Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

3536Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև մի շարք ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության մասին:

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն  անդրադարձել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությանը:

 

Ուղեվարձը` 150 դրամ

երթուղայինՏրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ երթուղային տաքսիների ուղեվարձը Երեւանում կթանկանա: Ուղեւարձը կդառնա 150 դրամ: Միջքաղաքային եւ միջմարզային երթուղիների ուղեվարձի հարցը, ըստ նախարարի, առայժմ պարզ չէ, եւ թանկացման որոշումներ դեռ չկան:

Մեր կողմից ավելացնենք քիչ առաջ ֆեյսբուքում Սամվել Մարտիրոսյանի գրառումը.“Տրանսպորտի նախարարությունը, եթե քյարթու մտածելակերպից դուրս գա ու մտցնի նորմալ տրանսպորտի վճարման մեթոդներ ֊ աբոնեմենտներ եւ այլ նման բաներ, որոնք, օրինակ, գործում են Թիֆլիսում, ապա եղածից էլ էժան կկարողանան ապահովել։ Մի եղիր քառակուսի տմբուշկի պես, այլ եղիր կլորիկ պոնչիկի պես:”

Օհանավանի բնակիչը օձի խայթոցով հիվանդանոց է տեղափոխվել

շտապ-օգնությունՀուլիսի 18-ին, ժամը 13.00-ին  ահազանգ է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ՝ 1995 թ. ծնված Նարեկ Հարությունյանը:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է լավ:

Մեղրիում տուն է հրդեհվել

հրդեհՀուլիսի 18-ին, ժամը 12.00-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս.Հայրապետյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկում և տանիքում:

Չարգելված վայրերում ավտոկայանումն անվճար է

ավտոկանգառԱյսուհետ Երեւան քաղաքում վճարովի են միայն կարմիր կետագծերով նշագծված իրազեկման համապատասխան ցուցանակով կահավորված հատվածները։ Կայանման համար չարգելված մնացած բոլոր վայրերում ավտոկայանումն անվճար է եւ դրա դիմաց որեւէ մեկը   իրավունք չունի կայանման համար գումար պահանջել վարորդից։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Փաստինֆո»

 

Դանակահարել է մորն ու կնոջը

դանակահարելՀուլիսի 17-ին, ժամը 00.45-ին,  հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած ծակած» և «ձախ դաստակի կտրած ծակած  վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Արփինե Չ.-ն և 1961 թ. ծնված Անիչկա Չ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Անիչկա Չ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու  վնասվածքները պատճառել է որդին` 1983 թ. ծնված Արթուր Չ.-ն:
Արփինե  և  Անիչկա Չ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանցագործության գործիք  դանակն առգրավված է:
Արթուր Չ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

ՃՏ պատահար Դիլիջանում

Ֆոլքսվագեն ԳոլֆՀուլիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Կամոի փողոցի սկզբնամասում իրար են բախվել  «Ֆորդ Տրանզիտ»   և   «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սուրիկ Խաչատրյանը ընտանիքով մեկնում է Հայաստանից

Սուրիկ ԽաչատրյանHenaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է առժամանակ հեռանալ Հայաստանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընտանիքով մեկնելու է Ֆրանսիա:

“Պարզապես սպասում է որդու գործի ավարտին, մշտական չեն գնալու, հետ ա գալու, ասում ա` առանց Սյունիքի չի կարա”,-նշեց մեր աղբյուրը:

Հիշեցնենք, հունիսի 1-ին միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ: Փոխհրաձգության արդյունքում, մեկ հոգի սպանվել է, երկու հոգի վիրավորվել են: Հարուցված է քրեական գործ: Կալանավորվածներից մեկը Խաչատրյանի որդին է Տիգրան Խաչատրյանը:

Նոր խարբերդում կանեփ է աճեցրել

kanepՀուլիսի 17-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր խարբերդ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ 1956 թ. ծնված  Վիտալի Մ.-ն իր տան հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը Վիտալի Մ.-ի  տնամերձ հողամասից զննությամբ հայտնաբերել է 1.3 կգ ընդհանուր կշռով կանեփ բույսի 15 թուփ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Խաբեությամբ հափշտակել են 674 կգ պանիր

panirՀուլիսի 17-ին, ժամը 13.50-ին,   ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել մի ընկերության տնօրեն և հաղորդում տվել, որ ս/թ հուլիսի 4-ին «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենայով իր արտադրամաս են եկել երկու կին և մեկ տղամարդ, կանանցից մեկը ներկայացել է որպես Հանքավանի մի հանգստյան տան փոխտնօրեն` Արմինե Ա., և հանգստյան տան համար, վճարումը ս/թ հուլիսի 10-ին փոխանցումով կատարելու պայմանով, խաբեությամբ հափշտակել են 674 կգ 1.066.000 դրամ ընդհանուր արժողությամբ պանիր, սակայն մինչ օրս Արմինե Ա.-ն պանրի գումարը չի փոխանցել:
Ձեռնարկված օպեր.հետախուզական միջոցառումների շնորհիվ  1982 թ. ծնված Արմինե Ա.-ն   բերման է ենթարկվել բաժին և կատարվածի մասին տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

Հրազենային վնասվածք է հասցրել հորեղբոր որդուն

հրազենՀուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռևս չպարզված հրազենով,  վնասվածքը պատճառել է նրա հորեղբոր որդին` 1981 թ. ծնված Ժիրայր Դ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ժիրայր Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

439. Minister Nalbandian received EU special representative 18.07.2013Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։

Կենսաթոշակների գործից անջատվել և դատարան է ուղարկվել ևս մեկ քրեական գործ

կենսաթոշակԿենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Կենտրոն-1» տարածքային բաժանմունքի վճարող-տեսուչ Ա.Մուշեղյանն իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, տեղեկանալով կենսաթոշակառուների` հանրապետությունից բացակայելու կամ նրանց մահվան մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ կենսաթոշակառուների մահվան փաստը սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնում անհայտ է և հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում` Ա.Մուշեղյանը 2006-2010թթ. ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 3 136 212 դրամ կենսաթոշակի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

Օձերը հանրապետությունում

օձերՀայտնաբերվել է օձ

Հուլիսի 17-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:

Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք

Հուլիսի 17-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 19ա շենքի 1-ին բնակարանում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հայտնաբերվել է շախմատ տեսակի 1,10սմ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 17-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 4 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:
***

Թունավորում օձի խայթոցից

Հուլիսի 17-ին, ժամը 17.28-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.19-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 1993թ. ծնված Ի.Առաքելյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են լավ:

Նկատվել է օձ 

Հուլիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Շուշիի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է լորտու տեսակի սողուն և տեղափոխվել անվտանգ տարածք:

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 17-ին, ժամը 10.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի սկզբնամասում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են 1 մ երկարությամբ օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Երկու ավտոպատահար`յոթ վիրավոր

ավտոպատահարՃՏՊ Երևան-Աշտարակ ճանապարհին

Հուլիսի 17-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` “Կովկաս” ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67ՍՏ544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով վարորդ` 1948թ. ծնված Վ.Խաչոյանը և ուղևոր` 1982թ. ծնված Մ.Միրզախանյանը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և ստանալով անհրաժեշտ բուժօգնություն` հրաժարվել են հոսպիտալացումից:

***

ՃՏՊ՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին

Հուլիսի 17-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Աղնջաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ,կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում «Կրայսլեր» մակնիշի 55ՏՏ777 պետհամարանիշի ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1979թ. ծնված Արմեն, 1985թ. ծնված Մարիա, 2008թ. ծնված Օֆելյա, 2007թ. ծնված Արսեն և 2005թ. ծնված Սոս Գևորգյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՀուլիսի 17-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի  գերեզմանատանն այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք,  Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմաններում` 3000 քմ, Արզական գյուղի 4-րդ թաղամասի թիվ 1/1 տան մոտակայքում` 800 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 1500 քմ, Երևանի Դավիթաշենի կամրջի տակ` 2000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Ի՞նչ է իրեղեն ապացույցը

ապացույցԴատավարական իրավունքում կարևոր տեղ ու նշանակություն ունեն իրեղեն ապացույցները: Որպես այդպիսիք հանդես են գալիս այն առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:

Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ: Այն իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն:Դատարանը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար: Իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը, համաձայն ՀՀ օրենսդրության, բաշխվում են կողմերի միջև:

Դատարանն անհապաղ զննում և հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները` դրանց գտնվելու վայրում: Գործին մասնակցող անձինք անհապաղ տեղեկացվում են ապացույցները զննելու և հետազոտելու վայրի ու ժամանակի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ իրեղեն ապացույցները զննելու և հետազոտելու համար:

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ առարկաների նկատմամբ ճանաչել է դատարանը, կամ իրացվում են դատարանի սահմանած այլ կարգով:

Առարկաները, որոնք օրենքի համաձայն չեն կարող գտնվել առանձին անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան իրավասու պետական մարմնին: Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցները զննելուց և հետազոտելուց հետո կարող է վերադարձնել այն անձանց, որոնցից ստացվել են, եթե վերջիններս այդ մասին միջնորդում են, և նման միջնորդությունը բավարարելը վնաս չի հասցնի վեճի ճիշտ լուծմանը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Կառավարության ղեկավարն ընդունել է ազատամարտիկներին

10551_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին:

«Մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների և այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, և քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք», – նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի հանձնարարությամբ ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Մասնավորապես, քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի և ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ և նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի վերաբերյալ թանգարանային գործունեությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ:

Ի՞նչ կապ ունի Հրաչյայի ազատամարտիկ լինելը այս ողբերգական դեպքի հետ. Պետրոս Ղազարյան

 

պետրոս-ղազարյան1Կենտրոն հեռուսատընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը չի հասկանում, թե ի՞նչ կապ ունի՝ ո՞վ է խլել 18 մարդու կյանք՝ ազատամարտի՞կը, թե՞, ասենք, քարտաշը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած18 մարդու մահվան լուրը շատ ծանր տարա և Հրաչյայի մասին կոշտ արտահայտվեցի:Սակայն երեկ իմ գրած մտահոգությունները ցավոք խորացան:

 

Օրինակ՝ ի՞նչ կապ ունի Հրաչյայի ազատամարտիկ լինելը այս ողբերգական դեպքի հետ: Մեկը կարո՞ղ է բացատրել։ Այսինքն, եթե նա լիներ քարտաշ, ուսուցիչ, կամ էլ բժիշկ ողբերգությունը տեղի չէ՞ր ունենա, ռուսները նրան չէի՞ նվաստացնի, թե՞ ինքը ողբերգություն չէր ապրի։
Բայց երբ անընդհատ շեշտում ես նրա ազատամարտիկ լինելը, հանրային գիտակցության մեջ ձևավորում ես միպատկեր, որ ռուսները ոչ այնքան 18 մարդու կյանք խլած հայ վարորդի են խալաթ հագցնելով նվաստացրել,այլն նվաստացրել են ազատամարտի գրեթե անմեղ հերոսին, մեր ազատամարտը և նրա նահատակներին:
Բայց չէ՞ որ այդպես չէ։ Չէ՞ որ դա սուտ է և շատ վտանգավոր սուտ, որովհետեև սերմանում է թշնամանք և խիստ բացասական զգացումներ: Իսկ թշնամանքը կարող է ծնել հակառակ ռեակցիա: Առանց այդ էլ ռուսները ցույց տվեցին, որ շովինիզմի պակաս չունեն, առանց այդ էլ այնտեղի լրատվամիջոցներով գնաց ակնհայտ հակահայկական քարոզ: Վստահեմ՝ շատերը Ռուսաստանում կցանկանան հակահայկական տրամադրություններ բարձրացնել: Ինչու՞ ջուր լցնել նրանց ջրաղացին: Որ ի՞նչ։
Ռուսաստանում ամեն առավոտ երկու միլիոն հայ է արթնանաում և գնում մանկապարտեզ, դպրոց, աշխատանքի:Նրանց անվտանգությունը յուրաքանչյուրիս անվտանգությունն է: Իսկ մեր պետությունը պարտավոր է մեր տարաբախտքաղաքացուն իրավական և բարոյական օգնություն ցույց տալ:
Միակ ուրախալի բանը այս տխուր պատմության մեջ այն է, որ պարզվեց՝ Հայաստանում լիքը հայրենասեր կա, որոնք իրենց արժանապատվության համար պատրաստ էին Պուտինից մինչև իմ համեստ գլուխը ջարդել: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում այնքան բան եղավ, որ խոցում էր մեր ազգային արժանապատվությունը, բայց այս մարդկանց ծպտունը ես չեմ լսել: Մի՞թե նրանց խալաթն էր պակասում»։

 

 

 

Արտավազդ Փելեշյանը “Գյումրու պատվավոր քաղաքացի”

IMG_0717Գյումրիի քաղաքապետն ու ավագանին այսօր հյուրընկալեցին հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և նրա ընտանիքին: Իր ծննդավայրում մեծանուն հային շնորհվեց “Գյումրու պատվավոր քաղաքացի” կոչումը` ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

“Գյումրեցու համար պարծանք է ունենալ նման զավակ, ով կինեմատոգրաֆիայի աշխարհում կատարել է մեծ գործեր: Եվ դուք արժանի եք, որ լինեք մեր քաղաքի պատվավոր քաղաքացի”, – իր խոսքում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Արտավազդ Փելեշյանին այս կոչումը շնորհելու առաջարկն արել էր Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, իսկ ավագանու ամբողջ կազմը միաձայն կողմ էր քվեարկել:

“Ինձ համար շատ մեծ պատիվ է լինել Գյումրու պատվավոր քաղաքացի և պարտականություն է: Շնորհակալություն այդ պատվավոր կոչումն ինձ հանձնելու համար”, – հուզված նշեց կինոռեժիսորը:

“Ուսանող ժամանակներից ընկերներիս հետ մոտ 10 գրազ եմ կրել` թե որտեղ է ծնվել Փելեշյանը: Բոլորը համառորեն պնդում էին, որ կինոյի մեջի Ռեվազը չի կարող գյումրեցի լինել: Ես, իհարկե, բացատրում էի` Ռևազն այն ամենափոքրիկն է, ինչ արել է պարոն Փելեշյանը: Ձեր վավերագրական ֆիլմերը համաշխարհային, դասական ուսուցանելիք են կինոյի հետ գործ ունեցող ցանկացած մեկի համար: Վերջը, Սովետական հանրագիտարանը բացում, դնում էի առաջները` ասում, կարդացեք մարդը որտեղ է ծնվել: Պարոն Փելեշյանը Գյումրիում է ծնվել: Համաշխարհային մեծության մարդու ենք այսօր հյուրընկալել, այնպիսի մարդու, որի մասին շատ խոսելն իմաստ չունի: Շատ կուզեինք Ձեզ աշխատելով տեսնեինք, գործ ունենայիք անելու, նկարեիք: Ավագանին միաձայն ընդունել է այս որոշումը առանց տարակուսանքի, մեծագույն հավատամքով, որ Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և մեր մյուս մեծերի կողքին Ձեզ նման մարդ ունենք: Փառք և պատիվ Ձեզ, փառք և պատիվ այս քաղաքին, որ Ձեզ նման մարդ է տվել”, – կինոռեժիսորին այսպես ողջունեց որոշման հեղինակ Լևոն Բարսեղյանը:

Արտավազդ Փելեշյանը, ով Գյումրի էր ժամանել կնոջ, քույրիկի և թոռնուհիների մոտ, բազմաթիվ անակնկալների հանդիպեց: Նա Գյումրիում վերագտավ իրեն` պաշտոնական փաստաթղթերով, իր ծնված տունն ու թաղամասը:

“Երբ նայում էինք 1938թ. ԶԱԳՍ-ի արխիվի գործերը, այնտեղ գտանք, որ ոչ միայն 1938թ. փետրվարի 22-ին պարոն Փելեշյանը ծնվել է Գյումրի քաղաքում, այլ նա ծնվել է 24 փողոցի 25 տանը: Երեկ մեզ հաջողվեց շատ մեծ դժվարությամբ պարզել, քանի որ 75 տարվա ընթացքում քաղաքում փոխվել են փողոցներն ու հասցեները, որ Դուք ծնվել եք քաղաքապետարանից 100մ հեռավորության վրա` ներկայիս Սպանդարյան փողոցում, մի հին, գեղեցիկ, գյումրվա ոճով կառուցված տանը”, – փոխանցեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ժ/պ Արտաշես Կարապետյանը:

“Էս է իմ քոթուկը, տեսնում եք, ոչինչ չի գրված, ջնջվել է ամեն ինչ”, – մտահոգ, մրոտված թուղթը ցույց տալով նշեց Փելեշյանը:

“Դուք այսօր կստանաք Ձեր նոր ծննդականը և այդ քոթուկի լուսապատճենը, որտեղ ձեռագրով գրանցված է Ձեր մայրիկի, հայրիկի անուն-ազգանունները, իրենց բնակության վայրերը…”, – Արտավազդ Փելեշյանին հայտնեց մշակույթի բաժնի պետը:

Հավելենք, որ կինոռեժիսորի պատվին տոնական Գյումրիում միջոցառում էր կազմակերպվել: