Օգոստոսի 26-ից գործարկվելու են նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝Հորդառատ անձրև Հոռս գյուղում
Օգոստոսի 22-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 21-ին ժամը 15.00-ի սահմաններում մարզի Վայոց ձորի մարզի Հոռս գյուղում տեղացած հոռդառատ անձրևի հետևանքով խցանվել են գյուղի ոռոգման խողովակները (մոտ 1,5 կմ) և միջհամայնքային ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտային բաժնի պետը և գյուղ. վարչության աշխատակիցը:
Ովքե՞ր են համարվում գույքահարկ վճարողներ
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:
Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
Իսկ հիշյալ օրենքի 4 հոդվածում թվարկվում են գույքահարկով հարկվող օբյեկտների ցանկը: Դրանք են`
1. շենքերը և շինությունները`
1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`
ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,
բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը,
2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը,
3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
4) ավտոտնակը` տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը,
5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը,
6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն հոդվածի 1-ին մասում նշված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:
2. Փոխադրամիջոցները, այդ թվում`
1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
2) ջրային փոխադրամիջոցը.
3) ձյունագնացը.
4) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).
5) մոտոցիկլետը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ադրբեջանից կրակել են քաղաքացիական ավտոմեքենայի
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի հետ սահմանի քաղաքացիական օբյեկտները:
NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անցնող գիշեր գնդակոծվել է քաղաքացիական ավտոմեքենա: Բարեբախտաբար տուժածներ չկան:
Օգոստոսի 20-ի ցերեկը եւ գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Չինարի, Այգեձոր, Մովսես եւ Բաղանիս գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:
Լուսանկարներ Կոմիտասի պողոտայի միջադեպից
Քննարկվեցին “Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները
“Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում ծավալվեց օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա դարձավ “Տաթեւ” վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է “Տաթեւ” վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման եւ լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթեւ մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի եւ ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր եւ այլն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ:
Կարեւորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվեց միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթեւում:
Հիշեցնենք, որ “Տաթեւ” զբոսաշրջաին կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Դիլիջանի զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրներին:
Չարենցավանում երիտասարդ աղջիկը խեղդվել է ջրանցքում
Օգոստոսի 21-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները Արագյուղի մոտակա ոռոգման ջրատար խողովակից դուրս են բերել Չարենցավանի բնակչուհի` 1990 թ. ծնված Գ. Հ.-ի դին:
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
Քննարկվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները
ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել օգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա է դարձել «Տաթև» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթև» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը:
Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման եւ լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթեւ մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի եւ ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր եւ այլն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ:
Կարեւորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվել է միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթեւում:
Հիշեցնենք, որ «Տաթև»զբոսաշրջաին կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Դիլիջանի զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրներին:
ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ՄՈՏ 4.000.000 ԴՐԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ
Օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել 1965 թ. ծնված Վերգինե Օ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Կամոյի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող դեռևս չգործող հագուստի իր խանութից գողացել են տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիք և այլ իրեր` պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս:
Ավտոպատահարներ Հայաստանի ճանապարհներին,կա յոթ վիրավոր
Օգոստոսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 44-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
աշտարակ քաղաքում
Երևան-Երասխ ճանապարհին
Պատահար Դրոյի փողոցում
Վրաերթ Վանաձորում
Տաթևի եկեղեցի տանող ճանապարհին օտարերկրացի զբոսաշրջիկ է վրաերթի ենթարկվել
Օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մտել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհ և վրաերթի ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտությաննախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանովհաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններըդասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերհրատարակելու կարգը”, Հայաստանի Հանրապետության կրթության ևգիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման էստորագրել “2013-2014 ուսումնական տարվա հանրակրթականուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումայինգումարների չափը սահմանելու մասին”:
Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների “Հայոց լեզու”, “Հայգրականություն”, “Հայոց պատմություն”, “Հասարակագիտություն”դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել”Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր” 900005281499պետական գանձապետական հաշվեհամարին:
ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլորդասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:
«Եթե Հակոբ Ինջիղուլյանը ցանկանա, կվերադառնա Հայաստան, ամեն ինչ կախված է նրա ցանկությունից». Ադրբեջանի պետհանձնաժողով
Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների և պատանդների հարցով պետական հանձնաժողովը որևէ խնդիր չի տեսնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուն իր երկիր վերադարձնելու հարցում։ Այս մասին հայտարարել է պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նա հայտարարել է, որ երբ “պարզվի, թե նա ինչ պատճառով է հատել սահմանը, կարող է վերադարձվել Հայաստանին կամ երրորդ երկրի իր իսկ ցանկությամբ”։
“Երեկ Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչությունը հանդիպել է գերու հետ։ Հնարավոր է` երեկ պարզվել է՝ նա ցանկացել է ի՞ր, թե՞ երրորդ երկիր վերադառնալ։ Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից։ Մենք դրանում որևէ խնդիր չենք տեսնում”,-ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր շփման գիծն ու հայտնվել Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և անսպառ եռանդ հոգևոր ծառայության վեհ առաքելությունն իրականացնելու գործում: Բարձր գնահատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում՝ Նախագահը մաղթել է, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ հովվապետության տարիներին Վեհափառը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի:
Շինարարական հրապարակները լքված են ու դատարկ
Շիրակ կենտրոն ՀԿ-ն հոաղորդագրություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարության կասեցման վերաբերյալ:
“Շուտով կլրանա մեկ տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլգյուղական համայնքներում:
Վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է», այդպես էլ իրականություն չեն դառնում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր հերթական անգամ այցելել են Ախուրյան համայնքի և Գյումրու Մուշ-2-2 նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու և լուսանկարահանելու նպատակով:Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնայինաշխատանքները չէին իրականացվել: Շինհրապարակն ամայի էր և լքված: Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որևէ նոր բան չէր ավելացել:
Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել”,-գրված է հաղորդագրության մեջ:
«Շիրակ կենտրոնը» բնակարանաշինության ընթացքի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով դեռ երկու ամիս առաջ դիմել էր ՀՀ
քաղաքաշինության նախարարությանը: Դիմումին և ստացված պատասխանին կարող եք ծանոթանալ` սեղմելով հետևյալ հղումը`
http://shirakcentre.org/hy/-/
Տարոն Մարգարյանը շնորհավորել է Գարեգին Բ–ին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է տեղադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի ծննդյան օրվա կապակցությամբ.
«Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Վեհափա՛ռ Տեր,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Ամենաբարձր գնահատանքի է արժանի Ձեր ազգանվեր գործունեությունն՝ ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորացմանն ու բարգավաճմանը, պետություն–եկեղեցի փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, համայն հայության միասնության ու համերաշխության ապահովմանը։
Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ հովվապետական վեհ առաքելության իրականացման ողջ ընթացքում։»
Տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքևում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից: Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության և գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը:
Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաև քեռին, որն ապրում է Եղվարդում:
Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր: Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ:
Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել և դրված է եղել պատշգամբին: Հայկ Հայրապետյանի աշխատասենյակը գտնվում էր 5-րդ հարկում: «Մենք բաժնում նստած էինք: Նա լավ տրամադրություն ուներ: Առավոտյան խոսել ենք հետը: Տրամադրության փոփոխություն չի նկատվել,- պատմում է բնապահպանության նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, որը հանգուցյալ տղայի հետ միևնույն աշխատասենյակում էր նստում:- Նա դուրս եկավ սենյակից, ինչպես հետո իմացանք, երևի բարձրացավ մի հարկ վերև, և այլևս նրան չտեսանք»: Նախարարության աշխատակիցները, Հայկի գործընկերները շոկի մեջ էին: Նրանք ասում էին, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ Հայկը նման քայլի կդիմի:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը կայուն է գնահատել
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:
«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է « կայուն » Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:
Կազմակերպությունը նաեւ վերանայել է ազգային արժույթի առաստաղը ՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն:






