Վանում պատմաբանները քննարկելու են 1915 թվականի դեպքերը

vanԹուրքական պատմագիտական ընկերությունը ապրիլի 24-25-ին Վան քաղաքում կոնֆերանս կանցկացնի «Առաջին համաշխարհային պատերազմն ու հայերը» թեմայով, որի ընթացքում հրավիրված գիտնականները կքննարկեն 1915 թվականի դեպքերը, ինչպես նաև կներկայացվեն անգլիական, գերմանական և ամերիկյան արխիվներից բերված փաստաթղթեր: Այս մասին «Անադոլու» գործակալության հայտնել է պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հյուլագյուն: Վերջինս նշել է, որ 2015 թվականին ընդառաջ իրենք պատրաստ են թեմայի շուրջ տարբեր միջոցառումներ և քննարկումներ անցկացնել հայ, թուրք և օտարազգի պատմաբանների մասնակցությամբ, սակայն հայկական կողմը հիմնականում մերժում է նման առաջարկները: Հյուլագյուն, կրկնելով թուրքական պաշտոնական թեզերը, ասել է. «Պատմության մեջ Հայոց ցեղասպանություն չի եղել: Ավելի ճիշտ, ոչ 1915 թվականից առաջ, ոչ էլ դրանից հետո դա հնարավոր չէր, քանի որ անհնար է, որ մեր մշակույթը նման բանի տեղ տա»:

 Անկախ

Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը 1915 թվականի մասին նյութեր է հավաքում

 Սթիվեն ՍփիլբերգՀոլիվուդյան հանճարեղ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հրեական Հոլոքոսթի մասին պատմող 7 Օսկարի արժանացած «Շիդլերի ցուցակը» ֆիլմից հետո որոշել է անդրադառնալ նաև Հայոց ցեղասպանությանը: Թուրքական «Աքշամի» հաղորդմամբ՝ Սփիլբերգը սկսել է նյութեր հավաքել 1915 թվականի վերաբերյալ: Սակայն ռեժիսորը, նշելով, որ ֆիլմ նկարահանելու ծրագիր չունի, շարունակում է պահպանել  ինտրիգը:

Հունգարիայի հրեա հանդիսացող 67-ամյա Սփիլբերգը 1993 թվակաին նկարահանելով «Շիդլերի ցուցակը» ֆիլմը, որը պատմում է 1100 հրեայի մահից փրկած գերմանացի գործարարի մասին, ֆիլմից մեկ տարի անց հիմնեց «Shoah» հիմնադրամը: Վերջինիս աշխատակիցները մինչ օրս հանդիպել և զրուցել են ցեղասպանության ականատես դարձած 58 երկրներում ապրող 51 հազար 413 մարդու հետ:

 Անկախ

Աշխարհի կիմանա ճշմարտությունը 1915 թվականի մասին. Թայիփ Էրդողան

Թայիփ ԷրդողանԻնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber»-ը, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երկրի դիվանագետների հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը 1915 թվականի դեպքերի մասին: Վարչապետի խոսքերով՝ այժմ տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար անհրաժեշտ է հաճախ դիմել պատմությանը: «Պատմությունը մոռանալը հանցագործություն է»,-ընդգծել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիան հետևողականորեն նախապատրաստվում է 2015 թվականին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այս աշխատանքների շրջանակներում թուրքական կառավարությունը արդեն մի շար