11 միլիոնի ապրանքներ գողացողները հայտնաբերվել և ձերբակալվել են
2013 թ. հոկտեմբերի 14-ին 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ:
Ոստիկանության ծառայողները փետրվարի 8-ին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1982 թ. ծնված Արթուր Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք` հարմարեցված բանալիով պահեստի դռան փականը բացելով:
Արթուր Ս.-ն և Արթուր Պ.-ն ձերբակալված են:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատապարտված ընկերոջը տեսակցության էր գնացել թմրամիջոցը գուլպայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փրկարարները բացել են փակ դռները
Փետրվարի 11-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը (վարձակալ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բ. Մ.) :
Փետրվարի 10-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում մնացել է տարեց քաղաքացի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ջ. Շ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 10-ին, ժամը 18.20-ին ահազնագ է ստացվել, որ Երևանի Կ.Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 10-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Վ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 10-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին` անօգնական վիճակում, հայտնաբերվել է Թ, Վ.-ին, ով տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Փետրվարի 10-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի շենքերից մեկի բնակարանի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Պ. Ջ-ին պատկանող բնակարանի դուռը:
Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
Փետրվարի 11-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 դպրոցի մոտակայքում ԲՄՎ մակնիշի 05ԼՕ700 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ` Դ. Մ.):
Փետրվարի 10-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգությունը:
Դեպքի վայր է մեկնել Զիլ-130 (Կունգ) մակնիշի ավտոմեքենան:
Ջրասուզակ-փրկարարները ՎԱԶ-2121 մակնիշի 10ՏՕ169 պ/հ (վարորդ Մ.Բ.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Օրինախախտ տնօրենը վերջապես ազատվեց աշխատանքից
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը: Այս մասին Անկախին տեղեկացնում են «Բարև Երևան» խմբակցության գրասենյակից:
Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար:
Գյումրիում զգալի թիվ են կազմում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա երիտասարդ ընտանիքները
Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Նրանց շարքում շատ են երիտասարդ ընտանիքները, որոնք ամուսնացել, գնել են տնակներ և ապրում են առանց երբևէ բնակարան ունենալու հույսի: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդ ընանիքներից շատերը ավելի շատ երազում են աշխատանք ունենալ, քան բնակարան: Ներկայացվող տեսանյութը երիտասարդ, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Արդիականացված գազալցակայնաններ Որքանո՞վ են ճշգրիտ աշխատում բաշխիչ աշտարակները
Գազի լիցքավորման ոլորտում կարծես տնտեսվարողների հաճախակի խախտումները կանոնակարգվել են: Դեռևս տարիներ առաջ պետությունը որոշում էր կայացրել բարեփոխել նաև այս ոլորտը և տնտեսվարողներին օրինական դաշտ բերելուն զուգահեռ պահանջել պատճաշ գործունեություն: Այսինքն` ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել բոլոր ԱԳԼՃԿ-ներում, որպես պարտադիր պահանջ, տեղադրել բաշխիչ աշտարակներ: Այսինքն` հանրապետության տարածքի բոլոր գազալիցքավորման սպասարկման գործող կազմակերպությունները պետք է որոշակի ժամանակահատվածում պարտադիր տեղադրած լինեին բաշխիչ աշտարակներ` ապահովելով գազալիցքավորման նորմերի անվտանգության և տեխնիկական բոլոր պահանջները:
Սակայն օրենքի պարտադիր պահանջը ժամանակավորապես հետաձգվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, չծանրացնելու համար տնտեսվարողների բեռը: Օրենքի կիրառումը վերսկսվեց միայն 2011 թ., բայց մասամբ, որովհետև տնտեսվարող սուբյկետները հրաժարվեցին կատարել օրենքի պարտադիր պահանջը: Բնականաբար, տուգանքեր եղան, և շատ տնտեսվարողներ կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ էլ վերսկսեցին այն աշտարակները տեղադրելուց հետո:
Ի՞նչ իրավիճակ է այսօր: Նախ` գազալցակայաններից օգտվողների թիվն անհամեմատ մեծացել է, տրանսպորտային միջոցներից շատերն այսօր շահագործվում են հենց հեղուկ գազով: Ուստի ոլորտում արձանագրվող խախտումները դարձել էին ակներև, սպառողը հստակ չեր կարողանում տեսնել լիցքավորվող գազի քանակը, բացի այդ. 500 դրամ թեյավճար էր մուծում յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ: Հաճախակի էին խախտումներ արձանագրվում: Մի խոսքով, գազալիցքավորման գործընթացը պայթյունավտանգ էր:
Պետությունը, փորձելով աջակցել սպառողներին, պարտադրեց ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին տեղադրել այդ բաշխիչ աշտարակները: Ինչքանո՞վ է դա թեթևացնում տնտեսվարողների և սպառողների բեռը: Դրանց տեղադրումն ունի մի քանի առավելություններ և բացի անվտանգության երաշխիքից, որոշում է նաև լիցքավորվող գազի ճնշումը, քանակն ու գանձվող գումարը: Այս ամենը յուրաքանաչյուր սպառող կարող է ցուցանակի վրա տեսնել: Իսկ ավելի լիցքավորվելու դեպքում, եթե նախկինում կարող էր պայթյուն լինել, այս պարագայում ազդանշան է միանում և կանխում գերլիցքավորվելու վտանգը: Նշենք, որ բաշխիչ աշտարակները հնարավորություն են տալիս ճշտելու հեղուկ գազի մթնոլորտային ճնշումը և լիցքավորվող գազի քանակությունը: Այս պարագայում բացակայում է յուրաքանչյուր սպառողից գանձվող 500 դրամ թեյավճարը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ 2008-ին, երբ ընդունվեց այդ որոշումը, հանրապետությունում գործում էր այդ բիզնեսով զբաղվող 315 կազմակերպություն: Այնուհետև բոլոր գազալցակայաններում իրականացվեցին ստուգումներ, բաշխիչ աշտարակներ չտեղադրած բոլոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում նշանակվեցին վարչական տուգանքներ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ի դեպ, այն ԱԳԼՃԿ-ն, որը չունի տեղադրված բաշխիչ աշտարակ, գազալիցքավորելիս, ինչպես արդեն նշեցինք, սպառողից գանձում էր հավելյալ թեյավճար և առավել մեծ ճնշումով լիցքավորում մեքենան: Տվյալ բաշխիչ աշտարակի առկայության պարագայում թեյավճարի պարտադիր մուծումը վերանում է, քանի որ բաշխիչ աշտարակը թույլ չի տալիս առավելագույն ճնշումից ավելի գազ լիցքավորվել. այն ավտոմատ անջատվում է:
Նշենք, որ համակարգը նախատեսված է ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման գործընթացը ավտոմատացնելու համար, ինչի շնորհիվ այն ապահովում է նաև լիցքավորման առանձին փուլերի բաղդատումը, չափումն ու վերահսկումը` միաժամանակ նվազեցնելով մարդկային գործոնի միջամտությունը:
Ինչո՞ւ էր առ այսօր հետաձգվում դրանց տեղադրման գործընթաց: Նախ` դրանք պետք է ձեռք բերվեին տնտեսվարողի հաշվին, ինչը ոչ բոլորին էր ձեռնտու, բացի այդ, շատերի համար պարզապես շահեկան չէր բարեխիղճ և ազնիվ աշխատելը: Անցյալ տարի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ ոլորտում գործող ընկերություններից միայն 5-ն են տեղադրել բաշխիչ աշտարակներ, իսկ նախորդ տարվա ստուգումներից հետո դրանց թիվը հասել էր 178-ի:
Առաջին փուլում բոլոր կազմակերպություններին ուղարկվել են նամակներ կառավարության որոշման վերաբերյալ: Այն չկատարելու դեպքում տնտեսվարողները վճարել են վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, իսկ ոմանց գործունեությունն էլ դադարեցվել է: 2012-ի վերջին մարզերի գազալցակայանների 90 տոկոսը, իսկ Երևանում գործող ընկերություններից շատերը տեղադրեցին դրանք: Ընդ որում, դաշտն ազատ է, և տնտեսվարողներն իրենք են ընտրել, թե որտեղից բաշխիչ աշտարակներ ձեռք բերեն: Որոշ ԱԳԼՃԿ-ներ դրանք ներկրել են Չինաստանից, Վրաստանից և Եվրոպայից: Իսկ մեծ մասը նախընտրում է աշտարակները գնել Հայաստանում արտադրող երեք կազմակերպություններից:
Թե ինչքանով ճշգրիտ կաշխատեն դրանք, Լևոն Խալիկյանի համոզմամբ, կախված է ստուգաչափման գործընթացից: Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետները դրանք գործարկելուց առաջ, հենց տեղում իրականացնում են ստուգաչափման աշխատանքներ և տրված վկայականի հիման վրա թույլատրում դրանց շահագործումը:
Բաշխիչ աշտարակների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են, և հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններն այժմ աշխատում են օրենքի պարտադիր պահանջը կիրառելով, սակայն հարցը կարծես թե լիովին լուծված չէ: Քանի որ շատ վարորդներ դժգոհում են, որ թեպետ այլևս ստիպված չեն թեյավճարներ մուծել, գազալիցքավորման հարցում իրենց նկատմամբ օբյկետիվ չեն: Այսինքն` վճարածի դիմաց իրենց գազաբալոնները նվազ չափով են լիցքավորվում: Վերջերս մի ավտովարորդ Մալաթիա համայքնի գազալցակայանների աշխատակիցներից մեկին հայտնել էր իր դժգոհությունը, իսկ նրան առաջարկել են այդ հարցով անհանգստացնել միայն տնօրինությանը: Սակայն տնօրինությանը դիմելու հնարավորություն այդպես էլ չի ստեղծվել: Փաստորեն, նույնիսկ բաշխիչ աշտարակների գոյությունը չի ապահովագրում անճշտություններից:
Լ.Ն
Հանդիպում Լիտվայում ՀՀ դեսպանությունում
Փետրվարի 8-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Հանդիպմանը մասնակցեցին Նոր Նախիջևանի Ռուսաստանի թեմի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաև Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շյաոլյայի, Վիսագինասի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների նախապատրաստության հետ կապված հարցերին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ուսումնասիրել Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վարչական շենքի առջև մի քանի տասնյակ աշխատակիցներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց են միացել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ովքեր աջակցում են ցանկացած գործադուլի և պատրաստ են սատարել ցակացած քաղաքացու, ում իրավունքները կոտանհարվեն այս օրենքի պատճառով:
Աշխատակիցները պահանջում են, որ ընկերության ղեկավար կազմից որևէ մեկը ներքև իջնի ու պարզաբանումներ տա, թե ինչո՞ւ են իրենց աշխատավարձից պահումներ արել:
Նրանց հետ հանդիպեց Երկաթուղային արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը` ասելով, որ ընկերության տնօրենն աշխատավարձերից պահումներ չանելու իրենց պահանջին ի պատասխան ասել է, որ ինքը պատրաստ չէ գործադուլի, և եթե գործադուլ են անում, պետք է նախօրոք զգուշացնեին, ինքը պատրաստ է ընդունելու ոչ թե բոլոր աշխատակիցներին, այլ միայն 20-25 հոգու:
Աշխատակիցները Աշոտ Խլղաթյանի հետ եկան համաձայնության և մոտ 20 աշխատակիցներ գնացին տնօրենի հետ փակ հանդիպման:
Ծառահատումներ Անգլիական այգում
Անկախը հետևյալ բովանդակությամբ նամակ է ստացել մեր բնակիչներից մեկից և այն ներկայացնում է ընթերցողներին:
Հինգշաբթի օրը ժ. 13:30-ին գնացել էի Անգլիական այգի զբոսնելու: Պատահաբար նկատեցի, որ այգում ծառահատումներ են իրականացվել: Հատվել են երկու հաստաբուն և առողջ ծառեր: Սունդուկյանի անվ. թատրոնի հետնամասում գտնվող ծառը, հավանաբար, հատվել էր հենց նույն օրը, քանի որ մի տղամարդ եկավ և սայլակով տարավ հատված ծառի բունն այգու մուտքի մոտ (Խորենացի փողոց) փորված փոսի կողքին տեղադրված վագոնը: Մյուս ծառը, որ գտնվում էր վագոնի կողքին, ամենայն հավանականությամբ հատվել էր մի քանի օր առաջ: Ծառահատումները, հավանաբար, արվել են վագոնը ջեռուցելու նպատակով, քանի որ նկատեցի՝ վագոնը ջեռուցվում էր և խողովակից ծուխ էր բարձրանում:
Նույն օրը զանգահարեցի Բնապահպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով և հայտնեցի կատարվածի մասին: Հաջորդ օրն ինձ հետ կապվեց մի տղամարդ և ասաց, որ նախարարությունը չի կարող միջամտել այդ գործին, քանի որ այգին սեփանաշնորհված է: Նախարարության աշխատակիցն ինձ ասաց, որ զանգահարեմ քաղաքապետարան՝ Երևանի գլխավոր դենդրոլոգին, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց:
Հաջորդ օրը, երբ գնացի այգի, կտրված ծառերի բները ծածկված էին չորացած տերևներով:
Արված լուսանկարներից հստակորեն երևում է, որ ծառերը եղել են լրիվ առողջ:
Բնակիչ՝ Խաժակ Դրամփյան
Մելիք գյուղը պոչամբարի վերածվելու վտանգի տակ է
Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: Պահանջում են ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան Գրետա Գաբրիելյանը:
«Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ Գրետա Գաբրիելյանի խոսքով` հանքը շահագործվել է դեռևս խորհրդային տարիներից, բայց փակ եղանակով: 2005-ին «Մեգո-Գոլդ» ընկերությունը ստացել է բաց եղանակով հանքը շահագործելու թույլտվություն՝ երկու տարի, ապա վեց և կես տարի՝ ստորգետնյա եղանակով: Մինչ օրս շահագործումը կատարվում է միայն բաց եղանակով:
«Ճիշտ է Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համայնքի առողջական վիճակը առանձնակի չի տարբերվում մյուսներից, սակայն երիտասարդները պնդում են, որ իրենք վատ ինքնազգացողություն են ունենում, հաճախակի գլխացավեր և այլն: Բացի այդ, հողը հարուստ է թունավոր նյութերով և պիտանի չէ մշակման: Ընդհանրապես նման վտանգ առկա է բոլոր հանքերի դեպքում, սակայն այս տարածքը կարևոր է այնքանով, որ ջրագոյացման տարածք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրետա Գաբրիելյանը:
«Eco Right» կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանի խոսքով`երկու պոչամբարներն ու հանքը գտնվում են Մելիք գյուղի հարևանությամբ: Ընկերության հավաստմամբ՝ իրենք ունեն 18 մլն տոննա ոսկու հաստատված պաշարներ, այսինքն նույնքան էլ պոչհանք է առաջանալու և նույնքան կեղտաջուր:
«Երրորդ պոչամբարը 100 000 տոննա պաշար ունի, կարելի է պատկերացնել, թե քանի պաչամբար է անհրաժեշտ կառուցել 18 մլն պոչհանքի համար: Նշանակում է, պետք է ամբողջ գյուղի տարածքը վերածել պոչամբարի կամ գյուղը տեղահանել»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Հանրային նշանակության հարցեր` ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում
Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրկված էր երկու հարց` “Գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման սկզբունքները, մեթոդաբանությունը և չափորոշիչները” և “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության 2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում”: Բացելով նիստը` նախարարն ընդգծել է, որ այս տարի կոլեգիան ավելի արդյունավետ գործունեություն է ծավալելու` քննարկելով հանրային նշանակության մի շարք խնդիրներ: Անդրադառնալով առաջին հարցին` Արմեն Աշոտյանը նշել է, որ փաստաթուղթը ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմը մշակել է ՀՀ վարչապետի հանձնարարականով, որի կապակցությամբ մի շարք աշխատանքներ արդեն կատարվել են: “Թեման արդիական է` և’ բովանդակային, և’ կառավարչական իմաստով: Կարևորելով վերոնշյալ հարցը` գիտության հետագա զարգացման և ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների տեսանկյունից, ակնկալում եմ բուռն քննարկում”,-նշել է Ա. Աշոտյանը: Հիմնական զեկուցող` Գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանն իր ելույթում նշել է, որ թեման, իրոք, խիստ արդիական է. մի շարք երկրներում բազային ֆինանսավարումը կատարվում է համապատասխան վարկանիշներով: Ս. Հարությունյանը ներկայացրել է փաստաթղթի իրավական հիմքերը, բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները, մասնավորապես, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի/նախագծերի իրականացման, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի իրականացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և գիտական կադրերի պատրաստման ծրագրերի դեպքերում: Գիտպետկոմի նախագահը ներկայացրել է նաև բազային ֆինանսավորման մեթոդաբանությունը, որը սահմանում է գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները և դրանց հաշվարկման կարգը` ընդգծելով գիտական հետազոտությունների արդյունավետությունը /1 գիտական աշխատողի հաշվարկով` նախորդ 5 տարիների կտրվածքով/, կադրային ներուժը, նյութատեխնիկական ապահովվածությունը, միջազգային գիտակրթական տարածքի հետ ինտեգրման մակարդակը, հանրապետական գիտակրթական տարածքի հետ ինտեգրման մակարդակը, գիտական արդյունքի առևտրայնացման մակարդակը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը: Զեկույցի վերջում Ս. Հարությունյանը ներկայացրել է նաև բազային ֆինանսավորման չափորոշիչները և ԳԱՑ-ի գնահատման հիման վրա գիտական կազմակերպությունների ընդգրկման կատեգորիաները: Զեկույցի ավարտին բանախոսը պատասխանել է կոլեգիայի անդամների հարցերին: Օրինակ, նախարարին հետաքրքրում էր գիտության ոլորտում մեթոդաբանության մշակման խնդիրը, մասնավորապես, թե վարկանիշավորումն ինչպիսի ֆինանսական ազդեցություն է ունենալու գիտական հիմնարկների վրա` կարևորելով վստահությունը մեթոդաբանության հանդեպ և վարկանիշավորումը հանրային կառույցի պատվիրակելու պատրաստակամությունը: ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը ներկայացրել են փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
Կոլեգիայի նիստի երկրորդ` “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության 2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում” հարցը ներկայացրել է տեսչության պետ Ա. Կարապետյանը: Նա, մասնավորապես, ներկայացրել է Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերի ավագ դպրոցների, ինչպես նաև ՀՀ 146 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործունեության ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը: Աժ պատգամավոր Ռ. Մուրադյանն իր դիտարկումներն է ներկայացրել հաշվետվության վերաբերյալ` ընդգծելով, որ անհրաժեշտ է “կրթության որակին” տալ իրավական սահմանում: Բացի այդ, նա անդրադարձել է նաև մանկավարժների համակարգչային հմտությունների խնդրին: Կոլեգիայի անդամներին հետաքրքրել է նաև մանկավաժական ստաժի և աշխատանքի արդյունավետության հարաբերակցության, մեթոդաբանության, տարակարգ ունեցող ուսուցիչների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՀ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը նշել է, որ 2011 թվականից ի վեր, ինչ ԿՏՊ-ն իրականացնում է ուսումնասիրություններ դպրոցներում, տարիների ընթացքում կուտակված մի շարք խախտումներ, մասնավորապես, վեց տարեկան երեխաների ընդունում, անօրինական փոխադրումներ, ռուսական դասարաններում անօրինական պահում, ընդհանրապես վերացել են: Ծավալվել է բուռն քննարկում` ներկայացված կրթական գործունեության ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության մեթոդաբանության շուրջ: Նախարար Ա. Աշոտյանը, ամփոփելով քննարկումները, նշել է, որ ԿՏՊ-ն նման լայնածավալ ուսումնասիրություն կատարում է առաջին անգամ, ուստի բնական էր` կոլեգիայի նիստին նման բուռն քննարկումը:
Նիստի ավարտին կոլեգիան կայացրել է համապատասխան որոշում:
ԿԳՆ-ն հայտարարում է տարբերանշանի մրցույթ, մրցանակը` 300 հազար դրամ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպական աշխատանքների շրջանակում հայատարարում է միջոցառման տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ անձինք:
Տարբերանշանը պետք է արտացոլի եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր:
Մրցույթի հաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝
Առաջին տեղ՝ 300 հազար դրամ,
Երկրորդ տեղ՝ 200 հազար դրամ,
Երրորդ տեղ՝ 100 հազար դրամ:
Մրցութային աշխատաքները /տպագիր և էլեկտրոնային/ ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Անհրաժեշտ է աշխատանքներին կից ներկայացնել նաև մասնակցի վերաբերյալ տեղեկություն/կազմակերպության պարագայում իրավաբանական անձի տվյալները, իսկ ֆիզիկական անձը՝ անուն, ազգանուն, տարիք, հասցե, կոնտակտային տվյալներ/:
Մրցութային հանձնաժողովում ընդգրկված կլինեն կրթության, գիտության և մշակույթի բնագավառների անվանի ներկայացուցիչներ: Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը կպատկանի ՀՀ ԿԳՆ-ին:
Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի մարտի 10-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն մինչև 2014 թվականի մարտի 28-ը:
Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով՝ Երևան,Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն, սենյակ 639:
Հեռ. 52-73-43, էլփոստ՝ [email protected]
Դոլարի գինը բորսայում 412 դրամ
Ուժեղ երկրաշարժ` Ադրբեջանում, ցնցումները զգացվել են Սյունիքում և Արցախում
Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քաղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 48.880:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:


