Վանում նախընտրական լարվածություն է տիրում

վան Թուրքիայի նախագահի թեկնածու Թայիփ Էրդողանը Վան քաղաքում անցկացրած իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթից հետո հավաքված հանրության և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ են կիրառել` փորձելով ցրել հավաքվածներին:

Քաղաքում լարվածություն է նկատվել նաև մինչև Էրդողանի ժամանումը: Նախագահի մյուս թեկնածու Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշի նախընտրական գրասենյակի առաջ հավաքված մոտ 600-700 հոգանոց խումբը սկսել է տարբեր արտահայտություններ բացականչել: Այնուհետև նրանց շրջապատել են ոստիկանները, որից հետո բախումներ են սկսվել:
 

35 հազար հոգանոց Վանի նախաճաշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

van Թուրքիայի Վան քաղաքում անցկացվել է աշխարհի ամենամարդաշատ նախաճաշը: Միջոցառումը կազմակերպվել է Վանի նախանգապետարանի, քաղաքապետարանի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ: Առավոտյան քաղաքացիները հավաքվել են Աթաթուրքի անվան մշակույթի զբոսայգում: Համընդհանուր նախաճաշին մասնակցել է մոտ 35 հազար քաղաքացի: 6 հազար սեղանն ու 25 հազար աթոռը չեն բավականացրել բոլոր ցանկցողներին տեղավորելու համար, այդ պատճառով էլ շատերը նախաճաշել են խոտերի վրա նստած:

«Van kahvaltısı» (Վանի նախաճաշ) կոչվող միջոցառմանը ներկա են եղել նաև Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի ներկայացուցիչները: Վերջիններս ուշադրությամբ գրանցել են բոլոր մասնակիցներին և որոշում կայացրել Վանի նախաճաշը ճանաչել աշխարհում ամենամարդաշատը:

Անկախ

Թուրքական պատմագիտական ընկերության Վանում անցկացրել է իր հերթական հակահայկական միջոցառումը

վան Թուրքական պատմագիտական ընկերությունը Վանի 100-ամյակ համալսարանում ապրիլի 24-ին նախաձեռնել է «Հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» կոնֆերանսը, որին մասնեկցել է 32 գիտնական: Չնայած միջոցառումը բաց է եղել ուսանողների և զեկույցները լսել ցանկացողների համար, սակայն հետաքրքրություն է ցուցաբերել ընդամենը 7 հանդիսական: Կոնֆերանսի ժամանակ առաջ են քաշվել բոլորիս արդեն հայտնի անգիր արված թուրքական պաշտոնական թեզեր, որոնք արտահայտում են բացահայտ կեղծիք և բացարձակ կապ չունեն իրականության հետ: Հիմնականում քննարկվել են հետևյալ անհիմն և անհեթեթ պնդումները՝

 

  1. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբի առաջին քարորդին հայերը 40-ից ավել ապստամբություն են բարձրացրել:
  2. Օգնել են արտաքին ուժերին նրանց հետ կապ հաստատելու միջոցով:
  3. Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձել են մեջքից հարված հասցնել օսմանյան կառավարությանը:
  4. Ռուսական բանակի կազմում հարյուր հազարավոր կամավորների հետ միասին Վանում, Էրզրումում և Կարսում կոտորել են 300 հազար մուսուլմանի և պատճառ հանդիսացել 600 հազար մուսուլմանի հայրենազրկման:

 Անկախ

Վանում պատմաբանները քննարկելու են 1915 թվականի դեպքերը

vanԹուրքական պատմագիտական ընկերությունը ապրիլի 24-25-ին Վան քաղաքում կոնֆերանս կանցկացնի «Առաջին համաշխարհային պատերազմն ու հայերը» թեմայով, որի ընթացքում հրավիրված գիտնականները կքննարկեն 1915 թվականի դեպքերը, ինչպես նաև կներկայացվեն անգլիական, գերմանական և ամերիկյան արխիվներից բերված փաստաթղթեր: Այս մասին «Անադոլու» գործակալության հայտնել է պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հյուլագյուն: Վերջինս նշել է, որ 2015 թվականին ընդառաջ իրենք պատրաստ են թեմայի շուրջ տարբեր միջոցառումներ և քննարկումներ անցկացնել հայ, թուրք և օտարազգի պատմաբանների մասնակցությամբ, սակայն հայկական կողմը հիմնականում մերժում է նման առաջարկները: Հյուլագյուն, կրկնելով թուրքական պաշտոնական թեզերը, ասել է. «Պատմության մեջ Հայոց ցեղասպանություն չի եղել: Ավելի ճիշտ, ոչ 1915 թվականից առաջ, ոչ էլ դրանից հետո դա հնարավոր չէր, քանի որ անհնար է, որ մեր մշակույթը նման բանի տեղ տա»:

 Անկախ

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. 9զոհ, 30 վիրավոր

ԹուրքիաԹուրքիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ավտովթարից 9մարդ զոհվել է, 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնսվածքներ:

Վանից Անկարա մեկնող երթուղային ավտոբուսի վթարը տեղի է ունեցել Սիվասում: Ավտոբուսը,որի մեջ չեն եղել օտարերկրացիներ, երթևեկել է սառած ավտոճանապարհով, շուռ է եկել և ընկել ձորը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նմանատիպ դեպք չորս օր առաջ տեղի էր ունեցել Կեյսարիում: Այդ ժամանակ  ավտովթարի հետևանքով 21 մարդ զոհվեց և 27-ը`տուժեցին:

Անկախ