Լևոն Արոնյանը շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրում անսպասելիորեն պարտվեց

Վեյկ35582Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարն ավարտվեց Լևոն Արոնյանի հաղթանակով: Նա 11 հնարավորից վաստակեց 8 միավոր:

Վերջին տուրում մեր երկրի ներկայացուցիչը, հանդես գալով  սպիտակ խաղաքարերով, անսպասելիորեն 38-րդ քայլին պարտվեց հոլանդացի Լյուկ վան Վելիին:

6,5-ական միավորով  հաղթողին հաջորդեցին հոլանդացի Անիշ Գիրին և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Լրացուցիչ ցուցանիշներով Գիրին ժանաչվեց երկրորդը:

Արոնյանը Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում  նախկինում ուժեղագույն էր ճանաչվել նաև 2007-ին, 2008-ին, 2012-ին:

Տեխնիկական արդյունքներ

Նակամուրա – Գիրի` ½:½
Նայդիչ – Ռապորտ` 1:0
Սո – Կարուանա` ½:½
Գելֆանդ – Հարիկրիշնա` 1:0
Արոնյան – վանՎելի` 0:1
Կարյակին – Դոմինգես` ½:½

ԱՂՅՈՒՍԱԿ

1.

Արոնյան

8

2.

Գիրի

6,5

3.

Կարյակին

6,5

4.

Կարուանա

6

5.

Դոմինգես

6

6.

Սո

6

7.

Հարիկրիշնա

5,5

8.

ՎանՎելի

5

9.

Նակամուրա

5

10.

Գելֆանդ

4,5

11.

Ռապորտ

3,5

12.

Նայդիչ

3,5

Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ հաղթող

Լևոն ԱրոնյանՀոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին`10-րդ տուրում, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Լենյեր Դոմինգեսի հետ: Շախմատիստները կատարեցին 42 քայլ: Հայ գրոսմայստերը, հաղթելով  կուբացի գրոսմայստերին, միավորների իր պաշարը հասցրեց 8-ի և, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անահասանելի դառնալով հետապնդողների համար, նվաճեց հաղթողի կոչումը:

Վաղը կայանալիք մրցաշարի եզրափակիչ տուրում Արոնյանը սպիտակներով ուժերն է չափելու հոլանցադի Լուկ վան Վելիի հետ:

Հավելենք, որ ավանդական միջազգային այս մրցաշարում  Լևոնն ուժեղագույն ճանաչվեց 4-րդ անգամ:

Անկախ

Լևոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին

լևոն35236Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։ Մրցակիցները կատարեցին 61-րդ քայլ։

Արոնյանը վաստակած 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հունվարի 25-ին կայանալիք 10-րդ տուրում նա կմրցի կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ։

Անկախ

Լևոն Արոնյանը հունվարի 23-ին կխաղա Էյդհովենում

լևոն221377141387185549Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

9-րդ տուրը հունվարի 23-ին կանցկացվի Էյնդհովենում:

 

Արոնյանը վաստակած 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տեխնիկական արդյունքներ

Գիրի – Արոնյան` ½-½
Կարյակին – Գելֆանդ` 1-0
Դոմինգես – Սո` 1-0
վան Վելի – Նայդիչ` 1-0
Հարիկրիշնա – Նակամուրա` 1-0
Կարուանա – Ռապորտ` 1-0

ԱՂՅՈՒՍԱԿ

1.

Արոնյան

6

2.

Կարյակին

5½

3.

Կարուանա

5

4.

Դոմինգես

5

5.

Գիրի

5

6.

Հարիկրիշնա

4

7.

ՎանՎելի

4

8.

Սո

4

9.

Ռապորտ

3

10.

Նակամուրա

3

11.

Գելֆանդ

2

12.

Նայդիչ

1½

Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել աղյուսակը

լևոն221377141387185549Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

Մեր երկրի ներկայացուցիչը վաստակած 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մերձակա հետապնդողները նրանից ետ են մնում մեկ միավորով:

Տեխնիկական արդյունքներ

7-րդ տուր

 

Կարուանա – Գիրի` ½-½
Ռապորտ – Հարիկրիշնա` 1-0
Նակամուրա – վան Վելի` 0-1
Նայդիչ – Դոմինգես` ½-½
Սո – Կարյակին` ½-½
Գելֆանդ – Արոնյան` ½-½

 

Մասնակիցների դասավորությունը

 

1. Արոնյան 5½
2. Գիրի 4½
3. Կարյակին 4½
4. Կարուանա 4
5. Դոմինգես 4
6. Սո 4
7. Հարիկրիշնա 3
8. վան Վելի 3
9. Ռապորտ 3
10. Նակամուրա 3
11. Գելֆանդ 2
12. Նայդիչ 1½

 

 

 

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը

լևոնaronianՀոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում  Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 36-րդ քայլին առավելության հասավ ֆիլիպինցի Վեսլի Սոյի նկատմամբ: Դա մեր երկրի ներկայացուցչի 3-րդ անընդմեջ հաղթանակն է:

Արոնյանը վաստակած 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լևոնը սևերով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

Լևոն Արոնյանը հաղթեց Արկադի Նայդիչին

լևոն221377141387185549Հոլանդիայի Վեյկ ան Զեեի քաղաքի մարզապալատում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, 57-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել գերմանացի Արկադի Նայդիչին: Հայ գրոսմայստերը վաստակած 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

3,5 միավոր ունի ֆիլիպինցի Վեսլի Սոն, որը սպիտակներով հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին:

Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը կմրցի Սոյի հետ:

Անկախ

 

Լևոն Արոնյանը կմրցի Հիկարու Նակամուրայի հետ

լևոն-նակ1368104553,4492Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքի մարզապալատում այսօր պայքարը կվերսկսեն շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցները, կկայանան 4-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ  Հիկարու Նակամուրայի հետ:

Երկու գրոսմայստերներն էլ 2-ական միավոր ունեն:

Կկայանան նաև Գիրի-Սո, Դոմինգես-Կարուանա, վան Վելի-Հարիկրիշնա, Կարյակին-Ռապորտ, Գելֆանդ-Նայդիչ մրցամարտերը:

Լևոն Արոնյանն առաջատարների խմբում է

լևոնAronian-RapportՀոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան հունգարացի 19-ամյա գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտի հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ:

Այսօր մրցաշարի մասնակիցները հանգստանում են:

Հունվարի 15-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ:

Առայժմ Լևոնը վաստակած 2 միավորով առաջատարների խմբում է:

Տեխնիկական արդյունքներ

3-րդ տուր

Վան Վելի – Գիրի` ½-½
Հարիկրիշնա – Դոմինգես` 1-0
Կարուանա – Կարյակին` 1-0
Նակամուրա – Գելֆանդ` ½-½
Նայդիչ – Սո` ½-½

Մասնակիցներիդասավորությունը

1.

Արոնյան

2

2.

Սո

2

3.

Հարիկրիշնա

2

4.

Կարուանա

2

5.

Նակամուրա

2

6.

Գիրի

2

7.

Կարյակին

1½

8.

Ռապորտ

1½

9.

Դոմինգես

1

10.

ՎանՎելի

1

11.

Գելֆանդ

½

12.

Նայդիչ

½

Լրոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային

լևոնimagesՀոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերնով, հաղթեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: Մրցակիցները կատարեցին 58 քայլ:

Տեխնիկական արդյունքներ

2-րդ տուր

Կարյակին – Հարիկրիշնա` ½-½
Սո – Նակամուրա` ½-½
Դոմինգես – Վան Վելի` ½-½
Գիրի – Նայդիչ` 1-0
Գելֆանդ – Ռապորտ` 0-1

Մասնակիցների դասավորությունը

1.

Սո

1½

2.

Արոնյան

1½

3.

Կարյակին

1½

4.

Նակամուրա

1½

5.

Գիրի

1½

6.

Հարիկրիշնա

1

7.

Դոմինգես

1

8.

Կարուանա

1

9.

Ռապորտ

1

10.

ՎանՎելի

½

11.

Գելֆանդ

0

12.

Նայդիչ

0

 

Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Պենտալա Հարիկրիշնան է

լևոն-հարիկr03-03Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքի մարզապալատում այսօր պայքարը կսկսեն «Տատա Սթիլ» շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցները:

Կայացել է վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը կմրցի  Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հայ շախմատիստը հանդես կգա սև խաղաքարերով:

Ի դեպ, նախորդ տարի այս ստուգատեսի 3-րդ տուրում կայացած Արոնյանի և Հարիկրիշայի մրցամարտը խաղաղ ելք էր ունեցել:

Առաջին տուրում կկայանան նաև Դոմինգես-Գիրի, վան Վելի- Կարյակին, Կարաունա- Գելֆանդ, Ռապորտ-Սո, Նակամուրա-Նայդիչ հանդիպումները:

Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով: Կխաղացվի 11 տուր: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 26-ին:

Հավելենք, որ Արոնյանն այս ստուգատեսում նախկինում երեք անգամ ուժեղագույն է ճանաչվել: