Իրանն ու Նոր Զելանդիան կընդլայնեն համագործակցությունը

Iran-New-ZealandԹեհրանում հանդիպել են Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը և Նոր Զելանդիայի արտգործնախարար Մորի Մաք Քալին: Վերջինս հունիսի 21-ի երեկոյան ժամանել է Թեհրան, որպեսզի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:

Արտգործնախարարները նշել են, որ տնտեսական ոլորտում երկու երկրի միջև համագործակցություն ծավալելու համար առկա է մեծ ներուժ և  կարևորել են տնտեսական համագործակցությոան ծավալի ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում Նոր Զելանդիայի արտգործնախարար Մորի Մաք Քալին հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, առավել քան երբևէ, կընդլայնվի համագործակցությունն Իրանի և Նոր Զելանդիայի միջև:

«Համայն աշխարհի համար կարևոր է Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների դրական հանգուցալուծումը,- հավելել է Նոր Զելանդիայի արտգործնախարարը:

Երկու երկրի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային կարևոր հարցեր, այդ թվում` Իրաքում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված:

Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրան-Արևմուտք. նոր զարգացումներ

Iran 2Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Նոր Զելանդիայի իրավապահների կառույցի գլխավոր քարտուղար Ժերար վան Բոհեմի հետ: Արտգործնախարարը ընդգծել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, և դա բխում է ընդհանուր շահերից:

 «Միջուկային զենքի և ահաբեկչությունների դեմ պայքարը Իրան-Արևմուտք համագործակցության գլխավոր հիմնասյունն է»,- հանդիպման ընթացքում ասել է Զարիֆին:

Ժերար վան Բոհեմին իր հերթին հայտնել է, որ իր երկիրը կաջակցի Իրանին խաղաղ միջուկային ծրագրի իրականցման գործում:

«Նոր Զելանդիան պատրաստ է բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ: Իրանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործընթացում»,- ասել է Բոհեմին:

Նոր Զելանդիան 2017-ին դրոշը փոխելու առաջարկությամբ հանրաքվե կանցկացնի

flag_2805443bՆոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հաստատել է 2017-ին ազգային դրոշը փոխելու հարցով հանրաքվեի անցկացման մասին տեղեկությունը, գրել է The Daily Telegraph-ը:

Հրատարակության տեղեկության համաձայն, նորզելանդացիները քվեարկելու են դրոշի վրա պատկերված խորհրդանիշը փոխելու համար: Քվեարկության անցկացման ձևի քննարկման նպատակով խորհրդարանական աշխատանքային խումբ կստեղծվի:

“Ես վստահ եմ, որ նորզելանդացիներից շատերն են կիսում իմ կարծիքը, որ նորզելանդական դրոշը խորհրդանշում է գաղութային ու հետգաղութային դարաշրջանը, որի ժամանակն անցել է: Ես առաջարկում եմ մի քայլ էլ անել դեպի ժամանակակից Նոր Զելանդիան, ընդունելով մեր անկախությունը նոր դրոշի միջոցով”:

TVNZ, հեռուստաալիքի  համար անցկացրած հարցման համաձայն, հարցվածների 72% -ը եղած դրոշը պահելու օգտին է արտահայտվել, իսկ 28%-ը` այն փոփոխելու:

Անկախ

Պոկերում տարվել է սեփական անունը

531e27a8-98e4-1e20-98e4-1e2f192142a0.photo.0Նորզելանդացին պոկերում տարվելուց հետո իր անունը փոխել է անհեթեթ մականունով: Գոյություն չունեցող անունը հազիվ է տեղավորվել պաշտոնական ձևաթղթում, որը հաշվարկված է ավելի քան 100 տառի համար, սակայն  պաշտոնապես հավանության է արժանացել:

Հիմա անհաջողակի անունը Full Metal Havok More Sexy N Intelligent Than Spock And All The Superheroes Combined With Frostnov  է:

Թյուրիմացությունը կատարվել է 5 տարի առաջ, երբ նա պոկերում  տարվեց անունը: 22-ամյա մոլախաղի սիրահարի ընկերը պատմել է, որ նոր անուն նրա համար մտածել են մրցակիցները.”Ընկերս 5 տարի առաջ պարտվել է խաղում ու փոխել անունը: Սակայն հիմա միայն հայտնաբերեց, որ անվանափոխության  խնդրանքը  կատարվել է անցած շաբաթ` անձնագրի ժամկետը լրանալու հետ կապված”:

Հիմա պարոն Ֆրոսթնովը պետք է անունը փոխի բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում` վարորդական իրավունքի վրա:

Ծննդյան, մահվան ու ամուսնության գրանցման բաժնի աշխատակիցն ասել է, որ անվանափոխության հարցումը ստացել են 2010-ին: Նրա խոսքով, դիմումամտուն ճիշտ է լրացրել անհրաժեշտ թղթերն ու վճարել դրա համար: Նա տեղեկացրել է նաև, որ Ֆրոսթնովը կարող է կրկին փոխել անունը, որոշակի պրոցեդուրաներից հետո:

Նոր Զելանդիայի կանոնների համաձայն, արգելված են այն անունները, որոնք վիրավորում են մարդուն,  երկար են` առանց հիմնավորման, պարունակում են թվեր ու խորհրդանիշեր:

Նորզելանդական գրանցման ծառայությունից հայտնել են, որ շեղված անունների ցուցակում վերջերս տեղ են գտել Պայծառափայլությունը, Թագավորը, Արքայադուստրը, Արդարադատությունը, V8, 89, Անվախ մաֆիան, Լյուցիֆերը, կետը (.) և աստղիկը (*):

Անկախ

Էրոտիկ գովազդի հանար ավիաընկերությանը մեղադրել են սեքսիզմի մեջ,տեսանյութ

Air New ZealandAir New Zealand ավիաընկերությունը  թողարկել է գովազդային հոլովակ, որտեղ նկարահանվել են  բիկինի հագած արհեստավարժ  մոդելներ: Կիսաէրոտիկ տեսանյութը զայրույթ է առաջացրել ֆիմինիստուհիների մոտ, որոնք մեղադրել են նորզելանդական ավիաընկերությանը սեքսիզմի մեջ, հաղորդում է The Telegraph-ը:

Նորզելանդական հասարակության որոշ ներկայացուցիչների կարծիքով, հոլովակը, որտեղ աղջիկները դրախտային կղզում զբոսնում են բավականին բաց հագուստներով, զուգահեռ պատմելով   օդանավի վրա գտնվելու անվտանգության կանոնների մասին, վիրավորական է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

“Ասենք ես նստել եմ օդանավ, որպեսզի գնամ գործնական հանդիպման, որը շատ կարևոր է ոչ միայն ինձ համար, այլև իմ գործընկերների: Եվ ինչ եմ ես տեսնում: Ինձ հանգստացնում են տրոպիկական կղզում զբոսնող բիկինիով աղջիկները: Ինձ թվում է` դա տեղին չէ”,-հայտարարել է նորզելանդական համալսարանի պրոֆեսոր, ֆիեմինիստուհի Դեբորա Ռասելը:

Air New Zealand-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք չեն պատկերացրել, որ անմեղ հոլովակը կարող է որևէ մեկին վիրավորել: Սակայն  սա ընկերության թողարկած առաջին տեսահոլովակը չէ, որ առաջացնում է հասարակության զարմանքը:

Air New Zealand-ի  թողարկած նախկին հոլովակներից մեկում անվտանգության կանոնների մասին պատմում էին “Հոբիտ” ֆիլմի կերպարները, իսկ մի ուրիշում`ընկերության մերկ աշխատակիցները  ծածկված էին ներկի հաստ շերտով:

 

Անկախ

Արտգործնախարարն ընդունեց Նոր Զելանդիայի հատուկ բանագնացին

Էդվարդ Նալբանդյան,Նոր Զելանդիա,հատուկ բանագնաց,Ջիմ ԲոլջերԴեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նոր Զելանդիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջիմ Բոլջերին:

         Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-նորզելանդական կապերը, ինչի վկայությունն են անցած տարի իր կատարած այցը Նոր Զելանդիա և Հայաստանում Նոր Զելանդիայի առաջին դեսպանի նշանակումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիմ Բոլջերը նշեց, որ Նոր Զելանդիան կարևորում է հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի հետ և ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղիներին:

Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շար միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նորզելանդացիներն օրինականցրել են գլխավոր կղզիների անվանումները

pic_61a10d85cf43483597205a3d97cc397fՆոր Զելանդիայի կառավարությունը պաշտոնապես օրինականացրել է իր  երկու` Հյուսիսային և Հարավային կղզի-պետությունների  անգլալեզու անվանումները, որոնք մինչ այժմ կիրառվում էին ոչ պաշտոնապես: Որպես այլընտրանքային տարբերակ կարող են կիրառվել նաև կզիների անունները մաորի լեզվով, որը պաշտոնական է համարվում այս երկրում: Այդպիսով, Հյուսիսային կղզին կարելի է նաև անվանել Տե Իկա-ա-մաուի, ինչը թարգմանաբար նշանակում է “Մաուի ձուկ”, իսկ Հարավայինը` Թե Վաի-պոունամու` “Կանաչ քարի ջուր”: Մաորի լեզվով կղզիները նշվել են 1950-ականների պետական քարտեզներում: Վերանվանման որոշումը ընդունվել է Նորզելանդական աշխարհագրական ընկերության առաջարկով: Գիտնականները քաղաքացիներին կղզիների անգլերենով ու մաորի լեզվով  անվանումների  ընտրության հնարավորութուն են ընձեռել: Կառավարական որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 17-ին, երբ այն կհրատարակվի  կառավարության The New Zealand Gazette թերթում:

 

Նոր Զելանդիայի իշխանությունները ավելորդ քաշի պատճառով մարդկանց արտաքսում են

o_677913Նորզելանդական պաշտոնյաները մերժել են երկարացնել ՀԱՀ-ից 130 կիլոգրամ քաշ ունեցող խոհարարի աշխատանքային վիզան: Իշխանությունները բացատրել են, որ տղամարդը տառապում է ավելորդ քաշից և գործատուների համար կարող է խնդիրներ առաջացնել: Ընդ որոմ աֆրիկացին այժմ ավելի նիհար է, քան այն ժամանակ, երբ  առաջին անգամ եկել էր Նոր Զելանդիա, հաղորդում է բրիտանական  BBC-ն:

Ալբերտ Բյուտենգուսը կնոջ հետ եկել էր Նոր Զելանդիա 2007թ: Այն ժամանակ նա կշռում էր 160 կգ: Չնայած  6 տարվա ընթացքում տղամարդը նիհարել է 30 կգ, երկրի իշխանությունները պատրաստվում են նրան արտաքսել: Նրանք բացատրում են, որ 130կգ քաշը “չի համապատասխանում բժշկական թույլատրելի նորմերին”:

Նոր Զելանդիայի ներգաղթի ծառայության մամուլի քարտուղարը բացատրել է, որ խոհարարի ավելորդ քաշը նրան տարբեր ռիսկերի է ենթարկում, որոնցից են շաքարախտի առաջացումը, սիրտ-անոթային հիվանդությունները և արյան ճնշումը: Պաշտոնյաները վախենում են, որ եթե աֆրիկացու մոտ առողջական խնդիրներ առաջանան, ապա Նոր Զելանդիայի առողջապահական համակարգը “անդառնալի” կորուստներ կկրի:

Նոր Զելանդիան առաջնորդում է այն  երկրների ցուցակը, որոնց բնակիչները տառապում են ավելորդ քաշից: Տեղի բնակչության մոտ 30% -ը նույն խնդիրնեռրն ունի ինչ որ ՀԱՀ-ից խոհարարը: