Զոհվածների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թմրամիջոցը կալանավայր չհասավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40 միլիոնի գողություն` շուրջ 50 բնակարանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Օրանժի» գրասենյակ` տանիքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակային հարձակում բենզալցակայանում, փախուստ զուգարանից և ինքնավնասման փորձ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագետ Արկադի Վարդանյանին 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը մնաց ուժի մեջ.Փաստինֆո
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը,հաղորդում է Փաստինֆոն: Հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն էլ բավարարվեց մասնակի, սակայն պատժաչափը փոփոխության չենթարկվեց: Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Արսեն Ավետյանը մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար, վերաորակեց և Արսեն Ավետյանին մեղավոր ճանաչեց՝ միայն ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի պաշտպանները պահանջում էին բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ 10 տարվա ազատազրկման։ Մինչ վերաքննիչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալը՝ գործին վերաքննիչ դատարանում ներգրավված Արկադի Վարդանյանի երրորդ պաշտպան Սարդարյանն անօրինական և անհիմն համարեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի հանդեպ պատիժ է նշանակել՝ օրենքի կոպիտ խախտումներով: Ըստ նրա՝ Արկադի Վարդանյանը չի կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, քանի որ նրա գործողություններում բացակայում են նշված հանցագործության հանցակազմի թե՛ օբյեկտիվ և թե՛սուբյեկտիվ կողմերը: Բացի այդ, Ա. Վարդանյանը ոչ միայն հանցակազմի բացակայությամբ է մեղավոր ճանաչվել, այլև նրա նկատմամբ նշանակվել է առավել խիստ պատիժ: Պաշտպանը նաև նշեց, որ բազմաթիվ խախտումներից մեկն էլ այն է եղել, որ Ա.Վարդանյանի նկատմամբ չի նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ «Եթե դատարանը օբյեկտիվ լիներ, ապա չէր կարող մեծ բարեգործ Արկադի Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չառնել նաև նրա անձն ու տարիքը»,- ասաց նա: Ի դեպ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել նաև Արսեն Ավետյանի նկատմամբ: Տուժող Ռոբերտ Ավետյանն էլ հայտարարեց, որ իր որդին պատճառ չուներ իրեն սպանելու, որ ինքը որդուն գրանցումից հանել է՝ պատժելու նպատակով, սակայն միևնույն ժամանակ նրանք ընդհանուր համաձայնության են եկել, որպեսզի տան երրորդ հարկը Արսենը վերանորոգի և այնտեղ բնակվի: Ըստ տուժողի՝ իրենց ընտանեկան հարցը դարձել է քաղաքական և դատարանին խնդրեց ազատազրկվածներին դատական նիստերի դահլիճից ազատել: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իրեն ու որդուն հանել է առանձնատան հաշվառումից, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը»: Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:
«Մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում». Ա. Զաքարյան
Հանրապետական խմբակցության պատգամավոր, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Ցավոք, քաղաքական կյանքում գարնան առաջին օրը դարձավ քաղաքական ընդդիմության կողմից իշխանության համար պայքարի հերթական առիթ: Նիկոլո դե Մաքիավելին, երբ հանուն նպատակների արդարեցնում էր միջոցները, ի նկառի ուներ պետության գերագույն շահերն ու համազգային խնդիրները: Մեր ընդդիմությունն այն իջեցրել է սեփական, ավելի շուտ անձնական ամբիցիաների մակարդակի: Հերթական անգամ դրանում համոզվում ենք մարտիմեկյան հանրահավաքների ու դրանցում հնչած ելույթների մեկնաբանություններից: Տեր-Պետրոսյանի՞ ելույթն էր նման Ծառուկյանի ելույթին, թե հակառակը: Կարծում եմ՝ էական չէ, հատկապես, որ նրանցում չկային գիտագործնական կամ համազգային նշանակության բանաձևեր: Չկար Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման, էներգետիկ, կոմունիկացիոն, տնտեսական անխափան և անվտանգ ապահովման, սոցիալական նոր քաղաքականության, գաղափարական, հոգևոր, իրավական, արժեքային, գիտա-կրթական ու մշակութային նոր մոդելներ: Աշխարհը փոխվում է, ընդ որում փոխվում է շատ արագ տեմպերով, առաջ բերելով նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ, իսկ մեր հարգելի ընդդիմադիրների քաղաքական մեղեդին մնում է նույնը: Ի՞նչ կարող ես անել, քաղաքական միտքը չունի նոր արգասիքներ, և պետք է բավարարվենք եղածով: Իշխանափոխություն են ուզում, պարզ է, ուղղակի այդ դեպքում ինչ կապ ունի Մարտի մեկը: Ես չգիտեմ, թե ինչպիսի շախմատասեր է մեր երկրի առաջին նախագահը, բայց ցուգցվանգի մասին նրա պատկերացումները, մեղմ ասած, առ ոչինչ են: Որովհետև որպես նախկին նախագահ, օբյեկտիվ ու պարկեշտ լինելու պարագայում պետք է, ազնվաբար ասեր. Հայաստանն այսօր իր արտաքին քաղաքական քաշային կատեգորիային ու հարաբերություններին համարժեք կարողացել և կարողանում է ոչ միայն պահպանել, այլև ավելացնել բոլոր այն ակտիվներն ու պոտենցիալը, որոնք նպաստելու են խաղաղ, կայուն, հավասարակշռված, հնարավորինս կանխատեսելի, ժողովրդավարական նորմերով, ու քաղաքական ինքնատիպ ձեռագրով պետության համբավ ունենալու համար: Եվ Տեր-Պետրոսյանը շատ լավ պետք է գիտենա, որ այդ ամենը ժամանակակից աշխարհում հեշտությամբ չի տրվում: Այն, ինչ հաջողվում է նախագահ Սարգսյանին արտաքին քաղաքական գործընթացներում, մյուսների պարագայում կարող էր և տխուր պատկեր ունենալ: Դրա համար անհրաժեշտ է հաշվարկված, ճշգրիտ, սառը, հաշվենկատ, պրոդուկտիվ ու հետևողական քաղաքականության կրող լինել: Սա է Հայաստանի Հանրապետության շահերի դրսևորման արդարացված ճանապարհը: Այնպես որ, մեր տարբերությունը գնալով դառնում էլ ավելի ակնհայտ. մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում”:
Քննարկվել է տավարաբուծության զարգացման ծրագրի շարունակելիության նպատակահարմարությունը
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի ճանաչված գիտնականների և մասնագետների՝ քննարկելու օրախնդիր մի հարց՝ 2007-2015 թվականների համար նախատեսված տավարաբուծության զարգացման ծրագրի շարունակելիության նպատակահարմարությունը:
Նախարարի հանձնարարությամբ նախարարության աուդիտի բաժինը ներկայացրեց համապատասխան ուսումնասիրություն՝ տարաժամկետ վճարման պայմանով տոհմային երինջների ձեռքբերման համար կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման մասին։
Նշվեց, որ ծրագրի շրջանակներում հանրապետություն ներկրված 1811 գլուխ տոհմային երինջները տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների, որոնց մեծ մասը սահմանված ժամկետներում կատարել է պայմանագրային վճարումները։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոհմային բազայի բարելավման ուղղությամբ կատարվող ծրագրային աշխատանքներն շարունակում են արժանանալ տարաբնույթ, երբեմն ծայրահեղության հասնող մեկնաբանությունների, խորհրդակցության մասնակիցներն առանձին-առանձին ներկայացրին իրենց հիմնավորումներն ու առաջարկությունները խնդրո առարկայի մասին։
Շահագրգիռ քննարկման ընթացքում նրանք միակարծիք էին՝ ծրագիրը օգտակար է, այն մեծ արդյունքներ է ենթադրում և անպայման պետք է շարունակություն ունենա, միաժամանակ նշելով այն անհրաժեշտ պայմանները, որոնք կնպաստեն ծրագրի իրականացմանն ու արդյունավետությանը:
Ելնելով արտահայտված կարծիքներից և առաջարկներից նախարարը հանձնարարեց՝
§ Ստեղծել հատուկ հանձնաժողով բարձր մթերատու կենդանիների ներկրման ողջ գործընթացը վերահսկելու համար։
§ Ներկրվող կենդանիների համար ստեղծել նախնական կարանտինային պահվածքի հատուկ պահատեղեր։
§ Կտրուկ փոփոխություններ կատարել բաշխման գործընթացում։ Կենդանիները տրամադրել միայն ընտրողաբար և այն տնտեսվարողներին, որոնք կապահովեն պահվածքի և տոհմաբուծական աշխատանքների համապատասխան պայմաններ։
§ Հատուկ ուշադրություն դարձնել համապատասխան կադրերի վերապատրաստմանը։ Խորհրդատվական աշխատանքների համար բոլոր մարզերում կազմակերպել սեմինարներ՝ այդ աշխատանքներում ընդգրկելով ոլորտի ճանաչված գիտնականների ու մասնագետների։
§ Գույքագրում կատարել այն բոլոր տնտեսություններում, ուր ներկրված կենդանիների սերունդներ կան։ Պարզել բաշխման ենթակա նման կենդանիների գլխաքանակը հանրապետությունում և օժանդակել տնտեսվարողներին վերջիններիս վաճառքի գործում։
Նախագահը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը
Այսօր կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Սիրված դերասանուհու մահվան կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության և քարտուղարության, ինչպես նաև անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա մասնավորապես ասել է.
“Խոր վիշտ եմ հայտնում ազգային բեմարվեստի երևելի անհատականություններից մեկի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մահվան առթիվ:
Հեղինե Հովհաննիսյանը՝ բոլորի կողմից սիրելի Ելենա Սերգեևնան, ծնվել էր 1926թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն էր: 1948թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդում էր նույն ինստիտուտում, պրոֆեսոր էր: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:
Կյանքից հեռացավ աճեմյանական փառահեղ ,,Նամուսի,, վերջին մոհիկաններից մեկը ևս, ազնվագույն ու ազնվակենցաղ մարդը, հրաշալի դերասանուհին…”:
Անկախ-ը նույնպես իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
80-ամյա բնակիչը կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ցած է ընկել 8-րդ հարկից և մահացել
Մարտի 3-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի թիվ 12 շենքի 9-րդ հարկի բնակարանի պատուհանից անձը չպարզված քաղաքացին ընկել է ցած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 31 շենքի բնակիչ` 1934 թ. ծնված Փ. Ա.-ը կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ցած է ընկել 8-րդ հարկից և մահացել:
Վաղը տեղումներ են սպասվում
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.00C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.20C
Կառավարությունում կայացել է FREDA հիմնադրամի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են FREDA հիմնադրամի 2014թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, տարեկան աշխատանքային ծրագիրը և հաստիքացուցակը: Նշվել է, որ 2014 թ. բյուջեի նախագիծը կազմվել է հիմնադրամի եկամուտների և ծախսերի հիման վրա, ընդ որում՝ 2013 թ. եկամուտները շուրջ 200 մլն դրամով գերազանցել են պահպանման ծախսերը: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվում է 12 ընկերություն, ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ 92 մլն ՀՀ դրամ: Նիստում արծարծվել է նաև կառույցի 2013 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը: Վարչապետը հանձնարարել է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ հայտարարել և արդյունքները ներկայացնել խորհրդին:
Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդն ի գիտություն է ընդունել FREDA-ի Ներդրումային կոմիտեի մոնիթորինգի հաշվետվությունը` հիմնադրամի կողմից ֆինանսավորված ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի և ֆինանսական վիճակի վերաբերյալ:
Մինչև տարեվերջ Հայաստանը կլուծի ԼՂՀ դպրոցների համակարգչայնացման հարցը
Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Համակարգիչների տրամադրումն իրականցվում է ԼՂՀ դպրոցներին համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: Նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը: Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նաև հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր ու ուսումնական նյութեր: Արցախի հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը:
Փրկարարներն էլ են անզոր օգնել գյումրեցիներին
«Երկրորդական և երրորդական փողոցներում ահավոր վիճակ է, մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում սկսած ջրափոսերում հայտնված մարդկանցից, տրանսպորտային միջոցներից, մարդիկ ձեռք ու ոտք են կոտրում, այդ փողոցներն անցնելն անհնարին է, ձկնորսական սապոգներն էլ չեն օգնում: Չհաշված, որ դուրս ես գալիս փրկարարական աշխատանքի՝ այսօրվա դրությամբ մենք տեսխնիկապես այնքան էլ հագեցված չենք, որ քարշակող մեքենա ունենանք, հրշեջ մեքենաներով ենք քաշում, սա էլ պետք է հաշվի առնել: Միայն Գյումրիում 2 օր առաջ ստացել ենք ցեխի մեջ արգելափակված մեքենաների երեք կանչ», – Գյումրիում ստեղծված վիճակի մասին ասում է Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:
Այս թեմայով կարդացեք նաև` Գյումրին անցել է ցեխի ու ջրի տակ. բոլորն անմե՞ղ են
Գյումրին անցել է ցեխի ու ջրի տակ. բոլորն անմե՞ղ են
Գյումրին արդեն օրեր շարունակ հայտնվել է ցեխի ու հալոցքաջրերի տակ: Թաղամասեր ու երկրորդական, երրորդական փողոցներ կան, որոնց բնակիչները փողոցների անանցելիության պատճառով փակվել են տներում: Նույնիսկ մեքենաների համար անչափ դժվար է երթևեկությունը, տաքսիներն ու անգամ շտապօգնության մեքենան հրաժարվում են մտնել այդ փողոցներ: Հենց այս խնդրի շուրջ այսօր քննարկում էր հրավիրվել Գյումրու քաղաքապետարանում:
Քանի որ որպես հիմնական պատճառ նշվում է ջրմուղի ջրագծերի անցկացման համար նախորդ տարի փորված փոսերը, ներկա էին բոլոր պատասխանատու կողմերը՝ ջրմուղի տնօրենը, շինարարությունն իրականացնող երկու ընկերություններն ու նրանց վերահսկող ծառայությունը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն սկսելով հանդիպումը նշեց. «Քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրմուղի պատճառով: Հարգելի պատվիրատուներ, այսինքն՝ ջրմուղի ներկայացուցիչներ և հարգելի կատարողներ, ովքեր մրցույթը շահել են, ի՞նչն է պատճառը: Մեր այն փողոցներում, որտեղ ասֆալտապատում չկա, ջրի խողովակների անցկացումից հետո չի արվել համապատասխան աշխատանք: Հիմա ի՞նչ պետք է անենք այս իրավիճակից դուրս գալու համար: Մարդիկ չեն կարող երեխաներին դպրոց ուղարկել… Կա նաև ցանկը, թե որ փողոցներն ինչպիսի վիճակում են: Ես, որպես քաղաքապետ, շատ անհանգստացած եմ այս վիճակով: Տեսեք, նախորդ տարի ասֆալտապատում կատարեցինք, այսօր այդ փողոցներում շատ քիչ փոսեր են գոյացել, որտեղ էլ գոյացել են, փորձում ենք շատ արագ փոսանորոգում կատարել մեր ուժերով, խճապատել, այսինքն, էնպես արեցինք, որ կենտրոնական փողոցներում ցնցումներ չլինեն: Բայց, տեսեք, Գորկու փողոցը փորվեց երկու կողմից, և այնպես է ստացվել, որ այդ ամբողջ ցեխը եկել, Խաղաղության օղակ է հասել: Երեկ չէ առաջին օրը միայն այդտեղից մի մեքենա ցեխ ենք հանել»:
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը համաձայն չէ հնչեցված գնահատականի հետ, թե ջրմուղն է մեղավոր. «Չգիտեմ ինչու, ջրմուղի անունը շատ է շահարկվում. ջրմուղը քանդեց, ջրմուղն ավերեց: Ջրմուղը, բնականաբար, չի քանդել, չի ավերել, ընդամենը պատվիրատուն է և դրանով ավարտվում է ջրմուղի ֆունկցիան: Վերահսկողության բոլոր տեսակի գործառույթները վերապահված են «ԳԻՏԵԿ» խորհրդատվական ընկերությանը: Ես ուզում եմ ոչ թե պատասխանատվությունը մեզանից հեռացնել, այլ կոնկրետ հասցեատերերին նշել, ովքեր մեղավոր են այս վիճակի համար: Մեր ձեռքերը բավականին կարճ են շինարարին ուղիղ հանձնարարական տալու համար»: Քաղաքապետը զարմանում է, թե ինչպես կարելի է 70 մլն եվրո արժեցող ծրագիրն այսպիսի ընթացք ունենա, այդ բացը չհամարելով գումարի խնդիր:
Խնդրի շուրջ «ԳԻՏԵԿ» խորհրդատվական կազմակերպության գլխավոր ինժեների մշտական ներկայացուցիչ Դենի Հազեբրուքը նշեց. «Բնականաբար, երբ քաղաքում այսպիսի ծրագրեր ենք անցկացնում, անհարմարություններն անխուսափելի են: Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել խրամուղիների փորման աշխատանքներից հետո մինչև բարեկարգում ընկած ինտերվալը, բայց միշտ չէ որ հաջողվում է: Հետո՝ եղանակային պայմանները, երբ արդեն գետինը սկսում է սառել, դա ավելի է վատացնում վիճակը»: Իսկ քաղաքապետի ճշգրտող հարցին, թե եթե Եվրոպայում այսպիսի վիճակ լիներ, կհանդուրժեի՞ք, ի՞նչ կանեիք, ֆրանսիացի պաշտոնյան նշեց. «Իհարկե, եթե այսպիսի խնդիրներ առաջանում են, բնակիչները, բնականաբար, արձագանքում են, այս դեպքում մենք պետք է կապալառուներին մոբիլիզացնենք հարցը հնարավորինս արագ լուծելու համար»:
Պատասխանոտւներն ասում են, թե ստեղծված վիճակի պատճառն այն է, որ քաղաքը գրունտային ջրերի վրա է հիմնված, որն էլ հողը վեր է բարձրացնում:
Սակայն քաղաքապետն այս առումով ասում է. «Խիճն օգուտ տալիս է, խիճը կավահող չէ: Քանի որ մենք արդեն մեկ տարի աշխատում ենք, լավ ուսումնասիրել ենք. երբ փորվում է՝ հող են լցնում, վերջին հատվածը՝ խիճ, պետք է այդ հողային, կավաշերտը հեռացվի: Եթե խիճ է լինում, միայն այդ հատվածում է հնարավոր մի քիչ բարձրանա, ոչ թե ամբողջ փողոցով կավահողը տարածվի: Որովհետև ոչ մի խիճ լցված չի եղել, այ սա է պատճառը: Մենք գծի հետևի Նորավանում գրունտային ջրեր չունենք: Գրունտային ջուր հիմնականում ունենք՝ քյարիզների հետ կաված, քաղաքի կենտրոնական հատվածում: Երևանյան խճուղում ի՞նչ գրունտային ջրերի մասին է խոսքը»:
Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն էլ «ԳԻՏԵԿ»-ի ներկայացուցչին մի քանի անպատասխան հարցեր ուղղեց, թե արդյո՞ք նա տեղյակ է, որ տոպանում ընդհանրապես չի կատարվում, հետլիցքից հետո չի հավաքվել և տեղափոխվել ամբողջ փողոցի հողի շերտը. «Օրինակ, Գորկու փողոցը, որը երկու կողմից փորեցին: Ազգաբնակչությունը կփաստի, որ մենք այդ փողոցը քիչ թե շատ նորմալ տեսքի էինք բերել, այսօր գնացեք տեսեք փողոցի վիճակը: Դա ձեր աշխատանքի ամենամեծ թերացումն է և ձեր կողմից չկատարված վերահսկողության արդյունք: Հարկավոր է ամբողջ տեխնոլագիան պահպանել՝ և՛ փորման, և՛ հետլիցքի, և՛ բարեկարգման. վերջին հաշվով ձեր ծրագրում պայմանագրով կետ կա, որ դուք պարտավոր եք ինչպիսի վիճակում ընդունել եք փողոցը, այնպես էլ վերադարձնել քաղաքին: Մենք չենք ասում գնացեք մեր փողոցները սարքեք»:
Մարդիկ հատուկ ռեզինե սապոգ են առել, մի մասն էլ կալոշ են պահել, որ այդքան տեղը անցնեն տուն մտնեն. տնից դուրս ելնողը չի կարող տուն գնալ, դպրոցականը չի կարող դպրոց գնալը, մանկապարտեզ չեն կարող գնալ, մեքենա չի գնում, շտապօգնություն չի գնում, տաքսի չի գնում, հասարակական տրանսպորտ չի աշխատում, մինչև ե՞րբ… հարցնում են քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Շինարարություն կատարող «Դորոժնիկ» ՍՊԸ ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանը վիճակի համար այսպիսի մեկնաբանություն տվեց. «Տարբեր պատճառներ են նշվում, բայց հիմնական պատճառը նրանում է, որ Գյումրի քաղաքում ջրահեռացման, սելավաջրերի հեռացման համակարգ չկա, որի հետևանքով հալոցքից թե գազոններից, թե սառած գրունտի կավահողը լվացվում ու լցվում են ասֆալտի վրա»:
Արդյունքում, քաղաքապետն առաջարկեց 10 օրից նորից հանդիպել նույն կազմով ու ներկայացնել կատարված փոփոխությունները:
Մարիամ Խալաթյան
Կայացել է 15,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Մարտի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 15,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.75 դրամ:
ՌԴ և Հայաստանի իրավապահների կողմից 2 հետախուզվող` նույն հակումով
Փետրվարի 28-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սևդին Ա.-ին, որը 2012 թ. մայիսի 14-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, իրացնելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին, ժամը 20.00-ին, Ստեփանավան քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արայիկ Ա.-ին, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Էդուարդը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիներ
Մարտի 1-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Փափազյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գևորգ Մ.-ին և 1981 թ. ծնված Էդուարդ Օ.-ին: Վերջինիս մոտից խուզարկությամբ հայտնաբերել է պտուտակահան:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 04.20-ի սահմաններում, Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները:
Գողոնը հայտնաբերվել է Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի մոտից:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:











