Միացյալ Նահանգները օդային հարվածներ է հասցրել Մոսուլի մոտ գտնվող իսլամիստների դիրքերին

iraq-mosul-damՔրդական լրատվամիջոցների տեղեկություններով՝ շաբաթ առավոտյան Միացյալ Նահանգներն օդային հարվածներ է իրականացրել իսլամիստների հսկողության տակ գտնվող հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում:

Ուրբաթ օրը CNN-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և Իրաքի ռազմական ուժերը երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը Իսլամական պետությունից վերցնելու նպատակով ռազմական գործողություն են սկսելու շաբաթ օրը:

Միացյալ Նահանգների և Իրաքի ռազմական ուժերը Իսլամական պետության դիրքերին հարվածել են օդից, իսկ քրդական Փեշմերգայի ուժերը ցամաքային գործողություն են ծավալել:

Ուրբաթ օրը Կոջո գյուղի վրա իսլամիստների հարձակումների վերաբերյալ լուրերի հրապարակումից հետո Միացյալ Նահանգների ռազմական ուժերը հայտարարություն էր տարածել, որ իրենք Սինջարի հարավում երկու օդային հարձակումներ են իրականացրել:

 

Անկախ

 

Ֆրանսիան զենքեր է ուղարկել Իրաք

Mideast Syria Rebel AttritionՉորեքշաբթի օրը Ֆրանսիան Իրաքի քրդական ուժերին զենքեր է ուղարկել արմատական իսլամիստների դեմ պայքարելու նպատակով:

Նախագահական պալատի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զենքերի տեղափոխումը կիրականացվի առաջիկա ժամերի ընթացքում, և այս հարցը համաձայնեցվել է Բաղդադի իշխանությունների հետ:

Հայտարարության մեջ ընդգծվում է Իրաքի Քուրդիստանի ողբերգական վիճակը և նշվում է, որ Քուրդիստանին ու ամբողջ Իրաքին աջակցելու մոբիլիզացիան պետք է շարունակվի: Հայտարարության մեջ նշված չէ, թե ինչ տեսակի զենքեր են ուղարկվում:

Այս հայտարարությունը կատարվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նույնպես մեծացրել է իր դերակատարությունն Իրաքի քրդական շրջանին սպառնացող Իսլամական պետություն խմբավորման սունի ծայրահեղականների դեմ պայքարում:

Ֆրանսիան չորեքշաբթի օրը հայտնել է, որ պատրաստվում է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկել հյուսիսային Իրաք արմատականների կողմից հետապնվող կրոնական փոքրամասնություններին օգնելու համար:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 20 տոննա դեղամիջոցները, վրանները և ջրի մաքրման նյութերը Իրաքի քրդերի մայրաքաղաք Իրբիլ կհասնեն չորեքշաբթի օրը:

Այդ մարդասիրական օգնությունը կբավարարի 50,000 մարդու: Ֆրանսիան խոստացել է առաջիկա օրերին ևս միջոցառումներ ձեռնարկել լուրջ վտանգի տակ գտնվող բնակչությանն օգնելու նպատակով:

 

Անկախ

 

Թուրքիան ռազմական գործողություններ չի իրականցնի Իրաքի և Սիրիայի իսլամական պետության դեմ

turkey-militaryԹուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իրաքի իսլամական պետություն խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել՝ ավելացնելով, որ իր երկիրը չի մասնակցել քրդական շրջանային կենտրոն Իրբիլ քաղաքի մոտակայքում ծայրահեղականների դեմ ԱՄՆ-ի իրականացրած օդային հարձակումներին:

Շաբաթ օրը պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը նշել է, որ իր երկիրը մինչ այժմ ոչ մի օգնություն չի տրամադրել ԱՄՆ-ին: Նա վկայակոչել է Թուրքիայի պատասխանատվությունը Թուրքիայի 49 քաղաքացիների նկատամամբ, որոնց Իսլամական պետությունը Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանից գերի է վերցրել հունիսին: Գերիների մեջ են դիվանագիտական աշխատակազմի անդամները, հատուկ ուժերի ոստիկանությունը և երեխաներ:

Յիլմազը հայտնել է, որ այս ամենի պատճառով իրենք որևէ այլ բան չեն կարող անել:

 

Անկախ

Իրաքի քրդերը նավթի երկու հանքավայրն են գրավել

iraq-kurdsՈւրբաթ օրը քրդական պաշտպանության ուժերն իրենց ձեռքն են վերցրել Իրաքի Կիրկուկ քաղաքի մոտակայքում գտնվող երկու գլխավոր նավթի հանքավայրերը:

Նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ քրդական զորքերն աշխատանքից ազատել են նավթի հանքավայրերի տեղաբնակ աշխատակիցներին՝ ավելացնելով, որ դա սահմանադրական խախտում է և սպառնում է ազգային միասնությանը:

Իրաքի քրդական ինքնավար շրջանի կառավարությունն այս կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել:

Քրդերի և Իրաքի կենտրոնական կառավարության առանց այն էլ բարդ հարաբերությունները վերջին օրերին կտրուկ վատացել են: Չորեքշաբթի օրը վարչապետ Նուրի ալ Մալիքին քրդերին մեղադրել է սունի զինյալներին թաքցնելու մեջ: Դրանից մեկ օր անց իշխանությունները կասեցրել են քրդական երկու գլխավոր օդանավակայաններ ուղևորվող բոլոր բեռնատար չվերթները:

 

Անկախ

Դիարբեքիրում վեճ է ծագել քրդական երկու կուսակցությունների կողմնակիցների միջև, կան տուժածներ

դիարբեքիրԹուրքիայի Դիրաբեքիրի նահանգում քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կողմնակիցների ու նորաստեղծ Հյուդա-փար կուսակցության (Hür dava partisi) հետևորդների միջև բախում է առաջացել: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ ընդհարման հետևանքով  10 մարդ է տուժել, մի քանի  ավտոմեքենաներ են հրկիզվել: Դիարբեքիրի ոստիկանության միջամտությունից հետո դրությունը հարթվել է:

Հայտնի է, որ ծեծկռտուքն  առաջացել է այն բանից հետո, երբ քաղաքացիները վեճի են բռնվել, թե որ կուսակցությունը կհաղթի մարտի 30-ին կայանալիք տեղական ընտրություններում:

Անկախ

Հաքյարիում քրդերը կանգնեցրել են հարսանեկան շքախմբին

քրդերՔուրդիստանի կազմակերպությունների միությունը խիստ զգուշացում է արել վերջերս Հաքյարիի վիլայեթում հարսանիքների մասնակցած թուրք զինվորներին, որոնք թուրքական դրոշները ձեռքներին նորապսակների հետ շուրջպար են պարել: «Ռադիկալի» հաղորդմամբ` քրդական միությունը, կանգնեցնելով հարսանեկան շքախումբը, նորապսակներին ևս զգուշացրել է հեռու մնալ նման գործողություններից: Միության նախազգուշացնող հայտարարության մեջ ասվում է. «Վերջին շրջանում հարսանիքներին հարսին թուրքական դրոշով պարուրելը, երեխաներին գումար բաժանելը մեր երիտասարդներին հեռացնում է հոգևոր արժեքներից: Մենք թույլ չենք տա, որպեսզի դավաճանները ազատորեն գործեն»:

 

Ասադը Սիրիայի քրդերին հաշտության և խաղաղության կոչ է արել

ասադՍիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի քուրդ ազգաբնակչությանը խաղաղության կոչ է արել: Այս մասին հաղորդում է «Հաբեր 7» հեռուսաալիքը՝ հղում կատարելով Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության դիվանագիտական աղբյուրներ վրա: Հայտնի է, որ Ասադը քրդերին խոստացել է, որ հաշտության գալու պարագայում իրենք կստանան 18 խորհրդարանական մանդատ:
Տեղեկություն կա նաև, որ քրդերի հետ համաձայնության գալու նպատակով Սիրիայից հատուկ պատվիրակություն է մեկնել Էրբիլ, որը հանդիսանում է ոչ միայն Հյուսիսային Իրաքի այլ նաև Սիրիայի քրդերի քաղաքական կենտրոնը: Հաղորդվում է, որ Հյուսիսային Իրաքի նախագահ Մեսուտ Բարզանին բանակցությունների համար հրավիրվել է Դամասկոս, սակայն նա հրաժարվել է այս այցելությունից: