Քաշքշուկ Աֆրիկյանների տան մոտ. Մեկ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել (լուսանկար).news.am

աֆրիկյաններԵրեւանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյաննեի տան մոտ քիչ առաջ քաշքշուկ է եղել: Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված եւ քանդման ենթակա հին շենքի մոտ՝ իրենց հետ գործիքներ բերելով եւ փորձելով ապամոնտաժել Աֆրիկյանների տունը շրջապատող ցանկապատը, հաղորդում է news.am-ը:

Տարածք նաեւ ոստիկաններ են ժամանել, որոնք ակտիվիստներից պահանջել են դադարեցնել ապամոնտաժումը եւ հեռանալ: Առաջացել է քաշքշուկ, որի ընթացքում մոտ մեկ տասնյակ անձանց բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

բերման ենթարկվածներԲերման ենթարկվածների թվում են Վահագն եւ Հերբերտ Գեւորգյանները, Վահագն Մինասյանը, Անտոն Իվչենկոն, Սիփան Փաշինյանը եւ այլք:

Այս պահին Կենտրոնականի բաժնի մոտ է գտնվում նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով կարողացել է մուտք գործել բաժին եւ հանդիպել բերման ենթարկվածներին:

Նշենք, որ հունիսի 9-ին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում ապօրինություն էր որակել 19-րդ դարի հայտնի շինությունը քանդելու որոշումը:

Բերման ենթարկվածների լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Ցուցարարները և ոստիկանները բախվել են Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության վայրում

Ցուցարարները և ոստիկանները բախվել են Ֆուտբոլի աշխարհի գավաթՀինգշաբթի օրը Սան Պաուլույում բախում է տեղի ունեցել ոստիկանության և Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության դեմ բողոքող ցուցարարների միջև:

Բրազիլիայի ամենամեծ քաղաքի ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարների դեմ, որոնք կենտրոնական պողոտաներից մեկը փակելու համար աղբակույտեր են այրել:

Ցուցարարներ, ոստիկաններ,Ֆուտբոլի աշխարհի գավաթՑուցարարները բողոքում են հաջորդ ամիս մեկնարկելիք ֆուտբոլի առաջնության կազմակերպման համար օգտագործված միլիարդավոր դոլարների դեմ և ուշադրություն են հրավիրել վատ որակի հանրային ծառայությունները բարելավելու համար տրամադրվող սուղ միջոցների վրա:

Ցույցը բռնության է վերածվել, երբ ցուցարարները ջարդել են Hyundai մակնիշի մեքենաների ներկայացուցչության շենքի և բանկի պատուհանները:

Հինգշաբթի օրվա ցույցերի ընթացքում փակվել են Սան Պաուլուի երկու հիմնական ճանապարհները:

Ոստիկանությունը փակել էր ֆուտբոլի մարզադաշտի կառուցման շինհրապարակ տանող գլխավոր մուտքը:

 Անկախ

Ոստիկանների հերթական բացահայտումը. այս անգամ` բնակարանային գողերի վնասազերծում

գողությունՈստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին:
Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են, որ փետրվարի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, հարմարեցված բանալիով Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 44 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելով` գողացել են «Նոութ-բուք» համակարգիչ:
Գողոնն առգրավված է:
Հայկ Ս.-ի մոտից հայտնաբերվել են բանալիներ և մետաղաձողեր, որոնք հարմարեցված են եղել փականներ բացելու համար, իսկ Արթուր Պ.-ի մոտից` գաղտնի փականով ծալովի դանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են նաև, որ իրենք Երևան քաղաքում կատարել են մի շարք գողություններ և գողության փորձեր, որոնք իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել հասցնել ավարտին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Անկախ

Գիրք նվիրելու օրվան մասնակցեցին նաև ոստիկանները

Girq-333Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2009 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին նաեւ ոստիկանները. հանրապետության մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների գրադարանները հարստացան նրանց նվիրած գրքերով: Ընդհանուր առմամբ՝ 12 հազար գիրք նվիրեցին, որից 2500-ը՝ ծերանոցին:
Այդ օրը մայրաքաղաքի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները սպասում էին հյուրերին: գիրք,ծերանոց«Ոստիկանները միշտ էլ սպասված հյուր են մեր դպրոցում, բայց այս այցն աննախադեպ էր»,- ասում են ուսուցիչներն ու աշակերտները:
Ոստիկանների նվիրած գրքերն իրենց տեղը կզբաղեցնեն նաեւ թիվ 29 ավագ դպրոցի գրադարանում: «Ոստիկանության հետ մեր սերտ համագործակցությունը նոր չէ, մեր համագործակցությունից շահում է դպրոցը, շահում են երեխաները»,- ասում է կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: ոստիկանուհիներԻսկ դպրոցի տնօրենն ու աշակերտները վկայում են՝ անչափահասները միշտ էլ ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում են:
Ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում է նաեւ Նորքի ծերանոցը: Տարեցներն իրենց հյուրերին լավ են ճանաչում, հաճախ արժանանում նրանց հոգատար վերաբերմունքին, հաճելի անակնկալներին: Այս այցից հուզված են. գիրք կարդալ բոլորին է անհրաժեշտ, բայց իրենց տարիքում դա ամենահաճելի զբաղմունքն է՝ ասում են նրանք:
Օրվա խորհուրդը մեծ էր՝ վերադերձ դեպի գիրքը, որ լավագույն ընկեր է եւ խորհրդատու:
Ոստիկանները նաեւ այս խորհուրդը տարան դպրոցներ…

Անկախ

Կաշառքի պահին ձերբակալված ոստիկանները հետապնդել են Շահեն Հարությունյանին. Հայելի

շահեն հարությունյանՀայելի.am-ի տեղեկացմամբ՝ խոշոր չափի կաշառք ստանալու պահին բռնված ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը հենց այն ոստիկաններն են, ովքեր հունվարի 10-ին հետապնդել են Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին:   Այս մասին «Հայելի» ամումբի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզան Բադալյանը:   «Կաշառքի պահին ձերբակալված ոստիկանները հետապնդել են որդուս»,- հայտարարեց նա:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում:

Անկախ

Եվրամիությանը անհանգստացնում են Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները

ոստիկանԵվրամիությունը անհանգստացած է Թուրքիայում ոստիկանների շարքերում տեղի ունեցող մաքրումների պատճառով և պահանջում է քննել կոռուպցիոն խախտումների վերաբերյալ բոլոր հայցերը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բային: «Մեծ թվով ոստիկանների հեռացումը, որի գագաթնակետը դարձավ 350 ոստիկանի ազատումը, մեզ մոտ անհանգստություն է առաջացնում: Որպես ԵՄ-ի անդամագրման համար սահմանված չափանիշների բավարարում ստանձնած երկրից՝ մենք Թուրքիայից պահանջում ենք պահպանել իրավական պետության սկզբունքները և անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի բոլոր հայցերը, այդ թվում որոշ պաշտոնյաների կողմից կատարված խախտումները, քննվել առանց խտրականության և կողմնապահության»,-ասել է Բային:

Վերջին օրերին թուրքական կառավարությունը լուրջ փոփոխություններ է իրականացրել երկրի ոստիկանական համակարգում: Աշխատանքից հեռացվել են 16 վիլայեթների ոստիկանաական բաժանմունքների ղեկավարները:

Անկախ

Թուրքական իշխանական համակարգում մաքրումը շարունակվում է

o_785676Մասշտաբային մաքրման շրջանակում,2013թ.դեկտեմբերի 17-ին “Մեծ կաշառք” հակակոռուպցիոն գործողություններից հետո, Անկարայում մոտավորապես   350 տարբեր պաշտոնների ոստիկաններ այս տարվա հունվարի վեցին ու յոթին հանվեցին իրենց պաշտոններից:

Իրավապահ մարմիններում այս վերջին մաքրումը  գործողությունը սկսելուց հետո ամենախոշորն է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները: Ավելի վաղ ևս հարյուրավոր ոստիկաններ հեռացվել են կամ  տեղափոխվել են ավելի ցածր պաշտոնների:

Իրենց պաշտոններից ազատված ոստիկանների մեծ մասը կտեղափոխվեն ճանապարհային  ոստիկանության և շրջանային ոստիկանական  բաժինների նոր աշխատավայրեր: Վարչապետ Թայիփ Էրդողանը հակակոռուպցիոն գործողությունները անվանեց սադրանք, որը նախատեսված է կառավարությունը տապալելու համար: Նա ասել է, որ թույլ չի տա պետության մեջ պետություն և համոզմունք հայտնել, որ իրավիճակը հսկողության տակ է:

Անցյալ տարվա դեկտեմբերի  17- ին իրագործած գործողության   արդյունքում ավելի քան 50 մարդ ձերբակալվեց: Դրանց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ,բանկային համակարգի ներկայացուցիչներ և երեք նախարարի որդիներ: Մի մասին մեղադրանք է առաջադրվել: Արդյունքում Էրդողանը իր կաբինետում փոփոխություններ կատարեց`միանգամից  տաս նախարար փոխելով:

Անկախ

Հունաստանում ֆերմերների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Հունաստան,ֆերմերներ, ոստիկաններ, բախումՈւրբաթ օրը Կրետե կղզու ֆերմերները Հունաստանի խորհրդարանի շենքի առջև բախվել են ոստիկանության հետ՝ բողոքելով գույքահարկի վերաբերյալ նոր օրենքի դեմ, որով հարկ է սահմանվում նաև ֆերմաների համար:

Երկրի մայրաքաղաք Աթենքում բողոքող հարյուրավոր ֆերմերներին միացել են նաև երկրի հարավային հատվածի ֆերմերները:

Նրանք ոստիկանների ուղղությամբ նարինջներ են նետել և հովիվների ձեռնափայտերով հարվածել նրանց ձեռքի պաշտպանական վահաններին:

Հունաստան,ֆերմերներ, ոստիկաններ, բախումՖերմերների ցույցի կազմակերպիչը հայտնել է, որ ինքը հանդիպել է կառավարության մի խումբ պատգամավորների հետ՝ իրենց մտահոգությունը քննարկելու համար:

Իրենց բողոքին ի պատասխան՝ պատգամավորները հայտնել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել այդ օրենքի ընդունումից կառավարությանը հետ պահելու համար:

 Անկախ