Ցուցարարները և ոստիկանները բախվել են Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության վայրում

Ցուցարարները և ոստիկանները բախվել են Ֆուտբոլի աշխարհի գավաթՀինգշաբթի օրը Սան Պաուլույում բախում է տեղի ունեցել ոստիկանության և Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության դեմ բողոքող ցուցարարների միջև:

Բրազիլիայի ամենամեծ քաղաքի ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարների դեմ, որոնք կենտրոնական պողոտաներից մեկը փակելու համար աղբակույտեր են այրել:

Ցուցարարներ, ոստիկաններ,Ֆուտբոլի աշխարհի գավաթՑուցարարները բողոքում են հաջորդ ամիս մեկնարկելիք ֆուտբոլի առաջնության կազմակերպման համար օգտագործված միլիարդավոր դոլարների դեմ և ուշադրություն են հրավիրել վատ որակի հանրային ծառայությունները բարելավելու համար տրամադրվող սուղ միջոցների վրա:

Ցույցը բռնության է վերածվել, երբ ցուցարարները ջարդել են Hyundai մակնիշի մեքենաների ներկայացուցչության շենքի և բանկի պատուհանները:

Հինգշաբթի օրվա ցույցերի ընթացքում փակվել են Սան Պաուլուի երկու հիմնական ճանապարհները:

Ոստիկանությունը փակել էր ֆուտբոլի մարզադաշտի կառուցման շինհրապարակ տանող գլխավոր մուտքը:

 Անկախ

Արևելյան Ուկրաինայում զինված մարդիկ գրավել են ոստիկանության շենքը

unnamed (5)Շուրջ տասնյակ զինված տղամարդիկ գրավել են Արևելյան Ուկրաինայում գտնվող փոքր քաղաքի ոստիկանական բաժանմունքը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ դիմակավորված մարդիկ շաբաթ առավոտյան ներխուժել են Սլովյանսկի ոստիկանական բաժանմունք: Քաղաքը գտնվում է Դոնեցկ շրջկենտրոնից 90 կմ հեռավորության վրա: Շրջկենտրոնում գրեթե մեկ շաբաթ է, ինչ ռուսամետ ուժերը գրավել են կառավարության շենքը:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է խիստ պատասխան տալ ոստիկանական շենքի գրավմանը:

Դոնեցկի կառավարական շենքը գրաված ցուցարարները սկզբում պահանջում էին հանրաքվե անցկացնել երկրից առնաձնանալու վերաբերյալ, սակայն ավելի ուշ սկսեցին քվեարկություն պահանջել Ուկրաինայի կազմում ինքնավարություն ունենալու համար:

 

Բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի առջև

3(1)Ադրբեջանում բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի աշխատակազմի շենքի առջև: Վարորդները դժգոհ են վերջին ստուգումներից, որոնք իրենց հետևելու նպատակով իրականացնում են տրանսպորտի նախարարության և ՃՈ-ի աշխատակիցները, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

“Պետության կողմից տրամադրված տեխնիկական անձնագրերի համաձայն՝ թույլ է տրվում տեղափոխել 35-55 տոննա բեռ: Բայց երբ մենք տանում ենք 32 տոննան գերազանցող բեռ, մեզ տուգանում են 600-1400 մանաթով”,- բողոքում են ակցիայի մասնակիցները:

Նախագահի աշխատակազմում վարորդներին ընդունել են, այնուհետև ուղարկել են տրանսպորտի նախարարություն: Ըստ կայքի՝ տուգանքները պայմանավորված են բեռնված մեքենանաների՝ճանապարհները փչացնելու հանգամանքով:

Ուկրաինայում ցուցարարներն իրենց ձեռքն են վերցրել մայրաքաղաքի ղեկավարումը

kiev-ukrain

Շաբաթ օրը Ուկրաինայի ցուցարարները իրենց ձեռքն են վերցնել մայրաքաղաքի ղեկավարումը: Ըստ տեղեկությունների՝ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մայրաքաղաքից հեռացել է երկրի արևելյան շրջաններ:

Ոստիկանությունը հեռացել է մայրաքաղաքի իրենց դիրքերից, իսկ ցուցարարները դիրքեր են գրավել նախագահական գրասենյակների շուրջը:

Խորհրդարանը քննարկում է Յանուկովիչի իմփիչմենթի համար քվեարկելու և նոր ընտրություններ նշանակելու հարցը:

Խորհրդարանի խոսնակ՝ Յանուկովիչի կողմնակից Վլադիմիր Ռիբակը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտոնից:

Անկախ

Թաիլանդի դատարանը արգելել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել

thailand-protestsՉորեքշաբթի օրը Թաիլանդի դատարանը հրամայել է երկրի կառավարությանը վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ բռնի ուժ չկիրառել: Երեկ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է հինգ մարդ:

Քաղաքացիական դատարանը որոշել է, որ արտակարգ դրություն հաստատելու հրամանի ներքո վարչապետը և անվտանգության ղեկավարման հատուկ կենտրոնը մի շարք անօրինական հրամաններ են արձակել, որոնք խախտում են ցուցարարների սահմանադրական իրավունքները:

Այնուամենայնիվ դատարանը մերժել է ցուցարարների խնդրանքը արտակարգ դրության հանման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ կառավարությունը նման օրենք կիրառելու իրավասություն ունի:

Չորեքշաբթի օրը հազարավոր ցուցարարներ շրջապատել են Բանգկոկի ծայրամասում տեղակայված վարչապետի ժամանակավոր գրասենյակը՝ պահանջելով նրա հրաժարականը:

Բոսնիայում ցուցարարները պահանջում են փորձագետների ներգրավմամբ նոր կառավարություն կազմել

 բոսնիա,ցույցերԲոսնիայում վեց օր է, ինչ հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ պահանջելով քաղաքական գործիչների հրաժարականը և անկուսակցական փորձագետներով նոր կառավարության ստեղծում, որը կկարողանա լուծել երկրում տիրող 40 տոկոս գործազրկության և կոռուպցիայի խնդիրները:

Ցուցարարները պնդում են, որ չափից շատ վարձատրվող քաղաքական գործիչները կտրված են հասարակությունում տիրող իրական վիճակից և 1991-95թթ. պատերազմից հետո տասնամյակներ շարունակ ներգրավված են ազգամիջյան վիճաբանությունների մեջ: Ամբոխը յուրաքանչյուր օր հավաքվում է Սարաևոյում գտնվող նախագահական նստավայրի և կառավարության այլ շենքների առջև:

Երկուշաբթի օրը երկու տարեց մարդ ցուցանակ էին պարզել, որի վրա նշված էր, որ մեկ քաղաքական գործչի ամսական աշխատավարձը հավասար է միջին թոշակառուի չորս տարվա ընթացքում ստացած կենսաթոշակին: Ներկայումս յուրաքանչյուր հինգերորդ բոսնիացի աղքատության շեմից ցածր կենսամակարդակ ունի:

 Անկախ

Եգիպտոսում ոստիկանությունը ցրել է հանրաքվեի դեմ բողոքող ցուցարարներին

Եգիպտոս, ոստիկանություն, հանրաքվե,ցուցարարներՊաշտոնական տվյալներով՝ Եգիպտոսում ոստիկանությունը Կահիրեյում և այլ քաղաքներում հավաքված հարյուրավոր իսլամիստ ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել:

Ուրբաթ օրը ավանդաբար դարձել է իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ցույցերի օր, որին հուլիսի 3-ին պաշտոնանկ էին արել: Մուրսիի կողմնակիիցները պահանջում են բոյկոտել հունվարի 14-15-ին կազմակերպվելիք սահմանադրական հանրաքվեն:

Պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ Կահիրեյի շրջանի Նասր Սիթիում ցուցարարները անվտանգության ուժերի ուղղությամբ քարեր ու դատարկ շշեր են նետել:

 Անկախ

Թուրքական ոստիկանությունը ջրաշիթերով ցրել է Թաքսիմում հավաքված ցուցարարներին

Թուրքիա, Թաքսիմ,ցուցարարներԹուրքիայում այս ամառ տեղի ունեցած «Գեզի» այգու իրադարձություններից հետո թուրքական ոստիկանությունը ավելի զգոն է դարձել: Այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանությունը ցրել է անօրինական ցույց: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ մոտ 50-60 հոգուց բաղկացած ցուցարարների խմբի վրա ոստիկանությունը ջրաշիթեր է բացել՝ ցրելով նրանց: Ցույցի ցրումից հետո մոտ 70 հոգի բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Հայտնի է, որ բողոքի ցույցեր անցկացվել են նաև Անկարայում և Էդիրնեում, որոնք ևս ցրվել են:

Անկախ

Ուկրաինայի նախագահը ցուցարարներին համաներում է առաջարկել

Ուկրաինա, ցուցարարներՈւրբաթ օրը Ուկրաինայի նախագահը համաներում է առաջարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի բոլոր այն մասնակիցներին, որոնց քրեական մեղադրանք է սպասվում:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը այդ առաջարկությամբ հանդես է եկել կլոր սեղան հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաև ընդդիմության երեք առաջնորդներ, որոնք կազմակերպել էին երեք շաբաթ շարունակ Կիևի փողոցները հարյուր հազարավոր ցուցարարներով լցրած ցույցերը:

Այդ առաջարկի կապակցությամբ ընդդիմության ներկայացուցիչները դեռևս հայտարարություն չեն արել, սակայն նրանք ավելի վաղ հայտնել էին, որ իրենք գնում են հանդիպման միայն իրենց պահանջները պնդելու համար՝ ներառյալ կառավարության պաշտոնանկություն և պառլամենտական ու նախագահական ընտրությունների վաղաժամ կազմակերպում:

Երկրի փոխվարչապետը հայտնել էր, որ Ուկրաինան ցանկանում է ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական կապերը խորացնելու նպատակով շուտափույտ պայմանագիր ստորագրել:

Ամեն դեպքում՝ տնտեսական խնդիրներ ունեցող 46 միլիոն բնակչությամբ այդ երկիրը երկու մասի է բաժանվել ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ, քանի որ արևելյան Ուկրաինայի՝ երկրի գյուղական հատվածների բնակչությունը ընդդիմանում է Կիևի ցուցարարներին և ցանկանում է Ռուսաստանի հետ խորացնել տնտեսական կապերը:

 Անկախ