Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝փետրվարի 16-ին հնարավոր է թույլ անձրև, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դրամապանակի գողը` խոստովանությամբ

ոստիկանությունՓետրվարի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 14-ին, ժամը11.00-ին, Արարատի մարզի Այնթափ գյուղից բերման են ենթարկել 1982 թ. Սուրեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:

Երևան-Բերդ երթուղին սպասարկվում է նոր սակագնով

gazelԵրևան-Տավուշ, ավելի կոնկրետ Երևանից Բերդի տարածաշրջան և հակառակ ուղղությամբ երթուղու համար արդեն մեկ ամսից ավելի է, գործում է նոր սակագին: Ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ տաքսու վարորդներն ու <<Բերդ>> տաքսի ծառայության աշխատակիցը Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ ուղեվարձը թանկացել է 1000-ից 3000-ից դրամով: Եթե մինչև այժմ Երևանից Բերդ մեկ ուղևորի ուղեվարձն արժեր 3000 դրամ, ապա հիմա այն կազմում է 4000 դրամ, իսկ հեռավոր գյուղեր, օրինակ մինչև Մովսես, ուղեվարձը դարձել է 6000 դրամ, Այգեձոր, Չինարի՝ 7000 դրամ:

Ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները թանկացումը պայմանավորում են թե գազի սակագնի փոփոխությամբ և թե ընդհանրապես այլ ապրանքների գնաճային ցուցանիշներով: <<Դե ամեն ինչը թանկացել է, մեզ արդեն ձեռնտու չէր 3000 դրամով ուղևոր տեղափոխել, դրա համար գինը բարձրացրինք>>,-նշել են տավուշցի վարորդները:

Երևանի Կենտրոնական ավտոկայանից հայտնել են, որ իրենց մոտից դեպի Բերդ ավտոբուսային երթուղին արդեն երկու տարի է՝ չի գործում: Իսկ Հյուսիսային ավտոկայանից ամեն օր առավոտյան 9:30-ին մեկ <<Գազել>> մակնիշի երթուղային տաքսի սպասարկում է Երևան-Բերդ երթուղին, որի ուղեվարձն արժե 2000 դրամ: Հյուսիսային ավտոկայանի Տավուշի Բերդ քաղաքի կարգավար Համլետը (ազգանունը չցանկացավ հայտնել) նշեց, որ գիծը նորմալ աշխատում է, միայն երեկ մեքենա չի գնացել, քանի որ անսարք է եղել: Նա հերքեց տեղեկությունները, թե արդեն տասը օր է` Երևան-Բերդ երթուղին չի սպասարկվում:

 

Անկախ

Հետախուզվողին հայտնաբերեցին Չարենցավանի բնակարաններից մեկում

ձերբակալությունՓետրվարի 14-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի 10 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1967 թ. ծնված Պավել Ծ.-ին, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:

Օշական գյուղի բնակիչը զենք-զինամթերք է հանձնել

զենքՈստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 14-ին, ժամը 10.20-ին, Օշական գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, նռնակի պայթուցիչ, «BOT-17M» տիպի արկ, ծխարձակող սարք, 22 մմ տրամաչափի 3, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 49, 27 մմ տրամաչափի 3, գնդացիրի 33 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

վրաերթՓետրվարի 14-ին, ժամը 08.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անզգուշաբար վնասվել է 150 խնձորենի

images (3)Փետրվարի 13-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 1965 թ. ծնված Հակոբ Ս.-ն և հայտնել, որ փետրվարի 12-ին, ժամը 11.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում Վեդիի ՋՕԸ աշխատակիցները վառել են ջրատար առուների խոտը, ինչի հետևանքով անզգուշաբար վառվել է նաև Վեդի-Վանաշեն ճանապարհի ձախ կողմում գտնվող իր խնձորենու այգու խոտածածկի մակերևույթը և հրդեհային ներգործության է ենթարկվել մոտ 150 խնձորենի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Խուզարկությամբ ննջասենյակի պահարանից 43 փամփուշտ է հայտնաբերվել

փամփուշտՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արտաշատի բաժնի ծառայողները, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող Ստեփան Ֆ.-ին պատկանող տանը, որտեղ ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է 5.45 մմ տրամաչափի 43 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում:

Մեր հարցումը երիտասարդների շրջանում պարզեց, որ նրանցից շատերը սպասում են Սուրբ Սարգսի տոնին և լավատեղյակ են ավանդույթին: Թեև ոմանք աղի բլիթին հիմնականում հումորով են վերաբերվում, բայց, միևնույն է, մեծ սպասումով ամեն տարի ճաշակում են՝ հույս ունենալով, որ հենց այդ տարի կհանդիպեն իրենց ընտրյալին:

Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բոլոր մարզային երիտասարդական կենտրոններում: Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոների կապակցությամբ Արագածոտնի մարզային կենտրոնում փետրվարի 14-ին բացվեց հոգևոր ակումբ, Արմավիրի մարզային կենտրոնի կամավորները Սուրբ Սարգսի տոնը նշում են ավանդական աղի բլիթներով և հոգևորականի հետ հանդիպմամբ: Շիրակի մարզի երիտասարդները Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգ են կազմակերպում, իսկ բարեմաղթանքների անկյունում հնարավորություն ունեն թղթին հանձնել իրենց ցանկությունները:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր երիտասարդներին տոնի կապակցությամբ և մաղթում, որ սիրով ու ջերմությամբ լեցուն լինի հայ երիտասարդի ամեն օրը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այրվել են հաշվիչներ

հրդեհՓետրվարի 14-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 6 շենքի առաջին մուտքում այրվում են էլ. հաշվիչներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել՝ 19.40-ին:
Այրվել են 20 էլ. հաշվիչ և 3 գ.մ մալուխ:

Երևանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը կրկին սահմանվել է 60 կմ/ժ

60Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները` 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ:
Հիշեցնենք, որ ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել էր 40 կմ/ժ: Նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:

 

Փրկարարները բացել են բնակարանների փակված դռները

փրկարարՓետրվարի 14-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Փետրվարի 14-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները բացել են Վ.Տ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Փետրվարի 14-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանգում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարնեևի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ բնակիչը չորս օր առաջ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փետրվարի 14-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:

Փետրվարի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Հ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Փետրվարի 14-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 19 շենքիբնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Տ. Խ.-ի վարձակալած բնակարանի դուռը:

Անակնկալ՝ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին

003 (1)Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով:

Հայ Առաքելական եկեղեցու Սրբերից Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և  նրա հավատարիմ 14 զինվորների տոնը  տարեցտարի ավելի ու ավելի է արժեվորվում ու երիտասարդության շրջանում վերածվում իսկական տոնախմբության:

Եվ քանի որ գեղեցիկ այս տոնի նախորդ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները նաև աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը,  երիտասարդ տղաներն ու աղջիկները, շնորհավորելով տոնի կապակցությամբ, զբոսնող երիտասարդներին աղի բլիթներ են բաժանել:

Երիտասարդները նաև հնարավորություն են ունեցել գրի առնելու իրենց սիրո խոստովանություններն ու դրանք զետեղելու տեղակայված սրտերում: Սիրո լավագույն խոստովանության հեղինակը Երևանի քաղաքապետարանի կողմից կարժանանա խրախուսանքի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Առաջիկա հինգ օրերին սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում`

Փետրվարի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում՝

Փետրվարի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին հնարավոր է թույլ անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.80C (1979թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.10C (1969թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.00C

Անկախ

Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

14.02.49Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել՝ իր վարույթում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դեմ քրեական գործով:
Վերջինս մեղադրվում է Գյումրիի «հակամարտության» գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և  235-րդ  հոդվածի 1-ին մասով՝   շատերի կյանքի համար վտանգավոր սպանության փորձ, սպանություն, ապօրինի կերպով զենք ձեռք բերելը:
 Դատավորի ինքնաբացարկի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Այսպես, դատավորը  քրեական գործի նյութերը հետազոտելուց հետո պարզել է, որ 11.02.2014թ. Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրված, 12.02.2014թ.  իրեն մակագրված և 13.02.2014թ. իր վարույթ ընդունված քրեական գործով տուժող Հարություն Խաչատրյանը բնակվել է Արցախ թաղամասում, որտեղ և  բնակվել  է դատավորը, այսինքն՝ եղել են հարևաններ:
«Մենք գտնվում ենք նորմալ հարաբերությունների մեջ, որին տեղյակ է նաև մեղադրվող կողմը: Նշված հանգամանքը մեղադրվողի կողմից կարող է կասկած հարուցել իմ անկողմնակալության մեջ, որի պատճառով հայտնում եմ ինքնաբացարկ»,- նշվում է դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու  որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝  նա  2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և  իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն  Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Այնուհետեւ, ըստ մեղադրական եզրակացության, նա  ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք:
«Փաստինֆո»

Անկախ

Մետրոպոլիտենի 3 աշխատակցի ազատել են աշխատանքից կուտակային դեմ բողոքելու համար

IMG_3122Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հաղորդագրություն տարածեց, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Անկախ-ը պարզեց, որ աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը Անդրանիկ Գևորգյանն է, որը մեզ հայտնեց, որ իրենց աշխատանքից ազատել են աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա` գործատուի կողմից պայմանագրի խզում աշխատակցի նկատմամբ անվստահության համար:

“Հիմա ժողով ենք անում որոշելու ենք մեր անելիքները”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ամսի 12-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Անդրանիկ Գևորգյանն անձամբ աշխատողների դիմում-բողոքը հանձնեց ընդունարան: Նա բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից էր, որը նշում էր, որ աշխատողներից առանց նրանց համաձայնության աշխատավարձերի պահումը ակնհայտ իրավունքների ոտնահարում է: Նա նաև դեմ էր արտահայտվում կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչին` ասելով, որ դա մարդու իրավունքների սահմանափակում է:

Ի դեպ, պարտադիր կուտակային համակարգը չի տարածվում Անդրանիկ Գևորգյանի վրա, սակայն նա ակտիվորեն մասնակցում էր ակցիային` պաշտպանելու իր երիտասարդ գործընկերների իրավունքները և որպես գիտակից քաղաքացի իր դիրքորոշումն էր արտահայտում:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը սա ակնհայտ ճնշում է որակում աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

Նախաձեռնությունը նաև կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

“Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում: Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:

Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները:”,-ասված է հաղորդագրության մեջ:

Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից

demՔիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում:

Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:

Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները:

Ոստիկանները հետապնդել և բռնել են փախչող գողին

ձերբակալությունՓետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում շրջագայելիս նկատել են մի տղամարդու հետևից խուճապահար վազող մեկ այլ տղամարդու:
Ոստիկաններն անմիջապես հետապնդել են փախուստի դիմող քաղաքացուն, բռնել և բերման ենթարկել բաժին: Պարզվել է, որ նա` 1975 թ. ծնված Էդուարդ Ե.-ն, 1978 թ. ծնված Ազատ Հ.-ի խորդանոցի փականը կոտրելով`փորձել է գողություն կատարել:
Կատարվում է հետաքննություն:

 

Կինը գողացել է հայրական տանը հյուրընկալված մեկ այլ կնոջ հեռախոսը

գողությունՈստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 12-ին, ժամը 15.00-ին, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռուզաննա Ս.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, գտնվելով Լոռու մարզի Ձորագետ գյուղի հայրական տանը` հափշտակել է նույն տանը հյուրընկալված, 1983 թ. ծնված Նաիրա Ա.-ի բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն: