Ոսկյա իրերի վաճառքը` միայն հարգադրոշմման պարագայում: Արդեն գանձվել է 25 մլն դրամի տուգանք

ոսկեղենՎերջերս ոսկյա պարագաների վաճառքի և իրացման կետերում բավական հաճախակիացել են ստուգումները: Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հանձնարարել էր համալիր ստուգումներ իրականացնել «Վաղարշ և որդիներ» ընկերությանը պատկանող ոսկու շուկայում: Վարչապետը ստուգման անհրաժեշտությունը պայմանավորել էր կառավարության շենքի առջև Երևանի ոսկու շուկայի աշխատողների դժգոհությամբ: Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել: Իսկ դժգոհությունները կապված էին Էկոնոմիկայի նախարարության շուկայի և վերահսկողության տեսչության՝ ոսկու շուկայի ձեռնարկատերերին նշանակած չհիմնավորված բարձր տուգանքների հետ:

Նախորդ տարվա նոյեմբերի 25-26-ի ստուգումների արդյունքում ոսկու շուկայի աշխատողները տուգանվել են 1-2 մլն դրամի չափով (մեկ միավոր ոսկու համար` 50 հազար դրամ): Տեսուչները, որպես տուգանքի հիմք, մատնանշել են այն փաստը, որ ոսկեղենի որոշ նմուշների վրա, օրինակ` հարգի 8 թիվը լավ չի դրոշմված և այլ թվի է նման կամ էլ, օրինակ` հարգադրոշմի տարբերանշան ընտրված «Սասունցի Դավիթ» արձանի պատկերը նույնպես ոսկու որոշ նմուշների վրա լավ չի դրոշմված: Այս բողոքները ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել են կառավարության մոտ ցույցի եկած ոսկերիչները:
Խնդիրն այն է, որ պետությունը կարգադրում է բոլոր ոսկերիչներին աշխատել միայն օրենքի շրջանակներում և ոսկյա պարագաները իրացնել միայն համապատասխան հարգադրոշման պարագայում, ինչը մի շարք ոսկերիչների շրջանում բացակայում է: Այսինքն` պիտակի վրա պարտադիր պետք է փակցված լինեն հարգադրոշողի մասին տվյալներ, որպեսզի խախտումներ արձանագրվելու դեպքում տուգանք կրողը լինի համապատասխան մարմինը:
Այսօր ոսկյա պարագաների վաճառքի կազմակերպման կետերում շատ են նման խախտումներ արձանագրվում, նման խնդիր իրոք կա, ուստի տեսչությունը նախապես զգուշացնում է տնտեսվարողներին իրենց այցելությունների վերաբերյալ` ժամանակ տալով նրանց վերացնեուլ առկա խախտումները: Տնտեսվարողների շրջանում էլ դժվար է օրենքի այս պարտադիր պահանջը կիրառելը, քանի որ դա հավելյալ գումար է պահանջում նրանցից յուրաքանչյուր ձուլակտորը հարգադրոշմելու դիմաց:
Նշենք, որ ոսկյա իրերի վաճառքի բնագավառում ներգրավված են նաև շատ սիրիահայեր: Նրանց նույնպես զայրացրել է այն հանգամանքը, որ տուգանքներն ու վերահսկողությունը կաշկանդում է իրենց աշխատանքը և սահմանափակում գործառույթները: Այն սիրիահայերը, որոնք հիմնականում ներգրավված են ոսկյա իրերի վաճառքի ոլորտում, տարեվերջին տեսչության ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցան` բարձրացնելով իրենց անհանգստացնող խնդիրները: Նրանք տեսչության ղեկավար Լևոն Խալիկյանին ասացին, որ իրենց համար ժամանակային առումով խնդիր են պարտադիր հարգադրոշմման ապահովումը և համապատասխան թերությունների վերացումը։ Նրանց խորհուրդ տրվեց մանրակրկիտ ուսումնասիրել թանկարժեք մետաղների մասին օրենքը։
Կառավարության կողմից հաստատվել են նաև հատուկ ստուգաթերթեր, որոնցում հստակ նշված են բոլոր պահանջները։Սիրիահայերին հիշեցրին, որ ՀՀ–ում արգելվում է վաճառել այնպիսի ոսկյա պարագաներ և ձուլակտորներ, որոնցում բացակայում են տարբերանիշերը կամ հարգադրոշմները։ Սակայն հաշվի առնելով սիրիահայերի կողմից բարձրացված խնդիրը` տեսչությունը որոշեց առաջիկա քննարկումների արդյունքում ժամանակային առումով ընդառաջ գնալ նրանց և ժամանակ տալ վերացնելու առկա բոլոր թերությունները։
Ոլորտում առք ու վաճառքով զբաղված տնտեսվարող սուբյեկտներին տեղյակ է պահվել, թե ինչ է օրենքն իրենցից պահանջում, և բաժանվել են օրենքների թղթային և էլեկտրոնային տարբերակները։ Խորհրդատվությունը մասնագետների հետ նրանց հնարավորություն է տալիս շտկելու առկա սխալները։ Արդեն կայացած երեք ստուգումների արդյունքում, ըստ Խալիկյանի, շուրջ 25 մլն դրամի տուգանք է սահմանվել համապատասխան կնիքի բացակայության պատճառով։ Այս պարտադիր օրենքի պահանջը, տեսչության պետի դիտարկմամբ, հնարավորություն է տալիս բացահայտելու խախտման աղբյուրը։ Նա հայտնել է նաև, որ տնտեսվարողների շրջանում զգոնությունը բարձրացնելու նպատակով հատկապես ոսկու շուկայում ստուգումները կդառնան պարբերական:
Լ.Ն

Անկախ

Կինը գաղտնի վերցրել է տան ոսկեղենը, իսկ ամուսինը գողության վերաբերյալ հայտարարություն է տվել

ոսկեղեն Փետրվարի 23-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել 1984 թ. ծնված Վարազդատ Մ.-ն և հայտնել, որ ժամը 15.00-ից 19.30-ն ընած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով դռան փականը բացելով` իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական աշխատանքների շնորհիվ` Վարազդատ Մ.-ի կինը` 1991 թ. ծնված Արևիկ Վ.-ն, խոստովանական ցուցմունք է տվել, որ իրենց տան հյուրասենյակի պահարանից ինքն է գաղտնի վերցրել ոսկյա զարդերը` հետագայում վաճառելու նպատակով, և փետրվարի 23-ին ամուսնուն հայտնել է, որ տնից գողություն է կատարվել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Չորս միլիոնի ոսկեղեն գողացողը` խոստովանությամբ

ոսկեղեն Փետրվարի 17-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ընկերուհու եղբայր Ղուկասը 10-15 օր առաջ Ստեփանավանի ոսկու խանութից ոսկի է գողացել, որի կեսը վաճառել է, և հիմա նա գտնվում է Էրեբունի զանգվածի հանրակացարանում:
Ոստիկանության Էրեբունու և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ղուկասը 1993 թ. ծնված Ղուկաս Ա.-ն է, որը փետրվարի 17-ին, ժամը 16.40-ին, Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 127/2 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ փետրվարի 10-ին, ժամը 05.30-ի սահմաններում, պատուհանի ապակին կոտրելով` մտել է Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող խանութ և գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Փետրվարի 17-ին խանութի սեփականատերը հրավիրվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հաղորդում տվել, որ պատճառված վնասի չափը կազմում է 4.000.000 դրամ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Քրիստինեն բնակարանը մաքրելու ընթացքում 800.000 դրամի ոսկեղեն է գողացել

ոսկեղեն էՓետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին:
Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ոսկեղենը պահել է մուրաբայի մեջ

o_837555“Շերեմետևո” օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ից Մոսկվա ժամանած մի կնոջ, որի բեռի զննման ժամանակ աշխատակիցները ոսկերչական իրեր ու ձեռքի ժամացույց էին հայտնաբերել (10 կտոր): Բոլոր իրերը թաքցված են եղել մթերքի  ամաններում: Կինը բացատրել է, որ դրանք իր զարդերն են, որոնց արժեքը 30 հազար դոլար է կազմում: Ինչը, սակայն, նա չկարողացավ ապացուցել, քանի որ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել: Փորձագետները կորոշեն դրանց արժեքը:

Շերեմետևոյի հասարակության հետ կապերի գծով մաքսային տեսուչի խոսքով, կինը Ռուսասատանի քաղաքացի է, 1966 թ ծնված, Նյու Յորքից ոսկեղենեը տեղափոխել է մուրաբայի, սուրճի, ու կրեմի, ինչպես նաև` խորոված հավի, բադրիջանե ռուլետների մեջ թաքցրած: