Ջրհեղեղի պատճառով Պանամայում արտակարգ դրություն է հայտարարվել

1251 (1)Պանամայի արևմուտքում, Չիրիկի նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

«Չնայած աղետի գոտում հիմա փրկրարական աշխատանքներ են իրականացվում ու իրավիճակն այնտեղ վերահսկվում է, ես  աետի գոտում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որոշում եմ ընդունել»,-ասել է երկրի նախագահ Խուան Կառլոս Վարելան:

Նրա խոսքով, այդ միջոցը կարագացնի օգնությունը տուժածներին: Վերջին տվյալների համաձայն, տարածաշրջանում տարերային աղետից 9 մարդ է զոհվել: Ներկայում Պանամայում տուժածներին օգնության կամավոր հավաք է կատարվում: Այդ ընթացակարգն անձամբ ուղղորդում է նախագահի կինը:

ԱՄՆ-ում միանգամից մի քանի նահանգներում ջրհեղեղ է մոլեգնում

ԱՄՆ, ջրհեղեղՏեղատարափ անձրևերը ԱՄՆ մի քանի նահանգներում ջրհեղեղի պատճառ են դարձել: Նեբրասկայում, հիվանդանոցներից մեկի  տեսահսկման սարքն արձանագրել է, թե ինչպես է ջրի ուժեղ հոսքը կոտրում ապակին ու հեղեղում ճաշարանը: Այցելուներն ու աշխատակիցները հազիվ են հասցրել վերև բարձրանալ աստիճաններով:

Իսկ Նյու-Յորքում ու Նյու-Ջերսիում տեղի բնակիչներին են տարհանում: Տասնյակ տներ են ավերվել, մարդիկ մնացել են առանց լույսի ու կապի:  Դադարել է երկաթուղային հաղորդակցությունը: Ավտոմոբիլային երթևեկությունը գրեթե կաթվածահար է: Շատ վարորդներ եղանակային պայմանների պատճառով ճանապարհին են մնացել.նրանց օգնելու համար փրկարարներն են տեղ հասել:

35 մարդ է զոհվել Հնդկաստանում, ջրհեղեղից

ՀնդկաստանՀնդկաստանի Օդիշա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած  ջրհեղեղը 35 մարդու կյանք է խլել, հաղորդում է  Вести.Ru:

Ամենաշատ վնաս է պատճառվել Բհադրաք ու Ջաջպուր մարզերին: Այնտեղ ավերվել է 15 հազար տուն: Աղետի գոտում 1.8 մլն մարդ է գտնվում: Ներկա պահին վտանգի օջախից տարհանվել է 70 հազար մարդ:

Ողջ նահանգում ջրից վնասվել է 200 հազար հա բերք: Ավելի վաղ, Մահարաշտրա նահանգի Պունա մարզում սողանքների հետևանքով  զոհվել էր 120 մարդ:

Բրազիլիայում ավելի քան 20 հազար մարդ է տուժել ջրհեղեղից

183-390x290 (1)Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից ավելի քան 20 հազար մարդ է տուժել, հաղորդում է  РБК-ն:

Մեկ մարդ անհետ կորել է: Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգում արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարվել:Ամենաշատը  տուժել է Իթակին, որտեղ տները լքել է 9 հազար մարդ, իսկ Ուրուգուայան քաղաքում տանիքից զրկվել է 5 հազար մարդ:

Օդերևութաբանների կանխատեսման համաձայն, տեղումները կշարունակվեն ևս 2 օր, իսկ ջերմաստիճանը կիջնի  մինչև 6 աստիճան Ցելսիուս: Ֆուտբոլի ԱԱ-ի ավարտին դեռ մեկ շաբաթ կա, ուստի խաղերը կանցկացվեն, անկախ եղանակային վատ պայմաններից:

Անկախ

Ջրհեղեղ Բուլղարիայում. 10 մարդ է զոհվել

694Բուլղարիայի Վառնա քաղաքը  հորդառատ անձրևների հետևանքով վերածվել է ջրհեղեղի կենտրոնի: Տարերքի պատճառով 10 մարդ է զոհվել, այդ թվում` 5 տարեկան մի երեխա:

Քաղաքի փողոցները ջրասույզ են, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է: Շտապ օգնության մեքենաները չեն կարողանում տուժածներին հասնել, շատ հատվածներում հոսանք չկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրի վարչապետ Պլամեն Օրոշարսկու կարգադրությամբ, փրկարարական աշխատանքների համակարգման համար Վառնա է մեկնել փոխվարչապետ, ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:

Անկախ

ՀԱՀ-ի մայրաքաղաքում ջրհեղեղի պատճառով 8 հազար մարդ է տուժել

China Storm DeathsՔեյփթաունում փոթորկի ու անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղից տուժել է 8 հազար մարդ, հաղորդում է Газета.Ru.-ն:

ՀԱՀ-ի փրկարարական ծառայության  տվյալներով, տուժել են մայրաքաղաքի ծայրամասում գտնվող ետնախորշերի բնակիչները: Ինչպես իշխանություններն են նշում, տուժած շրջաններ մթերք, ներքնակներ ու ծածկոցներ են հասցնում:

Անկախ

Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում ուժող ջրհեղեղ և փոթորիկ է գրանցվել

2 (1)Ադրբեջանում՝ Գյանջա (Գանձակ) քաղաքում, երեկ գիշեր ուժեղ ջրհեղեղ և փոթորիկ է եղել: Ջրհեղեղի պատճառով որոշ փողոցներ և ճանապարհներ մասամբ ջրի տակ են անցել, խաթարվել է ճանապարհային երթևեկությունը, վնասվել է քաղաքի ենթակառուցվածքը: Հեղեղվել են ավելի քան 1000 առանձնատուն, քանդվել են մոտ 100 տների ծածկերը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի խոսքերով՝ վնասվել են քաղաքի էլեկտրական, գազի համակարգերը: Քամու պատճառով ջարդվել է մոտ 200 ծառ, վնասվել է մոտ 50 ավտոմեքենա:

Ներկայումս տարվում են վերականգնողական աշխատանքներ:

Քյանջան Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Բաքվից 345 կմ հեռավորության վրա:

Անկախ

Սերբիայում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

serbia-montenegro-390x290Սերբիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է մինչև 33 մարդ: Նման տվյալներ է բերել երկրի ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը:

Սերբիան անցած շաբաթվա կեսից սկսած տառապում է ջրհեղեղից: Տևական հորդառատ անձրևները հանգեցրել են գետերի վարարման ու հուների հեղեղմամբ.ջրի տակ են հայտնվել հսկայական տարածություններ:

Սերբիայում մայիսի 21-ից հայտարարվել է եռօրյա սուգ:

Անկախ

Ուժեղ ջրհեղեղ Իտալիայում.2 մարդ է զոհվել

154-390x290 (1)Իտալիայում տեղատարափ անձրևներով պայմանավորված` ջրհեղեղ է եղել, մի քանի մարդ է անհետ կորել, 2-ը զոհվել են:

Չեզանո գետը դուրս է եկել ափերից և հեղեղել մի քանի բնակավայր Մարկի  տարածաշրջանում: Ականատեսների խոսքով, քաղաքի փողոցները վերածվել են գետերի հունի: Բնակիչները փորձում են ինքնուրույն հեռանալ հեղեղված շրջաններից:

Սակայն, տեղի իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել ու սպասել փրկարարներին: Բնակիչներին օգնության են ուղարկվել փրկարարներ ուղղաթիռներով ու հատուկ տեխնիկայով: Ինչպես օդերևութաբաններն են հայտնում, տարածաշրջանում տեղումները կշարունակվեն մի քանի օր:

Անկախ

Թուրքական Չանաքքալեում ջրհեղեղ է

jur Թուրքիայի Չանաքքալե նահանգի Գյոքչեադա քաղաքը հայտարարվել է բնական աղետի գոտի՝ անդադար անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ անձրևներից խիստ տուժել են բնակելի տներն ու աշխատատեղերը: Ընդհանուր առմամբ վնաս է կրել քաղաքի տների 60 տոկոսը, ինչպես նաև ավտոճանապարհները: Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով մարդիկ չեն տուժել:

Չինաստանում ջրհեղեղից տուժել է 1,2 մլն մարդ

китай-390x290

Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները Չինաստանում խաթարել են շուրջ 1,2 մարդու կենսագործունեության պայմանները:

Փրկարարների տվյալներով, առատ տեղումների  հետևանքով կենտրոնական, հարավ ու հարավ-արմտյան գավառներում ջրերի մակարդակը բարձրացել է, ցեխաջրերի հեղեղներ են: 21 մարդ է զոհվել, 4-ն անհետ կորած են համարվում:

Տուժած շրջաններում հիմա փրկարարա-որոնողական  ու վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Չինաստանում առատ տեղումները սկսվել են մարտի 27-ից: Դրանք հանգեցրել են ջրհեղեղի, սողանքների: Ավերվել է շուրջ 1500 տուն, տանիքից զրկվել 17 հազար մարդ, դժվարացել է ճանապարհային հաղորդակցությունը: Որոշ շրջաններում ճանապարհները քարերով ու տապալված ծառերով փակ են:

Նախնական գնահատումներով, ջրհեղեղի պատճառած տնտեսական վնասն արդեն կազմում է 650 մլն յուան (105,7մլն դոլար):

Անկախ

Եղանակային նոր ռեկորդներ` աշխարհում

o_894094ԱՄՆ-ում ձյան հզոր ցիկլոնը մոտենում է Նյու-Յորքին: Միանգամից 8 նահանգում հայտարարվել է ԱԻ, կան զոհեր: Ավիաընկերությունները շուրջ 2 հազար թռիչք են հետաձգել: Բրիտանիայում փորձում են վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղին դիմակայել: Թեմզայի մակարդակը վտանգավոր է դարձել, Լոնդոնի արվարձանները հեղեղված են:

ԱԻ ռեժիմ է  նաև ԱՄՆ-ի 8 նահանգներում(Վիրջինիայից Տեխաս)` առատ ձյան պատճառով: Ոստիկանությունը հայտնել է 4 զոհի մասին: Ամենաբարդ դրությունը ստեղծվել է Հյուսիսային Կարոլինայում ու Ջորջիայում: Շատ բնակավայրերում հոսանք չկա, երթևեկությունը կանգնել է, բնակիչները սուպերմարկետներն են դատարակում, պահեստավորում առաջին անհրաժեշտության ապրանքներ, դպրոցներում պարապմունքները հետաձգվել են: Վաղը սպասվում է որ ցիկլոնը կհասնի Նյու Յորք:

Անգլիայի հարավում ջրհեղեղներ են արդեն մեկուկես ամիս ու ամեն շաբաթ վիճակը վատթարանում է ավելի: Թեմզայի մակարդակը հասել է վտանգավոր աստիճանի: “Մեծ Բրիտանիայի համար սա ամենաանձրևոտ ձմեռն է երկուսուկես դարում ու ամենաուժեղ հեղեղները` վերջին տասնամյակում”,-ասել է վարչապետ Քեմերոնը,-տուժել են ավելի քան 800 շրջաններ: Դրանցից 13-ում ջրհեղեղը կյանքի համար սպառնալիք է դարձել: Իսկ ջուրն առայժմ չի նահանջում”:

Ապահովագրական ընկերությունների վրա տեղումների նման ռեկորդային  քանակը 800 և ավելի մլն դոլար է նստել: Փորձագետները կարծում են, որ իրական վնասը շատ ավելի է:”Ես ցանկանում եմ ամբողջ երկրին հայտնել.մենք կծախսենք, այնքան, որքան կպահանջվի,  գործի կդնենք բոլոր անհրաժեշտ քայլերը”-վստահեցնում է վարչապետը,-ես որոշեցի հետաձգել Մերձավոր Արևելք կատարելիք այցը.հիմա ջրհեղեղից ավելի կարևոր բան չկա”:

Եղանակային անսովոր պայմանների հետևանքով նման վիճակ է նաև Պերուում: Ինկերի ողջ աշխարհում հայտնի Մաչու-Պիկչու քաղաք տանող ճանապարհին սողանքի հետևանքով կամուրջ է փլուզվել: 250 զբոսաշրջիկ հայտնվել է ճանապարհին շրջափակված վիճակում: Արտակարգ ծառայությունները տուժածներին Ագուաս-Կալենտես քաղաք է տեղափոխում, որտեղից նրանց առավել անվտանգ վայր կուղեկցեն երկաթուղով:

 Անկախ

Ջրհեղեղ, խավար, սառցանձրև.տարերքը չի խնայում եվրոպացիներին

o_889308Եվրոպայում տարերքը  շարունակում է մոլեգնել Բալկաններում ու Դանուբի ավազանում: Կիրակի Ավստրիայի ու Սլովենիայի վրա սառցանձրև է տեղացել ու առատ ձյուն: Հարյուրավոր ճանապարհներ ու բնակավայրեր են ծածկվել ձյան բլուրներով: Հոսանքազրկվել է ավելի քան 100 հազար տուն:

Սերբիայի հարավում կոմունալ ծառայությունները չեն հասցնում մաքրել փողոցները. Ոստիկանությունն ու փրկարարները բառի բուն իմաստով,  քանդում, դուրս են բերում խցանումներից վարորդներին:

Իսպանիայի ու Պորտուգալիայի արևմտյան ծայրամասերն ուժգին քամուց ու մեծ ալիքներից են տուժում: Ատլանտյան օվկիանոսի ջրերը հեղեղել են քաղաքների փողոցները: Բասկոնիայի ու Աստուրիայի առափնյա շրջաններում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում:

Անկախ 

Անձրևները հեղեղել են ֆրանսիական Ռիվերան, կա 2 զոհ

ֆրանսիական Ռիվերա,ջրհեղեղԱնսովոր հորդառատ անձրևները հեղեղել են ֆրանսիական Ռիվերան՝ երկու մարդ մահացել է, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Վար շրջանի կառավարման մարմինը տարհանել է բնակիչների մի մասին, իսկ մյուսներին հորդորել է մինչև ջրի մակարդակի իջնելը տներից դուրս չգալ: Զոհերից մեկը 73-ամյա տղամարդ է, իսկ մյուս տղամարդուն անձրևը քշել էր իր մեքենայի հետ միասին: Մեկ տղամարդ անհետ կորած է համարվում:

ֆրանսիական ՌիվերաՇրջանում տասնյակ ճանապարհներ փակ են՝ ներառյալ Սեն Տրոպե հանգստավայրի և Պրովանսի որոշ գյուղերի ճանապարհներ: Շաբաթվա վերջին շրջանի որոշ վայրերում սպասվում է մինչև 20 սմ տեղումներ:

Անկախ

Ինդոնեզիայում 13 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

i (2)Ինդոնեզիայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 13 մարդ է զոհվել:

40 հազար մարդ է տարհանվել Հյուսիսային Սուլավեսի գավառից, որն ամենաշատն է տուժել տարերքից:

Ինդոնեզիայի աղետի հետևանքների վերացման ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ 2 մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ

 

 

 

Բրազիլիայում ջրհեղեղներից 41 մարդ է մահացել

Բրազիլիա, ջրհեղեղԲրազիլայի պաշտոնատար անձանց տեղեկություններով՝ երկրի երկու հարավարևելյան նահանգներում հեղեղումների և սողանքների հետևանքով 41 մարդ է մահացել, 70,000 մարդ տարհանվել է իրենց բնակարաններից:
Մինաս Ջերայս նահանգի քաղաքացիական անվտանգության բաժնից տեղեկացրել են, որ ավելի քան 10 օր տևող անձրևների պատճառով 18 մարդ է զոհվել, իսկ 9,400 մարդիկ ստիպված լքել են իրենց տները:
Էսպիրիտու Սանտո նահանգի պաշտոնյաների տեղեկություններով՝ իրենց շրջանում 23 մարդ է զոհվել, իսկ 60,000-ը կացարան են փնտրում հանրային կառույցներում կամ իրենց ընկերների տներում:
Զինվորականները օգնում են աղետից տուժած նահանգներում սնունդ, խմելու ջուր և դեղամիջոցներ բաժանել, իսկ բանակի ինժեներները օգնում են վերանորոգել ջրհեղեղից վնասված մայրուղիները, ճանապարհները և կամուրջները:

Հռոդոսում ջրհեղեղի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 5 մլն եվրո

i (6)Հունական Հռոդոս կղզում ջրհեղեղի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 5 մլն եվրո:

Ողջ Հունաստանում մեծ քանակությամբ տեղումներ են եղել, որոնք էլ հանգեցրել են ջրհեղեղի: Լեռնային գետերը դուրս են եկել ափերից ու հեղեղել մի քանի գյուղ: Ջրի հոսքի հետևանքով 3 մարդ է ավտոմեքենաների մեջ խեղդվել: Հոսանքազրկվել է կղզու մի քանի շրջան: Հռոդոսում հիմա արտակարգ իրավիճակ է հայտարարված , արդեն մի քանի օր է, ինչ Հունաստանում չեն դադարում ամպրոպները: Օդերևութաբանների կանխատեսումներով, նոր տեղումներ են լինելու:

Սաուդյան Արաբիայում դպրոցները փակվել են հեղեղումների պատճառով

saudi-floodsՍաուդյան Արաբիայի իշխանությունները հինգ օր տևող հորդառատ անձրևների պատճառով փակել են մայրաքաղաք Էր Ռիադի և այլ շրջանների դպրոցներըը:

Թագավորությունում գրեթե յուրաքանչյուր տարի փոթորիկներ են տեղի ունենում, սակայն սա ամենաուժեղն է 2009թ-ի փոթորկից հետո, որի ժամանակ 100 մարդ էր զոհվել: Այս տարվա հեղեղումների հետևանքով  առնվազն չորս մարդ է զոհվել:

Saudi Press գործակալությունից հայտնում են, որ չորեքշաբթի Էր Ռիադի և չորս այլ մարզերի դպրոցները կրկին փակ են եղել: Դպրոցները փակ են շաբաթ օրվանից ի վեր, ինչ անձրևները սկսվել են:

 

Ջրհեղեղը նավթարդյունահանմանը լուրջ վնաս է հասցրել

o_814591Ամերիկյան Կոլորադո նահանգում, որտեղ վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղն էր պատուհասել, դադարեցվել է աշխատանքը մի քանի նավթային ու գազային հորատանցքերում: Տեղի իշխանություների տվյալներով, նահանգում գործող ավելի քան 50 հազար նավթագազային հորատանցքերից ներկայում չի աշխատում գրեթե 2 հազարը: Արձանագրվել է նավթի արտահոսք մի շարք օբյեկտների հեղեղման պատճառով: Մասնագետների գնահատմամբ, լուրջ վնաս է հասցվել, որի վերականգնման համար մի քանի ամիս կպահանջվի: Վերջնականապես վնասը հնարավոր կլինի գնահատել այն ժամանակ, երբ ջուրը նահանջի:

Վերջին մի քանի տարում Կոլորադոյի էներգետիկ հատվածը ակտիվորեն զարգանում էր.միայն 2013-ին գործարկված պլանները պետք է 4 մլրդ-ի օգուտ բերեին: Հայտնի է, որ նահանգում է արդյունահանվում ամերիկյան նավթի 2%-ը և բնական գազի 6%-ը:

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումն առնվազն 8 մարդու մահվան պատճառ է դարձել, աղետի գոտուց տարհանվել է  14,5 հազար մարդ, ամբողջովին ավերվել է 1.7 հազար տուն, 17,8 հազար շենք լուրջ վնասվել է: Աղետի հետևանքով հարյուրավոր կմ ավտոճանապարհ է քանդվել: Նախնական տվյալներով, ջրհեղեղի հետևանքով 2 մլրդ դոլարի վնաս է պատճառվել:

Մեքսիկայում թայֆունի զոհերի թիվը հասել է 80-ի

o_826207Մեքսիկայում աճում է ջրհեղեղի զոհերի թիվը: Աղետի հետևանքով 80 մարդ է զոհվել: Երկրին Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսներից միանգամից 2 ցիկլոն է պատուհասել:

Ընդհանուր առմամբ, տուժել է ավելի քան միլիոն մեքսիկացի: Շատերը զրկվել են օթևանից: Լուրջ ավերածություններ են եղել Ակապուլկոյում: Շաբաթվա սկզբից այնտեղ չեն գործում օդանավակայանները,ջրասույզ են տերմինալները, հոսանք չկա: Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Նրանց հարևան քաղաքներ հասցնելու նպատակով գործի են դրվել ռազմական ուղղաթիռներ:

Բայց բոլորը չէ, որ հուսահատվում են. ոմանք այս հնարավորությունն օգտագործում են քաղաքի փողոցներում սկուտերով զբոսնելու համար: