Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը

ffa5Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 7-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը:

Հոկտեմբերի 7-ին` ժամը 18:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հոկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլիա կադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզումներ:

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին,Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. աշխարհի գավաթի Հայաստան-Բուլղարիա ընտրական հանդիպումը:Խաղի սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Այնուհետև, հոկտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Իտալիա: Նույն օրը, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, Նեապոլի «ՍանՊաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 15-ին Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. աշխարհի գավաթի  Իտալիա-Հայաստան ընտրական հանդիպումը:

«Բանանցը» հաղթեց Գյումրիում, «Փյունիկն» ու «Արարատը» խաղացին ոչ-ոքի

ffa5Հոկտեմբերի 2-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի հետևյալ հանդիպումները՝

«Շիրակ»-«Բանանց» 1:2 (1:1)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Անդրանիկ Բարիկյան, 26 («Շիրակ»), Էդգար Մալաքյան, 27, 80 («Բանանց»)

«Փյունիկ»-«Արարատ» 1:1 (0:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Աղվան Պապիկյան, 55 («Փյունիկ»), Նորայր Գրիգորյան, 74 («Արարատ»)

Բաշար Ասադը պատրաստ է հեռանալ, բայց ոչ հիմա

asadԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, իտալական «RaiNews24» հեռուստաալիքին տված  հարցազրույցում նշել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից, եթե դա կնպաստի երկրում վիճակի բարելավմանը, սակայն այժմ նա պետք է իր տեղում մնա: «Եթե իմ հեռանալը կբարելավի ստեղծված վիճակը, ես պատրաստ եմ դա անել: Սակայն հիմա ես պետք է նախագահ մնամ: Փոթորիկի ժամանակ չի կարելի լքել նավը: Իմ առաքելությունն է այդ նավը բերել նավակայան և չլքել այն»,-ասել է Ասադը:

Բաշար Ասադի խոսքերով՝ 2014 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին որոշումը նա կընդունի ընտրարշավի նախօրեին: «Եթե ես հասկանամ, որ սիրիացի ժողովուդը դա ուզում եմ, ես կանեմ դա, հակառակ դեպքում՝ ոչ»,-նշել է նա:

 

 

«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային մրցաշարը կանցկացվի 4-րդ անգամ

IMG_3455«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային հերթական`4-րդ մրցաշարը նախատեսվում է  անցկացնել նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը Երևանի «Դինամո» մարզասրահում:

Նախկինում եթե այս ստուգատեսին մասնակցել են տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, ապա այս տարի, արտասահամանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով, կխաղան երիտասարդական թիմեր: Բանն այն է, որ Եվրոպայի հանդբոլի ֆեդերցիան որոշել է Հին աշխարհամասի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարերն անցկացնել 2014-ի նորամուտին`  հունվարի 10-12-ին: Եվ երևանյան միջազգայինը հնարավորություն է լինելու, որպեսի թիմերն այդ ստուգատեսի նախապատրաստական փուլում միջազգային հանդիպումներ անցկացնեն, մրցակցական փորձ ձեռք բերեն: Դա ձեռնտու է նաև Հայաստանի հավաքականին, որը լրջորեն է նախապատրաստվում 8-րդ խմբում ընդգրկված մրցակիցների`Թուրքիայի և Ռումինիայի իրենց հասակակիցների հետ հանդիպումներին:

Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարի մասնակիցներին, ապա այս տարի Հայաստանի հանդբոլիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Վրաստանի հավաքականները: Մեր սահմանակից Թուրքիայի ներկայացուցիչներին նույնպես հրավեր ուղարկվել է և պատասխան է սպասվում: Ամենայն հավանականությամբ, կխաղա նաև Արցախի երիտասարդական հավաքականը:

 

 

Ոստիկանները բնակարանում հայտնաբերեցին տղամարդու դիակ` ծխախեղդ եղած վիճակում

հրդեհՍեպտեմբերի 25-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ե. Չարենցի փողոցի 13 շենքի թիվ 8/Ա բնակարանում հրդեհ է բռնկվել:
 Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1969 թ. ծնված Լեռնիկ Հակոբյանի դիակը` ծխախեղդ եղած վիճակում:
 Հրդեհը մարվել է ժամը 22.06-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
 Հանգամանքները պարզվում են:
 Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Յուրա Մովսիսյանը գրավեց իր նախկին թիմի դարպասը

Յու մ-1 221328641380121466Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալելիս 3:2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 27-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Նա գրավեց իր նախկին թիմի դարպասը, սակայն հաջողությունը բուռն չնշեց:

«Կրասնոդարի» մարզազգեստը կրող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինման դուրս եկավ հանդիպման 78-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի  մեկ այլ ներկայացուցիչ, կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» պահեստայինների նստարանին էր։

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 23 միավոր և շարունակում է  մնալ աղյուսակի վերին հորիզոնականում:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Կրասնոդար»՝ 3։2

Խոսե Մանուել Խուրադո, 5, 30, Յուրա Մովսիսյան, 27 – Մաուրիսիո Պերեյրա, 16, Իսայել, 6

Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից 30 մարդ է զոհվել

pkistan-quakeԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երեքշաբթի Պակիստանում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Բալոչիստան նահանգի քարտուղար Ասադ Գիլանին հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ավարան շրջանում և զոհերի թիվը հասնում է 30-ի:

Քարտուղարի տեղեկություններով կան նաև տասնյակ վիրավորներ:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ ավերակների տակ հնարավոր է մարդիկ մնացած լինեն:

Նահանգում փրկարարական արտակարգ դրություն է հայտարարվել՝ բոլոր պաշտոնյաները և բժիշկները աշխատում են մեծ զգոնությամբ:

Ավելի քան 200 զինվորներ են ուղարկվել փրկարարական աշխատանքներին օգնելու համար:

Ցնցումները տևել են երկու րոպե:

Տեղի ոստիկանության սպան հայտնում է, որ ցնցումները այնքան ուժեղ են եղել, որ օվկիանոսի հատակից 12 մետր բարձրությամբ փոքր ժայռանման կղզի է առաջացել:

Կղզու առաջացումը հաստատել է նաև ազգային սեյսմիկ վերահսկման կենտրոնի գլխավոր մասնագետը՝ տեղեկացնելով, որ նման ուժգնությամբ երկրաշարժի դեպքում դա զարմանալի չէ:

 

Մեկնարկել է փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Երեկոյան ժամը 23-ից հետո ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել Սայաթ-Նովայի պողոտայի մինչև Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Գովազդային  մեծ վահանակներ են ապամոնտաժվել նաև Թումանյան փողոցում:

Ընդհանուր առմամբ, ապամոնտաժվել է 13 գովազդային վահանակ:

Երեկոյան ժամն ընտրվել է՝ հաշվի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունն ու  անվտանգության ապահովումը: Նշենք, որ ապամոնտաժումներն իրականացվում են գովազդային ընկերությունների ուժերով:

Այսօր երեկոյան փոքր կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն, և ամբողջությամբ կավարտվի Թումանյան փողոցի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց

էimagesՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի»մրցաշարի 3-րդ փուլի 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց ուկարաինուհի Կատերինա Լահնոյին: Դա Հայաստանի ներկայացուցչի երկրորդանընդմեջ պարտությունն է այս մրցաշարում:

Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս պարտիաները.

Կոներու – Կոստենյուկ` 1:0
Ստեֆանովա – Յու Վենյուն` 0:1
Դրոնավալի – Գիրյա` 1:0
Մումինովա – Նախբաևա` 1:0
Ժաո Քսյու – Խոտենաշվիլի` 0:1

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

երևանՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:

 

Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարեր. թուրք մարզիչը ծիծաղելի վիճակում

Քռ1240271Կայացան ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղային առաջին օրվա 8 հանդիպումները:

Թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտնել էր,  որ թող ծիծաղելի չթվա, բայց իր թիմը հաղթելու է Մադրիդի «Ռեալին»:

Եվ նա զավեշտական վիճակում հայտնվեց, քանի որ հյուրընկալվելիս իսպանական ակումբն առավելության հասավ 6:1 հաշվով:

Թերիմը խաղից հետո ասել է. «Այսպիսի պարտություններից հետո ոչինչ ասել չես կարող, մենք խայտառակ խաղ անցկացրեցինք: Շատ ափսոս, որ Դիդյե Դրոգբան վնասվածք ստացավ, դրանից հետո մենք ավելի ու ավելի շատ սկսեցինք սխալներ թույլ տալ: ի վերջո,  պարտվեցինք խոշոր հաշվով»:

Ի դեպ, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը 14-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը: Նա վնասվածք ուներ և 8 ամիս չխաղալուց հետո էր կրկին մրցասպարեզ դուրս եկել: Կասիլյասին փոխարինեց Դիեգո Լոպեսը:

Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին տարբեր խմբերում կայացած խաղերում.

A խումբ

«Մանչեսթեր յունայթեդ»-«Բայեր»՝ (4:2)

«Ռեալ Սոսյեդատ»-«Շախտյոր» (0:2)

B խումբ

«Կոպենհագեն»-«Յուվենթուս» (1:1)

«Գալաթասարայ» –«Ռեալ» (1:6)

C խումբ

«Բենֆիկա» –«Անդերլեխտ» (2:0)

«Օլիմպիակոս»-ՊՍԺ (1:4)

D խումբ

«Բավարիա»-ԲԿՄԱ (3:0)

«Վիկտորյա»-«Մանչեսթեր սիթի» (0:3)

Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի գլխավոր 13-րդ վեհաժողովն ավարտեց իր աշխատանքը

фотографияՍեպտեմբերի 11-ին Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում  շարունակվեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի Գլխավոր 13-րդ  վեհաժողովի նիստը, որին մասնակցում էր նաև ասոցիացիայի անդամ, ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Ասոցացիայի կազմում այժմ 73 երկիր կա:

P1030585Վեհաժողովը ողջունեց Ալժիրի վարչապետը, որը ուշացումով ներկայացավ, քանի որ երկրի նախագահի հետ քննարկում էր նոր կառավարության կազմը:

2012 թ. Ռիո դե Ժանեյրոյում ասոցիացիան Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունել է մի փաստաթուղթ ճգնաժամի հաղթահարման  և բնակչության խոցելի խավերի համար այն ավելի մեղմ դարձնելու մասին: Այս անգամ Ռուսաստանի պատվիրակությունը` Ե.Պ. Վելիխովի ղեկավարությամբ, տեղեկացրեց, որ Ռիո դե Ժանեյրոյում ընդունված փաստաթղթի դրույթների մեծ մասը ներկայացված են եղել վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Քսանյակի հավաքին և ներառվել են վերջնական կոմյունիկեի մեջ:

Այնուհետև Չինաստանի ներկայացուցիչը ներկայացրեց, թե ինչ պետք  անեն ՀԽ-ներն իրենց երկրներում աղքատության հաղթահարման համար: Այս թեման բուռն քննարկումների առիթ դարձավ: Բուռն քննարկումներ տեղի ունեցան նաև, երբ Իտալիայի ՀԽ նախագահն իր զեկույցում ներկայացրեց իր երկրում մղվող պայքարը կոռուպցիայի դեմ: Բազմաթիվ երկրների պատվիրակներ ներկայացրին իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը և նշեցին, որ այդ երևույթի դեմ պայքարն անհնար է առանց քաղաքացիական հասարակության:

P1030580Ասոցիացիայի կանոնադրության համաձայն` նախագահի պաշտոնը զբաղեցվում է ռոտացիայի սկզբունքով`ըստ աշխարհամասերի: Այժմ Ասիայի հերթն էր, և երկու տարով ընտրվեց ռուսաստանցի  Եվգենի Պավլովիչ Վելիխովը, որը ներկայացրեց, թե առաջիկա երկու տարում   կազմակերպության աշխատանքներում ինքն ինչն է կարևորելու: Ընտրվեց նաև նախագահություն: Այնուհետև ասոցիացիային անդամակցելու համար դեմեցին Արգենտինան և Լիբիանը, որոնք որոշ ժամանակ կաշխատեն դիտորդի կարգավիճակով:

 

Գերմանացի Թոմաս Բախը` ՄՕԿ-ի նոր նախագահ

թբThomas_Bach_-_6546Բունոս Այրեսում անցկացված ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանի աշխատանքային վերջին օրը ` սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը : Իր լիազորությունները վայր դրեց այժմ արդեն նախկին նախագահ  բելգիացի Ժակ Ռոգեն:

 

Թեկնածուները վեցն էին` Սեր  Միանգը  / Սինգապուր / , Չինգ Կուո  Վունը / Թայվան / , Ռիչարդ Կերրիոնը / Պուերտո Ռիկո / , Դենիս Օսվալդը / Շվեյցարիա /  , Սերգեյ Բուբկան / Ուկրաինա  /  և  Թոմաս Բախը / Գերմանիա / :

Առաջին քվերակությունից հետո պայքարից դուրս մնաց   Չինգ Կուո  Վուն :

Երկրորդ փուլում  ձայների մեծ առավելությամբ / 49 /  հաղթեց  և ՄՕԿ –ի 9 –րդ նախագահ ընտրվեց  Թոմաս Բախը : Նրան հաջորդեցին  Ռիչարդ Կերրիոն / 29 / , Սեր  Միանգը / 6 / ,   Դենիս Օսվալդը  / 5 /    և Սերգեյ Բուբկան   / 4 / :

 

Բախին   վաղուց էին  Ժակ Ռոգեին  փոխարինող համարում : Գերմանացի 59-ամյա Բախը  ՄՕԿ –ի փոխնախագահ էր , Գերմանիայի օլիմպիական մարզական միության ղեկավարը ,  ունի մարզական փառավոր անցյալ , ղեկավարին անհրաժեշտ հարուստ  փորձ ` մարզաշխարհում և բիզնեսի ոլորտում :

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո , լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Բախն ասել է , որ  թեև շատ է  ուզում տիրապետել զգացմունքներին , բայց սաստիկ հուզված է : Սպորտում մարզիկը րոպեների ընթացքում  է տեղեկանում մրցավարների տված գնահատականին : Այս ընտրությունում հարկադրված էի արդյունքին սպասել ավելի քան մեկ ժամ  :

ՄՕԿ-ի  126-րդ նստաշրջանը տեղի կունենա  2014 թ. փետրվարի 5-7 -ը `Սոչիում , որտեղ փետրվարի  7-ին կկատարվի  ձմեռային օլիմպիական խաղերի  բացման հանդիսավոր արարողությունը :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

 

Ադրբեջանը հավանաբար կմասնակցի Երևանում կայանալիք նիստին

3 (1)Ադրբեջանը քննարկում է Հայաստանում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների  արտգործնախարարների նիստին իր մասնակցության հնարավորությունը:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը “ԱՊԱ”-ին հայտնել է, որ նիստը Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ կայանալիք վերջին հանդիպումը կդառնա: “Այդ պատճառով հնարավոր է՝ գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված մասնակցենք”,- նշել է փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, Արևելյան գործընկերության երկրների  արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 12-13-ին՝ Վիլնյուսի գագաթաժողովի նախօրեին: Այդ օրերին Երևանում կկայանա նաև  Արևելյան գործընկերության երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:

Վլադիմիր Կրամնիկը` շախմատի աշխարհի գավաթակիր

220px-Vladimir_Kramnik_2005Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը: Ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկի և Դմիտրի Անդրեյկինի 4 պարտիայից բաղկացած մրցամարտի առաջին պարտիայում հաղթեց Կրամնիկը, հաջորդ երեք հանդիպումներում գրանցվեց ոչ-ոքի։ Այսպիսով, Կրամնիկը նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։

 

Pope Benedict says he resigned after ‘God told me to in mystical experience’ and on seeing Pope Francis he realised it was ‘what God wanted’

Pope BenedictFormer Pope Benedict has said he resigned after ‘God told me to’ during what he called a ‘mystical experience’, a Catholic news agency reported.

Benedict, whose formal title is now Pope Emeritus, announced his shock resignation in February and became the first pontiff to step down in 600 years.

‘God told me to do it,’ the Zenith agency quoted Benedict as saying to a visitor to the convent in the Vatican gardens where he is living out his retirement in near isolation.

According to the agency, Benedict told his visitor, who asked to remain anonymous, that God did not speak to him in a vision but in what the former pope called ‘a mystical experience’.

 

He was succeeded by Pope Francis, the former Cardinal Jorge Mario Bergoglio of Argentina, who was elected as the first non-European pontiff in 1,300 years.

According to the Rome-based Zenith, Benedict told his visitor that the more he observes the way Francis carries out his papal duties, the more he realised the choice was ‘wanted by God’.

Last Sunday, Benedict spent a day at the papal summer retreat at Castel Gandolfo, south of Rome, to escape the heat of the capital.

The visit indicated that the 86-year-old ex pope’s health was good enough for him to travel. There had been media reports that since his resignation, Benedict’s health had deteriorated dramatically.

 

«Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված նախընտրական վիճակը վատթարացել է». Human Rights Watch

1Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված նախընտրական վիճակը վատթարացել է, երկրի իշխանությունները ճնշում են բողոքի բոլոր ձևերը: Այս մասին հայտարարել է “Human Rights Watch” միջազգային իրավապաշտպան  կազմակերպության ժնևյան գրասենյակի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը. տեղեկացնում է “Հաքքին” կայքը:

Ֆլորիան Իրմինգերը նշել է, որ իշխանությունները խախտում են քաղաքացիների հավաքներ կազմակերպելու իրավունքը, իշխանություններին քննադատողների նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հետապնդում են իրավապաշտպաններին:

“Կարծում ենք, որ Ադրբեջանում ԵԱՀԿ-ի երկարաժամկետ առաքելության մոնիթորինգի անհրաժեշտություն կա, քանի որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն ընտրության օրով: Պետք է մոնիթորինգ անցկացնել ոչ միայն նախաընտրական, այլ նաև հետընտրական փուլում: Պարադոքսային իրավիճակ է ստեղծվել. բոլորը գիտեն ապագա նախագահի անունը: Ոչ մի եվրոպական երկրում այսպիսի բան չեք տեսնի: Նշանակում է`բոլորը գիտեն, որ ընտրությունները կեղծված են”:

Ադրբեջանում նախագահական ընտրություննեըը կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերիր 9-ին:

Խոշոր հրդեհ «Արզնի» հանքային ջրերի գործարանի մոտակայքում (թարմացված)

IMG_7636-3042-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՕգոստոսի 17-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արզնի» հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:Ժամը 07.33-ին հաստատվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Ժամը 07.40-ին հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.30-ին, մարվել՝ 08.58-ին: Այրվել է Գ. Ա.-ին պատկանող երկհարկանի շինության տանիքը` 200 քմ, փլուզվել է բաղդադե առաստաղից 50 քմ հատված, շինության 2-րդ հարկում` Ա. Մ.-ին պատկանող կահույքի արտադրամասում (150 քմ), այրվել է շինանյութ, ջերմահարվել` գործիքներ:

Գերմանական ընկերությունը վաճառքից հանել է Ուկրաինայի դրոշին նմանվող իր արտադրած զուգարանի օդի թարմացուցիչը

toilet cleaning productԳերմանական Հենկել ընկերությունը խնդրի առաջ է կանգնել, երբ ուկրաինացիները բողոքել են, որ ընկերության արտադրած զուգարանի օդի թարմացուցիչը պարունակում է իրենց դրոշի գույները:

Դեղին և կապույտ գույն ունեցող թարմացուցիչը արևելյան Եվրոպայում հանվել է վաճառքից, երբ ռուսական հեռուստաալիքով ցուցադրված դրա գովազդը տեսել են հարևան Ուկրաինայում:

Գովազդում ցուցադրվում է, թե ինչպես է երկրի դրոշին նմանվող թարմացուցիչը տեղադրվում զուգարանակոնքին:

Ուկրաինայում Հենկել ընկերության ներկայացուցչության գլխավոր տնօրեն Թորե Բորելը նշել է, որ ընկերությունը բողոքներից հետո երեք օրվա ընթացքում վաճառքից հանել է արտադրանքը՝ ներողություն խնդրելով իրենց դիզայնով մարդկանց վիրավորելու համար:

Նա նաև նշել է, որ դեղինը բնորոշում էր արտադրանքի կիտրոնի բույր ունենալը, իսկ կապույտը խորհրդանշում էր ջուրը և հիգենան:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ. “Մենք դիտորդներ չենք ուղարկի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին”

1ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը որոշում է կայացրել դիտորդական առաքելություն չուղարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին։

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով ԵԱՀԿ ԽՎ-ի մամուլի ծառայությունը, նման որոշումը կապված է նրա հետ, որ ընտրությունների օրը համընկնում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հետ, որը կկայանա հոկտեմբերի 13-15-ը Բուդվայում (Չեռնոգորիա)։

“ԵԱՀԿ ԽՎ-ի բազմամյա քաղաքականությունը հիմնվում է նրա վրա, որ դիտորդներ է ուղարկում՝ հետևելու նախագահական և խորհրդարանական ընտրություններին միայն բացառիկ դեպքերում”,-նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ը որոշում է կայացրել դիտորդներ ուղարկել հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ դրանք կկայանան Բուդվայում աշնանային նստաշրջանից 2 շաբաթ անց։

Սեպտեմբերին Ռանկո Կրիվոկապիչը ծրագրում է այցելել մի շարք երկրներ, այդ թվում՝ սեպտեմբերի 16-18-ը Վրաստան։