավելություն, քանի որ ունենք մասնագետների հզոր բանակ, որը կարող է օգտակար լինել նոր ծրագրի իրականացման մեջ:

Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա ըստ պայմանավորվածության, դեռևս պետք է գտնեն ճիշտ բանաձևը այդ աշխատանքների ֆինասնավորման հետ կապված: «Մեր առաջարկներն ընդունվեցին վարչապետի կողմից, և ռուսական գերատեսչությունենրին տրվեցին հանձնարարականներ, որպեսզի մոտակա ժամանակաշրջանում այդ հարցերը լուծվեն»,-ամփոփեց վարչապետը:

 

Անկախ

«Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկը մերժվեց

ՀՅԴ-խմբակցությունՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը մերժվեց:

Նախագծին կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 55, ձեռնպահ 1:

Մինչ քվեարկությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, բայց ոչ այն պատճառով, որ կողմնակից չեն նման հանձնաժողովի ստեղծմանը, այլ այս պահին քաղաքական և տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ հանձնաժողովի ստեղծումն իր հիմնական արդյունքներին չի ծառայի:

 

Անկախ

 

ԱԺ-ում քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը

աժԱԺ-ում այս պահին արտահերթ ռեժիմով քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Ընդդիմությունը պնդում է, որ ԱԺ-ից դուրս հնարավոր չէ պարզել,թե ինչ է արվել Նաիրիտ ընկերության դեմ, քանի որ դրա փակման տանելու հարցով անգամ քրեկան գործ չի հարուցվել: «ՙՆաիրիտը կանխամտածված տարվում էր սնանկացման: Այն չի կարող գործել, քանի որ դրա ակտիվները 200 միլիոն դրամի կարգի են, իսկ պարտքերը՝ կրկնակի՚»- իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ Նաիրիտը կարևոր է հայկական արդյունաբերության համար, ուստի գործողությունները Նաիրիտի դեմ, ուղղված են նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Իշխող կոալիցիան անհողդող է և չի պատրաստվում ստեղծել Նաիրիտի գործը  քննող հանձնաժողով: Պատճառաբանությունը մեկն է՝ զերծ մնալ քաղաքական շահարկումներից:
Նշենք նաև, որ այս հարցը քննարկվել էր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որը ներկայացրել էր  պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն չէր ստացել դրական եզրակացություն, ինչից հետո Արծվիկ Մինասյանը նշել էր, որ հարցը կներկայացնի ԱԺ առաջիկա նիստերից որևէ մեկին՝ արտահերթ ռեժիմով:

Անկախ

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը չտվեց դրական եզրակացություն Նաիրիտի խնդրով ժամանակավոր հանձնաժողով գումարելու հարցին

նաիրիտԱյսօր կայացավ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում էր նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը մեկընդմիշտ հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Հիմնական զեկուցող պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր խոսքում շեշտեց հանձնաժողովի կազմման կարևորությունը. «Մենք զրուցել ենք էներգետիկայի նախարարի հետ, սակայն վերջինս աննպատակահարմար է համարում այս պահին հարցի քննարկումը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են: Կարծում ենք, որ այս կարևորագույն հարցում Ազգային ժողովը պետք է արտահայտի իր դիրքորոշումը»:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց Արծվիկ Մինասյանին. «Նման քննարկումը ընդամենը խոսակցությունների ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս, փոխարենն առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին ՝ պատասխանատուներին պատժելու գործընթաց սկսելու համար, սպասել մինչև բանակցությունների ավարտը: Ինձ հավատու՞մ եք, չէ՞: Ես Ձեզ խոստանում եմ, որ այդ դեպքում հենց առաջին իսկ առաջարկի դեպքում այս հարցը կմտցնեմ մեծ օրակարգ»:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց`շեշտելով, որ բանակցությունների ավարտի ժամկետն անորոշ է և առաջարկեց կոմպրոմիսային տարբերակ՝ տնտեսական հանձնաժողովի դրական եզրակացությմաբ հարցը մտցնել քառօրյա, սակայն քննարկել այն աշնանը: Այս տարբերակը հանձնաժողովը չընդունեց:

Նիստից հետո Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք պատրաստվում են դիմել հանձնաժողովի նախագահին՝ այս հարցի արտահերթ լսումների պահանջով:

Անկախ