Վ.Պետրոսյանն ու նրա փաստաբանը շարունակում են բոյկոտել քննչական գործողությունները: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց վթարի փաստով կալանավորված դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Բաց նամակ ոստիկանապետին. Պուտինի դեմ ցույցն օրինական է
Ենթադրում եմ, որ արդեն տեղյակ եք, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի նաև երթ:
Հարկ եմ համարում հայտնել, որ հավաքի առիթ հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի մասին պաշտոնապես հայտարարվել է ս.թ. նոյեմբերի 27-ին: Այսինքն, հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել:
Ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինը:
Որպես հավաքի մասնակից խնդրում եմ ապահովել հավաքի (այդ թվում` հանրահավաքի և երթի) անվտանգությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման ապահովումը:
Դանիել Իոաննիսյան
Թաիլանդի վարչապետը հրաժարվել է հեռանալ պաշտոնից
Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հայտարարել է, որ ընդդիմությանը տեղի չի տա ու չի հեռանա պաշտոնից կամ էլ երկրի Ազգային ժողովից: Դրա մասին նա հայտնել է իր հեռուստաուղերձում:
Չինավատն ընդգծել է, որ կառավարությունն ու կառավարական բոլոր հիմնարկները շարունակում են աշխատանքը, չնայած ցույցերին: Նա խոստացել է հակասությունները լուծել խաղաղ ճանապահով, առանց բռնության կիրառման:
Կիրակի ցուցարարների առաջնորդ Սութեպ Թաուգսուբանը վարչապետին “իշխանությունը 2 օրում ժողովրդին հանձնելու” վերջնագիր ներկայացրեց:Նա պետծառայողներին զանգվածային գործադուլ և կառավարության աշխատանքը կաթվածահար անելու կոչ արեց: Սակայն, ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, նախարարությունների ու պետհիմնարկների մեծամասնությունը շարունակում է աշխատել սովորականի պես:
Թաիլանդում ցուցարարներն ակտիվ բողոք են սկսել մեկ շաբաթ առաջ: Նրանք կարծում են, որ իշխանությունները կապ ունեն նախկին վարչապետ Թաքսին Չինավատի հետ: Ցուցարարները հավատացած են, որ նա է ղեկավարում երկիրը, չնայած երկրից ստիպողաբար հեռացել է ու բնակվում է արտասահմանում: Նա հեռացվել է ռազմական հեղաշրջման արդյունքում, 2006-ին, իսկ հետագայում, ծառայողական պարտականությունները չարաշահելու համար հեռակա դատապարտվել է 2տարվա ազատազրկման: Թաիլանդի կառավարությունը հիմա գլխավորում է նրա կրտսեր քույրը` Յինգլակ Չինավատը:
Երիտասարդներն ամփոփեցին պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքները
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն մեկնարկել էր նոյեմբերի 15-ին և իրականացվել «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում շուրջ մեկ ամիս ոչ պետական և պետական 30 բուհերի ուսանող երիտասարդները պայքարեցին պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ: Երիտասարդները մասնակցեցին մի շարք տեղեկատվական դասընթացների: Նրանք հանդիպումներ ունեցան սոցիոլոգի հետ, ով ուսանողներին ներկայացրեց, որ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը կարող է տարիներ հետո ժողովրդագրական խնդիրներ առաջացնել, երբ, օրինակ, աղջիկ երեխաներն ավելի քիչ կլինեն: Այնուհետև ուսանողների համար դասախոսություններ կարդաց բժիշկը, ով նեկայացրեց հղիության ընդհատման հետևանքով առաջացած հնարավոր հիվանդությունների մասին տեղեկատվություն: Երիտասարդները հանդիպումներ են ունեցել նաև հոգևորականի, իրավաբանի և հոգեբանի հետ:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ծրագիրն ուղղված չէր խնդիրը միանգամիկց լուծելուն, այլ նրան, որ այս խնդրի մասին երիտասարդների շրջանում խոսվեն: Այնուհետև հավելեց. «Այս բացասական երևույթը տարեցտարի նոր թափ է ստանում` ելնելով տարբեր գործոններից: Մարդիկ չեն գիտակցում, որ այն նույնիսկ կարող է համարվել քրեական պատասխանատվության ենթարկվող գործողություն»: Պարոն Ավագյանը կարծում է, որ օրենքի առումով բացեր չկան, բայց թերություններ կան օրենքի կիրառման հարցում. «Պատահական չենք ընտրել թիրախ-խմբերը` ուսանողություն և երիտասարդություն, քանի որ այդ մարդիկ ապագա մայրեր ու հայրեր են: Մասնակիցներին կոչ ենք արել, որ ոչ թե իրենց մեջ պահեն ստացված ինֆորմացիան, այլ հարևանների, ընկերների ու հարազատների մոտ խոսեն այդ մասին: Այս երևույթի վերաբերյալ պետք է խոսել, այն պիտի նախ դատապարտվի հենց հասարակության մեջ, հետո տարբեր տեսակի պատասխանատվություն կրեն»:
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանն էլ նշեց. «Մեր ազգային, մշակութային առանձնահատկություններից ելնելով` սկզբնական շրջանում ուսանողները կաշկանդվում էին շատ հարցեր տալ փորձագետներին: Բայց քանի որ դասընթացներն ինտերակտիվ էին, ընթացքում այդ խնդսիրը հարթվեց»:
Նա նաև տեղեկացրեց, որ փորձագետներից ոմանք հրաժարվել են դասախոսության համար տրամադրվող սիմվոլիկ գումարից: Օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչն այն տրամադրել է «Զատիկ» խնամքի կենտրոնին, իսկ հոգևորականը` հոգևոր գրականություն ձեռք բերելուն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հանրապետությունում տեղի է ունեցել յոթ ավտոպատահար,ութ մարդ վնասվել են
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Նիսան Պրիմերա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Հաստատվել են ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը
Ինչպես Անկախին տեղեկացնում են ԿԳՆ-ից, նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը սահմանելու մասին”: Համաձայն հրամանի` սահմանվել են օտար լեզուներից, ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների հետևյալ անցումային շեմերը`
Անգլերեն – 54 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 61 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 79 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Ֆրանսերեն – 200 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 300 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 400 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Գերմաներեն – 60 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 80 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 100 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ – 35 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 25 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 20 միավոր /հումանիտար-բանասիրական/:
7 ակտիվիստ բերման է ենթարկվել
Այսօր առավոտյան 7 ակտիվիստներ բերման են ենթարկվել Ոստիկանություն, նրանցից 5-ը՝ Կենտրոնի ոստիկանության բաժին, 2-ը՝ Շենգավիթի: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ներկայումս ընթանում է ակտիվիստների նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրության կազմելու գործընթացը՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների` բերման ենթարկված ակտիվիստները փորձել են ՄՄ Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ: Ինչ վերաբերում է ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարան ոստիկանների կողմից ներխուժմանը, ապա Արմեն Մալխասյանը նշեց, որ ոչ մի ներխուժում չի եղել, «գնացել են վարչական բերում իրականացնելու, դուռը թակել են, ոչ ոք չի բացել, հեռացել են»: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը ներկայացվեց օտարերկրյա դեսպաններին
Նոյեմբերի 30-ին IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի հրավերով «UWC Դիլիջան» միջազգային դպրոց այցելեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին, դպրոցի ծրագրերին, ինչպես նաեւ տեղեկացան Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում քաղաքում իրականացվող այլ ծրագրերի մասին:
«Դպրոցի հանդեպ հետաքրքրությունը մեծ է թե՛ հայաստանցիների եւ թե՛ օտարերկրացիների կողմից, ուստի որոշեցինք «UWC Դիլիջան»-ը ներկայացնել Հայաստանում աշխատող միջազգային համայնքի անդամներին: Դպրոցն իր առաջին 90 աշակերտներին կընդունի 2014թ. սեպտեմբերին, եւ ընդունելության գործընթացը սկսված է: Բոլոր ցանկացողներին խորհուրդ եմ տալիս դիմել www.am.uwc.org կայքի միջոցով եւ դա անել հնարավորինս շուտ», – archive2.ankakh.com-ին հայտնեց IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:
«Մեծ խանդավառությամբ ենք սպասում Դիլիջանում միջազգային դպրոցի բացմանը», – ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Կարծում եմ, սա Հայաստանի համար ճիշտ մոդել է` երիտասարդներ ներգրավելու ողջ աշխարհից, ներառյալ նրանց, ովքեր նախկինում Հայաստանի հետ կապեր չեն ունեցել: Շատ կարեւոր է այն փաստը, որ դպրոցը ունենալու է մեծ կրթաթոշակային ֆոնդ: Դա նշանակում է, որ այն չի լինելու դպրոց միայն հարուստ ընտանիքների երեխաների համար` այն բաց կլինի ցանկացած շնորհալի երիտասարդի համար: IDeA հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում գումարներ հայթայթելու ուղղությամբ, որպեսզի ֆինանսական գործոնը ոչ մի երեխայի համար խոչընդոտ չհանդիսանա», – նշել է ԱՄՆ դեսպանը:
«Վերջերս եմ նշանակվել Ռումինիայի դեսպան Հայաստանում եւ այնպիսի դպրոց ենք փնտրում երեխաներիս համար, որը լավ հիմք կհանդիսանա նրանց ապագա մասնագիտության համար: Անչափ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ Դիլիջանում UWC դպրոց է կառուցվում: UWC դպրոցները համաշխարհային ճանաչում ունեն», – ասել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեն:
UWC Դիլիջան դպրոցը IDeA հիմնադրամի լայնածավալ բարեգործական նախաձեռնությունն է։ Ս.թ. հոկտեմբերին դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Դիլիջան անվանումը: Դպրոցը վերջերս ստացել է «IB World School» կարգավիճակ, որը հնարավորություն կտա սաներին իրենց կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում:
Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 16-ից 18 տարեկան 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Շնորհալի աշակերտների մեծամասնությունը դպրոցում սովորելու է անվճար` կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմելու են UWC Դիլիջան դպրոցի աշակերտների 10-12%-ը:
Ընդունելության գործընթացին կարող եք ծանոթանալ UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում – www.am.uwc.org կամ (010) 583346 հեռախոսահամարով։
«Խնայելով ինձ և քեզ»` հակածխախոտային ակցիաներ ՀՀ 5 քաղաքներում
«Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Խնայելով ինձ և քեզ» խորագրով հակածխոխոտային թեմաներով մի շարք ակցիաներ։ Մարզային դպրոցներից ստացված հակածխախոտային թեմաներով նկարներով կկազմակերպվի ցուցահանդես-մրցույթ։ Հաղթած նկարները կդառնան մեծ պաստառներ, որոնք կփակցվեն Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Գավառում և Երևանում՝ հիշեցնելով ծխախոտի վնասակար ազդեցությունը։
Հակածխախոտային ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
«Բարեկամ» ՀԿ-ի անդամ, ծրագրի ղեկավար Շուշան Հարությունյանը նշում է, որ իրենց ակցիաների շրջանակներում անչափահաս երեխաները, ծխախոտը ձեռքներին, մոտեցել են անցորդներին և խնդրել վառել գլանակը։ «Մեզ թվում էր, որ անցորդները կմերժեին և երեխաներին կբացատրեին ծխախոտի վնասակարության մասին, սակայն հիմնականում ծխախոտը վառում էին՝ առանց որևէ արձագանքի։ Մեր նպատակն է գիտակցել տալ ծխողներին և նոր ծխել ցանկացողներին, սեփական անձին վնասելուց զատ, իրենց հարազատներին ու սիրելիներին վնասելու չափը»,- նշում է ծրագրի ղեկավարը՝ ասելով, որ իրականացված ակցիաները հետագայում վերածվելու են ֆիլմի։
«Բարեկամ» ՀԿ-ն ծրագրի շրջանակներում նկարահանում է նաև 3 սոցիալական հոլովակ , որոնցում շեշտը դրված է ոչ թե հենց ծխողի, այլ շրջապատի՝ երեխաների, հարազատների վրա ծխելու ունեցած վատ ազդեցության վրա, ինչը կարող է ավելի հզոր զսպօղակ դառնալ ծխողի համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նախագահը Երևանում ներկա է գտնվել «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում: Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:
Լրացուցիչ տեղեկություններ «Միացյալ խաչ» հուշարձանի վերաբերյալ
Երևան քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում ս.թ. դեկտեմբերի 2-ին տեղադրվել է «Միացյալ Խաչ» անունը կրող հուշարձան` որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ: Սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նյութի և գույնի ընտրությունը համահունչ է նրա իմաստային նշանակությանը, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը։
Այս հուշարձանի նույնատիպը 1997թ., Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:
Հուշարձանի պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո երջանկահիշատակ Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:
Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:
Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ:
Այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա
Դեկտեմբերի 2-ին, ժամը 06.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Պարզվել է, որ Լ. Չ.-ին պատկանող ավտոտնակում ամբողջությամբ այրվում է «Թիվ 15» երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 0450Տ պետհամարանիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.20-ին, մարվել՝ 07.57-ին:
Եղանակը Հայաստանում առաջին հինգ օրերին
Դեկտեմբերի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Դեկտեմբերի 2-ին, 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին սպասվում են տեղումներ:
Ավտոպատահար Վրաստանի Հանրապետության տարածքում
Դեկտեմբերի 2-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.13-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Գուդաուրիի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովի համանախագահությամբ:
Վ. Տերտերյանը նշեց, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները: “ Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցությունն առանձնահատուկ կարեւոր տեղ է զբաղեցնում, որի խորացման հարցերը մանրամասն քննարկվում են աշխատանքային խմբում եւ կողմերին համապատասխան առաջարկություններ են ներկայացվում”,-նշեց Վ. Տերտերյանը:
Ս. Նազարովը նույնպես ընգծելով երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային բաղադրիչի կարեւոր դերը` նշեց, որ ռուսական կողմից այս ձեւաչափով համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Անգամ այն տարածաշրջանները, որոնք ավանդական կապեր չեն ունեցել Հայաստանի վարչական միավորների հետ, հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ կապերի զարգացման հարցում:
Նիստի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության, այս մակարդակում իրավապայմանագրային դաշտի զարգացման հարցեր:
Ներկայացվեց 2012թ. մարտին կայացած առաջին նիստի արձանագրության իրականացման ընթացքը: Գործընկեր տարածաշրջանների ներկայացուցիչները զեկուցեցին համագործակցության ներկա մակարդակի եւ գործակցության խորացման ուղղությունների մասին: Կարեւորվեց միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը, նշվեց, որ այս ոլորտում առկա է գործակցության մեծ ներուժ:
Աշխատանքների ավարտին Վ. Տերտերյանն ու Ս. Նազարովն ստորագրեցին Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:
Հասարակայնության հետ կապերի բաժին
«Երբ» ներկայացումը չիրականացված երազանքների մասին է
Վերջերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Երբ» տրագիկոմեդիայի պրեմիերան:
Բեմադրող ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացումը չիրականացված երազանքների մասին էր: Այսօր ոչ մեկ իրավունք չունի հանձնվելու, զենքերը վայր դնելու, հանուն երազանքի արժե ապրել ու պայքարել՝ թեւաթափ լինելն անիմաստ է.
«Կյանքն անփոխարինելի է՝ տրվում է մեկ անգամ: Երբ ավարտվի ժամանակը, կվերջանա ամեն ինչ, այն թանկ է ու կարեւոր: Պետք է ապրել լիարժեք: Ամբողջ ներկայացումն հենց դրա մասին է»:
Ռեժիսորի հավաստմամբ պետք է զգույշ լինել, հատկապես երիտասարդության հետ, եթե կոտրվեն երազանքի թեւերը, ձախորդությունն ու անհաջողությունը կուղեկցի, միայն թե աշխատավարձի խնդիր կա, այն քիչ է եւ չի ոգեշնչում.
«Դերասանից պետք է հասարակությունը ճաշակ ընդօրինակի, դերասանն է քարոզում իրական արժեքներ, մենք արվեստի երկիր ենք, սակայն որակյալ ներկայացումների պակաս կա»:
Պարոն Գրիգորյանի պնդմամբ թատրոնն իր կյանքն է, առանց որի ապրելն անիմաստ է: Հինգ տարեկանից թատրոնում է, իր երազանքը կատարվել է, նա իր աշխատանքը սիրում է:
Երիտասարդ դերասան Պապ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարճ ժամանակահատվածում փորձել են անել լավագույնը: Իրենց լավագույն հերոս Քաջ Նազարը չի եղել ծույլ, անբան, անխելք ու վախկոտ, այլ եղել է պարզապես երազող: Ներկայացման գաղափարն է՝ չդադարել երազել.
«Կյանքի հանդեպ պետք է ունենալ գունավոր ակնոցներ եւ երբեք չդադարել կրել դրանք, առանց գույների կյանքն անհամ է, մենք ինքներս ենք մեր խելառ ու արեւոտ օրերը կառուցում»:
Նրա պնդմամբ ներկայացումը գրագետ հանդիսատեսին դուր կգա, սակայն կա պատասխանատվություն, խափանման վախ ու հուզմունք:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Լրագրողի մասնագիտությունը հեշտ չէ. Լուսինե Ասատրյան
Դեկտեմբերի 2-ից պետական բուհերում կշարունակեն իրենց ուսումն ավարտական կուրսում գտնվող բոլոր ուսանողները, նրանք ովքեր գնացել էին պրակտիկայի՝ լիարժեք, կամ ոչ այնքան գիտելիքներ ստացած վերադառնում են հարազատ համալսարանները: archive2.ankakh.com-ի հետ զրույցում Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Լուսինե Ասատրյանը նշեց, որ Հանրային ռադիոյի Կամուրջում անցկացրած պրակտիկայից գոհ է, պատրաստել է երեք ռադիոռեպորտաժ, որոնք եթեր են հեռարձակվել, իսկ համալսարանի անունը շեշտվել է.
“Պրակտիկայից հետո ակնկալում եմ ընդունվել աշխատանքի և դրա հետ մեկտեղ հաջող հանձնել պետական ավարտական քննությունները: Լրագրողի մասնագիտությունը հեշտ չէ եւ չի պահանջում ուսումն ավարտելուց հետո նոր միայն աշխատել, այլ պետք է հենց ուսմանը զուգահեռ սկսես քեզ գտնել տվյալ ոլորտում”:
Ինչ վերաբերում է ուսման որակին, Լուսինեն պնդեց, որ գոհ չէ, քանի որ ավելին է ակնկալում՝ տեսական գիտելիքներից զատ կա նաև գործնականը, որի պակասը համալսարանը չի լրացնում: Եթե դու կարող ես ինքդ փնտրել` լավ է, իսկ եթե ոչ, ապա այդպես էլ կավարտես առանց հստակ պատկերացնելու, թե ինչ պետք է անես գործնականում.
“Ասեմ ավելին, կան նույնիսկ առարկաներ, որ 4 տարի գրեթե նույն բանն ենք սովորում: Նշեմ, որ մեր համալսարանն ունի մեկ առավելություն, եթե մյուս համալսարաններում, ընդունված է գործնական աշխատանքն իրականացնել 4-րդ կուրսի երկրորդ սեմեստրում, ապա մեզ մոտ այդ 3 ամիսը բաժանվում է վերջին երկու տարվա մեջ, տեսականն ու գործնականը համատեղելով”:
Ուսանողուհին շատ կուզեր, որպեսզի համալսարանում լիներ մոնտաժային աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված սենյակ, իսկ ուսանողին տրամադրեին անհրաժեշտ տեխնիկա հեղինակային ռեպորտաժներ պատրաստելու համար: Նա հույս ունի, որ շուտով դրանք էլ կլինեն ու կծառայեն իրենց նպատակին: Շնորհավորում է բոլոր ավարտական կուրսերում գտնվող իր համակուրսեցիներին եւ մաղթում համբերություն, պայծառ ապագան առջեւում է:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Երեք սենյականոց բնակարան՝ այրված տնակի բազմազավակ ընտանիքին,տեսանյութ
Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Շիրակ կենտրոնը դեպքից անմիջապես հետո պատրաստեց տեսանյութ «Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին» http://youtu.be/GjzPDfssiQw , որը հրապարակվեց հայասատանյան առաջատար պարբերականներում: Արձագանքները չուշացան, այս ընտանիքին օգնություն ցուցաբերեցին մեր բազմաթիվ հայրենակիցները: Այսօր ամերիկյան «Փարոս» հիմնադրամը այս ընտանիքին երեք սենյականոց՝ նոր և լուսավոր բնակարան նվիրեց, որը գնվել էր ամերիկահայ բարերաներ՝ Նժդեհ և Լիլիթ Յահուբյանների կողմից տրամադրվող միջոցներով:
Կուսակցությունները պետք է փող ծախսեն, բայց չունեն կամ ցույց չեն տալիս
Նախորդ համարում «Անկախն» անդրադարձել է, թե Հայաստանում խորհրդարանական ու արտախորհրդարանական փոքրիշատե հայտնի ու հեղինակավոր կուսակցություններն ինչ միջոցներ են ունեցել 2012 թ.: Այժմ նայենք, թե որ կուսակցությունն իր ունեցած միջոցներն ինչպես է ծախսել, ինչ գործունեության համար, ինչ ուղղություններով և այլն:
Կուսակցությունների ճնշող մեծամասնությունը փող չունի, որ ծախսի
Այսիպիսով, ՀՀԿ-ն 2012 թ., ըստ հայտարարագրած միջոցների ու ծախսերի, ունեցել է 442 մլն 11 հազար դրամ հայտարարագրված ֆինանսական միջոցներ: Այս գումարներից կուսակցությունը վճարել է 150 մլն 572 հազար դրամ ֆիզիկական անձանց`աշխատավարձերի, չօգտագործված արձակուրդների փոխհատուցման և նպաստների տեսքով, 40 մլն 204 հազար դրամ սոցվճարումներ է կատարել, 4 մլն 840 հազար դրամ տարածքի վարձակալության համար է վճարել, 21 մլն 995 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարումների, 13 մլն 101 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: Եվս 1 մլն 5 հազար դրամ ՀՀԿ-ն ծախսել է գույք ձեռք բերելու համար և 122 մլն 327 հազար դրամ` ներկայացուցչական ու անհատույց տրված ակտիվների համար: Ընդհանուր առմամբ կուսակցության ծախսերը կազմել են 354 մլն 44 հազար դրամ: Այսինքն` կուսակցության ամենամեծ հայտարարագրված ծախսերն ուղղված են եղել աշխատավարձերի ու արձակուրդների փոխհատուցմանը և ներկայացուցչական ու անհատույց ակտիվներին:
ԲՀԿ-ն 2012 թ. համար հայտարարագրել է 58 մլն 106 հազար դրամ դրամական մուտքեր: Կուսակցությունը աշխատավարձերի, ծառայությունների մատուցման վճարումների համար ծախսել է 1 մլն 892 հազար դրամ, 564 հազար դրամ սոցիալական վճարումներ է կատարել, 2 անգամ 10-ական մլն և մեկ անգամ 150 հազար դրամով դահլիճ է վարձակալել, 4000 դրամ պետտուրք է մուծել, 40 հազար դրամ ծախսել է «Էկոնոմիկա» հանդեսի ձեռքբերման համար, 2 մլն 500 հազար դրամ` վկայականներ ձեռք բերելու և 7 մլն 286 հազար դրամ` համակարգչային տեխնիկա ձեռք բերելու համար: Կուսակցությունը 286 հազար դրամ ծախսել է հայտարարություններ հրապարակելու համար, 700 հազար` ինտերնետ կայք պատրաստելու, 218 հազար դրամ` ինտերնետի վճարումների ու էլի մի քիչ գումար` այլ մանր-մունր ծախսերի համար: Հայտարարագրված համեմատաբար խոշոր ծախսերից է 15 մլն դրամը` ընտրությունների մասնակցելու նպատակով օրենքով թույլատրված հիմնադրամի հաշվի համալրումը: Ընդհանուր առմամբ կուսակցությունը 2012 թ. ծախսել է 49 մլն 173 հազար դրամ գումար:
ՕԵԿ-ը, ըստ լրացված հայտարարագրի, 2012 թ. ունեցել է 16 մլն 710 հազար 900 դրամ: Կուսակցությունը ծախսել է 15 մլն 719 հազար 600 դրամ, որից աշխատավարձերի համար վճարել է 1 մլն 125 հազար 600 դրամ, կոմունալ վճարների և վարձակալության համար` 9 մլն 383 հազար դրամ, գործուղումների ու տրանսպորտային ծախսերի համար` 1 մլն 192 հազար դրամ և ևս 718 հազար դրամ` հարկերի, տուրքերի համար: 3 մլն 301 հազար դրամ էլ այլ ծախսեր է ունեցել:
ՀՅԴ-ն 2012 թ. ունեցել է 58 մլն 840 հազար 900 դրամ: Կուսակցության ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար 900 դրամ: Կուսակցությունը 14 մլն 958 հազար դրամ ծախսել է աշխատավարձերի համար, 3 մլն 887 հազար դրամ` սոցիալական վճարների ու կենսաթոշակների, 3 մլն 617 հազար դրամ` գույքի վարձակալության և մոտ 9 մլն 600 հազար դրամ` կոմունալ վճարումների համար: Կուսակցությունը նաև 2 մլն 700 հազար դրամի հարկեր-տուրքեր է մուծել: 9 մլն 816 հազար դրամ կուսակցությունը ծախսել է գործուղումների վրա, 11 մլն 897 հազար դրամ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի, 2 մլն 100 հազարի ամսագիր է տպել, 490 հազար դրամով կայք է պատրաստել, մոտ 200 հազար դրամի թերթ է բաժանորդագրվել և այլ մանր ծախսեր: Կուսակցության ընդհանուր ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար դրամ:
ՀԱԿ կուսակցության հայտարարագրած ընդհանուր դրամական միջոցները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ: Կուսակցությունն աշխատավարձեր ու այս կարգի այլ ծախսեր չի ունեցել, սոցիալական կամ գույքի վարձակալության վճարումներ չի արել, 941 հազար դրամի կոմունալ վճարումներ է արել, 179 հազար 500 դրամ մուծել հարկեր-տուրքերի համար և 1 մլն 944 հազար դրամ ծախսել ներկայացուցչական, Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության անդամավճարի, ՀԺԿ-ին բյուջետային փոխանցումների ու այլ ծախսերի համար: 2012 թ. կուսակցությունն, ընդհանուր առմամբ, ծախսել է 3 մլն 65 հազար դրամ գումար:
«Ժառանգություն» կուսակցության ընդհանուր դրամական միջոցները եղել են 30 մլն 53 հազար դրամ և 4 հազար դոլար, որից կուսակցությունը ծախսել է 26 մլն 359 հազար դրամը: Կուսակցությունը 1 մլն 326 հազար դրամ ծախսել է աշխատավարձերի և 435 հազար դրամ` սոցիալական վճարների համար, 3 մլն 183 հազար դրամ` կոմունալ վճարումների, 541 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: 4 մլն 800 հազար դրամի գույք է վարձակալել և ևս 8 մլն 467 հազար դրամի էլ գույք ձեռք բերել: Այլ ծախսերի համար էլ կուսակցության գանձարանից պակասել են ևս 7 մլն 607 հազար դրամ միջոցներ:
Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցությունն ունեցել է 6 մլն 309 հազար 600 դրամ և ևս 393 հազար 300 դրամ էլ մնացորդ է ունեցել նախորդ տարվանից: Ծախսել է 6 մլն 104 հազար 700 դրամ, որից 1 մլն 139 հազար դրամը` աշխատավարձերի վճարման, 374 հազար դրամը` սոցվճարումների, 45 հազար դրամը` գույքի վարձակալության և 120 հազար դրամը` հարկեր-տուրքերի համար: Կուսակցության կոմունալ ծախսերը կազմել են 1 մլն 525 հազար դրամ, 471 հազար դրամի գույք է ձեռք բերվել, և ևս 2 մլն 429 հազար դրամ էլ կուսակցությունն «այլ ծախսեր» է արել: Կուսակցության ընդհանուր ծախսերը կազմել են 6 մլն 104 հազար դրամ:
Մեծահարուստ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության ունեցած ամբողջ 8 մլն 550 հազար 800 դրամ միջոցներից ծախսվել է 2 մլն 895 հազար 100 դրամ, որից միայն 2 մլն 200 հազար դրամը` «այլ ծախսեր»-ի համար, 59 հազար դրամ հարկ ու տուրք է մուծվել և 636 հազար դրամ էլ տարածքի վարձակալության համար է պահանջվել:
Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն նախորդ տարի 3 մլն 429 հազար 500 դրամ դրամական միջոցներ է ունեցել, որից կուսակցությունը ծախսել է 3 մլն 322 հազար 400 դրամը: Այս գումարներից 1 մլն 573 հազար դրամը ծախսվել է աշխատավարձերի և 485 հազար դրամը` սոցվճարների համար: Կուսակցության կոմունալ վճարումները կազմել են 679 հազար դրամ, հարկեր-տուրքերը` 14 հազար 600 դրամ: Եվս 42 հազար 500 դրամ ծախսվել է տրանսպորտային ծախսերի համար և 4500 դրամ էլ` «այլ ծախսերի»:
2012 թ. «հարուստ» կուսակցություններից Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցությունը` իր հաշվին ունենալով 9 մլն 224 հազար 400 դրամ, ծախսել է 9 մլն 225 հազար 700 դրամ, որից 391 հազար դրամը ֆիզիկական անձանց մատուցած ծառայությունների համար է վճարվել, 131 հազար դրամը` սոցիալական վճարումների համար, իսկ մնացած` 8 մլն 702 հազար դրամը կուսակցությունը ծախսել է «այլ ծախսեր» տողով:
Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն էլ, 2012 թ. ունենալով 4 մլն 428 հազար դրամ միջոցներ, այդ գումարներն ամբողջությամբ ծախսել է: Ընդ որում` 587 հազար դրամի աշխատավարձեր է վճարել, 183 հազար դրամ` սոցիալական վճարներ, 2 մլն 626 հազար դրամի գույք է վարձակալել, 976 հազար դրամի կոմունալ ծախսեր կատարել, 1800 դրամ մուծել հարկեր-տուրքերի ձևով և 53 հազար 800 դրամի թերթ է գնել:
Մնացած կուսակցությունների ծախսերը չեն գերազանցել 2 մլն դրամը, ընդ որում, մեծամասնությունը չի հատել անգամ 1 մլն-ի սահմանագիծը: Ուշագրավ է, որ այնպիսի կուսակցություն, ինչպիսին «Ազատ դեմոկրատներ»-ն է, որևէ ծախս չի հայտարարագրել: Զարմանալի է նաև, թե ինչ չնչին գումարներ են հայտարարագրում միլիոնատեր ղեկավարների կուսակցությունները:
Այսպիսով, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանում 3 կուսակցություններ են հիմնականում կուսակցական աշխատանքների համար ծախսեր կատարում` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Մնացածը գումար չունեն ծախսելու համար կամ ցույց են տալիս, թե չունեն: Կուսակցությունների ճնշող մեծամասնության հիմնական ծախսերը փոքրիկ աշխատավարձերն են, իսկ այն կուսակցությունները, որոնք չնչին գումարներ ունեն` 2 մլն-ից էլ պակաս, անհասկանալի է, թե ինչպես են գոյատևում, առավել անհասկանալի է, թե ինչու են գոյատևում: Եվ հարց է առաջանում` ի՞նչ հարց կարող են լուծել խիստ սահմանափակ ռեսուրսներով կուսակցությունները, եթե նույնիսկ անհամեմատ ավելի «հարուստները» չեն կարողանում ինչ-որ քաղաքական, պետական հարց լուծել, ակտիվորեն մասնակցել քաղաքական որոշումների կայացման գործընթացներին:
Գևորգ Ավչյան
Խոշոր ավտոպատահաԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին(լրացված)
Նոյեմբերի 30-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին` Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում, ԳԱՅ-ի պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Աշտարակ – Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 01 OU 647 պ/հ (վարորդ` Ա. Ա.) և «Մերսեդես» մակնիշի 33 VS 231 պ/հ (վարորդ Մ. Պ. ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներ Մ. Պ.-ին և Ա. Ա.-ին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փաստաբանը բացառում է Վ.Պետրոսյանի տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` իր պաշտպանյալը «լավ վիճակում չէ, բուժման կարիք է զգում, բայց բուժումը, որի կարիքն ինքն զգում է, դատապարտյալների հիվանդանոցում ստանալ չի կարող»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:http://www.pastinfo.am/hy/node/28112#sthash.2E5agOx0.dpuf



