Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ մեկ տարի

unnamed

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

unnamed (1)Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք չէին բացառում նաև նոր փլուզման վտանգը, ինչի դեպքում նախանշված ժամկետում ճանապարհը չէր բացվի:

Մինչ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ուղևորվում էր Վրաստանի Հանրապետություն, հունիսի 14-ի կեսօրին տեղեկություն ստացվեց, որ Գվելեթի – Դարիալ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վթարված հատվածում Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել վթարը վերացնելու ուղղությամբ: Իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը հիմնովին վերականգնման խնդիր ունի:

«Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- նշեց նախարարը:

Ճանապարհը թեև բացվել է, սակայն շարունակվում են ճանապարհի լայնացման աշխատանքները: Վրացի ճանապարհաշինարարների ջանքերով 18մ բարձրությամբ հողազանգվածը, որը փակել էր ճանապարհը, մաքրվել է:

Էլգուջա Խոկրիշվիլին ներկայացրեց նաև, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել՝ նմանատիպ աղետներից խուսափելու համար:

«Կառավարությունը մեզ հատկացրել էր 7 միլիոն լարի, որն ամբողջությամբ ուղղվել է այս աշխատանքների կատարմանը: Մենք ստեղծել ենք փորձագետների խումբ, որոնք վթարված հատվածում 24 – ժամյա դիտարկում են անցկացնում: Այս պահին ճանապարհահատվածն անվտանգ է: Այս ճանապարհը գտնվում է լեռնային բարդ գոտում, որտեղ սողանքներ ու բնական աղետներ հաճախ են լինում։ Որպեսզի նման իրավիճակներում ճանապարհն առավելագույնս պաշտպանված լինի, նախատեսում ենք հսկայածավալ մի նախագիծ իրականացնել»,- նշեց Խոկրիշվիլին։

Նա ընդգծեց, որ բացի ճանապարհը բարելավելուց, առավել վտանգավոր հատվածներում նախատեսում են թունելներ կառուցել։

Չնայած ճանապարհը բացվել էր, սակայն բեռնափոխադրող մեքենաներից մեկին թույլ չէին տալիս հատել սահմանը, քանի որ սահմանն անցնելու համար նրան հատկացված արտոնագրի ժամկետն ավարտվել էր:

Նախարար Գագիկ Բեգլարյանի միջամտությամբ հնարավոր եղավ խնդրին լուծում տալ: Մեկ ամիս շարունակ ճանապարհին մնացած մեքենան շարունակեց ճանապարհը դեպի Հայաստան:

Անկախ 

Հաստատվել է “Արցախգազ” ՓԲԸ 2013թ. տարեկան հաշվետվությունը

Արա ՀարությունյանԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել “Արցախգազ” ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովին, որը հրավիրվել է այսօր` ԱԺ-ի պատգամավորների, կառավարության անդամների, ընկերության աշխատակիցների մասնակցությամբ: Ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի զեկույցի համաձայն` 2013թ.  հանրապետություն է ներմուծվել ավելի քան 41 մլն խ/մ բնական գազ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով: Բնակչության կողմից իրացված գազի ծավալը մոտ 6 տոկոսով քիչ է 2012 թ. ծավալից, նվազել են կորուստները, իսկ 75 տոկոսով նվազել է վնասը` կազմելով մոտ 144 մլն դրամ: Հանրապետության քաղաքներից գազաֆիկացված է 7-ը, գյուղերից` 78-ը: Ընկերության կողմից գազամատակարարման ցանցերում այժմ կատարվում են միայն անվտանգ սպասարկման, վերականգնման, նորոգման և շահագործման աշխատանքներ: Անդրադառնալով  առաջիկա ծրագրերին  և խնդիրներին` ընկերության տնօրենի և աշխատակիցների կողմից նշվել է հիմնականում ավտոմեքենաների թարմացման և շենքերի վերանորոգման անհրաժեշտությունը: Նախագահի հանձնարարականի հիման վրա Մարտակերտ շրջկենտրոնի սպաների համար կառուցված շենքի պայմանները կուսումնասիրվեն` այն մոտ ապագայում գազաֆիկացնելու նպատակով: Հաշվետվություններն ամփոփվելուց հետո, կառավարության ղեկավարը ներկայացրել է ոլորտի վերաբերյալ իր դիտարկումները և ռազմավարական մոտեցումներն: Ըստ Ա. Հարությունյանի` առաջիկայում բնական գազի ներմուծման ծավալները կպահպանվեն, իսկ գազաֆիկացում կիրականացվի միայն անհրաժեշտության դեպքում: Վարչապետի խոսքով՝ գազի սպառման ծավալները կավելացվեն հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ: Նա նշել է, որ շարունակվելու են աշխատանքները տեխնիկական սպասարկման և շենքային պայմանների բարելավման ուղղություններով: Կառավարության ղեկավարն առաջարկել է հուլիսի 1-ից 20 տոկոսով բարձրացնել “Արցախգազ” ընկերության  աշխատակիցների աշխատավարձերը և դրանք հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Միջազգային փորձագետը ոստիկանության բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկում անցկացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում` հունիսի 13-ին Միացյալ Թագավորությունից ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը ոստիկանությունում անցկացրեց համակարգի բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկում:
Սեմինարի թեման ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ ոստիկանության հանձնառությամբ մշակված հասարակական կարգի պահպանության բարելավմանն ուղղված «Կարիքների գնահատումը» ձեռնարկի 44 առաջարկություններն էին:
Դեյվիդ Այենսոնն անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին, նշեց, որ առանձին առաջարկությունների ուղղությամբ վերջին շրջանում դրական փոփոխություններն ակնհայտ են։ Ոստիկանությունը մշակել է ուղեցույցներ, ծառայողները մասնակցել են վերապատրաստման դասընթացների, բարելավվել են աշխատանքային պայմանները։ Սակայն որոշ ոլորտներ բարելավման կարիք ունեն, ինչն էլ երբեմն ոստիկանության քննադատության առիթ է տալիս:
Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն անդրադառնալով Դեյվիդ Այենսոնի դիտարկումներին` նշեց, որ նվազագույնի են հասել քաղաքացիների բողոքները զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, իսկ առաջիկայում ավելի շոշափելի բարեփոխումներ են սպասվում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ծառայողների իրավագիտակցության բարձրացման և ծառայության տեխնիկական հագեցվածության ոլորտում:
Հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը տեղեկացրեց, որ «Կարիքների գնահատումը» ձեռնարկում ամփոփված առաջարկությունները քննարկվել են, բոլոր կետերով դիտարկումներ են ներկայացվել ոստիկանության շտաբ:

Խանութի վրա ատրճանակով ավազակային հարձակում իրականացնողը ձերբակալվել է

ձերբակալելՀունիսի 16-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ և շտապ անհրաժեշտ է ոստիկանության օգնությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ 1966 թ. ծնված Մարտուն Մ.-ն կատարել է ավազակային հարձակում:
1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց:
Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով, ինչպես նաև 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարտուն Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Կութի գյուղապետի ընտրություններն անվավեր են ճանաչվել

Ընտրություններ (1)Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով:

 

Հայաստանը մասնակցեց Լիոնի «Հյուպատոսական տոնակատարություններ» միջոցառմանը

KՀունիսի 13-15-ը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջին անգամ մասնակցեց ամենամյա «Հյուպատոսական տոնակատարություններ» միջոցառմանը:
70-ից ավելի երկրների հյուպատոսությունների հետ մեկտեղ, 2014թ. Հայաստանը ներկայացնող տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ լիոնցիների, օտարերկրյա հուպատոսների և զբոսաշրջիկների:

Հունիսի 13-ին «Հյուպատոսական տոնակատարությունների» բացման արարողության ելույթում Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը ողջունեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, այնուհետև այցելեց հայկական տաղավար:

Նույն օրը` երեկոյան, «Հյուպատոսական տոնակատարությունների» շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետի կողմից տրվեց ընթրիք Լիոնի քաղաքապետարանում, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Վաներ Հարությունյանը:

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների համատեղ ջանքերով կազմակերպված հայկական տաղավարում հունիսի 14-15-ը շարունակվեցին հայկական մշակույթի, զբոսարջության, գրականության, գրքերի, հայկական խորհրդանիշերի ներկայացումը:

Երեք օր տևած միջոցառման ընթացքում հայկական տաղավարում այցելուներին ներկայացվեց Հայաստանի և Արցախի բնապատկերներով և տեսարժան վայրերով լուսանկարչական ցուցահանդես: Լիոնի կենտրոնական Բելքուղ հրապարակում հայկական ժողովրդական պարերով ելույթ ունեցավ «Նաիրի» պարային համույթը:

Անկախ

Ստուգայցեր՝ երկրորդական և երրորդական փողոցներում

001 (2)Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների հետ կապված՝ աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել 4 վարչական շրջանների երկրորդական  և երրորդական փողոցներում: Արդյունքում պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար 11 տնտեսվարողի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն:

Մայրաքաղաքում իրականացվող սանմաքրման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ պարբերաբար գույքագրվում են փողոցներում, մայթերում և այգիներում տեղադրված աղբամանները և, ըստ անհրաժեշտության, լրացվում նորերով: Նախորդ երկու շաբաթների ընթացքում տեղադրվել է 128 նոր աղբաման:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Հանձնարարվել է խստորեն վերահսկել մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը

001 (1)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման, այդ թվում նաև բակային տարածքներում իրականացվող աշխատանքների հետ կապված, խստորեն վերահսկել որակի ապահովումը և տեղերում վերացնել ի հայտ եկած թերությունները:

«Երևան Ջուր» «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, ինչպես նաև վթարների վերացման աշխատանքների շրջանակում խիստ պահանջ է դրվել դրանց ավարտից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները ժամանակին և որակով կատարելու ուղղությամբ: Բացի այդ, պահանջ է դրվել նաև հանրությանն իրազեկելու նպատակով տվյալ աշխատանքների իրականացման վայրերում պարտադիր տեղադրել համապատասխան ցուցանակներ՝ ծրագրի, պատվիրատու կազմակերպության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող ընկերության մասին տեղեկատվությամբ: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը տվյալ ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Գյումրու վագոն-տնակներում առնետների ահից վախենում են գիշերները քնել

Ներկայացվող տեսանյութը երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ տնակում, վարձով բնակվող երիտասարդ ընտանիքի մասին է: Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, այս ընտանիքը նույնպես ստիպված է պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:

Օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կվնասեն քնած երեխաներին: Ի դեպ հենց նկարահանման պահին էլ առնետները ազատ ելումուտ էին անում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Բաքվի Կարմիր խաչն այցելել է Հակոբ Ինջիղուլյանին

ասուլիս1«Բաքվի Կարմիր խաչն այցելել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Ըստ կազմակերպության տվյալների՝ նա լավ է, նրա առողջական վիճակը ևս լավ է:  Դեռ չենք կարողանում կոնկրետացնել նրա գործը: Հասկանալի է, թե ում հետ գործ ունենք », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը։

Հունիսի 29-ին  Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկի օրը: Դրան ընդառաջ հունիսի 13-ին տեղի ունեցավ «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Սեյրան Օհանյանը։

Տիկին Առաքելյանը նշեց, որ իրենց կառույցը ամեն ինչ անում հայ ռազմագերիներին և պատանդներին  վերադարձնելու ուղղությամբ. «Ամենակարևորն այն է, որ մեր պետությունը տղաներին գտնելու ուղղությամբ աշխատանքներ տանում է: Պաշտպանության նախարար Սեյրանը Օհանյանը միշտ աջակցում է մեզ։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում այսքան նշանակություն չեն տալիս անհայտ կորածին»։

Անհայտ կորած ազատամարտիկի մայրն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են Բաքվում գործող անհայտ կորածների հանձնաժողովին`  հանդիպելու առաջարկով, սակայն միշտ քար լռություն է եղել նրանց կողմից։ Նա նշեց, որ դժվար է համագործակցել մի պետության հետ, որի վրա չեն կարողանում ազդել անգամ միջազգային կառույցները, Եվրամիությունը, Կարմիր խաչը։

Ամեն դեպքում հայ ռազմագերիների հարազատները նշում են, որ երբեք հույսները չեն կորցնում և գիտեն՝  նրանք մի օր անպայման վերադառնալու են:

«Իմ որդին՝ Վրեժը, 16 տարեկան հասակում կամավոր մեկնել էր Շահումյանը  ադրբեջանցիներից ազատագրելու համար: 1992-ին նա անդամագրվել է «Արաբո» ջոկատին։ Արդեն 22 տարի է նրանից լուր չունեմ։ Բայց հույս ունեմ, որ մի օր նա և մնացած գերիները կվերադառնան», – ասաց  անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը։

«Մերսեդես-Բենց»-ից գողություն կատարողը` ոստիկանությունում

ոստիկանություն3Մայիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտից Արմեն Ա.-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել:
Գողոնը առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Վրաստանում 2010-ից հետախուզվողին բերման են ենթարկել Երևանի Ամիրյան փողոցից

ձերբակալվելՀունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, որը 2010 թ. փետրվարի 5-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի և անձի առևանգման մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հունիսի 23-ից նոր արագաչափ կգործարկվի

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հունիսի 23-ից գործարկվելու է Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 75.8-րդ կմ (Այրում գյուղի վարչական տարածք) հատվածում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Վրաերթ կատարած և փախուստի դիմած կին վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՎրաերթՀունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը ստացել է մարմնական վնասվածքներ և տանը շտապօգնության կողմից ստացել բուժօգնություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա մի քաղաքացուհի` «Մազդա 316» մակնիշի ավտոմեքենայով: Նա ժամը 23.30-ին ներկայացել է ոստիկանության և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 13-ից 16-ը)

ՀՀ-ոստիկանություն2Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, խուլիգանության` 3, յուրացման` 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4, կողոպուտի, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ողբերգական 2 պատահար «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենաներով. վարորդները մահացել են

ավտովթարՀունիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արագածոտնու մարզի Արագածավան գյուղի տարածքում` 3-րդ ուղեկալից 2-րդ ուղեկալ տանող ճանապարհին, որն անցնում է ուղեկալի տարածքով, «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Սերգեյ Իշչենկոն, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:                                                                                                 

Հունիսի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 170-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1960 թ. ծնված Ռոբերտ Առաքելյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Նպատակային սոցիալական վճար` կուտակային վճարի փոխարեն. Փաստինֆո

կառավարություն

Լավատեղյակ աղբյուրներից «Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար:

Այսպես, անցած մեկ-մեկուկես ամիսների ընթացքում վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը լուրջ աշխատանք է տարել սահմանադրական դատարանի որոշումներից բխող կենսաթոշակային օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ վերլուծելով բազմաթիվ սցենարներ և միաժամանակ ուսումնասիրելով միջազգային փորձը:

Ըստ մեր աղբյուրի` նախկին կուտակային վճարի փոխարեն նախատեսվում է սահմանել նպատակային սոցիալական վճար, ընդ որում` դրա համար սահմանվելու է առավելագույն շեմ՝ 500.000 դրամ, իսկ պետության մասնակցությունը կլինի առավելագույնը 25.000 դրամ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում