Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, Դըլե յաման, դըլե յաման… «Վարդ սիրեցի» հայտնի հայկական ժողովրդական երգը կատարում են ժամկետային զինծառայողներ Գոռ Մելքումյանն ու Վաղինակ Ալոյանը:
Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, Դըլե յաման, դըլե յաման… «Վարդ սիրեցի» հայտնի հայկական ժողովրդական երգը կատարում են ժամկետային զինծառայողներ Գոռ Մելքումյանն ու Վաղինակ Ալոյանը:
Օրերս «Զորակն» գիտակրթական հիմնադրամը և ՀՀ ՊՆ-ն լրագրողների այց էին կազմակերպել դեպի հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկը: «Անկախ»-ը ներկայացնում է զինվորների առօրյան լուսանկարներով: Կից դիտեք նաև զինծառայողների երաժշտական կատարումների տեսանյութերը:
Լուսանկարները և տեսանյութերը` Հայկուհի Բարսեղյանի
Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, պատաճառել մարմնական վնասվածքներ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 52 շենքի դիմաց տրոլեյբուսը կտրուկ առաջ է շարժվել, ինչի հետևանքով 54-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկնել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հոկտեմբերի 29-ին հրապարակած «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցի տվյալներով` Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը` զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ներկայացնելով «Գործարարությամբ զբաղվելը- 2014» զեկույցը, նշել է, որ այս տարի գնահատվող երկրների թիվն ավելացել է 4-ով:
Կ .Մինասյանը հայտնել է, որ այս տարի, զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն էԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:
Նշենք, որ ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա` հնարավորություն տալով իրականացնել համեմատություններ հետազոտված երկրների միջև 10 ոլորտներում` ընկերության հիմնադրում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում և այլն: Այն կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Վստահ եմ, որ այս հաղթանակը նշանակալից գործոն կհանդիսանա եղբայրական Վրաստանի հետագա զարգացման ու նրա ժողովրդի բարգավաճման համար: Այն նաև նոր էջ կբացի մեր երկկողմ համագործակցության համար, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ավանդույթների վրա:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր հետագա գործունեության մեջ»:
«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ ամփոփեցին «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» շարադրությունների մրցույթի արդյունքները«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է» «Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»: Մցույթի խորագրի համար հիմք էր ծառայել Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմը, որն ի ցույց է դնում այն դրական ազդեցությունը, որ ունենում է շախմատը աշակերտների կյանքում՝ օգնելով նրանց հաղթահարել կյանքի դժվարությունները, հավատալ սեփական ուժերին և գրավել բարձրունքներ: Ֆիլմում ընդգծվում է ուսուցիչների դերը երեխաների ապագան կերտելու գործում:
Շարադրության հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում, որով էլ ազդարարվեց ԱՄՆ դեսպանության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կազմակերված «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի մեկնարկը:
Սահմանված երեք մրցանակային անվանակարգերում՝ երկու տարիքային խմբի և լեզվի համար հաղթողներին մրցանակներ հանձնեցին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը:
Միջոցառման պատվավոր հյուրն էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի շախմատի ընտրանու առաջատարներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, թիմի մարզիչ Արշակ Պերոսյանը: Վերջիններս մինչ ֆիլմի ցուցադրումը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրին երեխաների հետ:
«Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում և գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ բոլոր բաժանորդները վայելում են ծրագրի ծառայություններից անվճար հիմունքներով օգտվելու առանձնաշնորհ:
«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստասցվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի անցուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. ներսում վատառողջ քաղաքացի կա:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստեցվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Հարավկովկասյան երկաթուղու պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման միջազգային կոնֆերանսին, որն տեղի է ունեցել սեպտեմբերի 24-25-ը Մոսկվայում և նվիրված էր արդյունավետ սակագնային կարգավորմանն ու երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքներում ներդրումների խթանմանը:
Կոնֆերանսի շրջանակներում ՀԿԵ ղեկավարը հանդես եկավ «երկաթուղային տրանսպորտի կոնցեսսիայի փորձն ու պրակտիկան Հայասատանի երկաթուղու օրնակով» պրեզենտացիայով՝ ներկայացնելով ընկերության գործունեության տարբեր կողմերը:
Կոնֆերանսը կազմակերպել էին ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը, ՌԴ տրանսպորտի նախարարությունը, «ՌԵ» ԲԲԸ-ն «Гильдия экспедиторов» ոչ առևտրային համագործակցությունը: Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ և ղեկավարներ ՌԴ կառավարությունից, կառավարչական մարմինների ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Չեխիայից, Լեհաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Լատինական Ամերիկայի երկրներից, Երկաթուղիների միջազգային կազմակերպությունից, Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունից, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից, եվրահանձնաժաղավից, Եվրասիական տնտեսական կոմիտեից, Եվրոպական երկաթուղային գործակալությունից, գործարար, գիտական ոլորտների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի հարթակում քննարկվեցին արդյունավետ սակագնային քաղաքականության առանցքային սկզբունքներն ու երկաթուղային ենթակառուցվածներում ներդրումների խթանման միջոցները, դրանց իրագործումն, ինչպես նաև ճկուն սակագնային քաղաքականության, տրանսպորտային իրավունքի և օրենսդրության հարցեր, սակագնային կարգավորման փորձն ինտեգրացիոն գործընթացների պայմաններում:
Այսօր առավոտվա ժամը 9-ից Արմինկոյի վրա իրականացվում է DDOS հարձակում: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ընկերության տնօրեն Գրիգոր Սաղյանը:Մաքսային միությանը Հայաստանի միանալու պարագայում մի շատ կարևոր հարց է առաջանում, որին այնքան էլ ուշադրություն չի դարձվում: Այդ հարցը կապված է այնպիսի կազմակերպություններին Հայաստանի մասնակցության պայմանների հետ, ինչպիսին է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:
Մաքսային միությունը տեսանք, ԱՀԿ–ի մասին մոռացա՞նք
Ինչպես գիտենք, Հայաստանը 2003 թ. փետրվարի 5-ից հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ-ի լիիրավ անդամ:
ԱՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, ստեղծվել է 1995 թ., նպատակն է միջազգային առևտրի ազատականացումը և անդամ պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կարգավորումը: ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային համաձայնագրերի մշակման և ներդրման համար, ինչպես նաև հսկում է, որ անդամները հետևեն այդ համաձայնագրերին:
2008 թ. հուլիսի դրությամբ ԱՀԿ-ի անդամ է եղել 153 պետություն, իսկ 2013-ից ԱՀԿ-ում «փորձաշրջան» է անցնում նաև Ռուսաստանը: Յուրաքանչյուր անդամ պարտավոր է մյուս անդամ պետություններին տրամադրել առևտրի ավելի բարենպաստ ռեժիմ:
ԱՀԿ կանոնները կարգավորում են միայն առևտրատնտեսական հարաբերությունները: ԱՀԿ-ի խնդիրն է ոչ միայն միասնական կանոնների մշակումը, այլև անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունը հատուկ ստեղծված մեխանիզմի և ԱՀԿ-ի շրջանակներում գործող Վեճերի կարգավորման մարմնի միջոցով:
ԱՀԿ-ի անդամակցության շրջանակում Հայաստանն իրականացրել է օրենսդրական և կառուցվածքային լայնածավալ բարեփոխումներ` ուղղված ԱՀԿ-ի սկզբունքներին ու պահանջներին համապատասխանեցմանը:
Հայաստանը, ինչպես և ԱՀԿ անդամ այլ երկրները, ԱՀԿ շրջանակում, ի լրումն օրենսդրության և կարգավորումների համապատասխանեցման, պարտավորություններ է ստանձնել է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերի, ծառայությունների առևտրի և գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության մասով:
Ներմուծման մաքսային դրույքաչափերի մասով Հայաստանը պարտավորվել և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափն ամրագրել է առավելագույն 15 տոկոսի չափով, այսինքն` մաքսատուրքի դրույքաչափերը կարելի է բարձրացնել միայն մինչև 15 տոկոս: Դրանից ավելի բարձրացնելու համար, ինչպես նշվում է նաև ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքում, ըստ ԱՀԿ-ի կանոնների, Հայաստանը նախ պետք է բանակցություններ վարի ԱՀԿ անդամ երկրների հետ, և երկրորդ` Հայաստանը պարտավոր է ԱՀԿ պարտավորությունների խախտման դիմաց փոխհատուցում տալ ԱՀԿ անդամ երկրներին և ենթակա է առևտրատնտեսական հակազդման միջոցների ԱՀԿ անդամ երկրների կողմից:
Իսկ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում այդպիսի փոփոխությունների պահանջ, ինչպես նշում են մասնագետները, անպայման կլինի.
«Միասնական մաքսային ռեժիմ պետք է լինի Ռուսաստանի հետ: Քանի որ Ռուսաստանը շատ մեծ է ու Հայաստանն էլ շատ փոքր է, Հայաստանը պետք է ընդունի այն սկզբունքները, որոնք Ռուսաստանն է թելադրում: Այս կետի վրա անպայման կոնֆլիկտ է առաջանալու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որին մենք անդամակցում ենք արդեն 10 տարի, իսկ ռուսներն անցյալ տարվանից միայն անդամակցեցին: Թե այդ առումով հարցերն ինչպես են լուծվելու, թե ինչ հետևանքներ են լինելու, թող պատասխանատուներն ասեն, ես չեմ պատկերացնում»,- նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Հետևը հուր, առաջը` ջուր
Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամակցեց միայն անցյալ տարի, բայց ոչ թե լիիրավ անդամ դառնալու, այլ փորձաշրջան անցնելու պայմանով:
Առհասարակ ցանկացած միջազգային կառույցի անդամակցելու համար պետությունները պետք է բանակցեն անդամակցության պայմանների շուրջ: Այսինքն` բանակցող կողմերը կազմում են իրենց կարիքների, առաջնահերթությունների, նպատակների, շահերի փաթեթը և սկսում են բանակցել: Ընդհանուր կետեր ունեցող հարցերը, բնականաբար, լուծվում են առաջին հերթին: Հետո արդեն փոխհամաձայնություններ են կայացվում խնդրահարույց հարցերի, փոխադարձ շահերի համադրության առումներով և այլն: Բնականաբար, միջազգային կազմակերպություններին անդամակցելու բանակցություններում յուրաքանչյուր պետություն աշխատում է ստանալ հնարավորինս շատ օգուտներ, ավելի նպաստավոր պայմաններ ամրագրել, քան զիջումներ անել: Այլ կերպ ասած` բանակցությունների արդյունքում ով ինչ կարողանում է, «պոկում» է:
Ռուսաստանը` որպես խոշոր ու մեծ շուկա ունեցող երկիր, ունի իր նախապայմանները, որոնք, բնական է, նաև չեն հակասում ԱՀԿ պայմաններին, եթե ԱՀԿ-ն համաձայնել է այդպիսի պայմաններով ներգրավել Ռուսաստանին: Ու ԱՀԿ-ին անդամակցելու ժամանակ Ռուսաստանը հաջողել է ամրագրել այնպիսի պայմաններ, ըստ որոնց, օրինակ` արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերն ու վճարները 7 տարում կիջնեն ու կհասնեն մինչև 7 տոկոսի, իսկ գյուղատնտեսական ապրանքների ու արտադրանքի համար այդ տուրքերն ու վճարները կնվազեն ու կհասնեն 18 տոկոսի` տատանվելով 5-20 տոկոսի միջակայքում: Ռուսաստանը կարողացել է ամրագրել նաև, որ ծառայությունների մատուցման 155 սեկտորներից 39-ում կարող է չթույլատրել արտասահմանյան ընկերությունների մուտքը, 86 սեկտորներում այդպիսի ընկերությունների մուտքը կարող է լինել որոշ սահմանափակումներով, օրինակ` բանկային ոլորտում մինչև 50 տոկոս մասնաբաժնով մասնակցությամբ, ապահովագրական ոլորտում` մինչև 55 տոկոս և այլն: Եվ ընդամենը 30 սեկտորներում է պարտադիր ազատ շուկայական մրցակցային մասնակցությունը: Տարբերություններն ակնհայտ են, օրինակ` գյուղատնտեսության ոլորտում:
«Հայաստանը պետք է իր մաքսային և հարկային օրենսդրությունը համապատասխանեցնի Մաքսային միության պահանջներին` հաշվի առնելով նաև ԱՀԿ պայմանները: Հետևաբար ես ենթադրում եմ, որ դա արագ տեղի ունեցող պրոցես չի լինի, երևի առնվազն մեկ տարի կտևի Մաքսային միությանն անդամակցելու պրոցեսը, այդ ընթացքում պետք է փոխադարձ ընդունելի տարիֆներ, նաև ոչ տարիֆային կարգավորման միջոցներ օգտագործվեն ու կիրառվեն Հայստանում, այնպես որ, կարծում եմ` Հայաստանի անդամակցության պրոցեսը պետք է փոխադարձ համաձայնության դաշտում ընթանա: Ու քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ԱՀԿ-ին անդամակցել են տարբեր պայմաններով, այժմ անպայման կառաջանա այդ պայմանների համադրելիության խնդիրը: Այդ հակասություններն անզեն աչքով էլ տեսանելի են, հատկապես` ներկրվող ապրանքների ու մանավանդ սննդամթերքի մասով, որը շատ ցավոտ կարող է լինել Հայաստանի համար: Մսի, մսամթերքի, ձկնարդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսական վերամշակված այլ ապրանքատեսակների գծով Հայաստանը կարող է ոչ շահեկան վիճակում հայտնվել երրորդ երկրներից ներկրվող ապրանքների առնչությամբ: Անկասկած, մեկնարկային պայմանները բարենպաստ չեն այս իմաստով»,- պարզաբանեց տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Ահա մնում է առկախ` ինչպե՞ս պետք է Հայաստանը մի դեպքում կիրառի ԱՀԿ-ի առջև ստանձնած առավելագույնը 15 տոկոս ներմուծման մաքսատուրքեր վճարելու պայմանը, իսկ մյուս դեպքում նույնացնի, օրինակ, գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը Ռուսաստանի 18-20 տոկոս մաքսատուրքերի պահանջի հետ, առավել ևս, ինչպես նշեցինք, ԱՀԿ-ին անդամակցության պայմանները խախտելու դեպքում Հայաստանին սպառնում են որոշակի պատժամիջոցներ: Սա հաստատ գիտեն այն պետական մարմինները, որոնց կայքերում են այդ տեղեկությունները հրապարակվել:
Սակայն, ինչպես նշեց նաև Ատոմ Մարգարյանը, միայն դա չէ խնդիրը, խնդիր կա նաև ընդհանուր տնտեսական համակարգի վրա ազդեցությունների առումով: Սա է, որ այս պահին պետք է գնահատվի, և սա ավելի լուրջ ու խորքային վերլուծություններ պահանջող պրոցես է, քան ֆորմալ տարիֆների, դրանց մակարդակների համաձայնեցումը: Էլ չասենք, որ հարցերի հարցը` ընդհանուր ֆիզիկական, աշխարհագրական սահմանների բացակայությունը և հաղորդակցությունների միակողմանի սահամանափակությունը լուրջ հոգս կարող են լինել Հայաստանի համար Մաքսային միությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցելու պարագայում:
«Կարծում եմ, որ այդ խնդիրները, որոնք կարող են ծագել Մաքսային միության անդամ երկրների կողմից ներքին փոխհատուցումների համակարգեր, հատկապես բյուջետային փոխհատուցումներ կիրառելիս, պետք է հաշվի առնվեն, և Հայաստանը պետք է նախապայմանների մեջ այդպիսի կետեր ներառի: Կարծում եմ, որ բանակցային սեղանին պետք է նաև այսպիսի հարցեր դրվեն»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:Փառատոնը մեկնարկել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայով, որը ցույց է տալիս, թե ինչպես է շախմատի նկատմամբ սերն օգնում երեխաներին հաղթահարել բոլոր դժվարությունները և ամրապնդում սեփական ուժերի նկատմամբ վստահությունը՝ այն մտայնությամբ, որ եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կյանքում կարող են հասնել ավելիին: Միջոցառումը համատեղ կազմակերպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» թեմայով շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: |
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը մասնակցեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում շրջայցից հետո կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպան Սորոկինին շնորհակալություն հայտնեց իրականացվող օժանդակության համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարդասիրական ականազերծման ոլորտում ԵԱՀԿ մանդատի շրջանակում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին, ՀՀ-ում Ասվտրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության ռազմական կցորդ Հելմուտ Ֆելներին:
Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը շնորհավորեց ավստրիական կողմին և հաջողություններ մաղթեց ավստրիացի ժողովրդին ազգային տոնի` Չեզոքության հայտարարման օրվա կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Կրաուտը հավաստեց, որ Ավստրիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բարեփոխումներին առնչվող մի շարք ոլորտներում:
Սեյրանը Օհանյանը նշեց, որ թեև պաշտպանության բնագավառում հայ-ավստրիական համագործակցությունն այդքան էլ ակտիվ չէ, սակայն կան իրական հեռանկարներ հաջորդ տարվա ընթացքում ինչպես Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարության, այնպես էլ Ավստրիական զարգացման գործակալության հետ մի շարք ոլորտներում համագործակցություն հաստատելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Արդեն ավանդական դարձած Վերադարձի Դասական Երաժշտության Յոթերորդ Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին, առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան Փառատոնի հիմնադիրներ, “Արվեստների Պատկերասրահ”մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը,հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը և փառատոնի մասնակիցները:
Համերգային ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին, կներկայացնեն երաժիշտներ Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, Ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաև Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Փառատոնի մեկնարկը կլինի հոկտեմբերի 29-ին` Արամ Խաչատրյան Համերգասրահում, որը կսկսվի Մերի Մովսիսյանի կատարումով:Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով` 5 համերգ Երևանում, 1 համերգ Աբովյանում, և կեզրափակվի նոյեմբերի 20-ին:
“Երբ ես փոքր էր հայրիկս ինձ պատմում էր Կովկասի և Հայաստանի մասին և իմ երազանքն էր լինել Հայաստանում, որովհետև ես շատ հայ ընկերներ ունեմ Եվրոպայում:Ես զգում եմ մարդկանց յուրահատուկ ջերմությունը: Շատ ուրախ եմ ,որ հանդիպելու եմ տեղի մարդկանց հետ և տեսնելու եմ, թե ինչպես է Հայաստանի իսկական կյանքը”,- ասաց Տոմոկո Ակասական:
“Մենք մեր առջև խնդիր ենք դրել Վերադարձի փառատոնի շրջանակում այսպիսի համատեղ ծրագրի ընթացքում մասնակիցներին ծանոթացնել հայ մշակույթին”,-նշեց Մարիամ Շահինյանը:
Մերի Բալասանյան
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպան Մինա Թունսիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թունիսին նշեց, որ Մարոկկոն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և վստահեցրեց, որ ջանքերն ուղղելու է երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերին՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։
Նախարար Նալբանդյանը Մարոկկոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Հոկտեմբերի 28-ը անիմացիայի միջազգային օրն է, որի հետ կապված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայկական անիմացիայի վերջին տարիների ձեռքբերումների, ինչպես նաև ոլորտի խնդիրներին մասին:
Ըստ բանախոսի հայկական անիմացիան ունի PR-ի խնդիր, այն գրեթե բացակայում է: Պատրաստված աշխատանքները էկրանից և բաց ցուցադրություններից այն կողմ չեն անցնում, սակայն ուրախալի է, որ կան արձագանքներ միջազգային փառատոններից. “Մենք չենք ուզում հարմարվել միջազգային շուկայի պահանջներին, այլ ուզում ենք մտնել միջազգային շուկա”,-հավելեց Սահակյանցը:
Հայկական արտադրության անիմացիոն ֆիլմերը հիմնականում կարճամետրաժ են, իսկ ահա 2014 թվականի նոյեմբեր ամսին պատրաստ կլինի “Անահիտ” լիամետրաժ անիմացիոն ֆիլմը: Ի դեպ սա թվով երրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը կլինի: Սահակյանցը իր խոսքում նշեց, որ հիմնական շեշտը դրված է մեր պատմության վրա. “Կա ազգայինը, մեր մշակույթը փոքրիկներին, ինչու չէ նաև մեծահասակներին ներկայացնելու խնդիր, որն էլ փորձում ենք լուծել անիմացիայի միջոցով “:
Հայ անիմացիոն արվեստը այս տարի նշում է իր 75-ամյակը: Առաջին հայկական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Հովհաննես Թումանյանի “Շունն ու կատուն” ստեղծագործության հիման վրա:
Մուլտիպլիկատորի համոզմաբ մի խնդիր ևս կա` հայակական հեռուստաալիքները գրեթե չեն ցուցադրում տեղական անիմացիոն ֆիլմերը, դրանց տեղը զիջելով արտասահմանյան մուլտֆիլմերի:
Կան ինչպես կադրերի, այն պես էլ պետական աջակցության խնդիր, ցուցադրվող պետական ֆինանսական աջակցությունը շատ քիչ է, որպեսզի ոլորտը զարգանա:
Լուսինե Ասատրյան
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 24.40C (1960 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.40C (1965 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.80C
Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ին, որը նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով:
Խափանման միջոցը` կալանք:
Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: