Նյու –Դելիում զոհվել է խմելու ջրի նախարարը

deՀնդկաստանի գյուղական շրջանների զարգացման, խմելու ջրի ու սանիտարիայի նախարար Գոլինաթհրաո Մունդեն զոհվել է  մայրաքաղաքում տեղի ունեցած  ՃՏՊ-ի հետևանքով:

Մունդեն պետք է Մումբայ մեկներ, սակայն, մայրաքաղաքային Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի ճանապարհին նրա ավտոմեքենան բախվել է մեկ այլ մեքենայի: Պատահարը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով 6:30-ին: Մանրամասներ չեն բերվում, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մունդեին հիվանդանոց են տեղափոխել, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես Հնդկաստանի տրանսպորտի , ավտոմոբիլային ճանապարհների ու բեռնափոխադրումների նախարար Նիտին Գադկարին է ասել` Մունդեի «սիրտը կանգ է առել»:

Հնդկաստանի նոր նախարարների կաբինետի երդման արարողությունը տեղի էր ունեցել մայիսի 26-ին:

Անկախ

Նիդեռլանդների առողջապահության նախկին նախարարի մահը բռնի է եղել

o_893785Նիդեռլանդների ոստիկանությունը քննում է էվթանազիայի մասին օրենքի հեղինակ, երկրի առողջապահության նախկին նախարար Էլս Բորստի մահը: Կնոջ մարմինը հայտնաբերվել էր երկուշաբթի, իր տան ավտոտնակում: Բորստը 81 տարեկան էր: Քննիչները հայտնել են, որ նրա մահը բռնի է եղել: Մի քանի վարկած կա` թալան կամ սպանություն` կապված քաղաքականության հետ: 1994-2002-ը նա ղեկավարում էր Նիդեռլանդների առողջապահության նախարարությունը ու, նրա օրոք երկրի խորհրդարանն էվթանազիան օրինականացնելու մասին օրենք ընդունեց: Դրանից հետո Բորստն ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը դարձավ: Նիդեռլանդների վարչապետը կատարվածի առիթով ցավակցություն է հայտնել:

Նախարարը զոհվել է Բելգիայի խորհրդարանում մանկական էվթանազիայի մասին սկանդալային օրենքն ընդունելուց օրեր առաջ: Փաստաթուղթը երկրի անչափահաս քաղաքացիներին կյանքից կամավոր հեռանալու իրավունք է տալիս: Դրա համար հարկավոր է երեխայի համաձայնությունը, բժշկական կոնսիլիումի ու հոգեբանի եզրակացությունը, ինչպես նաև ծնողների կողմից համապատասխան դիմումը:

Քննարկումներն ու քվեարկությունն ուղեկցվել են զանգվածային բողոքներով.բնակիչների կարծիքները տարբեր են եղել: Հիմա Բրյուսելում սպասում են թագավոր Ֆիլիպի խոսքին. եթե նա հրաժարվի ստորագրել օրենքի նախագիծը, ապա, ամենայն հավանականությամբ, Բելգիայում քաղաքական նոր ճգնաժամ կսկսվի:

Անկախ

Ուլյանովսկի կրթության նախարարի դիմումում սխալներ են գտել

pic_8e6860865871c544634e695a5fa2d88aԿառավարության փոխնախագահի ու Ուլյանովսկի  մարզի կրթության նախարար Եկատերինա Ուբայի` Գիտության փառատոնի բացման առթիվ գրված ողջույնի խոսքում բազմաթիվ սխալներ են գտել:

Փառատոնի կայքում հրապարակված կարճ դիմումում հայտնաբերվել են կետադրական, ոճաբանական սխալներ ու հոլովների սխալ կիրառություն: Հետո այն   համացանցում դարձել է անհասանելի, սակայն պահպանվել է Google-ի “պահեստում”:

Նախարար Ուբան 1990-ին ավարտել է Ուլյանովսկի մանկավարժական ինստիտուտը, ապա մի քանի տարի ռուսաց լեզու ու գրականություն է դասավանդել դպրոցում, իսկ 2005-ին բանասիրական գիտությունների թեկնածու  դարձել: 2013-ին, արդեն նախարար Ուբան հայտարարել էր, որ անձամբ կստուգի “Տոտալ թելադրության” մասնակիցների աշխատանքը:

Սա առաջին դեպքը չէ, որ ռուս պաշտոնյաների պաշտոնական տեքստերում բազմաթիվ սխալներ են հայտնաբերվում: 2013-ին ՌԼԴԿ կուսակցությունից Պետդումայի պատգամավորներն առաջարկել են  աշխատանքային միգրանտներին ստիպել աշխատանքի ժամանակ խոսել ռուսերեն: Իրենց  նախագծում  նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել: Հետո թույլ տված  սխալներն անվանել են տեխնիկական վրիպակներ:

Անկախ

Ռումինիայի տրանսպորտի նախարարին դատապարտել են 5 տարվա ազատազրկման

pic_34d5c89d2cad0fab158b876640d69477Ռումինիայի տրանսպորտի նախարար Ռելու Ռենեկյուին հուլիսի 12-ին դատապարտել են 5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել մեքենայությունների մեջ: Հետաքննության տվյաներով, 2002-2005-ին նախարարն իր եղբայրներին պատկանող ընկերությունների միջոցով գնել ու պետական տենդեռով վերավաճառել է հին տրանսֆորմատորները նորերի անվան տակ: Պաշտոնյայի գործունեության հետևանքով պատճառված վնասը կազմում է  7 մլն լեյ (մոտ 2,5 մլն դոլար):

Այդ մեքենայությունների մեջ մեղավոր են ճանաչվել նաև նրա եղբայր Լուչիանն ու ևս 3  մարդ: Նրանք 5 մլն լեյ տուգանք պետք է վճարեն (մոտ 1,5 մլն դոլար): Չնայած դատավճիռը Ֆենեկյուին թույլ է տալիս բողոքարկել այն, այնուամենայնիվ,նախարարը հեռացվել է պաշտոնից: Նրա  պարտականությունները ժամանակավոր կկատարի երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան:

Ինչպես նշում է Romania-inseder, սա առաջին անգամն է, որ բանտային կալանքի է դատապարտվում գործող նախարարը:

Վերջին գտարիներին Ռւմինիայի իշխանություններն ակտիվորեն պայքարում են մեքենայությունների դեմ, փորձելով միավորվել Շենգենյան  համաձայնագրին: 2007-ին Ռումինիան ընդունվեց ԵՄ, սակայն կազմակերպված հանցագործության ու կաշառակերության մակարդակը փույլ չի տալիս, որ Ռումինիան մտնի Շենգենյան գոտի:

Սեղանի վրա պարելու ժամանակ նախարարը կոտրել է ոտքը

pic_c4a77d865e0c06a1f7abe140ba2a81fd (1)Ներգաղթի հարցերով նախարարը կոտրել է ոտքը բարում սեղանի վրա պարելու ժամանակ ընկնելու հետևանքով: Դեպքը կատարվել է Մեծ Բրիտանիայի նախարար Մարկ Հարպերի հետ: Ինքը`  պահպանողական կուսակցության անդամ քաղաքական գործիչը հաստատել է , որ իր հետ նման բան է կատարվել: Նա պատմել է, որ չի հիշում, թե ինչ երգ էր հնչում բարում, երբ ընկավ սեղանի վրայից: Ընդ որում, նա նշում է, որ պատահարի պահին կինը` Մարգարեթը կողքին էր.”Նա ինձանից լավ է պարում, դրա համար էլ նա չընկավ”,-հայտարարել է նախարարը:

Հարպերը պատմել է, որ գնացել է բժշկի մոտ, որն էլ հատուկ վիրակապ է դրել: Նախարարն ասում է, որ ոտքը շատ չի ցավում, դրա համար էլ նա կշարունակի աշխատել: The Daily Mail գրում է, որ նախարարն աշխատանքի է գնում անթացուպերով: Հարպերի գործընկերները խոստովանել են, որ կոտրվածքն ու դրա հանգամանքները բազմաթիվ հումորների  նյութ են դարձել:

Սպասվում էր, որ  երեքշաբթի նա պետք է մեկներ Ալժիր` գործերով, սակայն, ուղևորությունը հետաձգվել է: