Մահվան ելքով պատահար Կապան-Գորիս ճանապարհին. վարորդը և ուղևորուհին մահացել են

ավտովթարՀոկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 1942 թ. ծնված Նապոլեոն Պետրոսյանի վարած «Մերսեդես-Բենց 210 Դ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Գորիս ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1955 թ. ծնված Գայանե Գինոյանը, տեղում մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Աշխատանք՝ երիտասարդական նվագախմբում

երաժիշտՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ ստորև նշված լարային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով.
• Ջութակ` 7 տեղ
• Թավջութակ` 2 տեղ
• Կոնտրաբաս` 1 տեղ
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել մինչև 32 տարեկան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող երաժիշտները կամ համապատասխան մասնագիտությամբ ուսանողները:

Այլ մանրամասներ, ինչպես նաև դիմումի ու հայտի ձևը կարելի է գտնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքում (http://www.syoa.am/hy/1311449871)

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-21-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևանի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան      26.80C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -0.70C (1948 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան     13.40C

Յոթ ավտոպատահարից երեքը` վրաերթ և ինը վիրավոր

ավտոպատահարՎարդենիս-Մարտունի ճանապարհին բախվել են «Աուդի Ա-6» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել  «Աուդի Ա-6» և   «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Միկրոավտոբուսը բախվել է «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանի Պռոշյան փողոցում «ԳԱԶ-32213»   մակնիշի թիվ 8 երթուղու միկրոավտոբուսը  բախվել է  «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով ԳԱԶ-32213»-ի վարորդը  մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

16-ամյա աղջիկը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ  24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Տուժողին տեղափոխել է հիվանդանոց

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 14 տան դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու  և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Վրաերթ Արշակունյաց պողոտայում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենսյի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2121»-ը Երևան-Սևան ճանապարհին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Պատահար Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՈւԱԶ-330301»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը,  իսկ  խարդախության  6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման 1 և ավազակային հարձակման 3  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետի հետ

001 (2)Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի հետ:

 

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Մորիսը նախ իր անթաքույց գոհունակությունն է հայտնել առ այն, որ համաժողովն անցկացվելու է Վալանս քաղաքում:

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ապակենտրոնացված համագործակցությանը՝ Ալեն Մորիսը նկատել է, որ սա լավագույնս խոսում է երկու պետությունների միջև առկա բարեկամական ամուր հիմքերով համագործակցության ընդլայնման մասին: Բարձր գնահատելով համայնքների միջև կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը՝ Վալանսի քաղաքապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա բոլոր կողմերի համար` հարաբերություններն առավել սերտացնելու տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նկատել է, որ քաղաքների և ռեգիոնների միջև համագործակցությունն իսկապես արդյունավետ գործիք է ինչպես երկուստեք փոխշահավետ գործակցության, այնպես էլ փորձի փոխանակման տեսանկյունից: Ընդ որում, Տարոն Մարգարյանը նկատել է, որ հատկապես քաղաքային համայնքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումները և որ համաժողովն իսկապես լավ հարթակ է լուծման եղանակների քննարկման ու դրանք կիրառելի դարձնելու տեսանկյունից:

Մեկ անգամ ևս ողջունելով հյուրերին՝ Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը հույս է հայտնել, որ այս համաժողովը ևս կանցնի արդյունավետ, ինչպիսին էր առաջին համաժողովը, որն անցկացվել էր Երևանում:

 

,ի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահի հետ

001Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Ժան Ժակ Քեյրանը նախ անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին և հատկանշել, որ դրանք իրապես բարձր մակարդակի վրա են, ինչը բնավ զարմանալի չէ, քանզի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմքեր ունի: Ըստ այդմ, նա անհրաժեշտ և օրինաչափ է գնահատել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը, որը, ըստ Քեյրանի, լավագույնս ապացուցում է, որ ոչ միայն երկու երկրների միջպետական հարաբերություններն են անհրաժեշտ բարձրության վրա, այլև միջհամայնքային և ռեգիոնալ կապերը: Ժան Ժակ Քեյրանը նկատել է, որ այդ ամենում, անշուշտ, մեծ դերակատարում ունի ֆրանսահայ համայնքը, որն իր ազդեցիկ տեղն ու կշիռն ունի նաև Ռոն Ալպի ռեգիոնում և լավագույնս ներկայացնում է աշխատասեր ու արարող հայ ժողովրդի տեսակը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները վստահեցրել են, որ գնահատում են ֆրանսիացի գործընկերների պատրաստակամությունը` միջհամայնքային և միջռեգիոնալ համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է, որ ֆրանսիական մի շարք համայնքների հետ այսօր առկա է սերտ համագործակցություն, այդ թվում նաև՝ Լիոն քաղաքի, որի հետ համատեղ իրականացվել ու իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր: Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկուստեք կապերն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:

Հաջողություն մաղթելով Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի աշխատանքներին՝ Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանը հույս է հայտնել, որ այն իր հերթին կնպաստի երկուստեք հարաբերությունների առավել սերտացմանն ու ամրապնդմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Ֆինանսական շրջագայություն»՝ «Երևան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով

«Ֆինանսական շրջագայություն»,«Երևան Սիթի Տուր», Երևանի քաղաքապետարանՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում «Երևան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով կազմակերպվել է «Ֆինանսական շրջագայություն»:
Ի տարբերություն ամենօրյա ճանապարհային քարտեզի՝ շրջագայության ընթացքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել հատուկ կանգառներում կայանելով փոքր էքսկուրսներով ծանոթանալու ֆինանսական տարբեր կազմակերպությունների գործունեությանը:
«Երևան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով անվճար «Ֆինանսական շրջագայություն» իրականացնելու համար մասնակիցները նախապես գրանցվել են: Նման շրջագայություններ կիրականացվեն նաև առաջիկա օրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՀ նախագահի հրամանագիրըՀայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

հհ նախագահի հրամանագիրըՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի՝

Համլետ Ամբակումի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տեսական փիլիսոփայության բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Մառլենա Ժիրայրի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի խմբի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր

Սերգեյ Հովհաննեսի ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Աշոտ Սերոբի ՍԱՂՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Արվեստի վաստակավոր գործչի՝

Աննա Գրիգորի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր

 Երևանի քաղաքապետարանՔաղաքապետարանի և յուրաքանչյուր վարչական շրջանի թեժ գծի հեռախոսահամարներով տեղեկատվական թերթիկներ բաժանելով՝ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար իրազեկում է բնակիչներին, որ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ թեժ գծի հեռախոսահամարներին զանգահարելով։

Երևանի քաղաքապետարանի թեժ գժի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով, ըստ սեպտեմբեր ամսվա ամփոփ տվյալների, 3129 հեռախոսազանգ է ստացվել, որոնցից քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 633-ը.  ձեռնարկվել են քայլեր` բարձրացված խնդիրներին լուծում տալու նպատակով։ Մնացյալ հարցերը եղել են տեղեկատվական կամ խորհրդատվական բնույթի, ինչպես նաև այլ կառույցների իրավասության սահմաններում՝ ուստի և վերահասցեավորվել են։

Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսհամարներով ստացվել է 401 հեռախոսազանգ, որոնց մեկօրյա ժամկետում տրվել են սպառիչ պատասխաններ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներն ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9-ից 18։00-ն։

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահը ներկա է գտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը

Իզմիրլյան բժշկական կենտրոն,Սերժ Սարգսյանը , Ռիտա Սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական հաստատությունում, որն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և հաստատության կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնի քաղաքականության հիմքում ընկած է կարևորագույն երեք սկզբունք` բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ: Նշվել է, որ հաստատությունը կարևոր տեղ է գրավում Հայ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում և նպատակ ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ հնարավորինս մեծ թվով հիվանդների համար ապահովել մատչելի և հասանելի բժշկական որակյալ ծառայություններ:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետի և ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանի ու նրա ընտանիքի անդամների հետ ծառատունկ է կատարել կենտրոնի բակում:

Կյուրիկե Բ

Կյուրիկե Բ-ի դրամը

Կյուրիկե Բ-ի դրամը

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ,  նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության երրորդ գահակալը` Կյուրիկե Բ արքան (1048-1090), XI դարի նշանավոր ռազմա-քաղաքական գործիչներից է: Կյուրիկե II-ը հորից` Լոռվա թագավոր Դավիթ Ա Անհողինից (990-1048) ժառանգեց մեծ ու բարգավաճող պետություն: Դավիթ Անհողինն իր երկարատև թագավորության ընթացքում կարողացել էր երիցս ջախջախել իր թագավորությանը սպառնացող Գանձակի և Դվինի էմիրություններին, նվաճումներ կատարել Աղվանքում, Վիրքում, ընդարձակել իր պետության սահմանները: Դավիթը նաև նվաճել էր Թիֆլիսը և հարկատու դարձրել տեղի էմիրին, գրավել էր Կախեթը և այնտեղ գահ բարձրացրել կրտսեր որդուն` Գագիկին:

Հոր քաղաքականությունը շարունակեց նաև Կյուրիկե II-ը, ով պայքար էր մղում ոչ միայն իր հայրենական ժառանգությանը` Անիին տիրելու համար, այլև Անդրկովկասում առաջնության համար: Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` Կյուրիկե II-ն անգամ դրամ հատեց, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ:

Կյուրիկե II-ի գահակիցն էր նրա եղբայրը` Սմբատը, սակայն վերջինիս գահակալությունը սոսկ անվանական բնույթ ուներ:

Փաստորեն, 1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կովկասում առաջնության համար պայքար էր ծավալվել Տաշիր-Ձորագետի Լոռվա Կյուրիկյան և Վիրա-աբխազական թագավորությունների միջև:

Վիրա-աբխազական թագավորությունը վերելք էր ապրում Բագարատ IV-ի (1027-1072) տիրապետության օրոք: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը բարեկամներ էին: Երկուսն էլ Բագրատունյաց տոհմից էին, ավելին` Կյուրիկե II-ի կինը` Շերիկը, Բագարատ IV-ի քույրն էր, ինչը, սակայն, չէր խանգարում, որ այս երկու պետությունները բախվեին:

Շուտով այս պայքարը նոր փուլ է թևափոխում Անդրկովկասում սելջուկ-թուրքերի ի հայտ գալու պատճառով:

1064 թ. սելջուկների առաջնորդ Ալփ-Ասլանը գրավում է Անին և շարժվում դեպի Անդրկովկաս: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը հպատակություն են հայտնում սելջուկներին` իրենց երկրները ավերածություններից փրկելու համար: Թուրք սուլթանն ընդունում է նրանց հպատակությունը և պահանջում, որ Կյուրիկե II-ն իրեն կնություն տա դստերը: Կյուրիկե II-ը մերժում է: Խնդիրը լուծելու համար Ալփ-Ասլանը դիմում է Բագարատ IV-ին, որի քրոջ աղջիկն էր Կյուրիկե II-ի դուստրը: Բագարատը հարցի շուրջ բանակցելու նպատակով Լոռի է ուղարկում իր ազդեցիկ իշխաններից Վարազ-Բակուր Գամրեկելուն: Կյուրիկեն մերժում է նաև Բագարատի պատգամավորին:

Սելջուկյան սուլթանին հաճոյանալու նպատակով Բագարատ IV-ը դավ է նյութում ազգակցի դեմ: Նա բանակցությունների է հրավիրում Կյուրիկեին և Քվեշի անտառում կալանավորում է նրան ու իր եղբայր Սմբատին:

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ, նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Այդ ժամանակ Բագարատ IV-ի հրամանով խաչափայտեր են կանգնեցնում Սամշուլդեի դեմ և Կյուրիկեին խաչ հանում, որպեսզի Սամշուլդեն պաշտպանող Ատրներսեհ արքաեղբայրն անձնատուր լինի և քաղաքը հանձնի վրացիներին:

Դեպքերը նկարագրող Մատթեոս Ուռհայեցին և վրաց պատմիչները չեն նշում, թե հայոց արքան որքան է խաչափայտին մնացել գամված: Միայն նշվում է, որ դեպքին միջամտում են Կյուրիկեի իշխանները` Լոքի և Կաքավաբերդի տերերը: Արդյունքում Կյուրիկե II-ը որպես փրկագին զիջում է Սամշուլդեն, իսկ Սմբատը` Օփրեթը, Կոշկը և Վարազաքարը:

Սակայն վրաց աղբյուրները հավաստում են, թե Բագարատը հայոց թագավորներին խաչափայտից իջեցրել է խղճահարությունից և մարդասիրությունից դրդված և որպես գլխագին վերցրել է միայն Սամշուլդեն:

Փոքր-ինչ այլ կերպ է նկարագրում դեպքը Ուռհայեցին: Եթե վրաց վարկածի համաձայն` Կյուրիկեն մերժում է սուլթանի` դստեր ձեռքը տալու առաջարկը, ապա ըստ Ուռհայեցու` Կյուրիկեն համաձայնվում է ի սկզբանե: Իսկ Բագարատ IV-ը Կյուրիկեին դավում է սոսկ Սամշուլդեն նրանից առնելու համար:

Բանակցությունների ընթացքից երևում է, որ Սամշուլդեի մոտ խաչափայտին է գամվել սոսկ Կյուրիկեն և ոչ նրա եղբայրը: Սա տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ, եթե եղբայրները հանդես են գալիս միևնույն դիրքերից և գահակից էին, ինչո՞ւ է Բագարատ IV-ը տարբեր մոտեցումներ ցուցաբերում նրանց նկատմամբ:

Հետաքրքիր է նաև վրաց մատյանի հիշեցումը, թե հայերը խաղաղություն խնդրեցին և տվին Սամշուլդեն:

«Ապա եկել էին հայոց թագավորի երկու իշխանները` Լուկիայի (Լոքի) իշխանը և Կաքավաքարինը, Կյուրիկեի եղբայր Սմբատը առաջարկում էր ու համաձայն էր հանձնել երեք բերդ` Օբրեթը, Կոշկը և Վարազաքարը»: Ասվածից կարելի է ենթադրել, որ Լոքի և Կաքավաքարի իշխանների միջամտությունից հետո Կյուրիկեն համաձայնել էր տալ Սամշուլդեն, իսկ Սմբատը սկզբից ևեթ որպես իր փրկագին առաջարկել էր վերոհիշյալ ամրոցները:

Հավանաբար այս երեք ամրոցները Սմբատի սեփականներն էին ու նրա` խաչափայտին չգամվելը ցույց է տալիս, որ Բագարատը եղբայրների հետ բանակցել է առանձին:

Ի վերջո, Բագարատը զիջում է բոլոր ամրոցներն ու իրեն է պահում միայն Սամշուլդեն:

Անդրադառնալով հարցի մյուս կողմին, թե ինչու Բագարատի և Կյուրիկյանների բանակցություններում չի արծարծվում Կյուրիկյան արքայադստեր խնդիրը, պետք է ենթադրել, ճշմարտացի է Ուռհայեցին, ըստ որի` սուլթանն անմիջապես դիմել է Կյուրիկեին և պահանջել նրա դստեր ձեռքը:

Եվ Կյուրիկեն ոչ միայն տվել է դստերը, այլև դաշինք է կնքել նրա հետ: Հավանաբար այդ պատճառով է, որ Բագարատը, օգտվելով սելջուկների` Անիում գտնվելու հանգամանքից, փորձել է հաշվեհարդար տեսնել Կյուրիկեի ու սելջուկների հետ: Վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ Բագարատն իր քույր Մարթային հետագայում ամուսնացրեց բյուզանդական կայսր Տուկիծի հետ, որ սելջուկների ոխերիմ թշնամին էր: Շատ չանցած` Բագարատը արշավեց Կախեթ, ուր իշխում էր Կյուրիկեի եղբորորդի Աղսարթանը: Պատմիչն ուղղակի նշում է, որ Բագարատը արշավել է Կախեթը նվաճելու համար, բայց լսելով սելջուկների գալստյան մասին` վրացիները նահանջում են: Վրաց պատմիչը հավաստում է, որ Աղսարթանը ոչ միայն միացավ սելջուկներին, այլև հավատափոխ եղավ` պահպանելով իր իշխանությունը և ստանալով վրաց թագավորի հպատակների լքած բերդերը: Ապա Ալփ-Ասլանը արշավեց Բագարատի վրա: Նրան միացան Կախեթի արքան, Կյուրիկե II-ը, Տփղիսի էմիրը:

1064-ին Ալփ-Ասլանն անցնում է Արաքսը և Նախճավանի վրայով շարժվում Վրաստան` բանակի մյուս մասը հանձնելով Մելիքշահին:

Նա մտնում է Գուգարք, ապա Թռեղք, որտեղից մեկ օրում հասնում է Ղվելիս-Ղար: (Մեսխեթում է): Այստեղից սուլթանն անցնում է Կղարջք, մի խոշոր շրջան կատարելով Հյուսիսային Հայաստանով, մտնում է Տայք, ապա դարձյալ վերադառնում Թռեղք: Բագարատ IV-ը փախչում է Քարթլի:

1068 թ. Ալփ-Ասլանը հարձակվում է Բագարատ IV-ի տիրույթների վրա: Նրան են միանում Կյուրիկե II-ը, Աղսարթանը և Տփղիսի ամիրան: Պատմիչի շարադրանքից երևում է, որ հայերն այս պատերազմում երկրորդական դեր չեն կատարել: Ըստ վրաց պատմիչի` հայերը «ներխուժեցին Քարթլի Զաճվիթի (Զվարի վանքի) կողմից, լուսաբացին ասպատակողներ արձակեցին, և սգով լցվեց ողջ Քարթլին»:

Նույն թվականին Բագարատ IV-ն Ատրպատականի և Առանի վրայով ներխուժեց Շաքի: Շաքին այդ ժամանակ գտնվում էր Կախեթի թագավոր, Կյուրիկյան Աղսարթանի իշխանության տակ:

Նույն ժամանակ Աղսարթանը Ալփ-Ասլանի ճնշումներին դիմանալու համար իսլամ ընդունեց, միացավ սելջուկներին և դաշնակցած Կյուրիկե II-ի և Տփղիսի ամիրայի հետ, հարձակման անցավ: Դաշնակիցները գրավեցին Տփղիսը: Բագարատը ստիպված էր հաշտություն խնդրել և Ալփ-Ասլանի մոտ ուղարկեց Լիպարիտ իշխանի որդի Իվանե Լիպարիտյանին:

Վրաստանը հարկատու է դառնում Ալփ-Ասլանին, իսկ վերջինս Տփղիսն ու Ռուսթավը հանձնում է Գանձակի Փատլուն ամիրային:

1069 թ. Բագարատը ջախջախում է Փատլուն ամիրային և գրավում է սելջուկների հետ դաշնակցած Կյուրիկեի  մի քանի տիրույթներ: «Էառ ի նմանէ զՏփղիս, եւ զԳագ, եւ զՔօզինն` զոր առեալ էին Պարսք ի Հայոց եւ Վրաց»:

Սրանից հետո, երբ կրկին ապստամբում է Իվանեն, Աղսարթանը չի միանում նրան, ավելին, միանալով Բագարատ IV-ին հաջորդած Գեորգի Բ արքային` Իվանեի որդի Լիպարիտից խլում է Լոծոբանը: Փաստորեն, Աղսարթանի գործուն աջակցությամբ Գեորգին կարողացավ ճնշել ապստամբներին:

Շուտով արևելք է արշավում սելջուկյան սուլթան Մելիքշահը (1072 – 1092): Նա ասպատակում է ողջ Քարթլին: Կյուրիկյան թագավորությունը հպատակվեց Մելիքշահին, իսկ Աղսարթանը դաշնակցեց Գեորգի II-ի հետ: Երբ Մելիքշահը հեռացավ Անդրկովկասից, զորք թողնելով Գանձակի էմիր Սարհանդի մոտ, որպեսզի վերջինս հպատակեցնի շրջակա երկրները, Գեորգին արշավեց նրա վրա և ջախջախեց:

1088 թ. Կյուրիկե II-ը Բարսեղ կաթողիկոսի հետ այցելում է սուլթան Մելիքշահին և հպատակություն է հայտնում նրան: Մինչ այդ սուլթանին հպատակություն էր հայտնել Գեորգի II-ը: Այրիվանեցին այդ մասին գրում է. «Թագաւորն Հայոց Կիւրիկէ եւ վրաց Դեմետրէ եւ կաթողիկոսն Հայոց տէր Բարսեղ գնացին առ Մելիք Շահ սուլտանն եւ դարձան պատուու»: Ասվածից պետք է ենթադրել, որ Կյուրիկեն վերջին ապստամբության ժամանակ միացել էր Գեորգիին: Այլապես հարկ չէր լինի կրկին հպատակություն հայտնել սելջուկներին: Մյուս կողմից` հնարավոր է, որ Կյուրիկեն դարձյալ սելջուկների մոտ գնաց որպեսզի կանխի վրացիների հնարավոր դավադրությունն իր դեմ:

Կյուրիկե Բ հայտնի է նաև իր մշակութային գործունեությամբ: Նրա հովանավորչությամբ է Հաղբատում ընդօրինակվել ու նկարազարդվել Մուղնու ավետարանը: Բազում արձանագրություններ վկայում են, որ Լոռիում եկեղեցիներ է կառուցել և վերանորոգել:

Ձգտելով համահայկական իշխանության` նա նաև միջամտել է հայ եկեղեցու գործերին: 1067 թ. հայոց կաթողիկոս Գևորգ Բ Վկայասերը ուղևորվում է Բյուզանդիա և Եգիպտոս, ուստի իշխանների համաձայնությամբ իրեն փոխարինող է նշանակում Գևորգ Լոռեցուն: Սակայն Գևորգ Լոռեցին գործում է կամայականորեն և առաջացնում է իշխանների դժգոհությունը: Այդ պատճառով 1081 թ. Կյուրիկե II-ը հրավիրում է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսին և Հաղբատում հայոց կաթողիկոս է օծել տալիս Բարսեղ Անեցուն:

Կյուրիկե II-ը մահացավ 1090 թ. ծեր հասակում` իր գահը ժառանգություն թողնելով երկու զավակներին` Դավիթ Բ-ին և Աբաս Ա-ին:

 

 

Ավտոմեքենան ընկել է ձորը

ձորն ավտոմեքենա է ընկելՀոկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «DAIHATSU CUORE» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ճանապարհի 78-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Հետախուզվող՝ Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից

ձերբակալելՀոկտեմբերի 14-ին, ժամը 15.15-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Հարություն Տ.-ն, որը փետրվարի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքներով:

Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

ոստիկանությունՀոկտեմբերի 6-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 39-ամյա Արայիկ Ո.-ն՝ հայտարարելով, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի պահեստում ամրանը վնասել է որովայնը:
Հոկտեմբերի 7-ին Արայիկ Ո.-ն ոստիկաններին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 82 հասցեի մոտ, թիվ 65 երթուղու սրահում, միմյանց հրելու համար իր հետ վիճաբանել են երկու անհայտ անձինք, որոնք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Ո.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է նրա ծանոթը՝ 1989 թ. ծնված Վաչիկ Մ.-ն, որը հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Անզգուշությամբ՝ վեցուկես միլիոնի վնաս

հրդեհ խոտածածկ տարածքումՀոկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Այրք գյուղի վարչական տարածքում անհայտ անձն անզգուշությամբ հրդեհելու միջոցով ոչնչացրել է 1983 թ. ծնված Արտյոմ Շ.-ին պատկանող 18 հա ցորենի արտը` պատճառելով առանձնապես խոշոր չափի 6.500.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

բախումՀոկտեմբերի 13-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բակամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ արգելակման հետևանքով 15-ամյա ուղևորուհին գլխով հարվածել է երկաթաձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 34/Ա շենքի բակում վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է «ՎԱԶ-2121» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն: