Պեկինի բնակիչները իրենց տների մոտ ջրհորներ են փորում

beijing-wells1

beijing-wells

Պեկինի Ցինհուա համալսարանի մոտակայքում գտնվող բնակելի հատվածի բնակիչները փորում են փողոցները:

Նրանք հեռացնում են փողոցի մայթերի սալերը և փորում այնքան ժամանակ մինչև հանդիպեն ստորգետնյա ջրերի:

Համայնքը այնքան արագ է աճել, որ իշխանությունները չեն հասցրել լուծել ջրի աճող պահանջարկը:

Սակայն ջրամատակարարման խնդիրը լուծելու բոլոր նախագծերը հետաձգվել են:

beijing-wells2

Համայնքի բնակչությունը վերջին տարիների ընթացքում 1,000 բնակիչից դարձել է 8,000: Նոր բնակիչները զբաղեցրել են փողոցները, իսկ խողովակաշարերը թաղված են նրանց տների տակ:

Բնակիչները մոտ ապագայում ջրի խնդրի լուծմումը համարում են միայն փողոցները փորելը:

Չինաստանում խմելու ջրի մատակարարման հարցը սրվել է վերջին տարիների ընթացքում: Երկրի աճող բնակչության, արդյունաբերության զարգացման և մեծ տարածաում ունեցող աղտոտման պատճառով խմելու ջրի պաշարները հասել են ճգնաժամային մակարդակի:

Պեկինում բողոքի ակցիայի են ելել անհետացած Բոինգի ուղևորների հարազատները

japrotest253e-390x284Մարտի 8-ին   «Malaysia Airlines» ընկերությանը պատկանող անհետացած Բոինգի ուղևորների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել  Պեկինում, Մալազիայի դեսպանատան մոտ:

Վերջին տվյալների համաձայն, Բոինգ-777-ը Հնդկական օվկիանոսն է ընկել.հարազատները հրաժարվում են այդ վարկածն ընդունել ու իշխանություններից ճշմարտությունն են պահանջում:

Դեսպանության մոտ բախումներ են եղել ոստիկանության հետ.ցուցարարները ոստիկաների վրա ջրով շշեր են նետել:

Անկախ

Պեկինի մշտական բնակչության թիվը գերազանցել է 21 մլն-ը

24030039.303523.783Պեկինի քաղաքային վիճակագրական վարչության  և ՉԺՀ պետվիճ. վարչության ստորաբաժանման հրապարակած տվյալների համաձայն, 2013-ի վերջի դրությամբ, Պեկինի մշտական բնակչության քվաքանակը կազմել է 21 մլն 148 հազար մարդ, ներառյալ` 8 մլն 27 հազարը, որ այլ մարզերից են եկել ու քաղաքում են բնակվում կես տարուց ավելի: Ինչպես “Սինհուա”-ին  հայտնել է Պետվիճվարչության պետ Ցինֆանը, 2011-ին Պեկինի մշտական բնակչության թիվն ավելացել է 2,9%-ով` 2010-ի համեմատ, 2012-ին տվյալ ցուցանիշը նվազել է 2,5%, 2013-ին`2,2%-ով:

Պեկինի բնակչության տարիքային կազմը 2012-ի համեմատ գրեթե չի փոխվել. Տվյալների համաձայն, Պեկինում բնակվում է 2 մլն 1000 մարդ` 0-14 տարեկան, ինչը կազմել է ընդհանուր բնակչության 9,5%, 15-59 տարեկանները 16 մլն 218 հազար են (76,6%), 60 ու ավելի տարիք ունեցողները 2 մլն 929 հազար են (13,9%):

65 և ավելի տարիք ունեցողների թիվը կազմել է 1մլն 945 հազար:

Անկախ

Պեկինը Տյանանմեն հրապարակի վթարը ահաբեկչական գործողություն է համարել

Չինաստան,Պեկին,Տյանանմեն հրապարակ,հրդեհՊեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած մեքենայի վթարից երկու օր անց Չինաստանի իշխանությունները դեպքը բնորոշել են որպես «կազմակերպված, կանխամտածված, դաժան ահաբեկչական գործողություն»:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը երեք ուղևորներով մեքենան մխրճվել էր Պեկինի Տյանանմեն հրապարակում գտնվող զբոսաշրջիկների խմբի մեջ և պայթել: Դեպքի արդյունքում զոհվել էր հինգ մարդ, իսկ 40-ը՝ վիրավորվել:

Օրեր շարունակ պետական լրատվամիջոցները և կառավարությունը այն համարում էին դժբախտ պատահար:

Չորեքշաբթի երեկոյան պետական Սինխուա լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ահաբեկչական գործողության կապակցությամբ հինգ կասկածյալներ են ձերբակալվել:

Մեքենայի երեք ուղևորները, որոնք մահացել էին, բոլորն էլ Չինաստանի Սինցզյան ապստամբ նահանգի փոքրամասնություն կազմող մահմեդական ույգուրներ են եղել: Սինխուան հայտնում է, որ մեքենայի ուղևորներ Ուսմեն Հասանը, նրա մայրը և կինը, մեքենայով մխրճվելով ամբոխի մեջ, իրենց վրա բենզին են լցրել և ինքնահրկիզվել:

Պեկինի ոստիկանության տեղեկություններով՝ մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են բենզինով լի սարք, երկու դանակ, մետաղյա ձողեր, ինչպես նաև կրոնական ծայրահեղական գրությամբ դրոշ:

Ըստ Սինխուա լարտվամիջոցի՝ ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալված մարդիկ հաստատել են, որ ճանաչում են Հասանին՝ հայտնելով, որ նրանք ծրագրել են հարձակում իրականացնել:

 

Պեկինի Տյանանմեն հրապարակում մարդկանց խմբի մեջ մեքենա է մխրճվել՝ կա հինգ զոհ և տասնյակ վիրավորներ

Չինաստան,Պեկին,Տյանանմեն հրապարակ,հրդեհՉինաստանի Տյանանմեն հրապարակում տուրիստների խմբի մեջ մեքենա է մխրճվել և այրվել՝ զոհվել է հինգ մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Պեկին,Տյանանմեն հրապարակ,հրդեհՊեկինի կառավարման մարմինների պաշտոնյանները վստահ չեն արդյո՞ք այդ դեպքը ահաբեկչություն է եղել, թե ոչ:

Մեքենայում գտնված երեք ուղևորները մահացել են, զոհվել է նաև մեկ ֆիլիպինցի կին և Գուանդուն նահանգից մեկ տղամարդ զբոսաշրջիկ:

Terror in Tiananmen Square2Պատահարի հետևանքով շուրջ 38 մարդ վնասվածքներ է ստացել:

Կենտրոնական և Պեկինի ղեկավար մարմինները հանդիպում են կազմակերպել դեպքը հետաքննելու և մայրաքաղաքի անվտանգությունն ու կայունությունը ապահովելու նպատակով:

Հրապարակի կենտրոնով անցնող հիմնական ճանապարհը դեպքի կապակցությամբ որոշ ժամանակով փակվել է:

Հայտնի զբոսաշրջային վայրը, տեղակայված լինելով կենտրոնական ղեկավարության Չժունանհայ համալիրի և Ժողովուրդների Մեծ դահլիճի մոտակայքում, անընդհատ վերահսկողության տակ է գտնվում:

Այդտեղ է գտնվում նաև Մաո Ցզեդունի դամբարանը:

 

«Եթե բոլորը» ֆիլմը դարձավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր

263.Film Festival in Beijing 25.04.2013Ապրիլի 16-23-ը Չինաստանի մայրաքաղաքում կայացավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնը: Մրցութային ծրագրում ներկայացված շուրջ 60 երկրի ավելի քան 500 ֆիլմերից մրցանակաբաշխության վերջնական փուլ անցան 11 երկրի արտադրության 15 ժապավեններ, որոնց թվում էր նաև հայկական կինոարվեստը ներկայացնող «Եթե բոլորը» գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը: Արցախյան պատերազմի և դրա հետևանքների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանի անկախության և Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, պրոդյուսերները` Միքայել Պողոսյանը և Թերեզա Վարժապետյանը:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ կինոփառատոնին ներկայացված այս ֆիլմը ապրիլի 17-ին և 18-ին ցուցադրվեց Պեկինի երկու կինոթատրոններում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, որին հրավիրված էր նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում. «Լավագույն երաժշտություն» մրցանակին արժանացավ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի կողմից գրված ֆիլմի երաժշտությունը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» մրցանակը շնորհվեց անվանի դերասան Վահագն Սիմոնյանին: