Հունիսի 10-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «աջ դաստակի ջնջխված վերք և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տնից հիվանդանոց է տեղափոխել 1926 թ. ծնված Աստղիկ Սարոյանին, որը չի կարողանում հայտնել վնասվածքը ստանալու հանգամանքները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նույն օրը ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ Վանաձորի Պ. Սևակի փողոցում իր վարած «Միցուբիշի Ֆուզո» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել Ա. Սարոյանին:
Նույն օրը հիվանդանոցում Աստղիկ Սարոյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
Հետախուզվող կանայք հայտնաբերվեցին
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուզաննա Յ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի /պետական սահմանն ապօրինի հատելը/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Սեբաստիայի փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սուսաննա Ն.-ն, որը հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:
***
Հունիսի 10-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մարինե Գ.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):
Մահվան ելքով պատահար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին
Հունիսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Բելոռուս-Տ82Մ» մակնիշի տրակտորի կցասայլակը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 40-րդ կմ-ին ընկել ճանապարհի աջակողմյան ձորակը, ինչի հետևանքով կցասայլակում գտնվող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1959 թ. ծնված Նասրոլլահիլակի Բետոլլահը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Սոցիալապես անապահով ընտանիքների գնահատմամբ, աղքատության հիմնական պատճառը գործազրկությունն է
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են գործընկերների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել սոցիալապես առավել ծանր վիճակում հայտնված ընտանիքներին:
Այն աղքատությունը, որին ականատես ենք լինում ամեն օր, պարզապես սոսկալի է և անգամ տեսանյութերով հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել:
Մեր այցելությունների ընթացքում մենք երբեմն փորձում ենք նաև հարցախույզի միջոցով պատկերացում կազմել, թե որն է այն հիմնական պատճառը, որ մարդիկ հայտնվել են բառիս բուն իմաստով անելանելի վիճակում: Սոցիալական ծանր պայմաններ ունեցողներից շատերը որպես աղքատության հիմնական պատճառ նշում են համատարած գործազկությունը:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Երկու հետախուզվող` նույն մեղադրանքով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Նոր Խարբերդից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սվետլանա Ս.-ն, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի բակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ալբերտ Ղ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:
Սպանություն ռեստորանային համալիրի մոտ
Հունիսի 10-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով` սպանել է 1975 թ. ծնված Էթերի Աղաբաբյանին:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 10-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 05.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ. Խորենացու փողոցում բախվել է շինություններից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 22.00-ին, Երևանի Աճառյան փողոցում, հետադարձի համար նախատեսված ճանապարհահատվածում, իրար են բախվել «Ռենո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գառնի ճանապարհի 13-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Համաշխարհային բանկը ԵՄ էկոնոմիկայի վրա հակառուսաստանյան պատժամիջոցների բացասական հետևանքներն է կանխագուշակում
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության խստացված պատժամիջոցները բացասաբար կարող են ազդել ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական տնտեսության վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով Համաշխարհային բանկի զեկույցին:
«Լարվածության մեծացումը կարող է հանգեցնել նոր ու ավելի դաժան պատժամիջոցների` առևտրային ու բանկային հոսքերի հնարավոր խաթարումներով: Հաշվի առնելով ԵՄ ու Ռուսաստանի սերտ տնտեսական կապերը, նման շրջադարձը, մեծ հավանականություն կա, որ կործանարար հետևանքներ ունենա երկու կողմերի համար»,-նշվել է զեկույցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը խոստովանել է, որ G7-ի երկրների պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, հարվածել են հենց «յոթնյակին»:
Վարչապետը մասնակցել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդաժողովի բացմանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:
Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծամասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»:
Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կնպաստեն երկխոսության ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելու համար: Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:
Սարգիսի գոտկատեղից գազային ատրճանակ է հայտնաբերվել
Հունիսի 9-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սարգիս Տ.-ին, որը ոստիկանության ծառայողների պահանջով գոտկատեղից հանել և ներկայացրել է «ԻԺ» տիպի գազային ատրճանակ:
Պարզվել է, որ ատրճանակը պատկանում է 1974 թ. ծնված Արա Գ.-ին, որի գիտությամբ Սարգիս Տ.-ն այն պահում է իր մոտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծեծկռտուք Օղակաձև զբոսայգում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 9-ին, ժամը 23.50-ին, Օղակաձև զբոսայգում վիճաբանելու և միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Աբել Փ.-ին, 1985 թ. ծնված Վահագն Խ.-ին, 1977 թ. ծնված Մհեր Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և 1987 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
4 ժամում Երևանում 19 անսթափ վարորդ է հայտնաբերվել
Օտարերկրացու նկատմամբ ավազակային հարձակում կատարողը տաքսու վարորդն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արագած գյուղի ջրատարից հայտնաբերվել է 60-70 տարեկան տղամարդու դի` առանց բռնության հետքերի
Հունիսի 5-ին Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրատարից հայտնաբերվել է 60-70 տարեկան տղամարդու դի` առանց բռնության հետքերի:
Արտաքին տվյալներն են` հասակը` 175 սմ, միջին կազմվածքով, օվալաձև դեմքով, ալեհեր մազերով, ճակատային մասը` ճաղատ, վերին ատամնաշարը` պրոթեզ:
Հագին եղել է սպիտակ գույնի, կարմիր զոլերով կոշիկներ, սև անդրավարտիք, մուգ գույնի երկարաթև վերնաշապիկ:
Դիակի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին:
Տրետուք գյուղի բնակիչները նախագահից պահանջում են արդարության վերականգնում
Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքի մի խումբ գյուղացիներ այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ իրենց բողոքն ու վրդովմունքն արտահայտելու հունիսի 8-ին Տրետուքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերաբերյալ:
Գյուղացիները ցույց տվեցին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով փաստաթուղթը, որտեղ նշված է, որ համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Երանոսյանը հաղթել է ընտրություններում. նրա օգտին քվեարկել է շուրջ 170 ընտրողներից 80-ը, իսկ հակառակորդ թեկնածուի՝ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանի օգտին՝ 63-ը: 28 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Բողոքի ակցիա իրականացնողները, սակայն, Հովհաննես Երանոսյանի կողմնակիցներին էին:
Բանն այն է, որ այսօր՝ հունիսի 10-ին, ընտրության արդյունքները Ալիկ Եղիազարյանի կողմից բողոքարկվել են, և վերահաշվարկի արդյունքում ընտրության պատկերը փոխվել է. Ալիկ Եղիազարյանի օգտին քվեարկել է 89 ընտրող, Հովհաննես Երանոսյանի օգտին՝ 81:
Գյուղացիները վրդովված հայտարարում էին, որ մինչև նախագահականից իրենց պահանջը բավարարող պատասխան չստանան, չեն հեռանա: Իսկ պահանջը մեկն է՝ արդարության վերականգնում: Նրանց խոսքով՝ վերահաշվարկի ժամանակ վավեր են համարվել առանց գրչի նշագրման քվեաթերթիկներ, որի արդյունքում էլ պարտված թեկնածուն մի քանի ձայնով առաջ է անցել ու ճանաչվել հաղթող: Վերահաշվարկին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես ներկա է եղել: Հովհաննես Երանոսյանի կողմնակիցներն իրենց հերթին են դիմում գրել՝ վերահաշվարկի արդյունքները բեկանելու նպատակով:
Տրետուքցիները Անկախ-ին հայտնեցին, որ հակառակորդ թեկնածուն՝ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանը, ԲՀԿ-ի ներկայացուցիչ է, սակայն որոշ լրատվամիջոցների հայտնել է, թե իբր հանրապետական է: Գյուղացիները տարակուսած են՝ միգուցե հենց նոր է ճամբարը փոխել: Մինչդեռ իրենց թեկնածուն՝ Հովհաննես Երանոսյանը, իսկապես հանրապետական է և համայնքի ղեկավարի նախորդ ընտրության ժամանակ նույնպես հանդես է եկել որպես հանրապետական՝ մի քանի ձայնով ընդամենը զիջելով Ալիկ Եղիազարյանին:
«Գործող գյուղապետը նաև հին գյուղապետի՝ 30 տարվա գահակալի եղբոր որդին է: Հո ժառանգական չի՞ էդ պաշտոնը»-ասում է գյուղացիներից մեկը:
«Ընտրությունների ավարտից առաջ իրենց մարդիկ եկան, լցվեցին ընտրատեղամաս և սկսեցին աղմուկ հանել, թե իրենց քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել: Որտեղի՞ց նման բան իմացան, եթե ընտրությունը չէր վերջացել,-ասում է մեկ ուրիշը,-սկսեցին շանտաժ անել, չէին թողնում, որ քվեատուփը ընտրատեղամասից հանեն, ասում էին՝ մեր թեկնածուն ա հաղթել»:
Իսկ թե ինչու է գյուղի այս հատվածը իր ձայնը որոշել տալ ոչ թե գործող գյուղապետին, այլ Հովհաննես Երանոսյանին, գյուղացիները բացատրեցին. «Հովհաննեսը մեր գյուղացին է, մեր կողքին է ապրում, մեզ լավ աչքով է նայում, մեզ ձեռնտու է: Ալիկը գյուղում չի ապրում, կինն ու երեխան Երևանում են, ինքն էլ շաբաթվա հինգ օրն այնտեղ է, շաբաթ կիրակի էլ կողքի գյուղում՝ իր հայրական տանը: Եթե ինքը գիշերը չպիտի քնի Տրետուքում, էս ժողովրդին պաշտպանի, ինչի՞ համար է ընտրվել: Գիշերը թուրքը սարից որ իջնի, մենք իրեն չենք գտնի»,-ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները:
Նրանք նաև նշում են, որ գյուղում ցանկացած խնդրի դեպքում Հովհաննես Երանոսյանը բոլորի կողքին է. «Ինչ խնդիր, որ լինում է, մեզ աջակցում է: Երեխա է ծնվում, մարդ է հիվանդանում, ինքը բոլորին հասնում է, տանում հիվանդանոց, իր տեխնիկան է տրամադրում գյուղացիներին: Գործող գյուղապետին ոչ ոք չի էլ տեսնում: Մենակ ընտրություններից մի ամիս առաջ կարող ա գա, ամեքին մի մեշոկ պեսոկ տա կամ չտա, մի ստից բանով օգնի, խափի կամ էլ ասի՝ արի գնանք, քո համար վարկ վերցնենք»,-ասում է երիտասարդներից մեկը:
Հովհաննես Երանոսյանի կողմնակիցները նաև նշում են, որ երբ նախորդ ընտրությունների ժամանակ իրենց հակառակորդ թեկնածուն մի քանի ձայնով՝ այն էլ կասկածելի, հաղթել է, իրենք նրան շնորհավորել են. «Հիմա էլ թող ինքը մեզ շնորհավորեր, խի՞ էսքան բանը սարքեց,-տարակուսում են նրանք:
Բողոքի դուրս ելած գյուղացիներից չորսին ընդունել էին նախագահական նստավայրում: Մոտ մեկ ժամ անց նրանք վերադարձան, քիչ անց գյուղացիներին մոտեցավ նաև նախագահի վերահսկողական ծառայության նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը: Նա ասաց, որ բանավոր լսել է գյուղի բնակիչների բողոքը և հայտնել իր վերադասին: Սակայն, նրա խոսքով՝ նախագահի աշխատակազմն իրավասու չէ վիճարկելու ընտրությունների արդյունքները, քանի որ ԿԸՀ-ն սահմանված կարգով պետք է քննարկի համայնքի բնակիչների դիմումը, որը նրանք այսօր ներկայացրել են:
Գյուղացիները, սակայն, մտադիր չէին հեռանալ նախագահի նստավայրի մոտից: Նրանք բորբոքված հայտարարեցին, որ հարցը փակված է, քանի որ այսօր իրենց Սևանում հայտնել են բողոքարկման արդյունքների մասին, ըստ որի համայնքի ղեկավարը Ալիկ Եղիազարյանն է, իսկ վերջինս էլ արդեն գյուղում հրավառություններ է անում և իր թիմակիցների հետ տոնում իր կեղծված հաղթանակը. «Մեր իրավունքները ոտնահարվել են, մենք էստեղից չենք գնա, մինչ մեր պահանջները չբավարարվեն»,-հայտարարեց գյուղի բնակիչ, 7 երեխաների հայր Սերգեյ Քոչարյանը, որն, ի դեպ, փախստական է և այդ գյուղում է հայտնվել Ադրբեջանից բռնագաղթվելու հետևանքով,-եթե Ալիկ Եղիազարյանը կրկին դառնա գյուղապետ, մենք՝ գյուղի փախստականներս, պահանջելու ենք, որ մեզ երրորդ երկիր ուղարկեն»:
Սերգեյ Քոչարյանի խոսքով՝ գյուղապետ Ալիկ Եղիազարյանն իր 3 հեկտար հողը «ռեկետով» վերցրել է, իրեն էլ ծեծի ենթարկել. «Ես հիմա մտածում եմ՝ էս պահին իմ ընտանիքի հետ ինչ ա կատարվում, ո՞վ ա գնացել, որ վախացնի: Բոլորին վախացում են, երեխեքին ասել ենք՝ տներից դուրս չգաք»:
Գյուղացիներն ասում են, որ գյուղը բաժանվել է երկու մասի, և եթե կրկին գյուղապետ դառնա Ալիկ Եղիազարյանը, ապա իրենց լուրջ խնդիրներ են սպասվում:
Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հայտնի դարձան գլխավոր մրցանակի հավակնորդները
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլն ավարտված է: Քիչ առաջ ժյուրին, որի կազմում ընդգրկված են հայտնի դաշնակահարներ ամբողջ աշխարհից, հայտարարեց այն չորս մասնակիցների անունները, ովքեր հայտնվել են եզրափակիչ փուլում:
Այսպիսով ` գլխավոր մրցանակի հավակնորդներն են Ռան Ջիա (Չինաստան), Ստեփան Սիմոնյան (Ռուսաստան), Անաստասիա Նեստերովա (Ռուսաստան), Եվգենի Ստարոդուբցև (Ռուսաստան):
Վաղը մրցույթում հանգստի օր է: Տեղի կունենան փորձեր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Եզրափակիչ փուլ կտևի երկու օր. մասնակիցները Երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենան հունիսի 12-ին և 13-ին: Երիտասարդ դաշնակահարները կներկայացնեն Արամ Խաչատրյանի, Սերգեյ Պրոկոֆևի, Ֆրեդերիկ Շոպենի և Պյոտր Չայկովսկու դաշնամուրի կոնցերտները:
Արամ Խաչատրյանի անվամ միջազգային երաժշտական մրցույթը ունի բարձր պարգևավճարներ: Առաջին մրցանակը` 15 հազար դոլարին համարժեք գումար, երկրորդը` 10 հազար, երրորդ ու չորրորդ տեղերի համար նախատեսված է համապատասխանաբար 4 և 2 հազար դոլարին համարժեք պարգևավճար:
Հոբելյանական 10-րդ մրցույթի փակումը տեղի կունենա հունիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում պարևատրման հանդիսավոր արարողությամբ և գալա համերգով:
Սպանված ուսանողի հայրը փորձում է պարզել ողջ ճշմարտությունը.Փաստինֆո
Երևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության աղմկահարույց գործով այսօր հարցաքննվեց տուժողի հայրը, տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը: Նա հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ իր տրամադրվածությունը մեկն է՝ պարզել ողջ ճշմարտությունը, հաղորդում է Փաստինֆոն: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
«Ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկեցին»
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ավտոերթ անցկացրեց, որի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեց և որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին: Պահանջը հետեւյալն է՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել արագաչափերի եւ տեսախցիկների սահմանած տուգանքները, համաներում շնորհել մինչև հիմա տուգանված վարորդներին, նոր կանոնակարգ հաստատել, որը կկարգավորի խնդիրը։
Մանրամասները՝ տեսնյութում.
Անկախ
Ընթերցողը փոխանցում է տեղեկատվություն Սուրիկ Խաչատրյանի դատվածության մասին.Առավոտ
«Առավոտը» էլեկտրոնային փոստով Գարեգին Սյունիից ստացել է հետեւյալ գրությունը. «Մի քանի դրվագ 2013 թ. հունիսի 1-ին Գորիս քաղաքում ոճրագործություն կազմակերպած Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») հանցավոր կենսագրությունից, որը սկսում է նրա 15 տարեկան հասակից»: Կցվում է նաև ՀՀ ոստիկանության համապատասխան տեղեկատվությունը: Хачатрян Сурик Сергеевич 1956г. рожд. Место рожд. Г. Ереван 1. Привл: В/Прок. Зангезурск. Гарниз.; 25.02.1993г. Ном.дела:90500293 Ст.206 ПР.3 УК Расрок Комент: Реш.нет 2. АРЕСТОВАН: СО ВД ГОРИССК. Р-НА ОТ 16.05.1979 СТ. 222 Ч 2 УК РА ОСУЖДЕН. Н/С ГОРИССК. Р-НА; 12.06.1979; СТ .222 Ч. 2 УК РА ; М/Н Л.СВ. СРОК 2 ЛЕТ 0 МЕС.0 ДЕНЬ СРОК КОМЕНТ: С ПРИМ. СТ.23 ПР.2 УСЛ. С ПРИВЛ. К ТРУДУ. ВАЗВР.12.12.1979г.ПО ОПРЕД. Н/С РАЗДАНСК. Р-НА; ОСН. СТ.2 ДЛЯ ДАЛЬНЕИЩЕГО ОТБИВАНИЯ ХЕОТБЫТ. 1г. 10М. 1Д. ОСВОБОЖДЕН:13.10.1981 КАК: ПО СРОКУ; 3.АРЕСТОВАН: Н/С ГОРИССК. Р-НА ОТ 05.08.1971 НОМ.ДЕЛА:7207 СТ.105 Ч. 1 УК. РА. ОСУЖДЕН Н/С ГОРИССК. Р-НА; 05.08.1971; Ст.105 Ч.1 УК РА; М/Н Л. СВ. СРОК 2 ЛЕТ 0 МЕС. 0ДЕНЬ СРОК КОМЕНТ: С ПРИМ. СТ.41 – УСЛ. С ИСП. СРОКОМ НА 3 ГОДА ОСВОБОЖДЕН 08.10.1971 КАК АМНИСТИЯ; 4.АРЕСТОВАН: ПРОК.ТУМАНЯНА ОТ 15.04.1973 НОМ.ДЕЛА :12330 СТ.86 Ч 2 УК РА ОСУЖДЕН . Н?С ТУМАНЯНА 03.07.1973; ЦТ.86 Ч. 2 143 Ч.2 180 УК РА; М?Н Л. ЦВ. СРОК 2 ЛЕТ 0 МЕС.0 ДЕНЬ ДОП. СВЕДЕН. 16.08.1973г В.АБОВЯН. ВТК ОСВОБОЖДЕН: 24.01.1974 ОСН. СТ.50 КАК УСЛ. ДОСРОЧНО; КЕМ: Н/С АБОВЯНА 1Г.2 МЕС.20 ДН.:
Հոդված 206 մաս 3 –Իշխանության զավթում
86.2 —Հանրային գույքի գողություն
143.2 —Անձնական գույքի գողություն
180—-Ավտոմեքենայի գողություն
105—Ծանր մարմնական վնասվածքների հասցնում,կյանքի համար վտանգավոր
222.2—Խուլիգանություն ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
«Նազարբաևի նման մարդն ասում է՝ հեքիաթներին մի հավատացեք». Ռուբեն Հակոբյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահի կողմից արված հայտարարությունը բավականին լուրջ հայտարարություն էր, որտեղ, անկախ հայտարարության տոնից ու ցինիզմից, կար հստակ վերաբերմունք պետության նկատմամբ և ոչ հարգալից վերաբերմունք Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանի նկատմամբ:
«Չեմ զարմանա, եթե կարճ ժամական հետո Նազարբաևը հանդես գա և ասի, որ պետք է այն տարածքը, որտեղ ես կամ, անցակետ լինի, և բացի այս պետությունների սահմաններից, որևէ այլ արտադրանք չմտնի Մաքսային միության տարածք: Նրա այդ քայլը արդարացված կլինի, քանի որ մենք մեզ կաշկանդել ենք»,-ասաց Հակոբյանը:
Պատգամավորը նաև հիշեցրեց Նազարբաևի այն հայտարարությունը, որ միշտ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը և առանձին դեպքերում ներկայացնելու է այդ երկիրը:
Ռուբեն Հակոբյանը չի կասկածում նաև, որ վաղ թե ուշ Նազարբաևը հանդես կգա առաջարկով, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես մտնեն այդ կառույցի մեջ:
«Մենք այս երեք-չորս տարիների արտաքին քաղաքական դեգերումներից հետո, անկախ մեզանից, հայտնվեցինք այնտեղ, որտեղ մեզ տարան-մտցրեցին: Մեզ ասում են՝ ինչ պիտի անենք, իսկ մենք առաց նախաձեռնության ենք ներկայանում: Ես այսօր գիտեմ, որ Ղազախստանը 800 բացառություններ է ներկայացրել, Ղրղստանը, Բելառուսը՝ 200-400 բացառություն, նաև գիտեմ, որ դրանք քաղաքական և տնտեսական որոշակի համակարգ են իրենցից ներկայացնում: Ես չգիտեմ՝ Հայաստանը ներկայացրե՞լ է, կամ թույլ տալի՞ս են, որ Հայաստանը ինչ որ պայմաններ ներկայացնի: Եթե մենք այստեղ փորձում ենք հեքիաթնր հորինել, ապա Նազարբաևի նման մարդն ասում է՝ հեքիաթներին մի հավատացեք, դուք իմացեք, որ այստեղ գործելու են բոլորովին այլ խաղի կանոններ»:
Ռուբեն Հակոբյանը հորդորեց իշխանությանը հարցը լրջորեն քննարկել բոլոր քաղաքական ուժերի հետ. «Դուք շատ ավելի խելոք եք, ավելի լավն եք, բայց հավատացեք՝ սա լուրջ քննարկման հարց է, որովհետև, եթե վաղը, մյուս օրը մենք կանգնենք փաստի առաջ, կարևոր չէ՝ դուք եք մեղավոր եղել, մենք, թե քաղաքացիական հասարակությունը: Սա լրջագույն մարտահրավեր է, և այս մարտահրավերին դիմակայելու համար իշխանությանը պետք է իմաստություն ու խելք, որը, ցավոք, այսօր չունի»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին տեղեկացրեց, որ այսօր Հայաստանը բանակցում է բացառումների վերաբերյալ և ունի 900-1000 բացառումների ցուցակ:
Անկախ

