Կասկածում եմ, որ հուլիսի 1-ին Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցման համաձայնագիրը կստորագրվի. Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր Իսկանդարյան“Այն ինչ կատարվում է մեր շուրջ, աշխարհում հետաքրքիր է…և չնայած ողջ աշխարհի այս խիստ փոփոխություններին՝ Կովկասը հանգիստ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, տարածաշրջանային զարգացումներին, նշեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Իրաքում, Իրանում, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, որին խառնված է նաև Թուրքիան, ուկրաինական դեպքերը,  իհարկե, ընդհանուր առմամբ ազդեցություն  ունենում  են տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա:

“Բայց քանի որ Կովկասում այս պահին կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում,  կարելի է խոսել  Լավրովի այցի մասին”,-նշեց Իսկանդարյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ Հայաստանի ասոցացման պայմանագիրը պատրաստվում է, ստեղծվում է ճանապարհային քարտեզը, մի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են կազմվում:

“Սակայն կասկածում եմ, որ նախատեսվածի պես հուլիս 1-ին կիրականացվի  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը”,-նկատեց Իսկանդարյանը, իսկ պատճառն, ըստ քաղաքագետի, տեխնիկական է, նաև  ԵՏՄ հիմնադիր երկրների միջև առկա հարցերը:

“Այս հարցերը կլուծվեն, բայց այն, որ դա մեկ շաբաթվա ընթացքում կլինի, կասկածում եմ”-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բանախոսը ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Հայաստան հիմնականում բնորոշեց որպես ռուսական և հայկական էլիտաների սովորական հանդիպում, քանի որ նրանք միշտ էլ քննարկման հարցեր ունենում են և այս այցը հերթականն էր: Իսկ այն, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, քաղաքագետը նորմալ է գնահատում, քանի որ ոչ ոք, այդ թվում՝ Ռուսաստանը, չի կարող հաշվի չառնել Արդբեջանի գործոնը, և սա բնական է:

Իսկ Լեռնային Ղարաբաղի վրա Հայաստանի ԵՏՄ անդամակցման հնարավոր ազդեցության մասին խոսելով՝ Իսկանդարյանը նշեց, որ ուղղակի կապ այս ամենը Լեռնային Ղարաբաղի հետ  չի կարող ունենալ:

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը և ըստ Նախագահի, անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչև հումանիտար ոլորտում համագործակցությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է ակտիվ և լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջև պատմական ավանդույթներին և, իհարկե, ժամանակի ընթացքում ձևավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի Նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաև Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ: Սերգեյ Լավրովը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը և՛ երկկողմ ձևաչափով՝ օրակարգի առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, և՛ հայ-ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և հուսալի բարեկամներ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում: ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ: ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը: Նախարար Լավրովի հավաստմամբ, հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Բնականաբար, քննարկվել է ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ, ՌԴ-ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ և բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները:

Կայացել է Լավրով-Մամեդյարով հանդիպումը

3 (1) Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, ադրբեջանցի նախարարը կարևորել է այն, որ ապրանքաշրջանառությունն աճել է։ Քննարկվել են համագործակցության խորացման հնարավորությունները։ “Մենք նաև չենք շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը”,-ասել է Մամեդյարովը։

Արտգործնախարարի խոսքով՝ իրենք քննարկել են քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ կարգավորման գործընթացը տեղից շարժելու համար։

Մամեդյարովը նաև մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրերը։ “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել։ Մենք այժմ Ֆրանսիայից պաշտոնական պատասխան ենք սպասում”,-ասել է նախարարը։

 Անկախ

Սերգեյ Լավրովը մեկնում է Ադրբեջան

լավրովՀունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա պաշտոնական այցով կգտնվի  Ադրբեջանում, հաղորդում է “Հագին” կայքը:

Այցի շրջանակներում նախատեսվում է Լավրովի հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սա արդեն ընթացիկ տարվում արտգործնախարարների չորրորդ հանդիպումն է:

Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ  կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական խնդիրների շուրջ: Օրակարգում է նաև  Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը:

 

Սերգեյ Լավրովը կմեկնի Ադրբեջան

Սերգեյ ԼավրովՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը հունիսին կայցելեն Ադրբեջան։

 

Այս տեղեկությունը տարածվել է Ադրբեջանի միլլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի և Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումից հետո, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը

 Անկախ

Ընդգծվել է, որ Լավրովի այցից հետո Բաքու կմեկնի Դմիտրի Ռոգոզինը։

Դոնեցկում կորել են ԵԱՀԿ-ի դիտորդները

դոնեցկԴոնեցկում ԵԱՀԿ դիտորդական խմբերից մեկի հետ  ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության կապը  ընդհատվել է: Չորս հոգուց բաղկացած դիտորդները առաքելության հետ կապը կորցրել են երեկ, մայիսի 26-ին:

“Թիմը Դոնեցկի արևելքում  կատարում էր սովորական հերթապահություն, երբ նրա հետ կապն ընդհատվեց: Առայժմ այն հնարավոր չէ վերականգնել”-Եվրոպայում անվտանգության և համագործակցության Կազմակերպության կայքից  վկայակոչում է  “Интерфакс“-ը: Մենք շարունակում ենք ջանքեր թափել, օգտագործելով տեղի մեր  կապերը, գտնելու համար դիտորդների գտնվելու վայրը”:

ԵԱՀԿ-ն տեղեկացրել է Կիևին և Դոնեցկի իշխանություններին առաքելության դիտորդների խնդրի մասին:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հորդորում է Կիևին վավերացնել ԵԱՀԿ-ի հուշագիրը, որը ապահովում է միջազգային կազմակերպությունների անդամների անձեռնմխելիությունը Ուկրինայում: Նա ընդգծել է, որ չորս կորած դիտորդների մեկը Թուրքիայի քաղաքացի է:

 

Անկախ

Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովն Օդեսայի դեպքերը ֆաշիզմ է որակել

Serge-390x290 (1)Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ելույթ է ունեցել  ծաղկադրման արարողության ժամանակ: Իր խոսքում նա պատմել է Օդեսայում մայիսի 2-ին կատարված իրադարձությունների մասին. «Շատ տարիներ Եվրոպայում աչք են փակում այն բանի վրա, թե ինչպես է այդ գաղափարախոսությունը (ֆաշիզմը) նոր կողմնակիցներ ձեռք բերում, ինչպես են դրա համար նոր մարդկանց հավաքագրում, երթեր կազմակերպում նախկին էսէսականների պատվին, որոնք Նյուրնբերգյան դատարանով հանցագործ են ճանաչվել: Սակայն, ինչ է կատարվում հիմա, դրանք պարզապես նացիստական հանցագործներին գովերգող պաստառներով երթեր չեն, դա ֆաշիզմի կենդանի դրսևորում է: Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 2-ին Օդեսայում` դա իսկական ֆաշիզմ է»:

«Մենք թույլ չենք տա գորգի տակ թաքցնել փաստերը, ինչը հիմա փորձում է անել կառավարող կոալիցիան` ծածելով հետաքննությունը հանրությունից: Կփորձենք ճշմարտության հասնել, կհասնենք նրան, որ բոլոր վկայությունները, որոնք ներկայացրել են ականատեսները ու որոնք խոսում են այն բանի մասին, որ ողբերգության մասշտաբների մասին գիտակցաբար  լռում են իշխանությունները, որպեսզի ճշմարտության ոչ մի մասնիկ չհետաքննված ու չհրապարակված չմնան»,-հավելել է նա:

Անկախ

ՌԴ արտգործնախարար. “Մոսկվան համարում է, որ ԱՄՆ-ն է Ուկրաինայում ողջ շոուի հեղինակը”

lavrovՄոսկվան համարում է, որ ԱՄՆ-ն “Ուկրաինական շոուի” ղեկավարն է,- այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված իր հարցազրույցում:

«Այցի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Կիևում հայտարարեց հակաահաբեկչական գործողությունների վերսկսման մասին,- նշել է Լավրովը: Սա վկայում է, որ Կիևի իշխանությունները սրա մասին հայտարարել են Բայդենի այցի ժամանակ: Իսկ օպերացիա սկսելու մասին որոշումը ընդունել են հետախուզական վարչության ղեկավար Ջո Բրենանի այցից հետո»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:

«Ուստի, բոլոր հիմքերն ունեմ հավատալու, որ ԱՄՆ-ն է ղեկավարում այս ողջ շոուն»,-ավելացրել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հայտնել է նաև, որ Կիևի իշանությունները Ժնևում ձեռքբերված համաձայնություններից ոչինչ դեռ չեն արել: «Այո՛, նրանք համաներման մասին օրենքի նախագիծ են մշակել, բայց այդ փաստաթուղթը չի վերաբերում քաղբանտարկյալներին».- նշել է Լավրովը:

Անկախ

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

158. Minister Nalbandian met with Russian FM Lavrov 21.04.2014Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։

Անկախ

Պուտինը չի խոստացել հեռացնել զորքերը Ուկրայինայի սահմանից. Լավրով

լավրով ՌԴ-ի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ չի քննարկել Ուկրաինայի սահմանից զինված ուժերի հեռացման  հարցը. խոսվել է  միայն մեկ գումարտակը մշտական տեղակայման վայր վերադարձնելու մասին, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է УНИАН-ը:

«Ինչ վերաբերում է կանցլեր Մերկելի և նախագահ Պուտինի հեռախոսազրույցին /մարտի 31-ին/, ապա դրա ընթացքում խոստում չի հնչել: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Պուտինը տեղեկացրել է Անգելա Մերկելին, որ Ռոստովի շրջանում տեղի ունեցող ռազմական ուսուցմանը մասնակցող գումարտակներից մեկը վերադարձել է Սամարայի շրջան` մշտական տեղակայման վայրը»,- նշել է նա:

Նրա խոսքերով, Ռուսաստանի տարածքում ռուսական զինվորական ստորաբաժանումների տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ չկան և արևմտյան գործընկերներն ընդունում են, որ իրավական իմաստով ոչ մի խնդի չի կարող առաջանալ:

Բաշար Ասադը Սիրիայի համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկիչները. Սերգեյ Լավրով

լավրով   Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքում սկսում են խոստովանել, որ Սիրիան նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ այնքան վտանգավոր չէ, ինչքան որ կարող է լինել, եթե այն անցնի ահաբեկիչների ձեռքը: «Մի շարք արևմտյան պաշտոնակցիներիս հետ ոչ միայն անձնական զրույցների, այլ արդեն հրապարակային մեկնաբանությունների ժամանակ տեսակետներ են հնչում, որ Սիրիայում իրենց ազդեցությունը գնալով ավելի շատ տարածող ահաբեկիչներն ու ջիհադիստները, գրավելով տարածքները, անմիջապես այնտեղ հաստատում են շարիաթական կարգեր, կոտորում են փոքրամասնություններին և կենդանի այրում մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք այլադավան են: Այս պայմաններում Ասադի նախագահությունը Սիրիայի համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկիչների կողմից ողջ երկրի գրավումը»,-նշել է Լավրովը:

Անկախ

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանանքերը

 Էդվարդ Նալբանդյան, Սերգեյ Լավրով,ասուլիսՆոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո՝ բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ նախարարների մակարդակով հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և այս հանդիպումը հնարավորություն տվեց անդրադառնալու քաղաքական, տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման  հարցերին։

Շնորհակալություն հայտնելով Մոսկվա այցելության հրավերի, ջերմ ընդունելության և բովանդակալից բանակցությունների համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ «Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը։ Սա լավ հնարավորություն է նաև քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշեց նախարար Նալբանդյանը։

Զրուցակիցները արծարծեցին Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկեցին երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:

Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական համադրումը,  միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային հարթակներում համագործակցության հարցերը: Այս համատեքստում նախարար Լավրովը շնորհավորեց Եվրախորհրդում Հայաստանի արդյունավետ նախագահության կապակցությամբ։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԳՆ-երի միջև 2014-2015 խորհրդատվությունների ծրագրի մշակման և ստորագրման մասին:

Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բանակցային գործընթացում Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Երկուստեք կարևորվեց նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը։

Նախարարները մտքեր փոխանակեցին տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին հրավիրեց  պաշտոնական այց կատարել Հայաստան։

Նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցավ նրանց համատեղ մամուլի ասուլիսը։