Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը վերադառնում է

o_975516Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդը վերադառնում է աշխատանքի: Մի քանի շաբաթ նա բուժվեց թմրակախվածության դեմ` Օթարիոյի կլինիկայում ու հիմա պատրաստվում է երրորդ ժամկետում առաջադրվել, ուշադրություն չդարձնելով իր հասցեին մրցակիցների  հնչեցրած քննադատություններին: Կազդեն, արդյոք, Ֆորդի արարքները նրա քաղաքական ապագայի վրա` հայտնի չէ:

Ռոբ Ֆորդը երկու ամիս բուժվեց թմրակախվածության դեմ, որպեսզի իր պաշտոնում կարողանա մնալ: Նա համոզված է, որ անգամ սասանված իր հեղինակությունը չի խանգարի  հոկտեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը երրորդ ժամկետի համար ու համոզված է իր հաղթանակում: Դրա մասին է փաստում նաև քաղաքական գործչի վարկանիշը.նա առաջվա նման  շատ պոպուլյար, իսկ նրա ելույթը քաղխորհրդում նույնիսկ շատ հուզիչ է շատերին թվացել:

«Ես երկար ժամանակ հրաժարվում էի  օգնությունից: Դա հատուկ է այն մարդկանց, ովքեր տառապում են թմրակախվածության պատճառով: Սակայն բժիշկներն ինձ օգնեցին: Ես բուժման կուրս անցա` ինչը բառացիորեն փրկեց իմ կյանքը; Հիմա ամեն ինչ վերահսկվում է: Ճիշտ է, ես ամաչում եմ, շատ բաների համար` զղջում: Սակայն ուրախ եմ, որ ապրում եմ քաղաքակիրթ հասարակությունում, որտեղ ներում են սխալներ կատարած մարդկանց»,-հայտարարել է քաղաքապետը:

Անկախ

Տորոնտոյի անդադրում քաղաքապետը դիջեյ է դարձել

o_844393Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդը կրկին հայտնվել է կանադական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այս անգամ պաշտոնյան գիշերային ակումբում է իր վարքով աչքի ընկել: Ճիշտ է, այս անգամ նա ալկոհոլ ու թմրանյութեր չի օգտագործել, պարզապես իրեն որպես դիջեյ է  դրսևորել:

Պարզվել է, որ քաղաքապետը ռիթմի զգացողություն ու որոշակի շնորհքներ ունի: Համենայն դեպս` երաժշտական պրոդյուսերը հիացած է մնացել. Նա ասել է, որ քաղաքապետը “արագ” մատներ ունի ու պարապելու դեպքում լուրջ հաջողությունների կարող է հասնել: Սակայն Ֆորդն այլ պլաններ ունի. չնայած սկանդալների շարանին, նա պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին:

Անկախ

Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը YouTube-ում թողարկեց իր շոուն

o_893592Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդը YouTube տիրույթում սեփական շոուն թողարկեց: Նա իր առաջին թողարկման մեջ պատմում է, թե ինչու է թմրանյութ օգտագործում և ինչու է թաքցնում դա:  Ծրագիրը տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել:

“Ես թմրանյութային կախվածություն չունեմ: Փորձել եմ թմրանյո՞ւթ: Այո: Ինչու եմ ստե՞լ: Բոլորն էլ երբեմն ստում են: Ես չէի կամենում ասել դա: Ես թմրամոլ չեմ, ես թմրանյութ չեմ օգտագործում: Դա անցյալում է”,-հավատացնում է քաղաքապետը:

Անկախ

Տորոնտոյի քաղաքապետը YouTube-ում իր շոուն կունենա

pic_9c461af5b75dfef216a3d0fdbc08ff42Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը YouTube-ում  իր սեփական շոուն կունենա, որի թողարկումը տեսահոսթինգում կհայտնվի այսօր:

Ավելի վաղ շոուի ազդագիրն էր հայտնվել, որը, ինչպես ենթադրվում է, Ford Nation (“Ֆորդի ազգը”) անվանումը կստանա: Գովազդից դատելով, մեկնարկային շոուի հյուրը քաղաքապետի եղբայրն է լինելու` Դագ Ֆորդը, սակայն, ինչի մասին կխոսեն եղբայրները` հայտնի չէ: Տեսանյութում նրանք հումորներ են անում մեկը մյուսի քաշի վերաբերյալ, դրանից հետո քաղաքապետը կոչ է անում իր մասին դատել ոչ թե անձնական կյանքի առանձին դեպքերով, էպիզոդներով, այլ քաղաքապետի պաշտոնում կատարած գործերով:

2013-ի վերջին Ռոբ Ֆորդը փորձել է Ford Nation նախագիծ թողարկել հեռուստատեսությունով ու ռադիոյով: Հեռուստատարբերակը շուտով փակվեց առաջին իսկ թողարկումից հետո (հեռուստաալիքի ղեկավարությունը բողոքեց ծրագրի թանկ արժեքից): Նման բախտ էր վիճակված նաև ռադիոտարբերակին:

Տորոնտոյի քաղաքապետը հայտնի է  իր սկանդալային վարքով: Անցած տարի պարբերաբար ալկոհոլ ու թմրանյութ  օգտագործելու պատճառով նրան ժամանակավոր զրկեցին իրավասությունների մեծ մասից, սակայն նա մնաց քաղաքապետի պաշտոնում մինչև հաջորդ ընտրություններ: Չնայած աղմկահարույց պատմություններին, նա հայտարարեց, որ մտադիր է վերընտրվել նոր ժամկետում:

Անկախ

 

Կանադացիները փողի դիմաց մատնում են հանցագործներին

o_803172Մատնության դիմաց դրամական  վարձատրությունը հանգեցրել է նրան, որ Տորոնտոյում գրանցվել է հանցագործությունների բացահայտման ռեկորդային ցուցանիշ:  Նման համագործակցությունների շնորհիվ 2013-ին հաջողվել է ձերբակալել 123 հանցագործի, նրանց` 473 մեղադրանք ներկայացնել:

Չարագործների “մատնության” 8096 դեպք է արձանագրվել”Կարգուկանոնի պահապաններ” ծրագրի շրջանակներում: Իսկ  երբ գործը հասնում է ձերբակալության, մարդը, որի շնորհիվ այն բացահայտվել է, ստանում է մինչև 2000 դոլար պարգևավճար: Իրավապահները երաշխավորում են, որ նրան ոչ ոք չի ճանաչի, իսկ գումարի հանձնումը հատուկ համարով է կատարվում ու նման վկաները դատարան չեն կանչվում:

”Կարգուկանոնի պահապաններ”-ը 30 տարի առաջ է  գործի դրվել ու այդ ամբողջ ընթացքում ոստիկանությունում 107 հազար օրինախախտման ահազանգ է  հնչել: Դրանց արդյունքում ձերբակալվել է 10 հազար մարդ: Բացի այդ, ոստիկանությանն այդ ծրագրի շնորհիվ հաջողվել է առգրավել 300 մլն դոլարի թմրամիջոց ու մեծ քանակությամբ զենք:

 

Անկախ

Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը

Տորոնտո,ճաշկերույթ “Հայաստան՚“հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը նոյեմբերի 16-ին”Հայ կենտրոն՚” սրահում անցկացրել է իր ամենամյա դրամահավաք–ճաշկերույթը, որի հասույթը կուղղվի Արցախի Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցման երկրորդ փուլին:

 

Միջոցառմանը ներկա էին Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի աառաջնորդ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովնանյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հոգեւոր հայրեր, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ ու բարերարներ:

 

Երեկույթի ընթացքում հնչեցին ողջույնի եւ երախտագիտության խոսքեր: Ներկայացվեցին Տորոնտոյի հայ համայնքի աջակցությամբ իրականացրած ծրագրերը, որին հաջորդեց համերգային մասը: Ժողովրդական ու դասական գործերով հանդես եկավ սիրված քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը: Համերգի ավարտին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած աճուրդը: Աճուրդի դրվեցին հմուտ դերձակների ընտանիքի կողմից նվիրաբերված սերթուկներ եւ թեւքեր, ինչպես նաեւ սիրված քանոնահարուհու քանոնը, եւ ստացված հասույթը նվիրաբերվեց Հիմնադրամին:

Միջոցառման ավարտին հայտարարվեց 150.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտնեց, որ համայնքը շարունակում է նվիրատվություններ անել եւ մինչ Հեռուստամարաթոնի օրը նվիրատվությունները կհասնեն իրենց ակնկալած  225.000 ԱՄՆ դոլարի շեմին:

 

Տորոնտոյի քաղաքապետը նոր սկանդալներ է խոստանում

o_779559Երեկ Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ ֆորդը քաղխորհրդի առջև խոստովանել է, որ վերջին երկու տարում անօրինական թմրամիջոցներ է ձեռք բերել: Նա նաև նախազգուշացրել է, որ հնարավոր է հետագայում հասարակայնությանը հայտնի դառնան իր կյանքի այլ փաստեր ևս, որոնք հավանական է վերաճեն սկանդալի:

Հետն էլ` նա չի ցանկանում հեռանալ իր պաշտոնից: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, հնարավոր է նրան ակադեմիական արձակուրդ հատկացվի:

Օնթարիոյի վարչապետ Էվելին Ուինի խոսքով, օրենսդրության մեջ այս դեպքի առնչությամբ տվյալներ չկան, որը հնարավորություն տա քաղաքապետին հեռացնել պաշտոնից, սակայն, եթե պահանջվի, ապա դա կարող է դատարանն անել:

Թմրամոլ քաղաքապետը չի ցանկանում հեռանալ պաշտոնից

o_844393Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որին անցած շաբաթ կրեկ ծխելուց էին բռնացրել, երեկ հայտարարել է, որ պաշտոնից չի հեռանա: Իսկ միակ բանը, որ կարող է իրեն ընտրողներին ասել,  ներողությունն է: Ֆորդն ասում է, որ խորապես ցավում է իր վարքագծի համար:

Հայտնի է, որ Ֆորդն իրեն տարօրինակ է պահել քաղաքային խորհրդի կազմում եղած ժամանակ: Նա կարող էր արագ-արագ քայլելու ընթացքում դեմքով հարվածվել տեսախցիկին: Կամ էլ` հավասարակշռությունը կորցնել բոլորովին հարթ տեղում և ընկնել:  Նա հայտնի է նաև իր վիճելի արտահայտություններով, մասնավորապես, հասցրել է հայտնել ասիացիների, անօթևանների ու հեծանվորդների հանդեպ իր ոչ դրական վերաբերմունքը:

Տորոնտոյի քաղաքապետը կրեկ է ծխում

o_843326Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որը հայտնի է իր սկանդալային ու  անմիտ հնարքներով, բռնվել է կրեկ ծխելիս: Տորոնտոյի ոստիկանությունը հայտարարել է, որ դա հաստատող տեսանյութ ունի ու պատրաստ է  քաղաքապետի դեմ  հետաքննություն սկսել: Իսկ քաղաքապետն ի պատասխան հայտարարել է, որ չի հեռանա իր պաշտոնից:

Քաղաքապետի թմրանյութ օգտագործելու վերաբերյալ ապացույցների մասին տեղեկությունը հայտնվել է Տորոնտոյի ոստիկանության կայքում: Տեղական իրավապահ  մարմինների  ղեկավար Բիլլ Բլերը այդ հարցի շուրջ մամլո կոնֆերանս անցկացրեց: Շերիֆը հայտնեց, որ իրավասու չէ հասարակայնությանը տվյալ կադրերը ներկայացնել:

Նրա խոսքով, տեսանյութը հայտնաբերվել է հակաթմրանյութային ստուգման ժամանակ, որ անց են կացրել իրավապահները 2013-ի ամռանը: Ավելի վաղ այդ տեսանյութի մասին գրել էր կանադական մամուլը, սակայն մինչ վերջերս այդ տեղեկությունը հաստատում չէր ունեցել:Ինքը` քաղաքապետը,  դրա առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի  անում, սակայն ասում է, որ ինքը ոչնչում մեղավոր չէ ու պաշտոնից հեռանալ չի պատրաստվում:

Տորոնտոցիները վաղուց են քաղաքապետի հրաժարականը պահանջում: Նա քանիցս ծեծկռտուքի է բռնվել լրագրողների հետ, հասարակության առջև հայտնվել հարբած վիճակում,  ռասիստական ու սեքսիստական արտահայտություններ  իրեն թույլ տվել: