2013 թ. հոկտեմբերի 14-ին 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ:
Ոստիկանության ծառայողները փետրվարի 8-ին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1982 թ. ծնված Արթուր Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք` հարմարեցված բանալիով պահեստի դռան փականը բացելով:
Արթուր Ս.-ն և Արթուր Պ.-ն ձերբակալված են:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատապարտված ընկերոջը տեսակցության էր գնացել թմրամիջոցը գուլպայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փրկարարները բացել են փակ դռները
Փետրվարի 11-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը (վարձակալ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բ. Մ.) :
Փետրվարի 10-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում մնացել է տարեց քաղաքացի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ջ. Շ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 10-ին, ժամը 18.20-ին ահազնագ է ստացվել, որ Երևանի Կ.Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 10-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Վ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 10-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին` անօգնական վիճակում, հայտնաբերվել է Թ, Վ.-ին, ով տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Փետրվարի 10-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի շենքերից մեկի բնակարանի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Պ. Ջ-ին պատկանող բնակարանի դուռը:
Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
Փետրվարի 11-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 դպրոցի մոտակայքում ԲՄՎ մակնիշի 05ԼՕ700 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ` Դ. Մ.):
Փետրվարի 10-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգությունը:
Դեպքի վայր է մեկնել Զիլ-130 (Կունգ) մակնիշի ավտոմեքենան:
Ջրասուզակ-փրկարարները ՎԱԶ-2121 մակնիշի 10ՏՕ169 պ/հ (վարորդ Մ.Բ.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Օրինախախտ տնօրենը վերջապես ազատվեց աշխատանքից
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը: Այս մասին Անկախին տեղեկացնում են «Բարև Երևան» խմբակցության գրասենյակից:
Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար:
Գյումրիում զգալի թիվ են կազմում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա երիտասարդ ընտանիքները
Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Նրանց շարքում շատ են երիտասարդ ընտանիքները, որոնք ամուսնացել, գնել են տնակներ և ապրում են առանց երբևէ բնակարան ունենալու հույսի: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդ ընանիքներից շատերը ավելի շատ երազում են աշխատանք ունենալ, քան բնակարան: Ներկայացվող տեսանյութը երիտասարդ, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վարչական շենքի առջև մի քանի տասնյակ աշխատակիցներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց են միացել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ովքեր աջակցում են ցանկացած գործադուլի և պատրաստ են սատարել ցակացած քաղաքացու, ում իրավունքները կոտանհարվեն այս օրենքի պատճառով:
Աշխատակիցները պահանջում են, որ ընկերության ղեկավար կազմից որևէ մեկը ներքև իջնի ու պարզաբանումներ տա, թե ինչո՞ւ են իրենց աշխատավարձից պահումներ արել:
Նրանց հետ հանդիպեց Երկաթուղային արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը` ասելով, որ ընկերության տնօրենն աշխատավարձերից պահումներ չանելու իրենց պահանջին ի պատասխան ասել է, որ ինքը պատրաստ չէ գործադուլի, և եթե գործադուլ են անում, պետք է նախօրոք զգուշացնեին, ինքը պատրաստ է ընդունելու ոչ թե բոլոր աշխատակիցներին, այլ միայն 20-25 հոգու:
Աշխատակիցները Աշոտ Խլղաթյանի հետ եկան համաձայնության և մոտ 20 աշխատակիցներ գնացին տնօրենի հետ փակ հանդիպման:
Ծառահատումներ Անգլիական այգում
Անկախը հետևյալ բովանդակությամբ նամակ է ստացել մեր բնակիչներից մեկից և այն ներկայացնում է ընթերցողներին:
Հինգշաբթի օրը ժ. 13:30-ին գնացել էի Անգլիական այգի զբոսնելու: Պատահաբար նկատեցի, որ այգում ծառահատումներ են իրականացվել: Հատվել են երկու հաստաբուն և առողջ ծառեր: Սունդուկյանի անվ. թատրոնի հետնամասում գտնվող ծառը, հավանաբար, հատվել էր հենց նույն օրը, քանի որ մի տղամարդ եկավ և սայլակով տարավ հատված ծառի բունն այգու մուտքի մոտ (Խորենացի փողոց) փորված փոսի կողքին տեղադրված վագոնը: Մյուս ծառը, որ գտնվում էր վագոնի կողքին, ամենայն հավանականությամբ հատվել էր մի քանի օր առաջ: Ծառահատումները, հավանաբար, արվել են վագոնը ջեռուցելու նպատակով, քանի որ նկատեցի՝ վագոնը ջեռուցվում էր և խողովակից ծուխ էր բարձրանում:
Նույն օրը զանգահարեցի Բնապահպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով և հայտնեցի կատարվածի մասին: Հաջորդ օրն ինձ հետ կապվեց մի տղամարդ և ասաց, որ նախարարությունը չի կարող միջամտել այդ գործին, քանի որ այգին սեփանաշնորհված է: Նախարարության աշխատակիցն ինձ ասաց, որ զանգահարեմ քաղաքապետարան՝ Երևանի գլխավոր դենդրոլոգին, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց:
Հաջորդ օրը, երբ գնացի այգի, կտրված ծառերի բները ծածկված էին չորացած տերևներով:
Արված լուսանկարներից հստակորեն երևում է, որ ծառերը եղել են լրիվ առողջ:
Բնակիչ՝ Խաժակ Դրամփյան
Մելիք գյուղը պոչամբարի վերածվելու վտանգի տակ է
Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: Պահանջում են ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան Գրետա Գաբրիելյանը:
«Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ Գրետա Գաբրիելյանի խոսքով` հանքը շահագործվել է դեռևս խորհրդային տարիներից, բայց փակ եղանակով: 2005-ին «Մեգո-Գոլդ» ընկերությունը ստացել է բաց եղանակով հանքը շահագործելու թույլտվություն՝ երկու տարի, ապա վեց և կես տարի՝ ստորգետնյա եղանակով: Մինչ օրս շահագործումը կատարվում է միայն բաց եղանակով:
«Ճիշտ է Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համայնքի առողջական վիճակը առանձնակի չի տարբերվում մյուսներից, սակայն երիտասարդները պնդում են, որ իրենք վատ ինքնազգացողություն են ունենում, հաճախակի գլխացավեր և այլն: Բացի այդ, հողը հարուստ է թունավոր նյութերով և պիտանի չէ մշակման: Ընդհանրապես նման վտանգ առկա է բոլոր հանքերի դեպքում, սակայն այս տարածքը կարևոր է այնքանով, որ ջրագոյացման տարածք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրետա Գաբրիելյանը:
«Eco Right» կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանի խոսքով`երկու պոչամբարներն ու հանքը գտնվում են Մելիք գյուղի հարևանությամբ: Ընկերության հավաստմամբ՝ իրենք ունեն 18 մլն տոննա ոսկու հաստատված պաշարներ, այսինքն նույնքան էլ պոչհանք է առաջանալու և նույնքան կեղտաջուր:
«Երրորդ պոչամբարը 100 000 տոննա պաշար ունի, կարելի է պատկերացնել, թե քանի պաչամբար է անհրաժեշտ կառուցել 18 մլն պոչհանքի համար: Նշանակում է, պետք է ամբողջ գյուղի տարածքը վերածել պոչամբարի կամ գյուղը տեղահանել»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Ուժեղ երկրաշարժ` Ադրբեջանում, ցնցումները զգացվել են Սյունիքում և Արցախում
Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քաղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 48.880:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:
Արթիկում և Իջևանում կամավոր զենք են հանձնել
Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Սենիկ Գ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի 1 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 9-ին, ժամը 15.30-ին, 1973 թ. ծնված Հարություն Թ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, գնդացրի ժապավեն` 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտով, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 147 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Օշական գյուղում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ
Կոպենհագենի կեդանաբանական այգում հանդիսատեսի աչքի առաջ ընձուղտին սպանել և կերակրել են առյուծներին
Կոպենհագենում կենդանաբանական այգու աշխատակիցները փոքրիկ ընձուղտի նկատմամբ հաշվեհարդար կազմակերպեցին: Առողջ երիտասարդ կենդանուն հանդիսատեսի աչքի առաջ գնդակահարեցին և առյուծներին կերակրեցին: Դա արվեց հակառակ աշխարհով մեկ տարածված դժգոհության և ընձուղտին պահելու այլ կենդանաբանական այգիների առաջարկներին:
Փրկել մեկուկես տարեկանՄարիուս անունով ընձուղտին առաջարկել էր Մեծ Բրիտանիայի Յորքշիր քաղաքի կենդանաբանական այգին,սակայն Կոպենհագենի գործընկերները որոշեցին , որ ավելի հեշտ է սպանել կենդանուն: Բացի դրանից նրանք հանդիսատեսի համար, որոնց մեջ կային նաև երեխաներ, մի ամբողջ ներկայացում կազմակերպեցին: Բոլորը տեսան, թե ինչպես ընձուղտի մարմինը բաժանեցին և կերակրեցին առյուծներին, գրում է բրիտանական Sun հրատարակությունը:
Դանիայի մայրաքաղաքում որոշեցին ազատվել կենդանուց, քանի որ ծնվել էր խառնարյուն և բազմացնելու համար պիտանի չէր: Ամբողջ աշխարհով դանիացիների և կենդանապաշտպանների ընդզումը առաջացել էր ոչ թե կայացած որոշումից, այլ դաժան հաշվեհարդարի տեսարանից:
Այգու գիտական տնօրենը հայտնել էր, որ-“Տվյալ ընձուղտի գեները ներկայացված են մեր բազմացման ծրագրում: Նա տեղ չունի մեր այգում ապրող հոտում: Ընձուղտների բազմացման եվրոպական ծրագիրը համաձայնել է, որ նրան քնեցնենք”: Սակայն այգու աշխատողները հրաժարվել են քնեցումից, պատճառաբանելով, որ թմրեցնող դեղը կարող է փչացնել միսը, որով նրանք նախատեսել էին կերակրել վագրերին և առյուծներին: Հանդիսատեսին համոզել էին, որ ընձուղտը չի հասցրել հասականալ թե իր հետ ինչ է կատարվում, նրան զբաղեցրել էին սիրելի ուտելիքով և կրակել էին:
Յորքշիրի կենդանաբանական այգին նշել էր, որ ցնցված են իրենց գործընկերների որոշումից, նրանք հայտնել էին , որ ունեն ընձուղտների ժամանակակից ախոռ և կարող են ընդունել լրացուցիչ կենդանու:
Մարիուսին փրկել չկարողացավ նաև այն փաստը, որ կենդանիների պաշտպանները նրան փրկելու համար հավաքել էին 27 հազար ստորագրություն: Պետք է նկատել, որ Կոպենհագենի կենդանաբանական այգում սա սովորական երևույթ է: Նմանատիպ պատճառով այնտեղ քնեցրել են արջերի, վագրերի և զեբրերի:
Առաջիկա 5 օրերին տեղումներ չեն սպասվում
Փետրվարի 11-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 12-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:

• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.50C (1979թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -23.60C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.80C
Վարչական դատարանից երկու ամիս է չեն տեղեկացնում` Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչների հայցը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ
Պարզվում է` Սայաթ-Նովա 10 շենքի բակում` նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ շինության հովանավորները ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն են: Այդ մասին պարզել են շենքի բնակիչները : Նրանք նաև պարզել են, որ շինարարությունն իրականացնող ընկերության` «Լարկո Գրուպ»-ի գրանցված նախագահի անունը` ամերիկաբնակ Աբել Հախվերդյան:
«Մենք լրիվ «անտեր» վիճակում ենք, ոչ ոք չի այցելում շենքերի բակեր`ծանոթանալու խնդրին: Վերջին անգամ Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից են բնակիչների ահազանգով եկել, բայց վստահեցրել են, որ շինարարությունն իրականացվում է օրենքով, իսկ փորձաքննությունների կարիք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Ալբերտ Կանդալյանը` հավելելով, որ, թեև պայքարը քաղաքական չէ, սակայն սկզբում իրենց կողքին էին նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց հիմա նրանք էլ չկան:
Վարչական դատարան դիմելուց անցել է արդեն երկու ամիս, բայց դատարանից նույնիսկ չեն տեղեկացրել` բնակիչները հայցը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ: Բնակիչները պատրաստ են հասնել մինչև Եվրադատարան: Դիմելու են և պարտավորեցնեն կառուցապատողին սեփական ձեռքերով քանդել այդ շինությունը;
Բնակիչների խոսքով` կառուցվող ապօրինի շինությունն ուղակիորեն ազդում է հարակից շենքերի սեյսմակայունության վրա: Բակում լարվածությունը գնալով նորանոր երանգներ է ստանում: «Փողոցը փլվեց, մարդ չեկավ, բնակարանների պատերը ճաքեր տվեցին, դարձյալ մարդ չեկավ»,- ասացին բնակիչները:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում միայն իրավական երաշխիքները բավարար չեն». Հովհաննես Մարգարյան
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ պետք է լրացուցիչ երաշխիքներ ամրագրել, միայն իրավական երաշխիքները բավարար չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, միևնույն ժամանակ դժվարացավ ասել` ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը օրենքի վերաբերերյալ:
«Իրավական երաշխիքները բավարար չեն: Իրավական կարգավորման խնդիր ունենք հենց երաշխիքների հարցում, չէ՞ որ քաղաքացիներն արդարացի օրինակ են բերում, թե ի՞նչ տեղի ունեցավ 1990-աններին իրենց ավանդների հետ: Մենք լուրջ և խորապես պետք է քննարկենք այդ օրենքը, պետք է հստակեցնենք մեր մոտեցումները: Որքանո՞վ էր ճիշտ պահումները սկսել 5, այլ ոչ 2%-ից»,- ասաց Հովհաննես Մարգարյանը, ով, ի դեպ, կողմ է քվեարկել համակարգի ներդրմանը:
Անդրադառնալով դեռ 2004-ից օրենքի շուրջ ծավալված քննարկումներին՝ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այդ ժամանակվանից մինչ այսօր մի շարք փոփոխություններ են կատարվել, բայց կիրառության մեջ օրենքը տարբեր խնդիրներ է առաջացնում: Իսկ իշխանությունների նկատմամբ միշտ էլ վստահության պակաս եղել է և այսօր էլ կա:
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետևողականություն չցուցաբերենք այդ վստահությունն ավելացնելու համար: Այսօր ոչ թե կենցաղային վստահության խնդիր է, այլ ավելի խորն է գնացել»,-ասաց նա:
Վերհիշելով ԽՍՀՄ տարիների ավանդները՝ պատգամավորը նշեց, որ ի տարբերություն ԽՍՀՄ ավանդների, այսօր ուզում են ներդնել կուտակային համակարգ պարտադիր բաղադրիչով:
«Անկախ Հայաստանում իրավահաջորդ չկար, ով ԽՍՀՄ ավանդների պարտքերին տեր կկանգներ: Այս դեպքում էլ 40 տարի հետո ես չգիտեմ` ի՞նչ իրավական կարգավիճակ կունենա իմ երկիրը կամ արդյո՞ք այն պատրաստ է ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում ունենալ բավարար իրավական հիմքեր և տեր կանգնել իմ գումարներին»,- ասաց նա:
Հարցին` ինչպես վարվել այն գործատուների հետ, որոնք, այդուհանդերձ, պահումներ են անում, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մի բան պարզ է, չվճարած գումարների դիմաց որևէ մեկին չեն տուգանելու»:
Պարենային օգնություն հայաստանաբնակ սիրիահայությանը
«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:
«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում:
Օգնությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր Եղբորդ» հիմնադրամի գրասենյակ՝ Հանրապետության 30, ամեն օր ժամը 12.:00-ից մինչև 16:00:
ՀԱԿ 9 ակտիվիստներ բերման են ենթարկվել. Փաստինֆո
Գիշերը Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից ոստիկանություն բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ, ովքեր պատրաստվում էին մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա անցկացնել:
«Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունում:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ 9 անձի նկատմամբ կատարվել է վարչական բերում, կազմվել վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172. 2-րդ հոդվածով՝ Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը, որից հետո նրանք ազատ են արձակվել:

