Վաշինգտոնը համասեռականության արգելքի համար Ուգանդայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

1253-390x290ԱՄՆ իշխանությունները Ուգանդայի նկատմամբ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների քրեական հետապնդման մասին օրենքի պատճառով պատժամիջոցներ են սահմանել:

Նույնասեռ հարաբերությունների ու դրանց քարոզի համար պատիժ է  նախատեսվում մինչև ցմահ բանտարկություն: Այդ փաստաթուղթը Ուգանդայի նախագահ Կագուտա Մուսեվանին ստորագրել է 2014-ի փետրվարին:

Ամերիկյան իշխանությունների կարծիքով, օրենքը խախտում է ԼԳՏԲ ընկերակցության ներկայացուցիչների իրավունքները: Դրա հետ կապված, ԱՄՆ-ը մուտքը երկիր արգելել է այն պաշտոնյաներին, ովքեր կապ ունեն օրենքի ընդունման հետ: Բացի այդ, Միացյալ Նահանգները    հրաժարվել են Ուգանդայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց:

Ի դեպ, համասեռականությունը պաշտոնապես արգելված է աֆրիկյան 37 երկրներում:

Անկախ

G7-ը ՌԴ-ի առջև 4 պայման է դրել

Առաջատար  համաշխարհային արդյունաբերական կայսրությունների ղեկավարները, որ հավաքվել են Բրյուսելում` G7 գագաթնաժողովին, Ռուսաստանից պահանջել են 4 պայման կատարել` հակառակ դեպքում  սպառնացել են լրացուցիչ պատժամիջոցներով:

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու ԵՄ առաջնորդները համատեղ հայտարարության մեջ միաձայն քննադատել են Ռուսաստանին` «Ղրիմի անօրինական անեքսիայի ու Ուկրաինայի արևելքում իրավիճակն ապակայունացնելու գործողությունների համար», որոնք  «անընդունելի» են որակվել:

686da88a67bbb531d3a3e2eb8ccfecdcԳագաթնաժողովի մասնակիցները Կրեմլից պահանջել են` նախ. Ճանաչել Ուկրաինայում նախագահական ընտրությունների արդյունքներն ու սկսել համագործակցել Պյոտր Պորոշենկոյի հետ: Երկրորդը.դադարեցնել զենքի մատակարարումն  ու զինյալների հոսքը, որոնք Ուկրաինա են մտնում Ռուսաստանի տարածքից: Երրորդը. ուկրաինական սահմանից հեռացնել զորքերը: Ու չորրորդը. կատարել գազամատակարարման գծով  ստանձնած բոլոր պարտավորությունները:

Հակառակ դեպքում, արևմուտքի առաջնորդները պատրաստ են Մոսկվայի նկատմամբ նոր լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, գրում է  DPA-ն. «Եթե պահանջվի, ապա մենք կխստացնենք պատժամիջոցները ու, Ռուսաստանը ստիպված կլինի իր արարքների համար ավելի բարձր գին վճարել»:

Ի սկզբանե նախատեսվում էր G8 գագաթնաժողովն անցկանել Սոչիում, սակայն Ղրիմի անեքսիայի հետ կապված` համաշխարհային առաջնորդները որոշեցին կասեցնել Ռուսաստանի մանակցությունը կազմակերպության աշխատանքներին ու հանդիպումը տեղափոխեցին Բրյուսել:9tv.co.il

Անկախ

Մերկելին խնդրում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանել

o_916181ԳԴՀ մի քանի խոշոր կոնցեռն դիմել են Անգելա Մերկելին կոչով` դեմ  լինել Վաշինգտոնի ` Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանմանը:

Մասնավորապես, տնտեսական պատժամիջոցների ընդլայնման դեմ են արտահատվել BASF SE, Siemens AG, Volkswagen AG, Adidas AG և Deutsche Bank AG-ի ներկայացուցիչները: Նրանք համապատասխան հայտարարություն են արել ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր զրույցներում:

«Այն ժամանակ, երբ Ուկրաինայում ճգնաժամը սրվեց, ԳԴՀ-ի պաշտոնական անձինք հեռախոսային զանգերի   տարափի տակ հայտնվեցին, զանգահարում էին ընկերությունների թոփ մենեջերներն ու կոչ անում չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ՌԴ-ում իրենց առևտրային շահերին:

Ընդ որում, մի շարք ընկերությունների կառավարիչները բացահայտ արտահայտվել են պատժամիջոցների դեմ. «Բիզնես-կառույցների  ղեկավարների  միակ ուղերձը հետևայալն է. նստեք բանակցությունների սեղանի շուրջ ու վճռեք այդ հարցերը խաղաղ ճանապարհով»,մեջբերվում է Գերմանական էկոնոմիկայի արևելյան կոմիտեի ղեկավար Գերհարդ Կորդսի խոսքերը:

Անկախ

Անգելա Մերկել. “Մեծ ութնյակ” այլևս գոյություն չունի

18200856.240615.2218Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայիս պայմաններում “Մեծ ութնյակ” այլևս գոյություն չունի:

Նրա խոսքով  առաջիկա օրերին ԵՄ-ն ու “Մեծ ութնյակը” կհայտարարենի Ղրիմի հետ միավորվելու պատճառով Ռուսաստանի նկատմամբ կոնկրետ փոփոխությունների մասին:

Կանցլերը հայտնել է նաև, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, ընդլայնելով Ղրիմի ճգնաժամի հետ կապված այն մարդկանց ցուցակը, որոնց արգելվել է ԵՄ մուտքն ու սառեցվել են բանկային հաշիվները:

Անկախ

Պատժամիջոցներ ռուս և ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ` Ավստրալիայի կողմից

pic_b351627e0aba09220ca272765672e0beԱվստրալիայի իշխանությունները խոստացել են մի շարք ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հաշիվները սառեցնել  ու  արգելել մուտքը` Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու պայմանագրի պատճառով: Պատժամիջոցները վերաբերում են 12 մարդու` 8 ռուսի ու 4 ուկրաինացու:

Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոպը հայտարարել է, որ սահմանափակումներն այն անձանց դեմ են,”ովքեր նպաստել են Ուկրաինայի սուվերենության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ռուսական սպառնալիքի ստեղծմանը”: Կանբերայում կատարվածը անեքսիա են համարում, ու հայտարարում են նաև, որ թերակղզում անցկացված հանրաքվեն ոչ լեգիտիմ  են  համարում:

Անկախ

Ճապոնիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

070613-390x280ԱՄՆ-ից ու ԵՄ-ից հետո Ճապոնիան է հայտարարել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին:

Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդայի խոսքով, “Ռուսաստանի կողմից Ղրիմի անկախությունը ճանաչելու փաստն իր մեջ ափսոսանք է առաջացրել”. “Ճապոնիան վճռականորեն պահանջում է, որ Ռուսաստանը խստորեն հետևի միջազգային իրավունքին, հարգի  Ուկրաինայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, հետ կանչի Ղրիմի անկախության ճանաչումն ու  չփորձի միավորել այն”:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ներառում են վիզային ռեժիմի մեղմացման հարցով խորհրդատվության դադարեցում, ինչպես նաև 3 պայմանավորվածությունների վերաբերյալ բանակցությունների սառեցում. Ներդրումային համագործակցություն, տիեզերքի յուրացման ուղղությամբ համագործակցություն ու ռազմական վտանգավոր գործունեության կասեցում:

Անկախ

Ֆրանսիայի ԱԳՆ պատժամիջոցներով է սպառնացել Պուտինի մերձավորներին

pic_66ff2d7b73ce06e18cd6b3730be714b4Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորեն Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցներին կհաջորդեն նորերը: Նա հայտարարել է, որ այդ պատժամիջոցները սպառնում են Պուտինի մեևձավորներին` ու ռուս գործարարների:

Ֆաբիուսը տեղեկացրել է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը գործի կդրվի, եթե առաջինն արդյունքներ չտա: Բացի այդ հայտնել է, որ Սոչի պարալիմպիական խաղերին ֆրանսիական պատվիրակությունը չի մասնակցի:

ԵՄ-ն մարտի 6-ին դադարեցրեց  վիզաների ու բազային համաձայնությունների գծով բանակցությունները Ռուսաստանի հետ, որպես պատասխան ՌԴ-ի Ուկրաինայում   ծավալած գործողությունների: Նույն օրը ԱՄՆ-ը հայտարարել է  Վաշինգտոնի կարծիքով, Ուկրաինայի կոնֆլիկտին  մասնակցություն ունեցած անձանց բանկային հաշիվները սառեցնելու ու երկիր մուտքն արգելելու մտադրության մասին:

Անկախ

ԱՄՆ Կոնգրեսը տնտեսական պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ

o_890621ԱՄՆ Կոնգրեսը  Ռուսաստանի դեմ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների օրինագիծ է մշակում,  գրում է vesti.ru-ն: Պատժամիջոցները կարող են ներառել ամերիկյան վիզաներ տալու արգելք` պաշտոնատար անձանց,  ռուսական պետական բանկերի հետ գործարար օպերացիաների դադարեցում  ու ԱՄՆ-ում ռուս գործարարների ակտիվների սառեցում:

Դրա մասին մարտի 3-ին հայտնել է սենատոր-դեմոկրատ Քրիս Մերֆին:Ն րա կարծիքով, պատժամիջոցները ազդեցություն կունենան, եթե նման քայլեր ձեռնարկի նաև ԵՄ-ն:

Ավելի վաղ դրա օգտին էր արտահայտվել սենատոր-հանրապետական Ջոն Մակքեյնը: Բարաք Օբամայի ադմինիստրացիան նույնպես հայտնել է, որ ռուսական կառավարության  ու նրա հետ կապված բիզնեսի դեմ պատժամիջոցներ սահմանելը դիտարկել է ,սակայն  հստակ որոշումներ դրա հաշվով դեռևս չի կայացրել: Օբաման  խոստովանել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի մեջ սերտ կապեր գոյություն ունեն.” Այդ բոլորը պետք է հարգել, սակայն Ռւսաստանը չպիտի խախտի ողջ աշխարհում ընդունված սկզբունքները”,-հավելել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ազգային անվտանգության խորհրդում նույնպես իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանում տիրող իրավիճակի առնչությամբ, սակայն նա “պատժամիջոց” բառն իր խոսքում չի օգտագործել: Դրա փոխարեն նա  հայտարարել է, որ պետք է “դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու այլ ճնշմամբ հասնել” նպատակին:

Իսկ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն կարծում է, որ անարդարացի քայլ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց սահմանելը”…դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է լինել Ուկրաինայի տնտեսության հետ, եթե Ռուսաստանը դադարեցնի նրա հետ առևտրա-տնտեսական համագործակցությունը կամ, օրինակ` բարձրացնի գազի գները”,-ասել է նա Բրյուսելում կայացած ԵԽԽ-ի արտահերթ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ ռուսական գազի մատակարարումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Ուկրաինայի համար, այլև ողջ Եվրոպայի:

Անկախ

Պատժամիջոց` Յանուկովիչի նկատմամբ

21114029.617525.6549Կանադայի իշխանությունները վիզային սահմանափակումներ են մտցրել Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի ու ուկրաինական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ, սառեցրել  նրանց ֆինանսական ակտիվները, հայտարարել է CBC հեռուստաալիքը` հղում անելով Կանադայի վարչապետ Սթիվեն հարպերի հայտարարությանը:

Ընդ որում, կանդական իշխանությունները Յանուկովիչից բացի, մյուս քաղաքական գործիչների անունները, որոնք նույնպես հայտնվել են “սև ցուցակում”,  չեն նշել:

“Կանադան ,   առաջվա պես վրդովված Ուկրաինայում գործադրվող  շարունակական բռնությանը”,-նշվում է Հարպերի հայտարարության մեջ:

Նախօրեին,ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քվեարկել է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման օգտին:

Անկախ

Քլինթոնը խորհուրդ է տալիս` չճնշել Իրանին

o_713440Ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնը սենատորներին խորհուրդ է տվել մոռանալ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման մասին, քանի որ դրանից հնարավոր է երկրի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները տեղի չունենան: Դրանում քաղաքական գործիչը համամիտ է նախագահ Օբամայի հետ:

“Մենք պետք է դիվանագիտությանը հնարավորություն տանք, ընդ որում, չմոռանանք այլ տարբերակների մասին: Պատժամիջոցները այսօր միայն կողմերին կգցեն ձեռքբերված “դիվանագիտական բարձունքներից”:

Ի դեպ, Քլինթոնը միշտ էլ կողմ է եղել պատժամիջոցներին, սակայն, հիմա, նրա խոսքով, դրա ժամանակը չէ: Մինչդեռ, ամերիկյան քաղաքական գործիչները մտադիր են լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու մասին օրենք պատրաստել: Օբաման խոստացել է, որ ինքը կարգելափակի այն, եթե իրեն ուղարկեն ստորագրելու:

Ավելի վաղ “վեցնյակն” ու իսլամական պետությունը համաձայնության էին եկել, որ Իրանը կնվազեցնի ուրանի հարստացումը մինչև 5%, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կհանեն Իրանի նկատմամաբ պատժամիջոցների մի մասը: Նախօրեին Արևմուտքը  երկրի հաշվին է փոխանցել ավելի քան 500 մլն դոլարի սառեցված  առաջին ակտիվները:

Անկախ 

Վաշինգտոնը պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության դեմ

1223-390x290ԱՄՆ-ի իշխանությունները ֆինանսական պատժամիջոցներ են նախատեսում ուկրաինական իշխանությունների ու  երկրում անկարգությունների պատասխանատու ընդդիմության  առաջնորդների դեմ:

Ներկայում փաթեթի մշակումն  ավարտին դեռևս չի հասցվել: Սակայն, հակասությունների ծավալման դեպքում այն շատ կարճ ժամկետում պատրաստ կլինի: Ընդ որում, պատժամիջոցները կկիրառվեն ոչ միայն Ուկրաինայի պատասխանատու անձանց, այլև ընդդիմության առաջնորդների դեմ:

Նման պատժամիջոցներ մտցնելու  հավանականության մասին ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայից հայտարարել են դեռևս անցած տարեվերջին: Սակայն, այն ժամանակ, խոսքն իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին էր, որոնք, ԱՄՆ-ի կարծքով, մեղավոր էին կատարվածում:

Ուկրաինայում հուզումները սկսվել են 2013-ի նոյեմբերից, երբ իշխանությունները կասեցրին Եվրամիության ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Զանգվածային ցույցերի ժամանակ զոհվեց 6 մարդ, մի քանի հարյուրն էլ տուժեցին:

Անկախ

Մերկ կնոջ նկարը գողացած ամերիկացին խոստացել է այլևս նման բան չանել

pic_7f510a3922e6e54fa4357a43b5682dc3Ամերիկացին,որը հյուրանոցի զուգարանի պատից գողացել էր սիգարը հեծնած կնոջ նկարը, խոստացել է այլևս նման բան չանել: Համապատասխան խոստումը, մի քանի անգամ կրկնված գրավոր տեսքով  վերցրել է այն  հյուրանոցի մենեջերը, որտեղից կատարվել էր գողությունը:

Սակրամենտոյի Citizen հյուրանոցի գողին  մենեջերը հայտնաբերեց տեսխցիկների նկարահանումներով: Ապա նա օգտվելով  Google ու LinkedIn-ից, պարզեց նրա անձն ու կապ հաստատեց տղամարդու հետ, որն էլ խոստովանեց`գողությունը կատարել է ալկոհոլի ազդեցությամբ որ խմել էր նույն հյուրանոցում կազմակերպված հարսանիքի ժամանակ:

Գողի հետ զրույցից հետո, մենեջերը որոշեց, որ նրա դեմ մեղադրանք չի առաջադրի, սակայն տղամարդուն ստիպեց թղթի վրա մի քանի անգամ իրար հետևից գրել`”ես այլևս հարսանիքներին չեմ հարբի ու Citizen հյուրանոցի միզարանի վերևում կախված սիգարի վրա նստած մերկ կանանց նկար չեմ գողանա”:

Հիմա նկարը վերադարձվել է իր տեղը, իսկ դրա կողքին չարագործի ձեռագիրն է կախված:

Որպես պատժամիջոց նման խոստումներ գրելը կիրառվում է դպրոցական պրակտիկայում, սովորաբար, կավիճով ու գրատախտակին: