Սիլիկոնի փոխարեն` ցեմենտ ու սոսինձ

o_895751Մայամիի բնակչուհին երկար ժամանակ վախենում էր դուրս գալ փողոց: 46-ամյա Ռաջի Նարինեսինգհը առաջին անգամ կանգնեց խնդիրների առջև 10 տարի առաջ, երբ սեռափոխության համար  դիմեց վիրահատության: Նա ծնվել է տղամարդ, սակայն ինչ որ պահի որոշել էր “երազանքների կին” դառնալ:

2005-ին 10 ամսվա ընթացքում նա ինքնակոչ (նույնպես տրանսգենեդեր) վիրաբույժին 3000 դոլար վճարեց, որն էլ  շուրթերի, կրծքի ու հետույքի հատվածում ցեմենտանման ինչ որ նյութ ներարկեց: Հետո պարցվեց, որ համապատասխան արտոնագիր չունեցող բժկին Նարինեսինգհը  դիմել էր  էժանության համար, մինչդեռ կին դառնալու ցանկությունը պարզապես անհաղթահարելի էր:

“Ինձ ներարկումներ կատարեցին.սկզբում ամեն ինչ շատ նորմալ էր, իսկ հետո սկսվեց մղձավանքը: Սկզբում դեմքիս վրա հսկայական պզուկ դուրս եկավ, ապա այն սկսեց մեծանալ ավելի ու ավելի: Ուժեղ ցավ կար, հետո այն  տրաքեց ու բաց վերքից   արյան հետ խառնված կանաչ թարախ էր հոսում. դա սարսափելի էր”:

Հետևանքը եղավ այն, որ տրանսգենդերը մեկամսյա բուժում ընդունեց ու լազերային թերապիա անցավ: Հիմա նրա ինքնազգացողությունը բավարար է, պզուկները չափսերով փոքրացել են.”Տարիներ շարունակ ամաչել եմ հանդիպել մարդկանց: Իսկ հիմա ավելի վստահ եմ զգում, իսկ երբ դիմահարդարվում եմ, ապա նույնիսկ էկզոտիկ տեսք եմ ունենում”:

Իսկ վայ-վիրաբույժն արդեն իր պատիժը կրել է ազատազրկման տեսքով: Բացի այս դեպքը, նրան մեղադրում են չկանխամտածված սպանության մեջ.կինը 2000 դոլար էր վճարել հետույքի, ազդրերի ու կրծքի պլաստիկայի համար: Այդ դեպքը 2011-ին է կատարվել:  Այն ժամանակ պարզվեց, որ վայ-բժիշկն օգտագործում է սոսինձ, ցեմենտ ուավտոդողերի նորոգման համար կիրառվող միջոց: Դատն այդ գործով դեռևս ընթացքի մեջ է:

Անկախ

Սիլիկոնային սկանդալ. ֆրանսիական դատարանը պարզել է մեղավորներին

o_849419Կրծքի սիլիկոնային իմպլանտ արտադրող ընկերությունը տուժածներին 50 մլն եվրո պետք է վճարի: Արդյունաբերական սիլիկոնի կիրառումից տուժել է 1000 կին: Նրանցից 2-ը մահացել են: Իմպլանտներ են ներկրվել նաև Ռուսաստան, այնպես որ  չի բացառվում, որ տուժածների մեջ նաև ռուսներ կլինեն:

Առողջության համար վտանգավար կրծքի իմպլանտների աղմկահարույց գործում արդեն պարզվել են առաջին մեղավորները: Գերմանական խոշորագույն  TÜV Rheinland կոնցեռնը, որը զբաղվում է   գրեթե բոլոր ապրանքներին, այդ թվում և  բժշկական սարքավորումների,  որակի եվրոպական  հավաստագիր  տալով, պետք է տուժածներին փոխհատուցում վճարի:

“Նրանք այդ իմպլանտներին 15 տարվա  հավաստագիր են տվել նույնիսկ չդիպչելով պրոթեզներին,  չհետազոտելով ու փորձանմուշ չվերցնելով, -վրդովված է փաստաբան Լորան Գորդոնը:-Ստուգումը հանձնարարվել է մի ընկերության, որն իրավասու չէ դա անել”:

Իմպլանտներն արտադրել է շուկայում մեծությամբ 3-րդ տեղը զբաղեցնող PIP ընկերությունը, որի տերը նույնպես հիմա հետաքննության մեջ է: Պարզվել է, որ ապրանքի 75%-ը արդյունաբերական սիլիկոնով է լցվել, որը նախատեսված չէ վիրաբուժության մեջ կիրառելու համար: Ընդ որում, գործարանի որակի բաժնի պետը խոհարար է, իսկ լաբորատորիայի պետը` հրուշակագործ:

Նման ամեն մի իմպլանտի վրա  ընկերությունը տնտեսել է ընդամենը 10 եվրո: Հետևանքը` այլանդակված կանայք, սպիներ, վիրահատություններ ու երկու մահ. երկուսն էլ մահացել են  քաղցկեղի տարբեր տեսակներից: Միայն Ֆրանսիայում PIP մակնիշի արհեստական կուրծք ունեցողները 30 հազար են, արտադրանքի 90%-ը արտահանվել է աշխարհի 66 երկիր:

Հիմա, թուլոնյան դատարանի որոշմամբ, յուրաքանչյուր տուժած դիստրիբյուտոր կամ հիվանդ, գերմանացիներից կստանա 3 հազարական դոլար:

“Իմ ձախ ձեռքը  կորցրել է աշխատունակությունը: Տարբեր նյարդաբանական ախտանշաններ են ի հատ գալիս մինչ օրս: Եվ չնայած փոխհատուցման նախնական գումարն այնքան էլ շատ չէ, ես հույս ունեմ, որ դրա մասին որոշումն այսօր կընդունվի: Դա շատ կարևոր է բոլոր տուժած կանանց համար, որոնք կարող են անհրաժեշտ բուժում ստանալ”,-ասել է տուժածներից մեկը:

Գերմանական TÜV Rheinland-ը իր մեղքը չի ընդունում ու կբողոքարկի դատավճիռը: Պատասխանատվությունից հրաժարվում է նաև արդեն սնանկացած ընկերության հիմնադիր Ժան Կլոդ Մասսը: Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 10-ին:

Մեկուսիչ` սիլիկոնի փոխարեն

Snimok_ekrana_2013-05-26_v_17.10.08Լոս Անջելեսի բնակչուհին զրկվել է վերջույթներից իմպլատ տեղադրելու ներարկումից հետո: Սիլիկոնի փոխարեն բժիշկները կիրառել են շինարարական մեկուսիչ:

46-ամյա Էյփրիլ Բրաունն իր կառուցվածքից դժգոհ էր մանկուց: Դպրոցում դասընկերները նրան վիրավորական մականուններով էին կնքում ու ձեռք առնում փոքր կրծքի ու տափակ հետույքի համար: Տարիներ շարունակ ամերիկուհին երազում էր այդ “թերությունները” շտկելու ուղղությամբ:

2004-ին նրա համար ստեղծվեց հնարավորություն: Այն վարսավիրանոցը, որտեղ Էյփրիլը վարսահարդար էր աշխատում, եկավ մի հաճախորդ, որը պատմեց, թե ինչպես կարելի է սիլիկոնային ներարկումով  փոփոխել մարմնաչափերը:Կնոջ խոսքով, այդ միջոցը մի քանի անգամ ավելի մատչելի էր ու անվտանգ ցանկացած վիրահատությունից, դրա համար էլ Էյփրիլը սիրով համաձայնեց:

Կինը ներկայացել է մասնագետ ու առաջարկել ներարկում կատարել տանը: Նա Էյփրիլին է ներկայացրել մի հիվանդի, որն իբր նման կերպ մեծացրել էր հետույքը:”Արդյունքը տպավորիչ էր ու ես  համաձայնեցի:Սակայն, չգիտեի, թե ինչ ռիսկի եմ գնում”:

Նա 650 ստեռլինգ վճարեց երկու ներարկման համար. դրանից անմիջապես հետո նրա մոտ  սուր ալերգիա սկսվեց:

“Հետույքս քարացավ ու սևացավ: Ես դիմեցի բժշկի ու, հիվանդանոցում պարզվեց, որ իմ մարմնի մեջ կենցաղային սիլիկոն է, որով սովորաբար մեկուսացում են  ջրատար խողովակները”:

Հետագա 4 տարիներին Էյփրիլը բժիշկների հսկողության ներքո է գտնվել: Իմպլանտների հեռացման ժամանակ վերքի մեջ ինֆեկցիա է ներթափանցել.”Ցավն ահավոր էր, ասես ծնննդաբերեի, միգրեն  կամ էլ սուր ատամնացավ ունենայի: Այն վիճակում էի, որ Աստծուն աղոթում էի շուտ մահ գտնելու համար”:

Բժիշկները նրան արհեստական կոմային վիճակի մեջ գցեցին.միակ միջոցը հետույքի անդամահատումն էր: Սակայն, շուտով, ամերիկուհու մոտ սկսվեց  ծայրանդամների փտախտ: Բժիկները ստիպված էին անդամահատել վերջույթները` ձեռքերը, ոտքերը:

Հիմա նա զբաղվում է սպորտով, լողում է ու գիմնաստիկա պարապում:

“Վիրահատությունից հետո օրերով լաց էի լինում: Հիմա լավ եմ: Ես չեմ պատրաստվում դատարան դիմել. Պարզապես ցանկանում եմ ապրել: Իմ պարտքն եմ համարում բոլոր աղջիկներին զգուշացնել` ձեր առողջությանը վերաբերվեք զգուշորեն”: