Օդեսայում հրդեհի ու մարտերի ժամանակ 48 մարդ է անհետացել

172-390x290Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Օդեսայում, մայիսի 2-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո 48 մարդու անհետացման մասին:

«Երեկ քաղաքը հրաժեշտ տվեց արյունալի իրադարձությունների զոհերին: Թաղեցին 6-ին, այդ թվում` շրջխորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Մարկինին, որին հաճախ կարելի էր տեսնել «հակամայդանի»  ցույցերի ժամանակ», հայտնել են  «1+1» հեռուստաալիքի եթերում:

Նույն հեռուստաալիքի տվյալներով, դիահերձարաններում են գտնվում չճանաչված տասնյակ մարդիկ: Քաղաքացիները պահանջում են գտնել ու պատժել  կատարվածի մեղավորներին: Մասնավորապես, նրանք ողբերգության համար մեղադրում են նահանգապետ Վլադիմիր Նեմիրովսկուն ու գնդապետ Դմիտրի Ֆուչեջին:

Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 2-ին Օդեսայում բախումների հետևանքով զոհվել է 46 մարդ: Նրանց անուններն ու մահվան պատճառները չեն հրապարակվում` հետաքննության շահերից ելնելով: Դրա հետ կապված, օդեսացիներն իրենք են սկսել կազմել զոհերի «ժողովրդական ցուցակ»: Հիմա դրանում 36 անուն է նշվում:

Օդեսայում ավարտվել է Արհմիությունների տան զոհերի ճանաչումը

o_941281Այսօր Օդեսայում կշարունակեն Արհմիությունների մարզային տան զոհերի հողին հանձնումը, որոնց հրկիզել են արմատականները: Դատաբժշկական փորձաքննությանը ժամանակ պահանջվեց, որ ավարտեն դիակների ճանաչումը, որոնք հայտնաբերվել են հրկիզված տարածքներում ու որոշել նրանց մահվան պատճառները:

Պաշտոնական տվյալների համաձայն, զոհերից 5-ը սպանվել են, 8-ը զոհվել են հրդեհի ու հետապնդումներից փրկվելու նպատակով բարձրությունից ընկնելու հետևանքով, 24 մարդ զոհվել է այրվածքներից ու ծխից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարում են, որ երկրի իշխանությունները միտումնավոր քիչ են ներկայացրել զոհերի թիվը` վախենալով ժողովրդական հուզումներից: Տեղի ԶԼՄ-երը հղում անելով անանուն աղբյուրներին,  հայտարարում են, որ զոհերի թիվը հասնում է 116-ի:

Օդեսայում անկարգությունները սկսվեցին մայիսի 2-ին, ցերեկը, երբ Խարկովից եկան ֆուտբոլային երկրպագուներն , իսկ «Աջ սեկտորի» արմատականներն ու , այսպես կոչված` «Մայդանի ինքնապաշտպանության» ներկայացուցիչները` Կիևից ու քաղաքի փողոցներում երթ սկսեցին, որն ավարտվեց դաշնայնացման կողմնակիցների հետ բախումներով:

Հետևանքը եղավ այն, որ արմատականները հրկիզեցին Արհմիությունների շենքն ու Կուլիկովյան դաշտ հրապարակի վրանային քաղաքը, որտեղ Ուկրաինայի դաշնայնացման ու ռուսաց լեզվին պետական կարգվիճակ տալու մասին  հանրաքվեի անցկացման համար ստորագրահավաք էր կատարվում: Պաշտոնական տվյալներով, անկարգությունների ընթացքում զոհվել է 46 մարդ, 200-ն էլ տուժել են:

Անկախ

Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարվել

536420aa-f56d-f586-f56d-f589b7d39da2.photo.0

 

Օդեսայում մայիսի 3,4,5-ը սգո օրեր են հայտարարված Ուկրաինայի միասնականության կողմնակիցների ու ռուսամետ ակտիվիստների բախումների հետևանքով զոհերի կապակցությամբ:

 

«Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 40 մարդ: Ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, մայիսի 3,4,5-ն Օդեսայում սգո օրեր են հայտարարվել»,ասվում է քաղաքի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

 

Իշխանությունների տվյալներով, բախումների հետևանքով տուժել է 170 մարդ:BBCRussian.com

Անկախ

Օդեսայում բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել

5338829d-fa2b-4677-fa2b-4678fc06f6bd.photo.0Օդեսայում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի:

« Մեկը զոհվել է թոքերի հրազենային վնասվածքից, մնացած 3-ի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ»,-«Ինտերֆաքսին» պատմել է միլիցիայի քաղաքային վարչության մամլո քարտուղարը:

Վարչությունում հայտնել են, որ  բախումների հետևանքով տուժել է միլիցիայի 3 աշխատակից: Տուժած ակտիվիստների թիվը չի ճշտվում:

Այսօր Օդեսայի կենտրոնում զանգվածային բախումներ են եղել մայդանի ու դրա հակառակորդների միջև: Հակամարտության ժամանակ գործի են դրվել քարեր, Մոլոտովի կոկտեյլներ ու պայթուցիկ սարքեր:

Անկախ

Օդեսայում սպանվել է ադրբեջանցի “օրենքով գող”

կրակոցՕդեսայի “Գիշերային Բաքու” ռեստորանում սպանվել է 39-ամյա “օրենքով գող”, ադրբեջանցի Բաղըշ Ալիևը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Վախա։ Նրա հետ սպանվել է նաև թիկնապահը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը։

Ծնունդով Վրաստանից, էթնիկ ծագմամբ ադրբեջանցի Ալիևը “թագադրվել էր Մոսկվայում 2004թ.-ին` համալրելով Վրաստանի ազդեցիկ “օրենքով գողերի” շարքերը”։ 2006թ.-ին Վախան ձերբակալվել է ադրբեջանցի գործարարի առևանգման կասկածանքով, որը ավելի ուշ սպանվել էր։

Ալիևի մասնակցությունն առևանգմանը դատարանում ապացուցել չի հաջողվել, արդյունքում դատապարտվել է միայն խարդախության համար, քանի որ միջնորդել էր փրկագինը փոխանցելու հարցում՝ իմանալով, որ տուժածն այլևս ողջ չէ։

Բաղըշի նման պահվածքը գնահատվել էր որպես “ոչ գողական”, ինչի հետևանքով նրան ծեծել են և 2007թ.-ին զրկել “տիտղոսից”։

Ավելի ուշ կոնֆլիկտ է ծագել վրացի “օրենքով գողերի” և Դեդ Հասանի միջև, վերջինս վերականգնել է նրա դիրքը։ 2011թ.-ի դեկտեմբերից 2013թ.-ի ապրիլը Բաղըշը 4 անգամ ձերբակալվել և արտաքսվել է Ուկրաինայից։

Անկախ