Բաքվի Կարմիր խաչն այցելել է Հակոբ Ինջիղուլյանին

ասուլիս1«Բաքվի Կարմիր խաչն այցելել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Ըստ կազմակերպության տվյալների՝ նա լավ է, նրա առողջական վիճակը ևս լավ է:  Դեռ չենք կարողանում կոնկրետացնել նրա գործը: Հասկանալի է, թե ում հետ գործ ունենք », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը։

Հունիսի 29-ին  Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկի օրը: Դրան ընդառաջ հունիսի 13-ին տեղի ունեցավ «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Սեյրան Օհանյանը։

Տիկին Առաքելյանը նշեց, որ իրենց կառույցը ամեն ինչ անում հայ ռազմագերիներին և պատանդներին  վերադարձնելու ուղղությամբ. «Ամենակարևորն այն է, որ մեր պետությունը տղաներին գտնելու ուղղությամբ աշխատանքներ տանում է: Պաշտպանության նախարար Սեյրանը Օհանյանը միշտ աջակցում է մեզ։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում այսքան նշանակություն չեն տալիս անհայտ կորածին»։

Անհայտ կորած ազատամարտիկի մայրն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են Բաքվում գործող անհայտ կորածների հանձնաժողովին`  հանդիպելու առաջարկով, սակայն միշտ քար լռություն է եղել նրանց կողմից։ Նա նշեց, որ դժվար է համագործակցել մի պետության հետ, որի վրա չեն կարողանում ազդել անգամ միջազգային կառույցները, Եվրամիությունը, Կարմիր խաչը։

Ամեն դեպքում հայ ռազմագերիների հարազատները նշում են, որ երբեք հույսները չեն կորցնում և գիտեն՝  նրանք մի օր անպայման վերադառնալու են:

«Իմ որդին՝ Վրեժը, 16 տարեկան հասակում կամավոր մեկնել էր Շահումյանը  ադրբեջանցիներից ազատագրելու համար: 1992-ին նա անդամագրվել է «Արաբո» ջոկատին։ Արդեն 22 տարի է նրանից լուր չունեմ։ Բայց հույս ունեմ, որ մի օր նա և մնացած գերիները կվերադառնան», – ասաց  անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը։

Առևանգիչները պատանդներին իրենց կին են դարձրել

ol3001399025235«The Associated Press» ռեսուրսը տեղեկացրել է, որ Նիգերիայում վերջերս ահաբեկիչների` դպրոցներից մեկի վրա հարձակման ժամանակ պատանդ վերցրած անչափահասները ստիպված դարձել են իրենց իսկ առևանգողների կամ էլ նրանց զինյալ գործընկերների կանայք:

«Boko Haram»  ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներն առևանգված դպրոցականների հարազատների հետ կապի են դուրս եկել ու նրանց համար փրկագին պահանջել: Պահանջվող գումարի չափը չի հնչեցվում: Տեղեկությունների համաձայն, պատանդ աղջիկներից երկուսը մահացել են թունավոր օձերի խայից:

«Borno-Yobe People’s Forum» կազմակերպության ներկայացուցիչներն են լրագրողներին հայտնել, որ աղջիկներին ստիպողաբար ամուսնացնում են ու նշել են, որ հիմա Կամերուն-Չադի սահմանից ոչ հեռու գտնվող բնակավայրերում, որտեղ հաճախ թաքնվում են   «Boko Haram»-ի մարտիկները, զանգվածային հարսանիքներ են անում:

Երկու շաբաթ առաջ ահաբեկիչների մոտ էին հայտնվել ավելի քան 200 դպրոցական աղջիկներ: isra.com

Անկախ

«Մամիկոն Խոջոյանի դեպքի առնչությամբ դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան». Լարիսա Ալավերդյան

լարիսա-ալավերդյանՎերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի վերադարձի համար պետք է փառք տալ Աստծուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանը մինչև հիմա գտնվում է Իջևանի հիվանդանոցում: Զինգերիների, պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողովն արդեն հոգացել է նրա բուժման ծախսերը:

«Մենք շուտով հանդիպելու ենք Մամիկոն Խոջոյանի հետ և անմիջապես սկսելու ենք աշխատանքները իրավական պաշտպանության ուղղությամբ: Մենք դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Մեզ ադեն դիմել են շատ հմուտ փաստաբաններ, որոնք առաջարկել են իրենց ծառայությունները: Փաստաբանների թվում է նաև Արտակ Զեյնալյանը, ում հետ մենք պատրաստվում ենք համագործակցել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ գոնե այս դեպքը դառնա միջազգային հանրության համար քննարկման նյութ, որի արդյունքում կպարզվի Ադրբեջանի առաջադեմ հասարակության երեսը, հայկական կողմն էլ իր պարտականությունը իրականացված կհամարի:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախյան պատերազմի ժամանակ իրենք ակտվորեն աշխատել են ադրբեջանական կազմակերպությունների հետ և բազմաթիվ գերիների են վերադարձրել: Մինչև անգամ երկու երեխայի վերադարձ պատերազմական շրջանում:

«Ցավոք, երբ եկավ Ալիև կրտսերը, գրեթե կտրեց համագործակցության հնարավորությունները, ներկայումս պաշտոնապես ոչ մի կապ չկա ադրբեջանական կազմակերպությունների հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Ժնևյան 4-րդ կոնվենցիային՝ բանախոսը նշեց, որ կոնվենցիայի 3-րդ հոդվածը ուղղակի կոշտ արգելք է դնում այնպիսի անձանց գերության վրա, որոնք ուղղակիորեն ընդգրկված չեն զինվորական կամ այլ բախումների մեջ: 4-րդ կոնվենցիան վերաբերում է միայն խաղաղ բնակչությանը:

«Միջազգային արգելքի համաձայն՝ չպետք է լինի ոտնձգություն խաղաղ բնակչի ո՛չ կյանքի, ո՛չ էլ ֆիզիկական անձեռնմխելիության հանդեպ: Արգելված է անգամ պատանդ վերցնելը»,- ասաց  Ալավերդյանը:

 

Գերմանիայում տղամարդը գերության մեջ է պահում 12 մտերիմների

i (3)Գերմանիայում 36-ամյա տղամարդը խորտկարաններից մեկում պատանդ է վերցրել իր հարազատներին ու ծանոթներին: Հետաքննության վարկածի համաձայն, խորտկարանը պատկանում է այդ տղամարդուն: Տեղի իրավապահները ենթադրում են, որ նա զինված է, իսկ գերության մեջ նրա բարեկամներն ու ծանոթներն են:

Տեղեկություն է հնչել, որ տղամարդը պետք է հոկտեմբերի 24-ին ներկայանար դատական նիստի, սակայն նա չի գնացել:

“Չարագործը 36-ամյա քուրդ է, իր մոտ վառելիքով տակառիկ ունի: Ավելի վաղ նա  դատվել է զենք պահելու համար: Հինգշաբթի նա անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստի: Ֆրայբուրգի իրավապահ մարմինները  ենթադրում են, որ խորտկարանում գտնվողները փորձել են նրան տարհամոզել:

Ոստիկանները չեն բացառում, որ պատանդները խորտկարանում են սեփական կամքով: