Կա միայն փողի իշխանություն. Լյուդմիլա Սարգսյան

Լյուդմիլա ՍարգսյանԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում Ներքաղաքական զարգացումներ թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց ՍԴՀԿ ատենապետ  Լյուդմիլա Սարգսյանը:

«Հայաստանում ընտրություններ որպես այդպիսին գոյություն չունեն: Կա փողի իշխանություն, իսկ իշխանությունը հետո բերում է փող, որը կկիրառվի հաջորդ ընտրությունների ժամանակ: Ինչպե՞ս կարող է ժողովուրդը 50 տոկոսից ավելի ձայն տալ մի իշխանության, որից մինչև կոկորդը կուշտ է, որի անարդարություններից հոգնել է», -ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

 

Մանվել ԲադեյանՉնսեմացնենք մեր ժողովրդին. Մանվել Բադեյան

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ կուսակցությունից Մանվել Բադեյանը, խոսելով ավագանու ընտրությունների արդյունքների մասին, կոչ արեց չնսեմացնել ժողովրդին:

«Եթե մենք անընդհատ ասում ենք, որ մարդկանց ուղղորդել են, վախեցրել են, կաշառել են, և նրանք էլ ենթարկվել են վախենալով, մենք նսեմացնում ենք մեր ժողովրդին: Ընտրախախտումներով անգամ Նիգերիայում չի կեղծվում ընտրությունների մի քանի տոկոսից ավելին, էլ ուր մնաց մեզանում», – կարծիք հայտնեց Մանվել Բադեյանը:

Ընտրությունների արդյունքները որոշվում են Բաղրամյան 26-ում. Արկադի Վարդանյան

արկադի վարդանյանԱյսօր «Վարկած» մամուլի ակումբում քաղաքագետ Արկադի Վարդանյանը անդրադարձավ ներքաղաքական զարգացումները հետընտրական փուլում թեմային:

Բանախոսն ընդգծեց, որ մեզանում խոսել ընտրությունների մասին, նվազագույնն  անիմաստ է. «Ընտրություն ասվածը ֆորմալ երևույթ է մեզանում: Ակնհայտ է, որ արդյունքները որոշվում են Բաղրամյան 26-ում: Ինձ համար նախապես պարզ էր, որ ջախջախիչ հաղթանակ է տանելու Տարոն Մարգարյանը, բայց ջախջախիչ ասվածը հարաբերական է, իհարկե, այս պարագայում: Նախագահական ընտրությունների ընթացքում, եթե դեռևս կար ինչ-որ մոտիվացիա` լրջորեն մոտենալու ընտրություններին, ապա երկու-երեք ամսում մոտիվացիան վերացավ: Ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ ընտրությունները ձևական են, դրանց վրա հույս դնելն անիմաստ է»:

Խոսելով ընդդիմության ակնհայտ պարտության մասին` Արկադի Վարդանյանը շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ընդդիմադիր առաջնորդ, ցավոք սրտի, չկայացավ: Իսկ ստացված բացասական պատկերը մեղմելու համար ժողովրդին անհրաժեշտ է մոտիվացիա և կտրուկություն:

ՀՅԴ. Պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը

ՀՅԴՄայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:

Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:

Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:

Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:

Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին,  թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:

Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել:

Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:

Եվ նրանց, և բոլոր երևանցիներին, և° Հայաստանի քաղաքացիներին  մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության:

                                          ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

ԿԸՀ-ն ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները. ՀՀԿ-ն ստացել է քվեների 55,86 տոկոսը

Yerevan City Council elections 2013Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ քվեարկության նախնական արդյունքների` ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Առաքելություն»՝ 2 692 (0,64 %),
«Բարգավաճ Հայաստան»՝ 97 189 (23,05 %),
«Բարև Երևան»՝ 35 732 (8,47%),
«Հայ ազգային կոնգրես»՝ 18 499 (4,39%),
ՀՅԴ՝ 15 999 (3,79%),
ՀՀԿ՝ 235 512 (55,86%),
«Օրինաց երկիր»՝ 15 733 (3,73%):

816 478 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 437 212-ը (53,55%): Անվավեր է ճանաչվել 15 250 քվեաթերթիկ: Անճշտությունների գումարային չափը 288 է:

Էրդողան, Ասադը մսագործ է ու նա դրա համար կվճարի

da3001367789839Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական անգամ քննադատություն հնչեցրեց Սիրիայի նախագահի հասցեին:

Դրա մասին մայիսի 5-ին հայտնել է «Hurriet»-ը: Ըստ տեղեկության, Էրդողանն ասել է բառացիորեն հետևյալը.”Եթե ամենաբարձրյալին հաճո լինի, ապա մենք կտեսնենք, թե ինչպես է մսագործ-Ասադը բոլոր չարագործությունների համար պատժվում: Եվ մենք  արդարության համար բարձրյալին մեր երախտագիտությունը կհայտնենք”:

Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին նա ասել է.”Մենք , թուրքերս նման չենք մյուս ազգերին: Մենք չենք լռում քաղաքական կոռեկտության նկատառումներով, քանի որ այդ են պահանջում մեր շահերը: Մենք միշտ ասում ենք ճիշտը”:

Կահիրեի կենտրոնում կրակ են բացել վարչապետի շարասյան վրա

iԵգիպտոսի կառավարության ղեկավար Հիշամ Կանդիլի ավտոշարասյունը կիրակի երեկոյան ենթարկվել է  գնդակոծման: Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնում են, որ Դոկիի շրջանով անցնելիս, վարչապետ Կանդիլի ավտոշարասյան ընթացքը փորձել է մի ավտոմեքենա փակել, որից  վարչապետի ուղղությամբ կրակել են:

Ոստիկանները կարողացել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, որում 18-29 տարեկան 5 ուղևորներ էին: Ձերբակալվածները հայտնել են, որ չգիտեին, թե ով է մեքենայի մեջ: ՆԳՆ-ի տվյալների համաձայն, դեպքը “քաղաքական երանգ չի կրում”:

Ի դեպ, այս տարվա փետրվարին Եգիպտոսի վարչապետի ավտոշարասյունը Թահրիր հրապարակի մոտ ենթարկվել էր քարկոծման ու  շշերի տարափի:

Բոլոր 464 տեղամասերից ստացված նախնական տվյալները

Yerevan City Council elections 2013Երևանի տեղամասային բոլոր 464 ընտրական հանձնաժողովներից ստացված նախնական ամփոփ տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններում ամենաշատ կողմ ձայներն ստացել է  Հանրապետական կուսակցությունը՝ 56  տոկոս, 235 532 կողմ ձայն:

 

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

 

ԲՀԿ                             96 867                      23 տոկոս

Բարև, Երևան                 35 600                      8,5 տոկոս

ՀԱԿԿ                           18 439                         4,4 տոկոս

ՀՅԴ                              15 981                        3,8 տոկոս

ՕԵԿ                             15 720                        3,7 տոկոս

Առաքելություն                   2 737                       0,7 տոկոս

 

 

 

Երևանի ավագանիում մանդատների բաշխմանը մասնակցելու համար դաշինքը պետք է ստանա քվեների առնվազն 8, կուսակցությունը՝ առնվազն 6 տոկոսը:

 

 

Ավագանու տեղերի բաշխման արդյունքում եթե որևէ ուժ տեղերի առնվազն կեսն ստանա՝ 33 տեղ, նրա ցուցակի առաջին համարը Երևանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելու իրավունք կունենա:

ՀՀԿ-ի հավաքած տոկոսը նվազում է

Безымянный 1 (1)Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության կենտրոնում պարբերաբար թարմացվում են ընտրությունների արդյունքները: ՀՀԿ-ի ստացած նախնական տոկոսը նվազում է` հասնելով 62,34 տոկոսի, իսկ Բարև Երևան դաշինքն այս պահի դրությամբ հաղթահարում է 8 տոկոսի շեմը, նրա նախնական տոկոսը աճում է` հասնելով 8,11-ի:

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով առջևում ՀՀԿ-ն է

Безымянный 1Րոպեներ առաջ ԿԸհ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Այս պահի դրությամբ առաջատարը ՀՀԿ-ն է ձայների 64,76-ով: Մյուս արդյունքները ներկայացնում ենք աղյուսակով:

Ոստիկանություն դեռ շարունակում են ստացվել նորանոր դիմումներ, որոնք վերլուծման փուլում են

Թաթուլ ՊետրոսյանՔվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդեց ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Նա հավաստեց, որ ստացվող բողոքները հիմնականում կարելի է տեղավորել 4 խմբում`ազատ կամքի արտահայտման խոչընդոտում, ԶԼՄ կամ դիտորդ մարմնի աշխատանքի խոչընդոտում, գաղտնիության խախտում, կրկնակի քվեարկություն, ընտրակաշառքներ: Այս պահի դրությամբ ստացվել է 72 ահազանգ, որոնցից 28-ը վերաբերում են ընտրակաշառքներին: Զարուհի Փոստանջյանը ևս դիմել է ոստիկանություն` իր աշխատանքի խոչընդոտման հետ կապված 4 դեպքի հիմքով:

Հարուցվել է թվով երրորդ քրեական գործը

Yerevan City Council elections 201319։30-ի դրությամբ ոստիկանությունը քննում է 63 դեպք: Արդեն տեղեկատվություն կա այն մասին, որ հարուցվել է թվով երրորդ քրեական գործը:
Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը և թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին քվեարկել, ինչի հետևանքով վերջինս չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 և 34-153 հոդվածներով: Կատարվում է նախաքննություն:

Նախնական տվյալներով իր ընտրական իրավունքն օգտագործել է Երևանցիների ընդամենը 52,22 տոկոսը

Yerevan City Council elections 201320:00-ին ավարտվել է քվեարկությունը բոլոր ընտրատեղամասերում, և դրանք սահմանված կարգով փակվել են, սկսվել է ամփոփման գործընթացը: Մինչև 20.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների նախնական թվի վերաբերյալ տեղեկություններ հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նախնական տվյալներով` քվերակել են ընտրության իրավունք ունեցողների կեսից փոքր ինչ ավելին` շուրջ 52,22 տոկոսը: Ըստ վարչական շրջանների`
Աջափնյակ – 61,20 տոկոս
Ավան – 59,32 տոկոս
Արաբկիր – 52,83 տոկոս
Դավթաշեն – 54,30 տոկոս
Էրեբունի – 50,96 տոկոս
Կենտրոն – 47,79 տոկոս
Մալաթիա Սեբաստիա- 44,90 տոկոս
Նոր Նորք –54,72 տոկոս
Նորք Մարաշ – 62,33 տոկոս
Նուբարաշեն – 59,95 տոկոս
Շենգավիթ – 59,49 տոկոս
Քանաքեռ Զեյթուն – 52,22 տոկոս

Դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնում, ընտրական վեճերի վերաբերյալ վիճակագրություն

Կարեն ՓոլադյանՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը քիչ առաջ ԿԸՀ տեղեկատվության կենտրոնից ներկայացրեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2013 թ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ ստացված երկու հայցադիմումները` ԿԸՀ-ի դեմ:
Առաջին հայցը ներկայացրել էր Դանիել Իոանիսյանը, որը  համարում էր, որ ապրիլի 7-ին քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումը` կանանց և աղջիկներին Տարոն Մարգարյանի անունից ծաղիկ նվիրելը, պետք է որակվեր, որպես խախտում, բայց հայցը մերժվել է, քանի որ, ըստ Կարեն Փոլադյանի, դա քաղաքապետի լիազորությունների մեջ է մտնում, և ընտրությունը չի կարող խոչընդոտել այդ լիազորությունների կատարմանը:
Երկրորդ դիմումը ներկայացրել էր Վարդգես Գասպարին, որը գտնում էր, որ ԿԸՀ-ն պետք է միջոցներ ձեռք առնի, որ ընտրատարածք ծառայող դպրոցներից հեռացվեն Սերժ Սարգսյանի նկարները, քանի որ դրանք ճնշում են գործադրում ընտրողների վրա: Այս դիմումը ևս մերժվել է, քանի որ, ըստ Կարեն Փոլադյանի, այդ նկարները պետականության անկյան մասն են և դրված չեն ընտրությունների հետ կապված որևէ ենթատեքստով:

Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը, նախընտրական հիմնադրամներ

Երևանի ավագանու ընտրություններ,2013Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը իրականացնում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության վրա ծախսած գումարների կազմակերպում և վերահսկողություն: ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշում է, որ գործող օրենսգիրքը ապահովում է քարոզչության ֆինանսավորման թափանցիկություն: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները իրավունք ունեն իրենց հիմնադրամներից առավելագույնը 75 մլն դրամ տրամադրել նախընտրական քարոզչությանը: Օրենքով սահմանված են նաև քարոզչության բոլոր ուղիները` ԶԼՄ-ներով քարոզչություն, պաստառներ, դահլիճների վարձակալություն, տպագիր նյութերի ձեռքբերում:
Սևակ Հովհաննիսյանի խոսքերով ամենաարդյունավետ միջոցը, ըստ կուսակցությունների նախընտրությունների, մնում է հեռուստաընկերություններով քարոզչությունը: Քարոզչության այդ ձևին հատկապես տուրք են տվել ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն իր ընդհանուր 45 մլն դրամ ծախսից 35-մլնը տրամադրել է եթերաժամանակ գնելուն: ՀՀԿ-ն էլ 33 մլն դրամ է տրամադրել եթերաժամանակ գնելուն իր ընդհանուր 65 մլն դրամ քարոզչական ծախսերի ֆոնին:

Տեղեկություններ հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ

Yerevan City Council elections 2013Հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արտակ Մելիքսեթյանը: Նա հայտնեց, որ Երևանում ընդհանուր առմամբ կա 13 ընտրատածաք, որոնցում ներգրավված են 91 հանձնաժողովի անդամներ: Անդամների 34 տոկոսը կանայք են, նրանցից միայն մեկն է զբաղեցնում հանձնաժողովի նախագահի աթոռը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը ունի 8 անդամ, որոնցից 2-ին առաջարկում է ընտրական հանձնաժողովը, իսկ 6-ին ընտրում են կուսակցությունները:

9/28 ընտրատեղամասում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն երեքական վստահված անձ ունեն

DSCN38849/28 ընտրատեղամասում 18:15  դրությամբ  1900  ընտրողներից քվեարկել է  1100-ը:

Մեր ներս մտնելու պահին ընտրատեղամասում ներկա էր ՀՀԿ-ի երեք վստահված անձ· մեկը խոսում էր, որ պիտի ընտրության գնա, մյուս երկուսը ընտրությունների ընթացքին էին հետևում: Երբ բարձրաձայնում ենք, որ նույն կուսակցությունից միաժամանակ երեք դիտորդ է ներկա ընտրատեղամասում, հանձնաժողովի անդամ Արմենուհի   Ղազարյանը միջամտում է ու մեկին առաջարկում դուրս գալ: Դիտորդներից մեկը սրահից հեռանում է ու կանգնում դռան մոտ:

Ընտրատեղամասի դիմաց մեքենաների կուտակումներ են: Սակայն ներսում թե ԲՀԿ-ի, թե  ՀՅԴ-ի, թե Առաքելության վստահված անձինք նշում են, որ որևէ խախտում չեն տեսել, դրսի անցուդարձից տեղյակ չեն, իսկ ներսում ամեն ինչ նորմալ է ընթանում:

ՀՅԴ-ի վստահված անձ Պողոս Փամոյանը, հարցին, թե արդյոք առանց փաստաթղթի  մարդիկ եղել են ընտրատեղամասում, ասում է, թե երևի բոլորն էլ «ջեբերում փաստաթուղթ ունեն»:

Հանձնաժողովի անդամ Արմենուհի Ղազարյանը պարբերաբար կուտակված անձանց առաջարկում է դուրս գալ, բայց ապարդյուն: Վերջիններս լավագույն դեպքում մեկ քայլ այն կողմ են գնում:

Ընտրատեղամասում ներկա է նաև Իրինա Միրզոյանը, ով դիտորդի կիսատ փաստաթղթերով է: Հարցին, թե  ուր են ամբողջական փաստաթղթերը, ասում է պայուսակի մեջ, ապա հանում ու ցույց տալիս ՀՀԿ վստահված անձի փաստաթուղթ· ստացվում է, որ միաժամանակ տեղամասում էլի ՀՀԿ երեք վստահված անձ է ներկա:

Մուտքի մոտ կուտակված առանց փաստաթղթերի անձինք էլ վստահեցնում են, թե վստահված անձինք են,  երկուսը ցույց են  տալիս ԲՀԿ վստահված անձի վկայական, այսինքն տեղամասում ԲՀԿ-ն էլ առնվազն երեք  վստահված անձ ունի:

Ընտրատեղամասում օրվա ընթացքում նաև միջադեպ է գրանցվել· Ղազարյանը ընտրատեղամասում կուտակվախծ քսան անձանց առաջարկել է դուրս գալ, սակայն վերջիններս սկսել են աղմկել: Դիմել է ոստիկանների օգնությանը:

Ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ ժամը 16.00-ի դրությամբ

«Բարեւ Երեւան»12:10, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Գայանե Հովհաննիսյանի հաղորդած տվյալների համաձայն՝ 1/8 ընտրատեղամասում տեղամասային կնիքը բացակայել է:

 

  1. 12:15, Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 տեղամասի «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Արմեն Բաբաջանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ստացված քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ 100 քվեաթերթիկ պակասում է:

 

  1. 12:25, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Հայկանուշ Խաչատրյանի հավաստմամբ՝ 3/06 ընտրատեղամաս են ներխուժել մարդիկ, փորձել են ճնշում գործադրել հանձնաժողովի անդամների եւ ընտրողների վրա:

 

4. 12:30. Ընտրող Մարիամ Վարդանյանն ահազանգում է, որ Քանաքեռ-Զեյթունի 3/20 տեղամասում ընտրողներին գումար եւ տեսախցիկներ են բաժանում:

 

5. 12:35. Ընտրողներից մեկն ահազանգում է, որ Շենգավիթի թիվ 10 դպրոցի տեղամասի տարածքում կան կուտակված մարդիկ եւ ավտոբուսներ:

 

6. 12:40. քաղաքացիները ահազանգում են, որ Հրազդանի կիրճում գտնվող, Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանի աշխատակազմի բոլոր անդամներին վճարում են 10000-ական դրամ եւ տեղափոխում են ընտրատեղամասեր ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

 

7. 12:45. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Վանիկ Խոյեցյանն ահազանգում է, որ 5/03 տեղամասի դիմաց վկայական չունեցող անձանց կուտակումներ կան:

 

8. 13:00. 4/21 տեղամասում «Ժառանգություն» կուսակցության նշանակած հանձնաժողովի անդամ Աննա Կիրակոսյանն ահազանգում է, որ անհետացել է կնիքը:

 

9. 13:24. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Ավետիք Սարգսյանի հաղորդած տվյալների համաձյան՝ 13/01 տեղամասի դիմաց երեք անձ ցուցակներով կանգնած հետեւում են ընտրական գործընթացին:

 

10. 13:50. Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ 7/1 և 7/3 տեղամասերի հանձնաժողովների «Ժառանգության», ՀԱԿ և Դաշնակցության հանձնաժողովականներին 099 200010 հեռախոսահամարից զանգահարել է մեկը` ներկայանալով որպես հանձնաժողովի նախագահ, ու ասել, որ հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, մնում է միայն ինքը: Պարզվում է, որ այդ հեռախոսահամարը Սամվել Ալեքսանյանի քրոջ տղա Վարդանինն է:

 

11. 13:50. Բաբաջանյան 1, բն. 20 հասցեի բնակիչ, ընտրող Աշոտ Ավետիքի Սարգսյանն ահազանգում է, որ երբ գնացել է քվեարկելու 8/14 տեղամասում, իր հասցեի տակ գրանցված է եղել անծանոթ անունով անձ՝ Մարգարիտա Կուպերեւսկա Ամրելի, ծնվ. 1995թ.:

 

12. 13:55. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Գեւորգ Մարտիրոսյանն ահազանգում է, որ 6/34 տեղամասում Մարատ Հովհաննիսյանի փոխարեն քվեարկել է ոմն Գուրգեն Արեգյան:

 

13. 14:00. Ընտրող Սոֆիան ահազանգում է, որ Նորքի 1-ին զանգվածում, 162 դպրոցում տեղակայված 3/33 տեղամաս ավտոմեքենաներով մարդիկ են բերում քվեարկելու: Ավտոմեքենաների համարներն են՝ 09 ՕՕ 555 արծաթագույն մերսեդես, 02 SO 978 վազ 21 06 մակնիշի մեքենա, 092 SS 03 նիվա, 14 375 սեւ ֆոլցվագեն, 32 SO 025 օպել, 22 SO 362 օպել, 29 SO 547 մոսկվիչի նման մեքենա, 09 ՕՕ 555 սեւ տոյոտա, 31 ՕՕ 500, 07 մակնիշի մեքենա, եւ դեղին գազել:

 

14. 14:15. 8-րդ բուժմիավորման աշխատակցին զանգահարել են 28-58-09 հեռախոսահամարից եւ հարցրել են՝ գնացե՞լ է ընտրության, ո՞ւմ է ընտրել, նաեւ ասել են, որ իր ընտանիքի անդամների մասին մանրամասն տվյալներ ունեն:

 

15. 14:20. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Թամարա Սարգսյանն ահազանգում է, որ 5/34 տեղամասի մոտ՝ Աղայան դպրոցի շրջակայքում, կուտակումներ կան, նույնիսկ ոստիկանները չկարողացան ցրել մարդկանց:

 

16. 14:30. Քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, հայտնում է, որ առավոտից 03 LS 448 եւ 60 համարի 0962Տ համարներ ունեցող գազելներով եւ 22ՍՍ065 համար ունեցող Mercedes Sprinter ընտրողներին տեղափոխում են 13/32, 13/33 տեղամասեր:

 

17. 14:40. 1in.am-ը տեղեկացնում է, որ Էրեբունի վարչական շրջանի պոլիկլինիկայի և Հայորդաց տանը հարող պուրակում, որտեղ գտնվում է ՀՀԿ նախընտրական շտաբը, իրարանցում է՝ ՀՀԿ-ն շարունակում է ընտրակաշառք բաժանել:
Համատիրության աշխատակիցը իր ցուցակներն է ստուգել շտաբի աշխատակցի հետ: Շտաբի պետ Լյովա Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ է կատարվում շտաբում, ինչո՞ւ այդքան մարդ կա, պատասխանեց՝ եթե ուզում եք անպայման ինչ-որ բան գտնել, ապա ասեմ, որ մեր պատասխանատուները ընտրողներին են հրավիրում ընտրության:

 

18. 14:45. «Առավոտ» թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը տեղեկացնում է, որ 74 եւ 52 համարի երթուղային տաքսիները ընտրողներին տեղափոխում են 6/01 եւ 6/02 տեղամասեր:

 

19. 14:50. 8/23 տեղամասում ընտրողի մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ՝ քվեարկված ՀԱԿ-ի օգտին: Քվեաթերթիկները նրան են փոխանցել ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար, նա քվեարկել է ՀԱԿ-ի օգտին: Այժմ նա քաղմասում է:

 

20. 15:00. Քաղաքացին ահազանգում է, որ 75 դպրոցում տեղակայված 11/33 եւ 11/34 տեղամասերում քվեարկել են արտասահմանում գտնվող քաղաքացիների փոխարեն:

 

21. 15:00. «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի անդամ Սուսաննա Մուրադյանն ահազանգում է, որ 10/24 տեղամասում նկատվում են մարդկանց կուտակումներ:

 

22. 15:05. 3/20 տեղամասում ցուցակներով կանգնած անհայտ անձինք ընտրողներին են հետեւում:

 

23. 15:07. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակի անդամ Իզաբելլա Աբգարյանն ահազանգում է, որ, երբ գնացել է 4/29 ընտրատեղամաս, տեսել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Նրան առաջարկել են իր ընտանիքի այլ անդամի փոխարեն քվեարկել։ Երբ ասել է, որ ուրիշ մարդու փոխարեն իրավունք չունի ստորագրել, դա ապօրինի է, առանձին թղթի վրա արտագրել են իր տվյալները։

 

24. 15:10. «Առավոտ» թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը տեղեկացնում է, որ 6/23 տեղամասում հանձնաժողովի անդամների դիմաց ցուցակներով կանգնած անհայտ անձինք հետեւում են ընտրողներին: Հռիփսիմե Ջեբեջյանին խոչընդոտել են նկարահանել այդ գործընթացը:

 

25. 15:30. Hetq.am-ի փոխանցմամբ՝ 7/15 տեղամասում առկա են կուտակումներ քվեատուփի եւ ընտրացուցակների մոտ: Հանձնաժողովի նախագահը դիտորդին սպառնացել է, որ տեսախցիկը նրա ձեռքից կվերցնի, եթե շարունակի նկարել: Տեղամասից դուրս եւս մեքենաների կուտակումներ են, իսկ ոստիկանները մտադրություն չունեն հեռացնել մեքենաները տարածքից:

 

26. 16:00. Քաղաքացի Ջեմմա Մեսրոպյանն ահազանգում է, որ 9/21 եւ 9/22 տեղամասերի մոտակայքում դրամ են բաժանում եւ մարդկանց կուտակումներ կան:

 

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի

Ընտրությունների վերահսկման տեղեկատվական կենտրոն

Ընտրելու և ընտրվելու իրավունք

կըհԵրևանի ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը, Երևանի ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավասությունները, իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արտակ Մելիքսեթյանը:
Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած և Երևանի ռեգիստրում մինչև ընտրության օրը առնվազն 6 ամիս հաշվառում ունեցող անձինք, իսկ Երևանի ավագանու ընտրություններին առաջդրվելու իրավունք ունեն 21 տարին լրացած և Երևանի ռեգիստրում մինչև ընտրության օրը առնվազն 6 ամիս հաշվառում ունեցող անձինք:
Քվեարկելու իրավունք չունեն զինծառայողները, դատապարտյալները: Որպես ավագանու թեկնածու առաջադրվել չեն կարող ոստիկանները, զինծառայողները, դատական մարմինների աշխատողները:

«Մարդ կա, որին հարգում են և որի խաթր մասնակցում ընտրություններին»

13/01  ընտրատեղամասում

13/01 ընտրատեղամասում

9/05 տեղամասում 15:30-ի դրությամբ քվեարկել է 1819 ընտրողներից  800-ը:

Ընտրատեղամասում թե ՀՅԴ, թե ՀԱԿ վստահված անձինք նշեցին, որ խախտում չեն նկատել: ՀԱԿ վստահված անձ Մարիամ Օհանյանի խոսքով երբեմն-երբեմն ընտրատեղամասում շատ մարդ է եղել, ինչի մասին իրազեկել է նախագահին:

Հանձնաժողովի նախագահ Ավագ Դնիելյանն էլ նշեց, որ իրենց մոտ  ընտրությունները բնականոն հունով են ընթանում և միշտ էլ մարդիկ ակտիվ են լինում· «Մարդ կա, որին հարգում են և որի խաթր մասնակցում ընտրություններին» (հավանաբար նկատի ունի Գագիկ Բեգլարյանին, ում բնակարանը տվյալ թաղամասում է գտնվում):

13/01 ընտրատեղամասում  1916 ընտրողներից  ժամը  16:00-ի դրությամբ արդեն քվեարկել է  700-ից ավելի մարդ:

Հանձնաժողովի նախագահն ասում է, որ որևէ արտառոց պատահար չի գրանցվել, ընտրություններն ընթանում են բնականոն հունով:

Օրվա ընթացքում ուրիշի օգնությամբ է քվեարկել տասներեք անձ:

«Բարև Երևան» դաշինքի վստահված անձ Ավետիք Սարգսյանը նշում է, որ ներսում արտառոց բաներ չեն նկատել, սակայն օրվա ընթացքում մի ընտրողից ահազանգ են ստացել, որ դրսում մարդկանց ցուցակներով ուղղորդում են:

ՀԱԿ-ի և Բարև Երևանի վստահված անձինք դուրս են եկել և պարզել, որ ընտրատեղամասից հիսուն մետր հեռավորության վրա երկու կանայք ցուցակներով մարդկանց խումբ-խումբ ուղղորդում են: Կատարվածի մասին տեղյակ են պահել ընտրատեղամասում հսկողություն իրականացնող ոստիկաններին: Ցուցակներով կանայց զգուշացումից հետո հեռացել են: