Քենիայում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 48 մարդ

kenya-vehicles-destroyedՔենիայի ծովափնյա քաղաքներից մեկում ծայրահեղականները ժամեր շարունակ հարձակումներ են իրականացրել՝ սպանելով այն մարդկանց, ովքեր չեն կարողացել պատասխանել մահմեդականության վերաբերյալ հարցերի կամ չեն իմացել սոմալիական լեզուն: Հարձակման ընթացքում սպանվել է 48 մարդ, հրդեհվել է երկու հյուրանոց:

Մպեկետոնիի վրա հարձակումը սկսվել է կիրակի գիշերը, մինչ քաղաքի բնակիչները հեռուստացույցով դիտում էին Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը, և շարունակվել մինչև երկուշաբթի առավոտ:

Իշխանությունները հարձակումների համար մեղադրել են ալ Շաբաբ խմբավորմանը, որը խոստացել էր ահաբեկչական հարձակումներ իրականացնել Սոմալիում Քենիայի ռազմական ներկայության համար վերժխնդիր լինելու համար:

Քենիայի ոստիկանության գլխավոր հրամանատարը հայտնել է 48 զոհերի մասին, իսկ ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հարձակմանը մասնակցել է մի քանի տասնյակ զինյալ:

Մպեկետոնին գտնվում է զբոսաշրջության կենտրոն Լամուից 30 կմ հեռավորության վրա:

 Անկախ

Քենիացիներին թույլատրվել է անսահմանափակ թվով կին ունենալ

1443-390x290Քենիայի իշխանությունները ստորագրել են մի օրենք, որը թույլատրում է բազմակնությունը:

Նոր օրենքի համաձայն, տղամարդը, կարող է նորից ամուսնանալ` նույնիսկ չհարցնելով  կանանց համաձայնությունը: Միակ սահմանափակությունը դրա համար տարիքն է. Քենիայում ամուսնանալ կարող են միայն 18-ը լրացած անձինք:

“Ամուսնությունը կնոջ ու տղամարդու համար կամավոր միություն է` անկախ այն բանից, միամուսնություն է, թե  բազմամուսնություն”,ասվում է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատայի հայտարարության մեջ:

Ընդ որում, կանայք կարող են միայն մեկ ամուսին ունենալ:Նորամուծության կողմնակիցները վստահեցնում են, որ բազմակնությունը կդադարեցնի մարմնավաճառության տարածումը: Սակայն   Քենիայի եկեղեցիների ազգային խորհուրդը հանդես է եկել օրենքի սուր քննադատությամբ:

Անկախ

Սպիտակեղենի պատճառով հանել են եկեղեցուց

o_906086Քենիայում կաթոլիկ հոգևորականը ծառայության ժամանակ դուրս է հանել մի կնոջ, որը համարձակվել էր տաճար գալուց առաջ սպիտակեղեն հագնել: Հոգևորականի խոսքով, իր հոտի ներկայացուցիչները աստծու հետ հաղորդակցվելուց առաջ պետք է “ազատեն միտքն ու մարմինը”: Այդ կանոնը նա վերջերս է հաստատել:

Նայրոբիից հոգևորական Նյոխին, համբերությունից դուրս է եկել, նկատելով, որ ծխական կանանցից մեկը սպիտակեղեն է հագել: Նա սկանդալ է սարքել:

Հետաքրքրական է, որ տղամարդկանց համար նման կանոն հոգևորականը չի սահմանել: Որքան էլ տարօրինակ ` կանանց մեծ մասը հնազանդվել է ու հիմա եկեղեցի է գնում առանց սպիտակեղենի:”Նա ով չի հնազանդվի, նրան շատ դաժան հետևանքներ են սպառնում’,-հայտարարել է  հոգևորականը: vesti.ru

Անկախ

Նայրոբիում գնացք է վթարվել, վագոնների տակ մարդիկ կան

o_865449Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում փրկարարները շարունակում են երկաթուղային պատահարի զոհերի ու տուժածների որոնումները: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկում, որտեղ  ետնախորշեր են:

Ապրանքատար գնացքը ռելսերից դուրս է եկել ու բնակելի բարաքների մեջ մխրճվել: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, ոստիկանության տվյալների համաձայն, ավերակներում  տասնյակ մարդիկ  կարող են լինել, 10 մարդ էլ ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Ոստիկաներից մեկը տեղեկացրել է, որ սպասում են ծանր տեխնիկայի, վթարի տեղանքը մաքրելու համար:

Որոշ տվյալներով,  գնացքի ցիստեռններից մեկից վառելիքի արտահոսք է եղել, ինչը լրացուցիչ վտանգ է ներկայացնում: Տեղում հիմա նաև հրշեջներ են աշխատում:

 

 

Քենիան այսօր նշում է Բրիտանիայից անկախացման 50-ամյակը

i (1)Այսօր Քենիայում նշում են երկրի`Բրիտանիայից անկախացման 50-ամյակը:

Նայրոբիի փողոցներ են ելել հազարավոր քենիացիներ` ազգային դրոշներով: Տոնակատարությունները սկսվել են մայրաքաղաքից` բրիտանական դրոշի իջեցմամբ ու Քենիայի դրոշի բարձրացմամբ, որն անձամբ նախագահն է վարել` Ուհուրու Քենիատան: Դրանից հետո տոնական հրավառություն է եղել:

Քենիայում Վենեսուելայի դեսպանատունը ներգրավված է թմրանյութերի տեղափոխման մեջ

կոկային,թմրանյութերՔենիայում Վենեսուելայի դեսպանի սպանության համար մեղադրված նախկին դիվանագետի դատավարության ժամանակ վկաներից մեկը հայտնել է, որ դեսպանատան դիվանագիտական պայուսակը օգտագործվել է թմրանյութերի տեղափոխման նպատակով:

Նայրոբիում գտնվող դեսպանատան վարորդը այդ մասին հայտնել է չորեքշաբթի հարցումների ժամանակ՝ Վնեսուելայի նախկին առաջին քարտուղար Դուայթ Սագարեյի փաստաբանի հարցերին պատասխանելիս:

Սագարեյը մեղադրվում է գործող դեսպան Օլգա Ֆոնսեկայի սպանության համար:

Ֆոնսեկային 2012թ-ի հուլիսի 27- ին խեղդամահ վիճակում գտել էին դեսպանատան պաշտոնական կեցավայրում: Նա դրանից ընդամենը 12 օր առաջ էր նշանակվել Քենիայի դեսպան:

 

Քենիացու բռնաբարած այծին որպես վկա դատարան են կանչել

այծՔենիայի օրենքներն ու արդարադատության մեթոդները զարմացնում են: Այսպիսով այծին բռնաբարելու  համար մեղադրվող Դաբասո գյուղի բնակչի  դեմ  դատին  որպես վկա կանչել էին հանցագործության զոհին`այծին: Նա լուռ նայում էր կենդանապիղծին, որը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, հաղորդում է  Mirror-ը:

Քենիայի բնակիչ Քիտսաո Հոնան  կենդանու հետ կենակցելու համար դատապարտվել է ռեկորդային ժամկետի ազատազրկման: Տղամարդուն հանցանքի վայրում բռնացրել է գյուղացիներից մեկը`նկատելով թփերի մեջ մերկ հանցագործին: Վերջինիս հագուստը կախված է եղել ծառից : Երբ այս հանցագործության լուրը տարածվել է գյուղում, Դաբասոյի բնակիչներն ու այծի տերը ուղևորվել են ոստիկանություն և իրավապահներին հայտնել   Քիտսաո Հոնայի զզվելի արարքի մասին:

Դատավարության ընթացքում իշխանությունները որոշել են հանցագործին զոհի հետ առերեսում անել երդվյալ ատենակալների ներկայությամբ: Այծը լուռ հանդիմանքով նայում էր հատուկ  վանդակում նստած հանցագործին, որը ներում էր աղերսում, ասում, որ տանը հաշմանդամ կին ունի և չի կարող նրան միայնակ թողնել: Սակայն դատավորը անդրդվելի էր և կենդանապիղծին դատապարտեց 10տարվա ազատազրկման:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նույնիսկ Քենիայում հազվադեպ են կենդանիներին կանչում դատարան:

 

Քենիայում մահմեդական հոգևորականի սպանությունից հետո հրկիզել են եկեղեցին

pic_fa3d8ee08782cd3008f0667a3f2d0d43Քենիայի Մոմբասա քաղաքում ամբոխը հրկիզել է բողոքական եկեղեցին որպես մահմեդական հոգևորականի սպանության դեմ բողոքի նշան: Ոստիկանությունը փորձում  դժգոհողներին ցրել արցունքաբեր գազով: Եկեղեցին պատկանում էր “Փրկության բանակ” բարեգործական ընկերությանը: Բողոքի առիթ էր դարձել Իբրահիմ Օմարի ու նրա 3  համախոհների սպանությունը, որ տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին: Հոգևորականների կողմնակիցներն ասում են, որ նա հաշվեհարդարի զոհ է դարձել, որն իրականացրել են քենիական հատուկ ծառայության աշխատակիցները: Նրանց կարծիքով, մահմեդականներին գերազանցապես քրիստոնեական Քենիայում սպանում են Նայրոբիում առևտրի կենտրոնի վրա կատարված հարձակմանն ի պատասխան: Ոստիկանությունը հերքում է իր  մասնակցությունը հոգևորականի սպանությանը:

 

Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել

i (2)Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել Նայրոբիում իրականացված ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 67-ի, տուժել է 240 մարդ:

Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մինչև հիմա հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվում քանդված առևտրի տան փլատակների տակ: Ներկայում փրկարարներն աշխատում են այդ  տեղանքում:

Ոստիկաններն ու զինվորները ստուգում են շենքը, քանի որ հնարավոր է, որ ահաբեկիչներ թաքնված լինեն այնտեղ:

“Մեր ազգը վիրավոր է, բայց ոչ գլխատված: Ահաբեկիչներին դիմադրության ժամանակ տուժել է 240 մարդ, զոհվել է 61 քաղաքացիական անձ և  անվտանգության ուժերի 6 ներկայացուցիչներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանցագործներին հաղթելու համար: Գրոհի ավարտին առևտրի կենտրոնի եռահարկ շենքը քանդվեց, ավերակների մեջ կարող են դիակներ լինել` նաև ահաբեկիչների”,-ասել է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան:

Սեպտեմբերի 21-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի խոշորագույն կենտրոնի վրա հարձակվեցին Սոմալիի իսլամական “Ալ-Շաբաբ” շարժման մասնակիցներն ու պատանդներ վերցրին:

Նրանց հիմնական պահանջն այն էր, որ Քենիան Սոմալիից դուրս բերի զորքերը: Պատանդներին հաջողվեց ազատել միայն սեպտեմբերի 24-ին: Զոհերի մեջ 10 օտարերկրացիներ էին` Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից ու Հարավային Կորեայից:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Նախագահ Ուհուրու Քենիատային

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության Նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել:

«Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական գործողությունը՝ հույս եմ հայտնում, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մեղավորները կկրեն արժանի պատիժ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Քենիայում զանգվածային ցույցեր են պատգամավորների աշխատավարձերի բարձրացման դեմ

i (2)Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում հարյուրավոր քաղաքացիներ են բողոքում խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացման դեմ:

Ցուցարարները քաղաքի գլխավոր փողոց են հանել խոզի հսկայական ֆիգուր` պատրաստված պապյե-մաշեի տեխնիկայով ու այն “Օգնեք կարիքավորներին, ոչ թե ագահներին” գոչյունների ներքո կոտրել են խորհրդարանի դարպասի մոտ:

Մայիսին կառավարական հանձնաժողովը կարգադրել է կրճատել խորհրդարանականների աշխատավարձերը, սակայն, օրենսդիրները քվեարկել են իրենց աշխատավարձերի բարձրացման օգտին և  սպառնացել են ցրել հանձնաժողովը:

Քենիացիները քննադատում են պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը

i (2)Քենիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ  ու ջրցան սարք է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ, որոնք քննադատում են քենիացի խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացումը:

Որոշ ցուցարարներ խորհրդարանի շենքի մոտ են տարել խոզեր, որոնք, ըստ նրանց, խորհրդանշում են քաղաքական գործիչների ագահությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Քենիայի պատգամավորներն  աշխատավարձերի ու նպաստների կտրուկ բարձրացում են պահանջում: Սակայն նախագահ Ուհուրու Քենիաթան խորհրդարանականներին կոչ է անում հրաժարվել իրենց պահանջներից ու մեծ ուշադրություն հատկացնել ընտրողների կարիքներին: