ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանելու զինադադարի ռեժիմը

Քեթրին ԷշտոնԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ` Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով պահպանելու զինադադարի ռեժիմը և զերծ մնալ ուժի կիրառումից: Էշթոնը նաև հիշեցրել է խնդրի շուրջ բարձր մակարդակով խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության մասին:

«Մենք շատ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի պատճառով, որոնք հանգեցրեցին զոհերի: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանելու հրադադարի ռեժիմը և շարունակելու ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության լուծման համար»,-հայտարարել է Էշթոնը:

Վերջինիս խոսքերով` ԵՄ պատրաստ է աջակցել հակամարտության քաղաքական լուծման գործընթացին` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերին: «Մենք կրկին հայտարարում ենք, որ լիովին աջակցում ենք Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին, հատկապես այն հարցում, որը վերաբերում է բարձր մակարդակով բանակցությունների անցկացման»,-նշված է հայտարարության մեջ:

 

Եռակողմ հանդիպում Իրանի միջուկային բանակցությունների շրջանակում

Մուհամմեդ Ջավադ Զարիֆ, Ջոն Քերի,Քեթրին ԷշթոնՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի միջև կայացած եռակողմ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բանակցող կողմերի կատարած աշխատանքը, իսկապես, դժվար է ու բարդ:

«Լավ զրույց ունեցանք, որը պետք է կրի շարունակական բնույթ: Կարիք չկա շտապելու: Պետք է հասկանալ, թե ինչքանով է Իրանը պատրաստ հանգուցալուծել ճգնաժամը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Այսօր Քերին մեկնելու է Եգիպտոս, որպեսզի մասնակցի Գազայի հատվածում Իսրայելի և «Համասի» («Իսլամական դիմադրության շարժում») միջև հրադադար հաստատելու բանակցություններին, որն անցկացվելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորությամբ:

Ուշագրավ է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, Ջոն Քերին և Քեթրին Էշթոնը, երկու ժամ տևած հանդիպման ժամանակ ամփոփել են իրենց երկօրյա սեղմ ու բովանդակալից բանակցությունների արդյունքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին զայրացրել է Քեթրին Էշթոնի՝ Իրանում հայկական եկեղեցի այցելելու փաստը

Ադրբեջան, Քեթրին Էշթոն, հայկական եկեղեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին զայրացրել է Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի՝ Իրանում հայկական եկեղեցի այցելելու փաստը։

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին նա գրել է “Twitter”-ի իր միկրոբլոգում։ «Իրանում Էշթոնը այցելել է հայկական եկեղեցի:  Հավանաբար տիկին Էշթոնը խոստացել է հայկական եկեղեցիներ այցելել բոլոր այն երկրներում, որտեղ դրանք կան»,- նշել է Մամեդովը։

 

Մարտի 8-ին Քեթրին Էշթոնը մեկնել էր Իրան` երկրի միջուկային ծրագրի հարցը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակներում նա այցելել էր Նոր Ջուղայի հայկական եկեղեցի, ինչպես նաև հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների և Տեր Բաբկեն եպս. Չարյանի հետ։
Քեթրին Էշթոնը ողջունել էր Իրանի իշխանությունների գործողությունները՝ հայկական ժառանգության պահպանման հարցում։

Անկախ

 

Էդվարդ Նալբանդյանի և Քեթրին Էշթոնի հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան,Քեթրին ԷշթոնՆոյեմբերի 29-ին Վիլնյուսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի և Եվրոմիության միջև համագործակցության օրակարգը։

 

Քեթրին Էշթոնը խոստանում է օգնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Քեթրին ԷշթոնԵվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, իր հայտարարության մեջ նա ասել է, որ “Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պատրաստակամությունը`բանակցությունները շարունակելու և նոր հանդիպում անցկացնելու, հուսադրող են”:
Քեթրին Էշթոնը նշել էր նաև, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին և օգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: